Мой список блогов

среда, 25 января 2012 г.

Սիրո՞ւմ եք գրել նամակներ...


Սիրո՞ւմ եք գրել նամակներ:Իսկ ստանա՞լ:Անշուշտ,բոլորը...
Նամակներ,նամակներ,որոնք պարզապես նամակներ (sms)չեն...այլ ծանոթ ձեռագիր.....սպիտակ թղթի վրա շաղ տված մարգարիտներ...աղոթքաբույր բառերի մեջ ծրարված հոգի...հոգատարությամբ,բարությամբ,ջերմությամբ կնիքված...աշխարհի չափ ուրախացնող ...երջանկություն ավետող նամակներ.......

Նամակ գրելն ինձ համար հատուկ «արարողակարգով» մի գեղեցիկ Խորհուրդ է....ծիսակատարություն...ես «պարզապես նամակներ» չեմ  կարող գրել...այն ինձ համար հոգեվիճակ է...նրանք պիտի ծնվեն...նրանք ծնվում են անսուտ հոգուց ...եթե այսօր ես նամակ գրեի..... ահա, արդեն կարդացիք...:))

     «Մի օր 23 անգամ տեսա,թե ինչպես է արևը մայր մտնում...

Եվ մի փոքր սպասելով՝Դու ավելացրիր.
«-Գիտես,երբ շատ ես տխուր լինում ,լավ է վերջալույսին նայելը...
-Ուրեմն ,այն օրը ,երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը ,շա՞տ էիր տխուր...»:
Կարծում եմ.
«Երբ շատ ես  տխուր  լինում նաև կարելի  է գրել նամակներ...թեկուզ անհասցե ու չուղարկված...
Իսկ ես,սիրելի Փոքրիկ Իշխան ,այսօր  10 անգամ 23 կցանկանայի վերջալույսին նայել..... քեզ հետ միասին .......»:
Այո,կռահեցիք..սիրում եմ Իմ Փոքրիկ Իշխանին նամակներ գրել...և ,ինչպես միշտ,չուղարկված նամակներ...... :))
Իսկ հիմա..:))Դե,իհարկե...

Հետաքրքիր փաստեր...:)) իսկ դուք ի՞նչ էիք կարծում:))

1.Մարդկության պատմության մեջ ամենաանցանկալի(օդիոզ) ու տհաճ ուղերծը սկսվում է այսպես.
«Երկնքի Որդին՝Ծագող Արևի երկրի տիրակալը ուղղարկում է այս նամակը Երկնքի Որդուն՝Մայր Մտնող Արևի երկրի տիրակալին»:
Նամակը գրվել է 607թ....Ճապոնիայի իմպերատորն այն  ուղարկել է Չինաստանի իմպերատորին...

2.Ամենաերկար նամակի հեղինակն է իրանցի Մոհամեդ Դեկխանինը...մի նամակում ընկերը հանդիմանում է նրան  երկատատև լռության համար...Մոհամեդը պատասխան նամակ է գրում... 13 ամսվա ընթացքում ,օրական 4 ժամ տրամադրելով գրելուն:))արդարացման ու «կյանքը պատմելու  » համար օգտագործելով 150 մետր թուղթ :))

3.Աշխարհում ամենակարճ ,կասեի ՝ամենազուսպ նամակի հեղինակը Վ.Հյուգոն է...Ցանկանալով իմանալ ,թե ինչպես ընդունվեց իր նոր վեպը,  միայն  ? հարցական նշանով նամակ է ուղարկում հրատարկաչին...
Ստանում է նույնքան լակոնիկ պատասխան   .. ! ...՜  բացականչական նշանով նամակ :))

4 .18-րդ դարում ֆրանսիական մի փոստային բաժանմունք նամակ բերեցին առանց հասցեատիրոջ...«Պոետների թագավորին,ժողովուրդների  փիլիսոփային,Եվրոպայի Մերկուրիին,հերոսների երգչին(պանեգիրիստ),հայրենիքի հռետորին,արքաների պատմիչին,ճաշակի հարցերում գերագույն դատավորին,արվեստների հովանավորին...և այլն»:
Առանց տատանվելու նամակը հանձնեցին Մարի Ֆրանսու Աուրե Վոլտերին:

 Իսկ հիմա ամենահետաքրքիր նամակը...

  5.Հետպատերազմյա Մոսկվայում մի այսպիսի կամպանիա ծավալվեց  սփյուռքահայերին պատմական հայրենիք վերադաձի վերաբերյալ...Շատ լիբանահայեր տեղի տվեցին հորդորներին ու որոշեցին վերադառնալ պատմական հայրենիք...սակայն նախապես պայմանավորվեցին,երբ առաջին մեկնողները տեղավորվեն ,Լիբանանում ապրող    հարազատներին անպայման   իրենց նկարներով նամակ կուղարկեն ....
Եթե նկարի հեղինակը կանգնած է նկարվել՝ուրեմն ամեն ինչ կարգին է...Եթե նստած է՝ուրեմն վատ են գործերը...
Մի քանի ամիս անց եկան նամակներ.....Պառկած նկարներով.... Ահա այսքան վատ էին գործերը...  սովետ միությունում:

6.Մի անգամ Հենրի Ֆորդը  շնորհակալական նամակ է ստանում«Ford v-8 sedan » ավտոմեքենայի բարձր ընթացային հատկությունների համար :Չնայած որ  սովորական նամակ էր , Ֆորդը որոշեց հրապարակել այն:Որով և գովազդը դարձրեց 20-րդ դարի ամենահայտնի  «մարդասպանը»:
Նամակի հեղինակն էր  Քլայդ Բարրոուն...

«Ford v-8 sedan » մեքենայով էին Բոննին ու Քլայդը փախչում ոստիկաններից...
Հիմա  գնդակներից ծակծկված այդ մեքենան կարող եք տեսնել Primm Valley հոթելում ,որը Լաս Վեգասից մի ժամվա հեռավորության վրա է գտնվում:



P.S.Հա,մի բան էլ ))))

Я не люблю… когда чужой мои читает письма, заглядывая мне через плечо. В.С.Высоцкий

16 комментариев:

  1. Եթե նամակագրությունն արվեստ համարենք, ապա Դուք իմ ճանաչած ամենահմուտ ու շնորհալի արվեստագետն եք... )))

    ОтветитьУдалить
  2. Փայլուն էր, հատկապես 3-րդ և 5-րդ նամակները շատ դուրս եկան :) Իսկ իրանցին այդ նամակից հետո հանգիստ կարող էր գրող դառնալ... եթե որակ չլիներ, համենայն դեպս քանակ ապահովված կլիներ :D

    ОтветитьУдалить
  3. indz el shat dur ekav Hyugoyi lakonizm@ ,,,spartancu voch er,,,:))
    isk irancu mot hastat` Словесный понос или логорея er, inchpes asum en,,, :))

    ОтветитьУдалить
  4. Ինձ շատ են դուր գալիս քո բոլոր գործերը Լիլի ջան: Քանզի ամեն ինչ անում ես մի առանձնակի հոգատարությամբ, բարությամբ, ջերմությամբ...:)

    ОтветитьУдалить
  5. Նամակներ,նամակներ.Լիլի ջան, մի հսկա տրցակ չուղարկված նամակներ ունեմ,հասցեատեր կա,բայց ուղարկել չեմ համարձակվում.եթե միայն կարդար...Այսօր sms-ները ևս նամակ են կոչվում, բայց միթե նույնն է արժեքը,էֆեկտը.միլիոնավոր հույզերի ինչ հորձանք է ներխուժում սիրտդ,մինչև կբացես ծրարը.ու հետո թուղթը,շոշափելի թուղթը,ու ձեռագիրը...այն հոգի ունի: ԼԻԼԻ,սիրելի անծանոթուհի,որքան հարազատ ես ինձ

    ОтветитьУдалить
  6. ))) Սիրելի Աննա,շնորհակալ եմ.....
    Այո,նամակը ոչ միայն խոսքի ամրագրումն է ժամանակի մեջ և փախանցումը հեռավորության վրա ,այլև անդրադարձն է մեր հոգու այդ խոսքի մեջ ...մեր հոգու ձեռագիրը...գրիր ինձ մի քանի տող ու ես կասեմ քեզ բնորոշող մի քանի խոսք ...)))
    Ներեցեք ,որ ուշ եմ պատասխանում...ոնց կասեր ՏԵՐՅԱՆՍ «հալ ու հավես չկար..» ..))))..այո...վերջերս գրեթե չեմ գրում նամակներ....նրանք կան ,,,սակայն «ծնվելու ուժ չունեն»...)))հիմա միայն մտովի եմ գրում ...զրուցում եմ նրանց հետ ,ում սիրում եմ ... կարոտում...սակայն ..գիտեմ...ոչ ոք հենց այնպես չի գրի ինձ ,մինչև չստանա մի «կտոր հոգի » ինձանից...))) «Տրվում է տվողին » )))
    Աննա ջան....նուրբ ու գեղեցիկ ՀՈԳԻԴ նույնպես հարազատ է ինձ ...Շնորհակալ եմ...

    ОтветитьУдалить
  7. Լիլի ջան,չես պատկերացնի ինչքան ուրախացա,երբ տեսա պատասխանդ.կներես ուշ պատասխանելու համար.պարզապես մտածում էի էլ չես գրի./ներիր ինձ դու-ի անցնելու համար. պարզապես այնքան միանգամից հարազատ դարձար:Իսկ նամակներից ահա մի պատառիկ.<>...Իմ կյանք մտար դու որպես ցնորք, որպես անառողջ երազ,որպես հանդարտ մրրիկ,որը խառնեց արյունս,փշրեց հոգիս,բայց արտաքուստ միշտ պահեց ինձ ինձ հանդարտ,խաղաղ..կարծես իմ ներսում չէր այդ փոթորիկը,այդ ավերիչ խորշակը:Դու էլ չկաս,բայց չկայիր էլ,ես քեզ կորցրի,բայց չէի էլ գտել,ուղղակի դու կաս իմ մեջ`իբրև մի անբուժելի քաղցկեղ,որ ողջ ճյուղերը տարածել ու խեղդում է հոգիս:Ես քո աշխարհում չէի,մեր արահետները տարբեր էին,մեր արահետների միջև անդունդներ կային,օվկիաններ,անանցանելի օվկիաններ...նավակներ միգուցե կային,բայց ե'ս,ե'ս նավարկել չգիտեի,իրավունք չունեի իմանալու.. Դու կմնաս այն ափում,այնքան մոտ ու այնքան հեռու ինձանից...>>: Լիլի ջան,իմ պատմությունը ցավոտ է,<>դուրս,որը գերբնական ուժեր պահանջեց ինձանից,ու այսօր էլ երբ ես արդեն ընտանիք ունեմ,դարձյալ չի ուզում լքել իմ հիշողությունը,շարունակում է ապրել ու ապրել...

    ОтветитьУдалить
  8. Կրակոտ,,հուզառատ,խորաթափանց Աննա ...լուսավոր հոգուդ մեջ ոչ երկրային կրակ ես պահ տվել...իսկ նամակդ...նամակդ խորը ապրումներով լի , հուզիչ,անկեղծ ներքին մենախոսություն էր...
    Բարեկամս,ՍԵՐԸ ամենամեծ «ցնցումն է » մարդու կյանքում...մեր կյանքն իմաստավորող,ահարկու խորությամբ ,« տրամաբանական բացատրություն չունեցող» անանց անդունդ է այն ...
    Շատ հաճախ չեն հատվում ճանապարհները սիրող սրտերի ...նրանք կողք-կողքի ընթացող ,երբեք չհատվող անտանելի զուգահեռների են վերածվում ...(չնայած ոմանք պնդում են ,որ հեռու ,շատ հեռուներում... անսահմանության մեջ,տիեզերքի անմեկնելի խորքերում զուգահեռները հատվում են) կապրենք-կտեսնենք)))
    Սիրո կորուստը-էմոցիոնալ մահ է... այնուամենային ... Հաղթող է նա ,ով Ուժ է գտնում աղոթելու նրա համար ,«ով սպանել է հոգիդ» ...այսպիսին է ճշմարիտ սիրո ճշմարիտ «վարքագիծը»...
    Բարեկամս...ոչ մի բանի համար մի ափսոսա...մի տխրիր...մի ջանա վերադարձնել նրան ,ով չի ուզում վերդառնալ...սա անհնարին է... զուր չարչարանք ... «վազք քամու հետևից»... Կյանքում երջանիկ ու հարուստ է նա ,ում« այրել է » Անմար Երկնային Կրակը...
    Շատերը ապրում են ...մեռնում առանց ճաշակելու կյանքի պես քաղցր և «մահվան պես հզոր » այս Միակ Լավագույն Զգացմունքը...
    ...Դու իսկապես Հարուստ ես ու Երանելի ....))))

    ОтветитьУдалить
  9. Ինչքան սիրուն ես մտածում,ինչքան կանացի.<>... լավ է ասված...չէ,ամբողջ պատմությունը սա է`...Պարտականության ու սիրո միջև...և վերջ,,, ու մեկ էլ հիշում ես Սևակին ու մխիթարվում`-Լավագույն սերը կիսատ թողածն է...երևի,ինչ իմանաս... ժամանակին ստեղծագործում էի,գրում.հիմա մի տեսակ քարացել եմ,անապատային դատարկություն է ներսումս,ասես բառերը քարացել են կոկորդումս,ու դժվար է,հավատա,շատ դժվար.թուղթն էլ էր լավ ընկեր...թեթևանում էի... ///Երանի քեզ,որ կարողանում ես... ԽՈՍԵԼ; Ինչ լավ է,որ դու կաս,որ ճանաչեցի քեզ,շնորհակալ եմ,շատ շնորհակալ...

    ОтветитьУдалить
  10. Աննա ջան...խոսել կարողանալու և ինքդ քեզ վերստին գտնելու համար հարկավոր է ճարպիկ լարախաղացի նման անցնել դառնության,ափսոսանքի,կորստի ցավի,անելանելիության,հոսալքության ու էլի շա՜տ դժոխային ապրումնների բոլոր շրջանները... Անցել եմ...ժպտում եմ...)))Չնայած ...երբեմն-երբեմն մի շատ սիրուն կարոտ դուրս է պրծնում գերությունից ...արդեն չեմ վախենում նրանից ...))))այն լուսավոր է...ու շատ մաքուր...
    Աննա ,բարեկամս...սիրո մեջ չեմ ընդունում...չեմ հանդուրժում ...չեմ հասկանում ...ու չեմ ներում...անտեղի ...անիմաստ ,չհիմնավորված « իբր» զոհաբերությունները ...Եթե հնարավոր է միասին լինել-պետք է լինել... իսկ եթե անհնարին է ,ապա շատ մխիթարող է Սևակիս խոսքերը... դե ,իհարկե ...Սերը մեծագույն գաղտնիք է...խորհուրդ..առեղծված...«բացահայտումից» այն չքանում է....)))) ուրեմն ...լավագույն սերը -ողբերգական...անավարտ սերն է...)))
    Հարցնում եմ ինքս ինձ...Ինչու է հաճախ Առաջին Մեծ Սերը դատապարտված կորստյան ?? ...միգուցե այն պատճառով ,որ Առաջին Սիրո մաքուր զգացմունքները ծնում են « կռապաշտություն» ...մենք աստվածացնում ...և որպես աստվածություն պաշտում ,երկրպագում ենք մեր սիրած էակին ...Իսկ Աստված ասել է,որ ինքը «նախանձոտ աստված է» ,որ իրենից բացի «այլ աստվածներ չունենաք»... և այսպիսով , շարժում ենք աստծո զայրույթը,«խանդը»...ժպտում եմ...բայց ..ով գիտի ...գուցե և իրավացի եմ...))) ???
    Աննա ջան ...ինչ ասեմ... տիեզերքի ամենամեծ ուժն է Սերը..հետաբար նրա պարգևած ուրախությունն ու ցավն էլ պիտի «սազեն » ,համապատասխան...համազոր պիտի լինեն այդ ուժին.....))))
    Սրտի հարցերում ոչ ոք չի կարող « օգնել»...խորհուրդներ տալ......Իսկ լավագույնն է բոլոր մխիթարություններից -երբ լսում և հասկանում են քեզ...Ես հասկանում եմ քեզ,Աննա ջան ...
    Իսկ վստահությանդ համար -խորին խոնարհումս...))))

    ОтветитьУдалить
  11. Ես մի բան կարող եմ վստահ ասել.-Երանի այն մարդկանց,ովքեր քո կողքին են,ովքեր ամեն առավոտ քեզ բարի լույս են ասում,երևի իրենք էլ չեն պատկերացնում,թե որքան հարուստ են.ոչ բոլորին է հաջողվում նման մարդ ունենալ իրենց կողքին.խնդրում եմ ,այս խոսքերը պարզապես չհամարես հաճոյախոսություն,իրոք անկեղծ եմ ասում,քիչ են քո պես մարդիկ.ինչքան լավ ես դու կարողանում հասկանալ մարդուն,լսել,օգնել:Քո շնորհիվ ես հասկացա ինձ,հասկացա,որ ուժեղ եմ,քանի որ երբեք չչարացա,չբողոքեցի,չանիծեցի,բայց աղոթել կարողացա ոչ թե հոգիս սպանողի,այլ ապրեցնողի համար://///Շնորհակալ եմ,շատ,սիրելիս,կներես,որ խլում եմ ժամանակդ,ուղղակի հազիվ եմ ճանաչել Մարդու,ով պարսավել ու ծաղրել չգիտե,այլ միայն լսել ու օգնել: ///Մտածում եմ,որ Լիլին կամ բանասեր է,կամ դերասան,կամ նկարիչ և կամ երաժիշտ: Սխալվում եմ???

    ОтветитьУдалить
  12. Սիրելի Աննա...Շնորհակալ եմ...ինչ ասեմ...?ժպտում եմ...)))
    Գիտես ինչ նկատեցի... ?ասես քո առաքելությունն է -զոհաբերել ամեն ինչ հանուն ուրիշների...Շատ կուզենայի,որ սովորեիր պաշտպանել քո Շատ Գեղեցիկ ու Բարի «Ես»-ը )))) Որը երբեք եսակենտրոն չի եղել և ոչ էլ քմահաճ ..Անձնուրաց է... դու անմնացորդ նվիրվել գիտես...բոլոր հարցերում ճմարտացիությունդ ակնհայտ է...անհերքելի ....անառարկելի ))) Մի խոսքով-«Ճշմարտակայուն» ես... ))) և ինքդ քո հանդեպ- շատ անզիջում...))) սիրում ես դժվարություններ...սիրում ես ամեն ինչ սկսել 0-ից...Քեզ ամեն ինչ է հաջողվում ... ու պիտի հաջողվի...))))
    Անսահման է բարությունդ...Շնորհակալ եմ ...նվաճեցիր ու տիրացար համակրանքիս...))) ամբողջովին...)))

    ОтветитьУдалить
  13. Զգացված եմ ու նաև հուզված....Ես եմ շնորհակալ,որ լսեցիր ու օգնեցիր,շատ օգնեցիր.երբեք ոչ ոք ինձ չէր հասկացել լրիվությամբ.չնայած անկեղծ լինեմ.ես էլ ոչ ոքի ,մոտ չէի անկեղծացել լրիվությամբ.դու ուրիշ էիր.շարունակիր մնալ այդպես ...ՈՒՐԻՇ...Ներիր խլածս ժամանակի համար:

    ОтветитьУдалить