Мой список блогов

вторник, 20 сентября 2011 г.

Բարու և Չարի պայքար....Առակ «կեղտոտ սպիտակեղենի» մասին )))

Առակ «կեղտոտ սպիտակեղենի» մասին 

Երիտասարդ զույգը տեղափոխվեց նոր բնակարան։Առավոտյան կինը մոտեցավ պատուհանին ու տեսավ հարևանուհուն ,որը նոր լվացրած սպիտակեղենն էր կախում պարանից։

-Թանկագինս,-դիմեց կինն ամուսնուն ,-
տես ինչ կեղտոտ է նրա լվացքը,չնայած որ հենց նոր է լվացրել:Ամուսինը ոչինչ չպատասխանեց։
Եվ այսպես  մի քանի օր շարունակ կինը բամբասում էր հարևանուհուն...)) 
Մի  արևոտ առավոտ կինը դարձյալ տեսավ հարևանուհուն լվացքը կախելիս,սակայն այս անգամ զարմացած բացականչեց.
-Թանկագինս,տես ,մեր հարևանուհին վերջապես սովորեց լվացք անել, այսօր նրա լվացքը ձյունաճերմակ է......))»
-Ո՛չ,-հանգիստ պատասխանեց ամուսինը,-պարզապես երեկ երեկոյան ես մաքրել եմ  մեր տան  կեղտոտ պատուհանները...)))


Հ.Գ

մեկ ուրիշին քննադատելուց ,դատապարտելուց առաջ հարկավոր է  սեփական  « աչքի գերանը  տեսնել» ու   լվանալ-մաքրել  հոգու  «պատուհաններն» անմաքրություններից ... »   )))



Մի ծեր հնդկացի հայտնեց իր թոռանը մի շատ կարևոր ճշմարտություն կյանքի...
-Յուրաքանչյուր մարդու մեջ Բարու և Չարի  պայքար է գնում ՝ շատ նման երկու գայլերի մենամարտի:
Մի գայլն իրենից ներկայացնում է չարը,նախանձը,խանդը,եսասիրությունը,սնապարծությունը,սուտը,իսկ մյուս ը՝Բարին,խաղաղությունը,հույսը,հավատարմությունը,ճշմարտությունը...
Խորապես ազդված պապի խոսքերից,փոքրիկ հնդկացին խորհեց  մի պահ ու  հարցրեց տագնապած.
-Իսկ ո ՞ր գայլը  կհաղթի:
-Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես,-հազիվ նկատելի ժպիտով պատասխանեց ծեր հնդկացին...

       p.s.   շատ եմ սիրում այս առակը,պարզ է արդեն,թե ինչ կցուցանե...
օ՜հ,եթե իմանայիք ,թե որքան դժվար է ինձ  գրել հայերեն ...))  Սակայն,գիտեմ,չկա մի այնպիսի դժվարություն ,ինչը անհնար լիներ հաղթահարել կամքի շնորհիվ...



Սիրահարված Առյուծը
(Ըստ Լաֆոնտենի) 

скульптура Влюбленный лев
Գիյոմ Գիֆս

Ազդեցիկ Առյուծը  մարգագետնում հանդիպում է մի չքնաղ հովվուհու:  Կրքոտ սեր է հրդեհվում  նրա հոգում :  Ամենազոր սերը հնազանդեցնում է  հզոր Առյուծին: Տարօրինակ  բան է սերը...Երջանիկ է նա ,ով ծանոթ չէ նրան ...))))
   Վշտացած էր աղջկա հայրը...Նա ավելի հեզ ու խոնարհ  փեսա էր փնտրում իր աղջկա համար ,նաև ՝ խղճում էր աղջկան ...ախր աղջիկը հեքիաթի դյուցանուշի պես   նուրբ էր ու քնքուշ ։ Բայց ինչպես մերժեր Առյուծին ...Չէ,նա այդքան համարձակություն չունի։Դա շատ վտանգավոր է։ Բացի այդ կույր սերը  բոլորովին չէր  վախեցնում իր աղջկան ։
  Եվ խորամանկ  հայրը , իբր, անվտանգության  համար , խնդրեց առյուծին ,որ անպայման  կտրի ճանկերը ,որպեսզի աղջիկը  պատահաբար   չվնասվի նրա  շոյանքներից...Հետո հայրը ուղղակի  պահանջեց ,որ նա սղոցի իր ժանիքները  ,որպեսզի   համբույրը  նրա ավելի նուրբ լինի... Առյուծը դրան էլ համաձայնեց...Ա՜խ այդ նենգ սերը։Ամբողջովին տիրել , հլու -հնազանդ էր դարձրել Արքա Առյուծին :
 Երբ  մնաց առանց ժանիքների ու ճանկերի՝անհետացավ նրա երբեմնի հզորությունը,և միայն այդ ժամանակ  կատաղի շների ոհմակը  համարձակվեց ստիպել առյուծին հետ կանգնել հարսնախոսության մտադրությունից ...
Ա՜խ ,սե՛ր ,սե՛ր...Երբ  վառվում ենք սիրով ՝ մենք հրաժեշտ ենք տալիս ողջամտությանը...

Հ.Գ. Սիրահարված ամեն ոք կարող է հայտնվել առյուծի  «կարգավիճակում» (զգուշացում տղաներին))))
Առակի մեջ կարելի կարդալ նա  քաղաքական ենթատեքստ -զգուշացում... 



The Lion in Love, 1836 by Camille-Joseph-Etienne Roqueplan   




 Միդրաշների առակներից (բանավոր Տորա) 

Ձեր Աստված գող է,ասաց կեսարը Գամաղիելին,-քնեցրեց Ադամին  ու  կողը գողացավ :
-Հա՛յր ,թույլ տուր քո փոխարեն ես պատասխանեմ ,-խնդրեց Գամաղիելի աղջիկը: 
Դիմելով կեսարին ՝ասաց.
-Ես արդարադատություն եմ պահանջում:Երեկ գիշեր մեր տունը գող էր մտել: Գողացել էր մեր արծաթե սափորն ու տեղը   թողել  մաքուր  ոսկուց պատրաստված  մի  սափոր :
-Օ՜, եթե միայն աստվածներն ամեն գիշեր նման գողերի ուղարկեին մեզ,-բացականչեց կեսարը:
-Ուրեմն , մի՞թե այդքան վատ էր  Ադամի համար,որ կողի փոխարեն նրան կին տրվեց :



Իր կառուցած ապարանքով հիացող թագավորի նման  ,Տերը նայում էր  «ջահել» աշխարհին ու կրկնում.
-«Աշխարհ ի՛մ ,աշխարհ ի՛մ , օ՜ ,եթե դու հավերժ մնայիր այնքան գեղեցիկ ու մաքուր իմ աչքերին ,ինչպիսին քո գոյության առաջին օրերին ես » :

Արարչագործության պատմությունը սկսվում է բետա ( b)տառից  ,որը բաց է միայն  մի կողմից ՝դիմացից :Դա նախացուցում էր ,որ միայն այն ,ինչ հաջորդել   է Աստծո աշխարհաստեղծման սկզբից  հետո ,կարող է թույլատրելի  լինել մարդու հասկացողությանը:



Երբ Աստված որոշեց ստեղծել մարդուն ,երկնային հոգիների միջև պառակտում տեղի ունեցավ: 
Մի մասն ասում էր «Ստեղծի՛ր մարդուն» ,իսկ մյուսները՝«Մի՛ ստեղծիր»:
-Ստեղծի՛ր,- ասում էր Գթասրտության ոգին,-նա գթասրտությամբ  կլցնի երկիրը :
-Մի՛ ստեղծիր,-ասում էր Ճշմարտության  ոգին,-նա խաբեությամբ ու կեղծիքով կպղծի իր հոգին:
-Ստեղծի՛ր,-ասում էր Արդարությունը ,-բարի գործերով նա կզարդարի կյանքը:
-Ո՛չ,մի ստեղծիր,-պահանջում էր  Խաղաղության ոգին,- նա թշնամանքով կլցնի աշխարհը:
Աստված նետեց ճշմարտությունը երկիր : Խոսեցին այդ ժամ Հրեշտակներն Աստծո.
- Աշխարհների Տեր,ինչու ես արատավորում  ճշմարտությունը,քո մեծության կնիքը: Բարձրացրու նրան երկրից:
Եվ մինչ ոգիները վիճում էին , իրականացավ  գործն 
աստվածային ստեղծագործության :
-Անիմաստ են ձեր վեճերը,-ասաց Աստված,-մարդն արդեն արարվեց :


Ստեղծվեց միայն մի մարդ:
Դա պետք է ծառայի որպես ցուցում  .
-Նա ,ով կկործանի նույնիսկ  մեկ մարդկային հոգի ,կոչնչացնի մի ողջ աշխարհ , իսկ նա,ով կփրկի մի հոգի՝ կփրկի մի աշխարհ:
-Չի կարող որևէ մեկը հպարտանալ մեկ ուրիշի առջև ,ասելով՝ «իմ տոհմն  ավելի անվանի է քո տոհմից »:
Ամեն ոք պիտի հիշի,որ իր համար   ,և իր   պատասխանատվության ներքո է ստեղծված աշխարհը:




Комментариев нет:

Отправить комментарий