Мой список блогов

пятница, 13 января 2012 г.

Չ.Բուկովսկի «Կանայք»

Նկ.Օրնա Բեն- Շոշան

Թե ինչ  փչեց  խելքիս  կարդալ Բուկովսկու « Կանայք», ինքս էլ չգիտեմ ... ))))) Չնայած  գիտեմ ... ))) Մի ֆիլմում  ցիտում էին նրան ... Գեղեցիկ միտք էր...հավանեցի ...փնտրեցի ... գտա ...  այսպես  պատահաբար«հանդիպեցի կանանց»  )))  ... ու սկսեցի կարդալ ... )))


Նկ.Մ.Շագալ

Ախ դու Բուկովսկի ...Բուկովսկի ...))) ախր ահավոր «խուժան -խուժան» ես ու  դրամատիկ-էրոտիկ  ... )) Նման ես հրեշի ,որի հոգու հեռվում  նաև  գեղեցիկն ու ռոմանտիկն է  նշմարվում   ...  ))) )
Բուկովսկու «էսթետիկան»  ինքնատիպ է ,խոսքը շիտակ  ու «հստակ»  ...  ծայրահեղ կոշտ... չի խնայում ընթերցողին ...մի խոսքով . հայհոյանքներով  ու սեքսով   հարուստ «շա՜տ բնական նատուրալիզմ...» ))))ինքնատիպ մոտեցում մարդկանց ու կյանքին
Կեղծ փարիսեցի  կամ պուրիտանուհի չեմ ,բայց  և  կոշտ (....)  ու գռեհիկության  կողմնակից էլ չեմ ... 
է՜հ ...ինչ ասեմ...տեղ-տեղ սիրտս խառնեց ։))  «Շատ էր տղամարդավարի...իրատեսական...»  ... դե ,թող միայն  տղամարդիկ էլ կարդան ...)))





Նկ.Օրնա Բեն- Շոշան

  Կյանքի տհաճ ճշմարտությունների մասին է գրում Բուկովսկին....գրում է  առանձնահատուկ սարկազմով...հեգնանքով։
Նա ունի    իր ընթերցողը  ...և ճաշակին ընկեր չկա...))))
Իսկ  ես.... Վերջջջջ ...այլևս Բուկովսկի չեմ «կարդա ...»։))))


Ռենատո Գուտտուզո,Կանայք

Բայց  կան առանձին  շատ   հետաքրքիր մտքեր ,որոնց կարելի է անդրադառնալ ։



Մարդկությո՛ւն ,դու հենց սկզբից ես քեզ վատ դրսևորել...(տապալվել...տանուլ տվել ...պարտություն կրել) :

Պարզապես ապրել ՝քանի դեռ չես մեռել, ծանր աշխատանք է...

-Ի՞նչ եք  մտածում կանանց մասին:
-Ես մտածող չեմ :Բոլոր կանայք տարբեր են :Հիմնականում նրանք կարծես  լավի ու վատի համադրություն են . և՛ կախարդական ,և՛ սարսափելի ...Ես, թերևս , ուրախ եմ ,որ նրանք կան ... 

Սակայն կանա՛յք ,լավ կանայք ինձ միշտ են  վախեցրել    ,քանի որ ,ի վերջո ,պահանջում են  ամբողջ հոգիդ,իսկ այն ,ինչ մնացել է իմ հոգուց ,ես ուզում եմ փրկել:

-Ես այստեղից կգնամ գրողի ծոցը :
-Բայց ինչո՞ւ:
-Ես չեմ ուզում մնալ այնտեղ,որտեղ ինձ չեն ուզում :Ես չեմ ուզում լինել այնտեղ ,որտեղ ինձ չեն սիրում :

Իսկ իմ հավանած ու փնտրած ցիտատը սա էր.«Կա մի տեղ սրտում ,որ երբեք չի լցվի ...մենք կիմանանք այն  ավելի ,քան երբևէ...կա մի վայր սրտում ,որ երբեք չի լցվի ...և մենք կսպասենք,կսպասենք այդ վայրում...» )))

No help for that - Poem by Charles Bukowski

There is a place in the heart that
will never be filled

a space

and even during the
best moments
and
the greatest times
times

we will know it

we will know it
more than
ever

there is a place in the heart that
will never be filled
and

we will wait
and
wait

in that space.



Կանայք… Մի երկու բառ ես ասում, ձեռքից քաշում. «Գնացինք, փոքրիկս», տանում ննջասենյակ… Ու նրանք գալիս են: Մի անգամ ընկնելով այդ ռիթմի մեջ` պետք է շարունակես շարժվել: Ջահելս, մեր շուրջն այնքա՜ն շատ միայնակ կանայք կան: Նրանք լավ տեսք ունեն, ուղղակի պետք է շփվել հետները: Նրանք նստած են այդպես մենակ, գնում են աշխատանքի, գալիս են աշխատանքից… Նրանց համար մեծ բան է, որ մի տղա լինի` նստի իրենց կողքին, խմի ու զրուցի. ահա հաճույքը: Այո, ամեն ինչ զիլ էր… ես էլ էի երջանիկ: Ժամանակակից կանայք գրպաններդ չեն ծակի, մոռացիր էդ մասին: Ես նրանց անվանում եմ կարելու խուլիգաններ: Միշտ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պետք է, երբ թռնում ես նրանց վրայից: Ու լսիր, երբ անցնում ես էս ամբողջ պատմության միջով… մոռացիր դա: Ես դուրս եմ գալիս, նստում եմ մեքենան ու հեռանում` ուր պատահի: Մի գավաթ սուրճ եմ պատվիրում` որտեղ պատահի: Ամեն ինչ, բացի ևս մի կնոջից: Ենթադրում եմ նրանք միայն արտաքինով են տարբերվում, հը՞: Հիստերիան սկսվում է… Նրանք քանդված են: Դու հեռանում ես, նրանք չեն հասկանում. «Ո՞ւր ես պատրատսվում գնալ»: «Փոքրիկս, ես պոռնկանոց կփնտրեմ մի ուրիշ տեղ»: Նրանք կարծում են` ես կնատյաց եմ, բայց` ոչ: Դրանք միայն բամբասանքներ են: Նրանք  միայն լսել են` իբր Բուկովսկին շովինիստ խոզ է, բայց նրանք զլանում են ստուգել սկզբնաղբյուրը: Իհարկե, երբեմն ես նրանց ոչ լավ կողմով եմ երևում, բայց այդպես վարվում եմ նաև տղամարդկանց հետ: Ես ինքնս ինձ հետ էլ եմ այդպես վարվում: Եթե մտածում եմ` էս ինչ բանը ….. է, հենց էդպես էլ ասում եմ: Կապ չունի` դիմացս կի՞ն է, տղամա՞րդ, թե՞ երեխա: Կանայք այնքան նեղացկոտ են. կարծում են` յուրահատուկ են: Դա է նրանց խնդիրը:

Ավերակ

Վիլայմ Սարոյանն ասաց. <<Կործանեցի
կյանքս՝ նույն կնկա հետ երկու անգամ
ամուսնանալով >>:
Միշտ էլ մի բան կլինի որ
կկործանի մեր կյանքերը,
Վիլյամ,
ամեն ինչ կախված է նրանից,
թե ինչը կամ որը մեզ
առաջինը
կգտնի,
մենք միշտ
հասուն ու
պատրաստ ենք
տրվելու:
Կործանված կյանքերը
նորմալ են ինչպես
իմաստունների այնպես էլ
մնացածների համար:
Միայն երբ
էդ կործանված
կյանքը
մերն է դառնում՝
սկսում ենք
հասկանալ
որ ինքնասպանները
հարբեցողները, գժերը
բանտարկյալները, թմրամոլները
և այլք և այլք
նույնքան հասարակ
մասնիկն են գոյության որքան թրաշուշանները,
ծիածանը
մրրիկն
ու 
լրիվ
դատարկ է
խոհանոցիս 
դարակը:
թարգամանությունը՝ Սամվել Մկրտչյանի

1 комментарий: