Мой список блогов

среда, 22 февраля 2012 г.

Ալբերտ Էյնշտեյն և Մարգարիտա Կոնենկովա «Մի սիրո պատմություն» շարքից



Միայն 20-րդ դարավերջին այս սիրո պատմությունը հայտնի դարձավ հանրությանը:
Երբ հարաբերականության ընդհանուր տեսության հեղինակը ՝ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, փրկեց  FBR - ի մարդասպանների ձեռքից իր սիրելիի կյանքը ,նա նույնիսկ ենթադրել չէր կարող ,որ իր սիրելի Մարգարիտան  տարիներ անց  այդքան տաջալից   ,ուղղակի  սովամահությամբ  կավարտի կյանքը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում........

    Princeton University -ը պատվիրել   էր  ռուս քանդակագործ Սերգեյ  Կոնենկովին  ,որն այդ ժամանակ իր կնոջ հետ գտնվում էր ԱՄՆ-ում,մի գիտնականի կիսանդրին.... Էյնշտեյնը ձանձրույթից անընդհատ նայում էր իր շատ թանկարժեք ժամացույցին (հասկացաք արդեն,քանդակագործի բնորդը մեծ ֆիզիկոսն էր)....
Նա արդեն  պատրաստվում   էր հեռանալ ,երբ արվեստանոց մտավ  չափազանց գեղեցիկ  մի կին .
-Ծանոթացե՛ք,իմ կինն է՝ Մարգարիտան....
Էյնշտեյնը չէր լսում Կոնենկովին....և կյանքում առաջին անգամ ամաչեց ինքն իրենից... իր գզգզված մազերից,արտաքինից,խոսելու ոճից ,որ թույլ տվեց իրեն այդպես նայել այդ կնոջն ու  հատկապես այն բանից,որ առանց կիսագուլպաների էր,չնայած որ արդեն տարիներ ի վեր «սկզբունքայնորեն հրաժարվել էր դրանցից....»:

Եթե ուզում ես խաղաղություն ՝պատրաստվիր պատերազմի

Nous avons appris à voler dans les airs commr des oiseaux et à nager dans la ocėans comme des poissons , mais nous n'avons pas appris a marcher sur Terre comme des frères...
Martin Luther King հազա֊ր ափսոս....)(


  • Խոսքի պատմություն...
  • Եթե ուզում ես խաղաղություն ՝պատրաստվիր պատերազմի
    Լատիներենից՝Si visраеет, para bellum
    Արտահայտության հեղինակն է հռոմեացի  պատմաբան Կորնելիուս Նեփոսը,որն օգտագործել է  Էփամինոդասի (մ.թ.ա. 4-րդ դարի զորավար) մասին գրված   իր կենսագրական պատմության   մեջ:
    Արդեն անտիկ ժամանակներում այս արտահայտությունը դարձավ թևավոր:Մի քիչ փոփոխված այն կրկնել է նաև հռոմեացի ռազմական գրող Վեգեթիուսը.«Ով ցանկանում է խաղաղություն-պատրաստվում է պատերազմի» :
    Արտահայտության իմաստն է-  Երկրում խաղաղության  հուսալի երաշխիք կարող է հանդիսանալ  նրա լավ պաշտպանությունը...ամուր ,հզոր  բանակը  ,որը «կփչացնի»    պոտենցիալ ագրեսորի հարձակման «ախորժակը»,ցանկությունը:Խաղաղության այլ երաշխիք օբյեկտիվորեն  գոյություն չունի :

  • вторник, 21 февраля 2012 г.

    Էյնշտեյնի սիրուհիները

    Ոչ, ամենևին, Էյնշտեյնը «ամպերում ճախրող» հրեշտակ չի եղել))) և ոչ էլ «անսեռ » մի ինչ-որ արարած....ինչպես շատերին էր թվում մինչև 1987թ...Բոլոր ժամանակներում էլ նրա սեռական կյանքը  չափազանց ակտիվ է եղել...և առանց այդ բաղկացուցիչ մասի իմացության  հանճարի կենսագրությունը թերի կլիներ...))
    .....Լիբիդոյի էներգիան իրեն զգալ տվեց սեռական  հասունության շրջանում ,այսինքն 15-16 տարեկանում ...իսկ արդեն 17-18 տարեկանում նրա մոտ նկատվում էր սեքսուալ բարձր ակտիվություն...որն էլ խլում էր նրա ժամանակի «առյուծի բաժինը»...

    .....Երբ  կինը՝Միլևան հղի էր ,Ալբերտը կարող էր գտնվել ուր ասես ,բայց միայն ոչ նրա կողքին...Ձմեռային արձակուրդները (երբ մի ամիս էր մնացել աղջկա ծնվելուն ) նա մոր և քրոջ հետ անցկացնում էր Ցյուրիխին մոտ գտնվող «Парадиз» հանգստյան տանը ....Այստեղից նա գրում է Միլևային.«Շատ ափսոս,որ մեզ հետ չես...սակայն շուտով մենք երկուսով կհայտնվենք մեր ընդհանուր դրախտում »:
    Ալբերտի խոսքերը «հալած յուղի» տեղ չպետք է ընդունել...)))

    понедельник, 20 февраля 2012 г.

    Սուրբ բաները շներին մի տվեք ,Հավատը լեռներ կշարժի ,Արգելված պտուղ, Ծառայել մամոնային,Հավատը լեռներ կշարժի



  • Խոսքի պատմություն...













  • «Սուրբ բաները շներին մի տվեք
      և ոչ էլ ձեր մարգարիտները  գցեք խոզերի առաջ,որպեսզի չլինի  թե տրորեն դրանք իրենց ոտքերի տակ և ապա դառնան ու ձեզ պատառոտեն»Մատթեոս7:6

    Այս արտահայտությունը ավետանարական է և օգտագործվում է հետևյալ նշանակությամբ.  Զուր մի  վատնեք  ձեր խոսքերն  ու բառերը այն մարդկանց հետ որոնք չեն  կարող հասկանալ ու գնահատել դրանց իրական արժեքը....