...ընտրել եմ Владимир Воронцов-ի « Բանականության սիմֆոնիա» ...« Симфония разума » աֆորիզմների գրքից
Ա.Վ.Բուգրո,Զենոբիային հովիվները գտնում են Արաքսի ափին
Հայրենասիրության մասին
Ամեն մարդու հոգում ապրում է նրա ժողովրդի փոքրադիր դիմանկարը:
Գ.Ն.Ֆրայտագ
Օտար երկիրը հայրենիք չի դառնա...
Ի. Գյոթե
Հայրենիքից դուրս երջանկություն չկա,թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Ի.Ս. Տուրգենև
Տեսնել չեմ կարող խանդավառ հայրենասերներին,որոնք շարունակ օգտագործում են ձայնարկություններ ,բայցև խոստովանում եմ,որ ինձ համար խղճուկ ու տհաճ են հանգիստ թերհավատները ,վերացական մարդիկ,անաձնագիր թափառաշրջիկները մարդկության մեջ:
Վ.Գ. Բելինսկի
Ով չի սիրում իր երկիրը,ոչինչ սիրել չի կարող:
Ջ.Բայրոն
Հայրենիքի կարոտը բոլորի վրա ազդում է միատեսակ՝ այն մեր աչքի առջև կերպարանափոխում է անցյալի պատկերները,իդեալականացնելով դրանք. ժամանակի և տարածության արժեքներն աճում են ,իսկ թերությունները՝ նվազում,մինչ. որ լիովին չեն ջնջվում մեր պատկերացման մեջ:
Ժ. Սանդ
Ֆրանց Ռուբո,Էրիվանի բերդի առումը ռուսական զորքի կողմից
Ով չի պատկանում իր հայրենիքին ,նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վ.Գ. Բելինսկի
Ֆրանց Ռոբո,Էրիվան...
Իր հայրենիքը խայտառակել՝ նշանակում է դավաճանել նրան:
Վ.Հյուգո
Ով չի սիրում երկիրն հարազատ՝
Հոգով անդամալույծից էլ է աղքատ:
Տ.Գ.Շևչենկո
Հայրենասիրությունը չպետք է կուրացնի մեզ.հայրենիքի նկատմամբ սերը պայծառ բանականության գործողություն է,այլ ոչ թե կույր կիրք:
Ն.Մ.Կարամզին
Հայրենիքի համար արված է ոչ բավանակաչափ,եթե ամեն ինչ արված չէ:
Մ. Ռոբեսպիեր
Ով ընդհանուր դժբախտության պահին կարող է մտածել որևէ այլ բանի մասին,քան հայրենիքի փրկության՝ նա արժանի չէ ապրելու ազատ պետության մեջ:
Ֆ.Կլինգեր
Ի՞ նչ է հայրենիքը:Դա ամբողջ ժողովուրդն է, որը տվյալ տարածքում իրականացնում է իր պատմական առաջընթացը:Դա ժողովրդի անցյալն է, ներկան ու ապագան : Դա նրա յուրակերպ մշակույթն է, նրա լեզուն, նրա բնավորությունը , դա պատմության մեջ նրա կողմից կատարվող հեղափոխությունների, նրա պատմական թռիչքների, հանգույցների նպատակն է:
Ա.Ն.Տոլստոյ
Նկ.Գրո,Հանրապետության այլաբանական պատկերը
Հայրենասիրություն չի նշանակում միայն սիրել իր հայրենիքը: Դա անհամեմատ ավելի շատ բան է... Դա հայրենիքից իր անբաժանելության գիտակցումն է և նրա երջանիկ ու դժբախտ օրերը նրա հետ միասին անբաժանելիորեն վերապրելը:
Ա.Ն.Տոլստոյ
Մեր երկրից բացի աշխարհում շատ կան ամեն տեսակի պետություններ և երկրներ,բայց մարդ միայն մեկ հարազատ մայր ունի, մեկն է նաև հայրենիքը:
Կ.Դ. Ուշինսկի
Անապատում շրջող գազաններն ի ծնե գիտեն իրենց փոսորակները , օդում թռչող թռչունները ճանաչում են իրենց բույնը, ծովերով ու գետերով լողացող ձկները զգում են իրենց խորությունը,մեղուներն ու դրանց նմանները պաշտպանում են իրենց փեթակաները,-այդպես էլ մարդիկ,որտեղ ծնվել ու սնվել են ՝ այդ վայրի նկատմամբ մեծ սեր են տածում:
Ֆ.Սկորինա
Նկ.Մ.Վրուբել,Մարգարիտ
Գրքերի մասին
Երբ ես իմ շուրջը տեսնում եմ,թե մարդիկ ,չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը,փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ ու զվարճություններ,ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում ՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար:
Ֆ.Մ. Դոստոևսկի
Բոլոր լավ գրքերը մի բանով նման են՝ երբ դուք կարդում վերջացնում եք գիրքը ,ձեզ թվում է,թե այդ բոլորը պատահել է ձեզ հետ,և դա այդպես էլ ընդմիշտ մնում է ձեզ հետ՝լավը թե վատը,հրճվանքը,տրտմությունը և ափսոսանքը,մարդիկ և վայրերը,և թե ինչպիսին էր եղանակը:
Է.Հեմինգուեյ
Մեր դարում մարդիկ չափազանց շատ են կարդում ,դա նրանց խանգարում է լինել իմաստուն:
Օ.Ուայլդ
հ.գ.)))) ...որքա՜ն « իմաստուն է» իմ դարի մարդը...))))
Լավ գիրք կարդալով առաջին անգամ ՝մենք ճաշակում ենք այն նույն զգացումը,ինչ նոր ընկեր ձեռք բերելու ժամանակ :Արդեն կարդացած գիրքը վերստին կարդալ՝ նշանակում է վերստին տեսնել հին ընկերոջը:
Ֆ. Վոլտեր
Բնավ պետք չէ ամեն ինչ կարդալ,պետք է կարդալ միայն այն,որը պատասխանում է հոգում առաջացած հարցերին:
Լ. Ն. Տոլստոյ
Գրքերը բարեկամներ են,անկիրք, բայց հավատարիմ:
Վ. Հյուգո
Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվարին պահերին:Նրանք երբեք չեն դավաճանի:
Ա. Դոդե
Այն գրքերին,որոնցում ապրում է մեծ մարդկանց ոգին,մենք դիմում ենք խորհրդի,մտքերից փարատվելու և սփոփանքի համար՝ ուրախության,վշտի,հարստության և աղքատության մեջ:
Ս. Սմայլս
Գիրքը լավն է,եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն ,ինչ պետք է,և այնպես,ինչպես պետք է:
Արիստոտել
Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ,այլ ամենակատարյալ նյութի վրա:
Ի. Գյոթե
Ընթերցողները երբեմն գրքից կտրվում են միանգամայն վերափոխված:Ամենահպարտ մտքերը,և ամենաքնքուշները,և ամենանրբանակատները,և ամենահասարակները,և ամենամեծերը ենթարկվում են այդ թովչանքին:
Վ. Հյուգո
Գրքերում առանձնահատուկ հմայք կա,գրքերը մեր մեջ հաճույք են առաջացնում՝նրանք խոսում ենմեզ հետ,մեզ բարի խորհուրդ տալիս,նրանք մեզ համար դառնում են կենդանի բարեկամ:
Ֆ. Պետրարկա
Անցյալ դարերի գրողների հետ զրուցելը գրեթե նույնն է,ինչ ճանապարհորդելը:
Ռ.Դեկարտ
Գիրքը միայնության ընկերն է:
Ժ.Դյուամել
Գրքային իմաստությունից հիմարը կրկնակի բթամիտ է դառնում :
Ժ. Մոլիեր
Նկ.Ջորջո Վազարի,Սուրբ Ղուկասը պատկերում է Աստվածամորը
Լեզու...
Առանց լեզվի ոչ անհատը,ոչ էլ ժողովուրդը ի վիճակի չեն իրենց մտքերն ու զգացմունքները հաղորդել ուրիշներին ,հատկապես ապագա սերնդին:
Խ. Աբովյան
Լեզուն մտածողության գործիք է...Լեզվի հետ վարվել մի կերպ՝նշանակում է նաև մտածել մի կերպ,այսինքն՝ անստույգ,մոտավորապես ,ոչ ճիշտ:
Ա.Ն. Տոլստոյ (Լևի հետ չշփոթեք))))
Կարելի է վստահորեն ասել,որ այն մարդը ,որը խոսում է լավ լեզվով,մաքուր,լավ,հարուստ լեզվով,ավելի լայն է մտածում,քան այն մարդը ,որը խոսում է վատ լեզվով . աղքատիկ լեզվով:
Ա.Ն. Տոլստոյ
Բառի անպարզությունը մտքի անպարզության հաստատուն հատկանիշն է:
Լ. Ն. Տոլստոյ
Եթե մարդու լեզուն ալարկոտ է,ծանր,անկապ,անզոր,անորոշ,անկիրթ,ապա, այդպիսին է նաև այդ մարդու խելքը ,քանի որ նա մտածում է միայն լեզվի միջոցով:
Ի. Հերդեր
Ցանկացած ժողովրդի բարքերն իմանալու համար ձգտիր նախ ուսումնասիրել նրա լեզուն:
Նկ.Մալևիչ,Դույլերով Կինը
Պյութագորաս
Լեզուն լավագույն միջնորդն է բարեկամություն և համաձայնություն հաստատելու համար:
Էրազմ Ռոտերդամցի
Իմանալ շատ լեզուներ,նշանակում է շատ բանալիներ ունենալ նույն փականքի համար:
Ֆ.Վոլտեր
Լեզուն աճում է մշակույթի հետ միասին:
Ա.Ն. Տոլստոյ
Սոլոմոն Ջոզեֆ Սոլոմոն,Այաքսն ու Կասանդրան
Խոսքի Ուժը
Բառերով կարելի է մահը կանխել ,
Բառերով՝ մեռածին կենդանացնել:
Ա Նավոի
Խոսքից ավելի հզոր բան չկա :Անհնար է ճեղքել ուժեղ փաստարկների և վեհ մտքերի շարքերը:Խոսքը ոչնչացնում է կատաղիներին և կործանում ամրոցներ: Դա անտեսանելի զենք է: Առանց նրա աշխարհը կպատկաներ կոպիտ ուժին:
Ա. Ֆրանս
Չկա ավելի ուժեղ կախարդանք,քան բառերի կախարդանքը:
Ա. Ֆրանս
Խոսքի ուժը անսահման է :Հաջող բառը հաճախ բավական է եղել կանգնեցնելու փախուստի մատնված զորքին,պարտությունը վերածելու հաղթանակի և փրկելու երկիրը:
Է. Ժիրարդեն
Ինչպես ամեն տարի փոխվում են ծառերի տերևները, այնպես էլ բառերը, իրենց դարն ապրելով ,տեղը զիջում են նոր ծնունդ առածներին:
Հորացիոս
Բառը զենք է .թշնամու զինանոցից այն փոխ առնելը վտանգավոր է ինչպես տնտեսության մեջ,այնպես էլ քաղաքականության:
Ջ. Սանտայանա
Գ.Մորո,Այծեղջյուրներ
Լավ մտքերը գերադասեփլի են փայլուն ոճից: Ոճը ,այսպես ասած, արտահագուստ է.միտքը հագուստով ծածկվող մարմինն է:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Պարզ խոսքին առաջին հայացքից ասես թե շատ հեշտ է նմանակել,մինչդեռ առաջին փորձերը ցույց կտան ,որ դրանից ավելի դժվար բան չկա:
Ցիցերոն
Երբ աչքերն ասում են մի բան,իսկ լեզուն մի այլ բան,փորձված մարդն ավելի շատ հավատում է առաջիններին:
Ռ. Էմերսոն
Անկեղծ խոսքը ,սիրո և գինու նման, առաջացնում է նույնպիսի անկեղծություն:
Մ. Մոնտեն
Բառերի հետ պետք է ազնվորեն վարվել:
Ն. Վ. Գոգոլ
Հոգու ուժը և կիրքը մարդկանց դարձնում է պերճախոս:
Քվինտիլիանոս
Գեղեցիկ միտքը կորցնում է իր ամբողջ արժեքը,եթե վատ է արտահայտվում,իսկ եթե կրկնվում է,ապա մեզ ձանձրացնում է:
Ֆ. Վոլտեր
Հիմնավոր բաներ քիչ են ասում ,երբ աշխատում են որևէ անսովոր բան ասել:
Լ. Վովենարգ
Մտքի հստակությունը և արտահայտման պարզությունը սովորաբար հանդիպում են միասին:
Թ. Մաքոլեյ
Նկ.Արչիմբոլդո,Ֆլորա
Բանավեճ
Բանվեճը մտքի պարզաբանման արտակարգ հարմար միջոց է:
Ֆ.Մ. Դոստոևսկի
Եթե հակառակ կարծիքներ չեն արտահայտվել,ապա էլ ինչից ընտրել լավագույնը:
Հերոդոտ
Եթե մարդիկ երկար են վիճում ,ապա դա ապացույցն է,որ այն,ինչի մասին նրանք վիճում են, պարզ չէ հենց իրենց համար:
Հասարակական կարծիքը չի հանդուրժում կտրուկ փոփոխություններ:
Օ. Բալզակ
Պետք չէ ծանակել համահարգելի կարծիքները,դրանով դուք սոսկ վիրավորում եք մարդկանց,բայց նրանց չեք համոզում:
Լ. Վովենարգ
Խոսակցության մեջ ,ինչպես պատերազմում,բավական է հակառակորդից տասնհինգ րոպե ավելի շատ դիմանալ:
Համառությունը խելքից ավելի ուժեղ է լինում,պերճախոսությունից ու գիտելիքներից ավելի ուժեղ: ))))
Ա. Մորուա
Ավելի լավ է չասել ոչինչ,քան ասել ոչինչ:
Ա. Ֆ. Կոնի
Անմիջապես դադարիր խոսել,երբ նկատես,որ բորբոքվում ես ինքդ կամ նա ,ում հետ խոսում ես: Չասված խոսքը ոսկի է:
Լ. Ն. Տոլստոյ
Լոուրենս Ալմա-Տադեմա,Դու լավագույնն ես բոլոր վարդերից
Կարծեցյալ Ընկերների Մասին
Վախկոտ ընկերը թշնամուց ավելի սարսափելի է,քանի որ թշնամուց զգուշանում ես,իսկ ընկերոջ վրա հույս ես դնում:
Լ.Ն. Տոլստոյ
Անհավատարիմ ընկերները ծիծեռնակներ են ,որոնց հանդիպում ես միայն ամռանը.դրանք արեգակնային ժամացույցներ են,որոնցից օգուտ կա լոկ մինչև այն ժամանակ ,քանի դեռ արևը լուսավորում է:
Թ. Հիպպել
Ձեռնտու է որոշ մարդկանց ունենալ թշնամիների թվում,քան բարեկամների:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Եթե իմ ընկերները ծուռտիկ են ,ես նրանց նայում եմ պրոֆիլով:)))
Ժ. Ժուբեր
Մենք վախկոտ ենք համարում նրան,ով թույլ է տալիս, որ իր ներկայությամբ վիրավորական ձևով արտահայտվեն իր ընկերոջ մասին:
Դ. Դիդրո
Բոլորի ընկերը ոչ մեկին ընկեր չէ :
Արիստոտել
Այվազովսկի,Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում
Ով իր ընկերոջ ետևից թաքուն չար խոսք է ասում,
Կամ լուռ լսում է ՝երբ մեկ ուրիշն է նրան բամբասում .
Ականջ է դնում ,թե ոնց են նրան ծաղրում ,այպանում,
Խորամանկորեն ժպտում է նա մեղմ ու չի պաշտպանում...
Զվարճանում է,երբ հորինում է ստեր անհատնում,
Ծիծաղի համար մտերիմների գաղտնիքը հայտնում ,
Ահա թե ով է վտանգավորը,անազնիվն ու սևը.
Զգույշ բարեկամ ,դու գործ մի բռնիր երբեք նրա հետ:
Հորացիոս
Բարեկամության Մասին
Առօրյա կյանքի ոչ մի բարիք մեզ հաճելի չի լինի,եթե դրանից օգտվենք միայն մենք,այն չբաժանելով բարեկամների հետ:
Էրզամ Ռոտերդամցի
Եթե ձեռք բերես նոր բարեկամներ ,մի մոռացիր հներին:
Էրզամ Ռոտերդամցի
Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է:
Կ.Հելվեցիուս
Հեռու մնա հիմար մարդուց,խելոքի հետ ընկերացիր,
Վտանգավոր է հիմար ընկերը թշնամուց քո խելացի:
Ջ.Ռումի
Երջանկությունը մարդուն երբեք չի դրել այնպիսի բարձրության վրա,որ նա բարեկամի կարիք չունենա:
Սենեկա
Այս աշխարհի բոլոր մեծարանքները չարժեն մի լավ ընկերոջ:
Ֆ.Վոլտեր
Իմաստությունից հետո մարդկանց արված ամենագեղեցիկ ընծան բարեկամությունն է:
Ֆ. Լարոշֆուկո
Իսկական բարեկամության մեջ այնպիսի հրապույր է թաքնված ,որն անըմբռնելի է միջակ մարդկանց համար:
Ժ. Լաբրյուեր
Նույնիսկ հիվանդանալն է հաճելի ,երբ գիտես,որ կան մարդիկ,որոնք քո ապաքինմանն սպասում են ինչպես տոնին:
Ա. Պ. Չեխով
Միայնակ ապրող մարդը գոյություն ունի միայն կիսով չափ:
Պ. Բուաստ
Շուտ մի դարձիր բարեկամ,բայց եթե արդեն դարձել ես՝ աշխատիր այդպիսին մնալ,որովհետև միատեսակ ամոթալի է չունենալ ոչ մի բարեկամ և փոխել շատ բարեկամների:
Իսոկրատոս
Ինչքան հազվադեպ է հանդիպում իսկական սերը,է՛լ ավելի հազվադեպ է հանդիպում իսկական բարեկամությունը:
Ֆ. Լարոշֆուկո
Բարեկամությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժելի,քան սերը:
Մ. Ժանլիս
Ճշմարիտ բարեկամը պետք է լինի մեր երկրորդ «ես»-ը ,նա բարեկամից երբեք ոչ մի բան չի պահանջում,բացի բարոյապես գեղեցիկից . բարեկամությունը մեզ տվել է բնությունը որպես օգնական սխրագործություններում ,այլ ոչ թե որպես ուղեկից մոլորություններում:
Ցիցերոն
Նկ.Տիցիան(Տիցիանո Վեչելլիո) ,Կինը հայելու առջև
Կյանքը և ժամանակը
Կյանքի կարևոր գործերում միշտ պետք է շտապել այնպես, որ ասես թե մեկ րոպեի կորստով պետք է ամեն ինչ կործանվի:
Վ. Գ. Բելինսկի
Զարմանալի է կառուցված մարդը,նա վշտանում է,երբ կորցնում է հարստությունը,և անտարբեր է այն բանի նկատմամբ,որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը:
Միջին մարդը մտահոգված է այն բանով,թե ինչպես սպանի ժամանակը,իսկ տաղանդավոր մարդը ձգտում է այն օգտագործել:
Ա. Շոպենհաուեր
Ես չեմ պատկերացնում այնպիսի վիճակ,որ երբևէ անելու բան չլինի:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Մեկ այսօրը արժե երկու վաղվան:
Բ. Ֆրանկլին
Թշթախաղը մտավոր սնանկության բացահայտ դրսևորում է: Ի վիճակի չլինելով մտքեր փոխանակելու ,մարդիկ խաղաթղթեր են փոխանակում:
Ա. Շոպենահաուեր
«Վաղը» «այսօրվա» մեծագույն թշնամին է. «վաղը» ջլատում է մեր ուժերը,մեզ հասցնում անզորության,մեր մեջ պահպանելով անգործությունը:
Է. Լաբուլե
Ժամանակ ընտրել՝ նշանակում է խնայել ժամանակը, իսկ ինչ արված է ոչ ժամանակին ՝արված է զուր տեղը:
Ֆ. Բեկոն
Չի կարելի սպանել ժամանակը,դրանով չվնասելով հավիտենականությանը:
Հ. Թորո
Միշտ կարելի է բավականաչափ ժամանակ գտնել,եթե այն լավ օգտագործվի:
Ի. Գյոթե
Ով չի կարողանում խելացի օգտագործել իր ժամանակը՝ նա առաջինն է գանգատվում դրա պակասից. նա օրերն սպանում է հագնվելու, ուտելու, քնելու, դատարկ խոսակցությունների, մտորումների վրա այն մասին ,թե ինչ պետք է անել ,և պարզապես պարապության վրա:
Նկ.Տիցիան
Ժ. Լաբրյուեր
Ժամանակի կորուստը ավելի ծանր է նրա համար,ով ավելի շատ գիտի:
Ի. Գյոթե
Ոչ մի բան ավելի տանջալից չէ իմաստուն մարդու համար և ոչ մի բան նրան ավելի մեծ անհանգստություն չի պատճառում,քան ավելի շատ ժամանակ վատնելու անհրաժեշտությունը դատարկ ու անօգուտ բաների վրա ,որոնք արժանի չեն դրան:
Պլատոն
Դու սիրո՞ւմ ես կյանքը: այդ դեպքում ժամանակ մի կորցնի,որովհետև ժամանակը հյուսվաղք է,որից կազմված է կյանքը:
Բ. Ֆրանկլին
Ժամանակը,որ այնպես արագընթաց է,ժամանակը,որ գնում է անվերադարձ՝ ահա մարդու ամենաարժեքավոր սեփականությունը,և այն քամուն տալը վատնողության ամենասուր ձևն է:
Ս. Մոեմ
Մարդկային կյանքը բազմապատկվում է խնայված ժամանակի գումարով:
Ֆ. Կոլիեր
Եթե ժամանակն ամենաթանկարժեք բանն է ,ապա ժամանակի մսխումը ամենամեծ վատնողությունն է:
Բ. Ֆրանկլին
Հապաղումը ,որ երբեմն շատ օգտակար է հանգիստ ժամանակ, կարող է կործանարար լինել փորձության ժամին:
Ա. Լամարտին
Ով երկար է մտորում ,միշտ չէ ,որ լավագույն լուծումն է գտնում:
Ի. Գյոթե
Վուէ Սիմոն,Հարստության այլաբանություն
Ինքնակրթություն
Գործունեությունը միակ ուղին է դեպի գիտելիքները:
Բ. Շոու
Այն հոգին ,որի մեջ չկա իմաստություն,մեռած է: Բայց եթե այն հարստացնես ուսուցմամբ,նա կվերադառնա խոպան հողի նման ,որի վրա անձրև է տեղացել:
Աբուլ-Ֆարաջ
Փորձառությունը մի դպրոց է ,որտեղ դասերը թանկ արժեն,բայց դա միակ դպրոցն է,որտեղ հնարավոր է սովորել:
Բ. Ֆրանկլին
Տգետ են լինում միայն նրանք ,ովքեր վճռում են մնալ այդպիսին:
Պլատոն
Մարդկությունը առավել հաջողությամբ զարգացել է միայն ինքնակրթության միջոցով:
Հ. Սպենսեր
Գիտելիքը այն ժամանակ է գիտելիք ,երբ այն ձեռք է բերված քո մտքի ջանքերով,այլ ոչ թե հիշողությամբ:
Լ. Ն. Տոլստոյ
Ժան Օնորե Ֆրագոնար,Երաժշտության ալեգորիա
Երբեք մի դադարեք ձեր ինքնակրթության աշխատանքը և մի մոռացեք ,որ որքան էլ սովորեք,որքան էլ իմանաք՝ գիտելիքներին ու կրթությանը ոչ վերջ կա ,ոչ սահման:
Ն. Ա.
Ռուբակին
Իր մտքերը լավ արտահայտել չկարողանալը թերություն է,բայց ինքնուրույն մտքեր չունենալը էլ ավելի մեծ թերություն է.իսկ ինքնուրույն մտքերը բխում են միայն ինքնուրույն ձեռք բերված գիտելիքներից:
Կ. Դ. Ուշինսկի
Չպետք է վարանել սխալներ կատարելու երկյուղից,ամենամեծ սխալը փորձառությունից իրեն զրկելն է:
Լ. Վովենարգ
Նկ.Բրեյգել(Ավագ),Բաբելոնյան Աշտարակ
Պատշաճություն,կոպտություն,քաղաքավարություն
Կյանքում հաջողություն ունենալու համար մարդկանց հետ վարվել կարողանալը շատ ավելի կարևոր է տաղանդ ունենալուց:
Ջ.Լեբբոկ
Երբ լեզուն ոչ մի բանից չի ամաչում՝ բոլորը կաշկանդվում են:
Ռ.Ռ. Ռուսո
Կտրուկ տոնը,կոպտությունը,անտաշություն արատներ են,որոնցից երբեմն զերծ չեն նույնիսկ խելացի մարդիկ:
Ժ. Լաբրյուեր
Լկտիությունը ոչ թե կանխամտածված գործելակերպ է,այլ բնավորության հատկություն.արատ է ,բայց բնածին արատ:
Ֆ. Լարոշֆուկո
Ավելի մեծ գռեհիկություն չկա ,քան չափից դուրս նրբինությունը:
Մարկ Տվեն
Ամեն ոք ,ով ցանկանում է հաճելի լինել,միշտ տհաճ է հենց նրանով,որ ցանկանում է հաճելի լինել:
Ե. Բ. Վախտանգով
Նույնիսկ քաղաքավարությունը վիրավորական է լինում,երբ ընդգծվում է:
Բ. Գրասիան
Արհամարհանքը մի դիմակ է,որով ծածկվում է ոչնչությունը,երբեմն մտավոր աղքատությունը. արհամարհանքը բարության,խելքի ու մարդկանց հասկանալու պակասության հատկանիշ է:
Ա. Դոդե
Հաճախ ավելի անհրաժեշտ է թաքցնել արհամարհանքը, քան ոխը. վիրավորանքները կարող են դեռևս մոռացվել, բայց արհամարհանքը երբեք չի ներվում:
Ֆ. Չեստերֆիլդ
Այս կամ այն կերպ զազրախոսելու սովորությունից զարգանում է նաև վատ արարքներ կատարելու հակումը:
Արիստոտել
Եթե մարդ չի տիրապետում իր զգացմունքներին,ապա պետք է միշտ տիրապետի իր արտահայտություններին:
Պ. Բուաստ
Եթե մեկ-երկու խոսքը կարող է մարդուն երջանիկ դարձնել,պետք է անպիտան լինել այդ բանից նրան զրկելու համար:
Թ. Պենն
Տակտը մարդկային կարևորագույն հատկանիշներից մեկն է,որի բացակայությունը հաճախ ճակատագրական ազդեցություն է ունենում լավագույն տաղանդների վրա:
Ու. Սիմս
Քաղաքավարի եղիր բոլորի հետ, զրուցասեր՝ շատերի հետ, տնավարի՝ մի քանիսի հետ:
Բ. Ֆրանկլին
Քաղաքավարությունը ոչինչ չարժե,բայց շատ բան է տալիս:
Մ. Մոնտեգյու
Քաղաքավարության բնագավառում ավելի լավ է չափն անցնել, քան պակասեցնել:
Մ. Սերվանտես
Քաղաքավարությունն ու համեստությունը վկայում են մարդու իսկական կրթվածության մասին:
Օ. Բալզակ
Անպատկառությունը տգիտության վիժվածքն է:
Ս. Բատլեր
Կոպիտ ու դաժան վերաբերմունքը մեր առջև փակում է բոլոր դռներն ու բոլոր սրտերը:
Ս. Սմայլս
Մարդուն երկար չես հայհոյի և օգուտն էլ դրանից քիչ է:
Դ. Ի. Պիսարև
Աղմուկի համար ընտրում են փոքր մարդկանց՝ թմբկահարներին:
Գ. Լիխտենբերգ
Ուժը հայհոյանքների կարիք չի զգում:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Աղմուկը ոչ մի բան չի ապացուցում: Ձու ածող հավը հաճախ այնպես է կչկչում,կարծես թե մի փոքր մոլորակ է ածել:
Մարկ Տվեն
Խիստ խոսքերը չեն կարող ուժեղ ապացույցներ լինել:
Վ. Օ Կլյուչևսկի
Երիտասարդության մեծ մասը երևակայում է ,թե ինքը բնական է այն դեպքում,պարզապես անքաղաքավարի է ու կոպիտ:
Ֆ. Լարոշֆուկո
Նկ.Ադոլֆ Վիլյամ Բուգրո,Ավրորա
Գեղեցկության մասին
Գեղեցկությունը, նազելիությունը,արտաքինը,հաճելի ձայնը թեթևացնում են կյանքի ուղին: Բայց չպետք է գերագնահատել գեղեցկությունը.եթե այն ուրիշ արժանիքներով ամրապնդված չէ,ապա կարող է վնաս բերել:
Յա. Կորչակ
Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ: Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը,նրա ժպիտը,հայացքը՝ նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության:
Ի. Ա. Գոնչարով
Միայն այն գեղեցկությունը ,որը զուգակցվում է համեստության հետ, իրավունք ունի կոչվելու գեղեցկություն:Իսկ առանց համեստության գեղեցկությունը ոչ թե գեղեցկություն է ,այլ սոսկ սիրունատեսություն:
Մ. Սերվանտես
Չի կարող գեղեցկություն լինել այն բանում,ինչում չկա իմաստություն:
Է.Լ. Բուլե
Գեղեցկություն ամենուրեք խիստ ցանկալի հյուր է:
Ի. Գյոթե
Վայելչագեղությունը մարմնի համար նույնն է,ինչ առողջ դատողությունը խելքի համար:
Ֆ. Լարոշֆուկո
Բոտտիչելլի,Գարուն
Միշտ չէ ,որ շքեղ գլխարկը ծածկում է հարգանքի արժանի գլուխ:
Թ. Ֆուլլեր
Բարությունը գեղեցկությունից ավելի լավ է:
Հ. Հայնե
Հմայքը ավելի հաճախ խելքի մեջ է ,քան դեմքի ,քանի որ դեմքի գեղեցկությունը երևում է անմիջապես և չի թաքցնում ոչ մի անսպասելի բան. բայց խելքը բացահայտվում է քիչ-քիչ ,երբ մարդ դա ցանկանում է ,և այն չափով,ինչ չափով նա ցանկանում է:
Շ. Մոնտեսքիո
Սանդրո Բոտտիչելլի,Գարուն(հատված)
Բոլորի կողմից ճանաչված մեծ արժանիքներով և մեծ խելքի տեր մարդը այլանդակ չէ,եթե նույնիսկ ունի այլանդակ դիմագծեր.այլանդակությունը,թեկուզ այն լինի էլ, տպավորություն չի գործում:
Ժ. Լաբրյուեր
Կինը գեղեցիկ լինելու միայն մեկ հնարավորություն ունի,բայց հրապուրիչ լինելու համար կան հարյուր հազար հնարավորություններ:
Շ. Մոնեսքիո
Մարմնի գեղեցկությունը կարող է հրապուրել իսկական երկրպագուների, սակայն նրանց պահելու համար պահանջվում է հոգու գեղեցկություն:
Կ. Կոլտոն
Չկա ավելի ցավալի բան ,քան այն կանաց կյանքը,որոնք կարողացել են լինել սոսկ գեղեցիկ:
Բ. Ֆոնտենել
Ժան Օնորե Ֆրագոներ,Աչքակապուկ
Հումորի մասին
Հումորը խոր զգացմունքի սրամտությունն է:
Ֆ.Մ. Դոստոևսկի
Ծաղրանքը հաճախ մտքի աղքատության նշան է. նա օգնության է գալիս,երբ չեն բավականացնում լավ ապացույցները:
Ֆ. Լարոշֆուկո
Չկա այնքան սրամիտ մարդ ,որը երբեք չձանձրացնի:
Լ. Վովենարգ
Ծաղրասերը միշտ մակերեսային էակ է:
Օ. Բալզակ
Ռուբենս,Երկու այծամարդ(սատիր)
Պետք է ծաղրել ու կատակել այնպես, որպեսզի ծաղրվածը չկարողանա զայրանալ. հակառակ դեպքում համրեք,որ կատակը չի հաջողվել:
Ն. Շամֆոր
Վատ նշան է ,երբ դադարում են հասկանալ հեգնանքը, այլաբանությունը,կատակը:
Ֆ.Մ. Դոստոևսկի
Մարդկանց բնավորությունը ոչ մի բանում այնպես չի դրսևորվում ,ինչպես այն բանում,ինչը նրանք համարում են ծիծաղելի:
Ի.Գյոթե
Իբրև կանոն ,մարդու մասին կարելի է դատել ըստ այն,բանի,թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ու. Միզներ
Կան այնպիսի չոր մարդիկ,որ դուք կարող եք մի ամբողջ ամիս նրանց թրջել կատակների մեջ, և դրանցից ոչ մեկը նրանց մաշկի տակ չի ընկնի:
Հ. Բիչեր
Ծաղրը լավ փորձություն է ինքնասիրության համար:
Լ. Վովենարգ
Ծաղրը հոգու մեջ թողնում է մահացու խայթոցներ ,երբ այն հիմնված է ճշմարտության վրա:
Տակիտոս
Արատներին ուժեղ հարված է հասցվում ,երբ դրանք դառնում են ընդհանուր ծաղրի առարկա: Կշտամբանքը հեշտությամբ են տանում,բայց ծաղրը բոլորովին այդպես չէ:
Ոչ ոք չի ցանկանում ծիծաղելի լինել:
Ժ. Մոլեր
Այն մարդու վրա ,որին հասցրել են մինչև այն աստիճանի,որ նա նույնիսկ չի վախենում ծիծաղելի լինելուց, նույնքան քիչ կարելի է հույս դնել,որքան և հանցագործի վրա:
Ս. Ցվայգ
Դուք կարող եք մարդկանց պարսավել ,բայց չհայհոյել և ծաղրի առարկա չդարձնել,քանի որ բամբասանքը,որ շատերին ծիծաղեցրել ,այնուամենայնիվ վատ բան է ,եթե այն փոս է փորում թեկուզ մեկ մարդու համար:
Մ. Սերվանտես
Չի կարելի իրեն թույլ տալ նույնիսկ ամենամեղ կատակն անել այլ կերպ, քան կիրթ ու խելացի մարդկանց հետ:
Ժ. Լաբրյուեր
Միջակ խելքի տեր մարդը կարծես կտրված լինի մեկ կտորից. նա միշտ լուրջ է,չի կարողանում կատակել, ծիծաղել,դատարկ բաներով ուրախանալ:
Ժ. Լաբրյուրեր
Եթե մարդը կատակ չի հասկանում՝ կորած մարդ է:Եվ գիտեք ինչ՝ դա իսկական խելք էլ չէ,թեկուզ նա Սողոմոնի իմաստությունն ունենա:
Ա.Պ. Չեխով
Ծիծաղը հաճախ մեծ միջնորդ է դառնում ճշմարտությունը կեղծիքից տարբերելու գործում:
Վ.Գ. Բելինսկի
ծիծաղը մեծ ուժ է ,որին ստիպված են ենթարկվել այս աշխարհի մեծերը:
Է. Զոլա
Մարդասիրության մասին
Ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից:
Լ. ԲեթհովենՄեծ սերն անբաժանելի է խորաթափանց խելքից. մտքի լայնությունը հավասար է սրտի խորությանը: դրանից էլ մարդասիրության ծայրագույն գագաթնակետերին հասնում են մեծ սրտերը՝ հենց դրանք էլ մեծ մտածողներն են:
Ի. Ա. Գոնչարով
Մարդու մեջ որքան բարություն կա,այնքան էլ կյանք կա նրանում:
Ռ. Էմերսոն
Ամեն ինչի դեմ կարելի է կանգուն մնալ,բայց ոչ բարության:
Ժ.Ժ. Ռուսո
Քանի դեռ մարդը ի վիճակի է բարիք գործել ,նրան վտանգ չի սպառնում բախվել անշնորհակալության հետ:
Ֆ. Լարոշֆուկո
Ուրիշին մեր պատճառած ուրախությունը գերում է նրանով ,որ այն ոչ միայն չի գունազրկվում,ինչպես ամեն մի արտացոլք,այլև մեզ է վերադառնում էլ ավելի պայծառությամբ:
Վ. Հյուգո
Դժբախտության մեջ ընկած մարդուն բարի խոսքով սատարելը հաճախ նույնքան կարևոր է,ինչքան սլաքը ժամանակին փոխելը երկաթգծի վրա՝ ընդամենը մի մատնաչափ է բաժանում աղետը կյանքի համաչափ ու անվտանգ առաջընթացից:
Հ. Բիչեր
Ամենանրբին բավականությունը նրանում է ,որ բավականություն պատճառես ուրիշներին:
Ժ. Լաբրյուեր
Բարությունը մի լեզու է ,որով կարող են խոսել համրերը և որը կարող են լսել խուլերը:
Կ. Բոուվի
Երբ մենք երջանիկ ենք՝ մենք միշտ բարի ենք.բայց երբ մենք բարի ենք ՝ միշտ չէ ,որ երջանիկ ենք:
Օ. Ուայլդ
Ով չափից ավելի երկար է մտածում այն մասին ,որպեսզի բարիք գործի, նա ժամանակ չի ունենում բարի լինելու:
Ռ. Տագոր
Կան մարդիկ ,որոնք անասուն են դառնում հենց որ նրանց հետ սկսում են վարվել ինչպես մարդկանց հետ:
Վ. Օ. Կլյուչևսկի
Նկ.Բրեյգել(Ավագ),Խռովարար Հրեշտակները
Հարաբերություններ
Ամենաքնքուշ բույսերն իրենց համար ճանապարհ են հարթում ամենակոշտ հողի միջով,ժայռերի ճեղքերով:Այդպես էլ բարությունն է: Ինչպիսի՜ սեպ,ինչպիսի՜ մուրճ,խոյահարմամբ առաջացրած ինչպիսի՜ ճեղքվածք կարող է համեմատվել բարի ,անկեղծ մարդու ուժի հետ:Ոչ մի բան չի կարող դիմակայել նրան:
Հ. Թորո
Բարություն և համեստություն ՝ահա երկու հատկանիշներ ,որոնք երբեք չպետք է հոգնեցնեն մարդուն:
Ռ.Ստիվենսոն
Մարդու մասին չպետք է դատել ըստ արտաքինի՝այն հնարավորություն է ընձեռում միայն ենթադրություններ անելու:
Ժ.Լաբրյուեր
Մարդ որքան ավելի խելացի և բարի է,այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ:
Բ. Պասկալ
Այվազովսկի,Ծիածան
Եթե ձեզ ոչ ոք չի սիրում,հավատացած եղեք,դա ձեր մեղքն է:
Ֆ.Դոդրիջ
Մարդիկ հրեշտակներ չեն՝հյուսված միայն լույսից,բայց և անասուններ էլ չեն,որոնց պետք է քշել նախրատեղ:
Վ.Գ. Կորոլենկո
Ինձ համար միշտ առեղծված է մնացել,թե այդ ինչպես է,որ մարդիկ իրենց պատիվ են համարում ստորացնել իրենց համաքաղաքացիներին:
Մ. Գանդի
Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի ,նրա դժբախտությունների,նրա հուզումների մեջ:
Օ .Բալզակ
Ոչ թե պետք է նշանակություն տալ,թե որտեղ է մարդը ծնվել,այլ թե ինչպիսի են նրա վարքուբարքը,ոչ թե ինչ երկրում ,այլ թե ինչպիսի սկզբունքներով է նա որոշել ապրել իր կյանքը:
Ապուլեյ
Ով ոչ ոքի չի սիրում,նրան,ինձ թվում է, նույնպես ոչ ոք չի սիրում:
Դեմոկրիտ
Խուսափեք նրանցից ,ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ:Բավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց:Մեծ մարդը,ընդհակառակը,ձեզ ներշնչում է ,որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ մարդ:
Մարկ Տվեն
Մեծ հոգիների տաղանդը ուրիշ մարդկանց մեջ մեծությունը ճանաչելն է:
Ն.Մ. Կարամզին
Եթե մարդուն անընդհատ ասեն ,թե նա «խոզ է»,ապա նա ,ի վերջո, իրոք կխռնչա:
Մ. Գորկի
Զգույշ եղիր մարդկանց նկատմամբ վերաբերմունքիդ մեջ,գլխավորն է՝ոչ մի ծիծաղելի շողոքորթություն:
Դելակրուա
Նկ.Տիցիան( Տիցիանո Վեչելլիո) ,Մարիամ Մագդաղենացի
Կրքեր
Կիրքը չի կարող խորը սիրո հետ ընկերություն անել:Եթե կարողանան ,ապա նրանք միասին երկար չեն լինի :
Օ. Խայամ
Քանի դեռ ամուսիններին միավորում է կիրքը,նրանք միշտ կլինեն խաղաղության մեջ,չնայած լուրջ տարաձայնություններին:
Է.Զոլա
Նա ,ով ցանկանում է մարդուն կրքերից զրկել այն հիման վրա,թե դրանք վտանգավոր են,նմանվում է նրան,ով կցանկանա դուրս հանել մարդու ամբողջ արյունը ,ելնելով այն բանից,որ նա կաթվածահարության պատճառ է:
Ֆ. Վոլտեր
Կրքերն անվերջ դատապարտվում են,նրանց են վերագրում մարդկային բոլոր դժբախտությունները և ըդսմին մոռանում են,որ դրանք հանդիսանում են նաև մեր բոլոր ուրախությունների աղբյուրը:
Դ. Դիդրո
Կրքերը,դրանք հողմեր են,որոնք ուռցնում են նավի առագաստները,երբեմն խորտակում են նավը,բայց առանց դրանց նավը չի կարող լողալ:
Ֆ. Վոլտեր
Մենք,թերևս ,կրքերի ենք պարտական մտքի ամենամեծ հաղթանակները:
Լ. Վովենարգ
Փայլուն նվաճումների համար հատկապես կրքերին է պարտական բանականությունը:
Ֆ.Վոլտեր
Կրքերը հանգստության թշնամին են, բայց առանց դրանց չէր լինի ոչ արվեստ ,ոչ գիտություն,և յուրաքանչյուրը մերկադեմ կննջեր իր գոմաղբի կույտի վրա:
Ա. ֆրանս
Ուշադրություն.իսկ հիմա համեմատե'ք)))
Կրքերը հանգստության թշնամին են, բայց առանց դրանց չէր լինի ոչ արվեստ ,ոչ գիտություն,և յուրաքանչյուրը մերկադեմ կննջեր իր գոմաղբի կույտի վրա:
Պլատոն
Հ.Գ.
ինչպես կուզեք -հասկացեք))))
մտածում եմ ,եթե բռնեին մեր «մտքի տոպրակից» ու մի լավ թափ տային ,տակը ի՞նչ կմնար մեզանից...հը՞)))))
Ցանկությունը մտքի հայրն է:
Վ.Շեքսպիր
Հիմա նման մի միտք կարող եմ մեջբերել Աստվածաշնչից...բայց ...լավ ,,,անցնեմ առաջ...))) Շեքսպիրի գործերից հստակ երևում է ,որ նա հիանալի գիտեր Աստվածաշունչը...)))
Կրքերին իշխում է ոչ թե նա,ով բոլորովին խուսափում է դրանցից,այլ նա,ով դրանցից օգտվում է այնպես,ինչպես կառավարում են նավը կամ ձիուն,այսինքն՝ դրանք ուղղում են այնտեղ ,ուր հարկավոր է և օգտակար:
Արիստոտել
Խելացի մարդը պայքարում է կրքի դեմ,հիմարը դառնում է նրա ստրուկը:
Էպիկտետ
Եթե կրքի խորհուրդներն ավելի համարձակ են, քան բանականության խորհուրդները,ապա դրանց կատարման համար էլ կիրքն ավելի շատ է ուժեր տալիս,քան բանականությունը:
Լ. Վովենարգ
Մենք ուժ ունենք դիմակայելու կրքերին քանի դեռ նա չի ցուցադրել իր իշխանությունը:
Կորնել Պիեռ
Նկ.Ռոսսո Ֆյորենտինո,Կույս Մարիամի նշանադրությունը
Անտարբերություն
Տիեզերքը ոչ բարեկամական է ,ոչ էլ թշնամական բարի կամքի տեր մարդկանց հանդեպ...Նա պարզապես անտարբեր է...
Անդրե Մորուա
Ումից մարդկանց ոչ վնաս կա,ոչ էլ օգուտ նրանից ավելի ոչնչություն չի լինում:
Կաբուս
Ես չգիտեմ մարդկանց ավելի մեծ թշնամու,քան «համընդհանուր բարեկամը»,որը միշտ ամեն ինչով հիանալով,մշտապես խրախուսում է չարակամներին և իր հանցավոր ներողամտությամբ շողոմում է հասարակության մեջ անկարգություններ ծնող արատները:
Ժ.Ժ. Ռուսո
Մի վախեցիր թշնամիներից,վատագույն դեպքում նրանք կարող են քեզ սպանել: Մի վախեցիր բարեկամներից՝ վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել:Վախեցիր անտարբերներից՝նրանք չեն սպանում և չեն դավաճանում,բայց միայն նրանց լռելյայն համաձայնությամբ է ,որ երկրագնդի վրա գոյություն ունեն դավաճանություններն ու սպանությունը:
Բ. Յասենսկի
Երբ խփում են մի ազնիվ դեմքի,բոլոր ազնիվ դեմքերը պետք է զգան ոտնահարված մարդկային արժանապատվության թե ցավը, թե զայրույթը,թե տանջանքը:
Լ. Ն. Անդրեև
Անտարբերությունը հոգու կաթված է,անժամանակ մահ:
Ա.Պ. Չեխով
Ով չի սիրում՝ չի կարող նաև ատել.ով ոչ մի բանով չի հիանում՝ չի կարող նաև արհամարհել.ով ոչ մի բան չի աստվածացնում՝ չի կարող նաև անիծել:
Լ. Բյոռնե
Միայն նա ինչ-որ արժեք ունի ,ով ինչ-որ բան սիրում է:
Ոչինչ չլինելը և ոչինչ չսիրելը ՝միևնույն բանն են:
Լ. Ֆոյերբախ
Բարոյական անտարբերությունը խիստ կրթված մարդկանց հիվանդությունն է:
Ա. Ամիել
Որտեղ չափավորությունը սխալմունք է,այնտեղ անտարբերությունը հանցագործություն է:
Մ. Ուիլսոն
Խրատներ...խորհուրդներ
Դատողություններ անել հիմարի հետ,նշանակում է մոմ վառել կույրերի համար:
Պ. Բուաստ
Մենք ոչ մի բան այնպիսի առատաձեռնությամբ չենք բաժանում,ինչպես խորհուրդները:
Ֆ. Լարոշֆուկո
Խորհուրդ խնդրելը մեծագույն վստահություն է,ինչպիսին մարդը կարող է ցույց տալ մեկ ուրիշին:
Ֆ. Բեկոն
Երջանիկի համար հեշտ է խրատ տալ դժբախտին....
Էսքիլես
Ոչ մեկին մի պարտադրիր այն,ինչ ցանկանում ես քեզ համար. ճաշակները տարբեր են:
Բ. Շոու
Խորհուրդ տուր ոչ այն ,ինչն հաճելի է,այլ այն,ինչն ամենից լավ է:
Սոլոն
Եթե տված խորհուրդը լավն է,կարևոր չէ,թե ով է այն տվել:
Թ. Ֆուլլեր
Կարելի է սովորել նաև թշնամուց:
Մ. Մոնտեն
Երբեք խորհուրդեր մի տվեք նրան, ով ձեզանից խնդրում է միայն դրամ:
Պ. Կալդերոն
Թշնամու խորհուրդներն ընդունելը սխալ է,բայց դրանք ունկընդրել պետք է ՝հակառակը վարելու համար :Դա էլ հենց կլինի իրոք ճշմարիտ գործելակերպը:
Սաադի
Ուրիշին կարելի է խելացի խորհուրդ տալ,բայց անհնար է նրան սովորեցնել խելացի վարք:
Ֆ. Լարոշֆուկո
Տալիս են խորհուրդներ,բայց դրանցից օգտվելու խելք չեն տալիս:
Ֆ. Լարոշֆուկո
Չկա ավելի անախորժ բան ,քան տեսնել,թե ինչպես է հաջող ասված խոսքը մահանում այն հիմարի ականջում,որին դու ասել ես այն:
Շ. Մոնտեսքիո
Խորհուրդը նման է գերչակի ձեթին՝ այն տալը բավականին հեշտ է, բայց չափազանց տհաճ է ընդունելը:
Բ. Շոու
Նա,ով դժբախտության մեջ տալիս է անորոշ խորհուրդ՝ փաստորեն մերժում է այն:
Սենեկա
Նկ.Յու.Կլեվեր,Սպիտակ Ջրաշուշաններ
Գովասանքների մասին
Եթե որևէ մեկը քեզ գովաբանի՝ ինքդ ստուգիր ,արդյո՞ք դա ճիշտ է:
Կատոն
Գովասանքը հաճելի է այն մարդկանց շուրթերից,որոնք արժանի են գովասանքի:
Գենոս Նևիոս
Մակդիրների հավաքածուն վատ գովասանք է. մարդուն գովում են փաստերը,այլ ոչ թե դրանց պատմելաձևը:
Ժ.Լաբրյուեր
Մենք գովասանքներին ու մեծարանքներին կառչում ենք ճիշտ այն չափով ,որչափով որ կասկածում ենք կյանքում մեր հաջողություններին:
Ա. Բերգսոն
Գովասանքը միշտ ողջախոհ է:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Երբեք մի լսեք նրանց ,ովքեր վատ են խոսում ուրիշների մասին և լավ՝ ձեր մասին:
Լ. Ն. Տոլստոյ
Օրինավոր մարդը ժամանակի ընթացքում գրեթե միշտ անտարբեր է դառնում գովասանքների ու մեծարանքների հանդեպ:
Ջ. Լեոպարդի
Երբ քեզ գովում են՝լավ մտածիր,թե արդյո՞ք դու արժանի ես գովասանքի.եթե արժանի չես՝ նշանակում է քեզ ծաղրել են:
Ֆ.Չեստերֆիլդ
Ռաֆայել Սանտ,Դոննա Վելատա
Մարդ լինել
Կան մարդիկ ,որոնց լատիներենի իմացությունն այնուամենայնիվ չի խանգարում լինել էշեր... )))
Սերվանտես
Մեծ հարցը կյանքի -ինչպես ապրել մարդկանց մեջ :
Ալբեր Քամյու
Մարդ զգում է իրեն միայնակ ,երբ նա շրջապատված է վախկոտներով:
Ա, Քամյու
Բավական չէ՞ ճամարտակել այն մասին,թե ինչպիսին պետք է լինի մարդը, ժամանակն է արդեն մարդ դառնալ:
Մարկոս Ավրելիոս
Լինել մարդ՝նշանակում է զգալ իր պատասխանատվությունը:Ամոթ զգալ աղքատության հանդեպ,որը,թվում է,քեզանից կախված էլ չէ:Հպարտանալ ընկերների տարած ամեն մի հաղթանակով:Գիտակցել,որ,դնելով քո աղյուսը,դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը:
Ա. Սենտ-Էքզյուպերի
Անհնար է միշտ լինել հերոս,բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Ի.Գյոթե
Հ.Գ.
Ուրեմն չմոռանանք ,որ ապրում ենք կավե տներում,և մեր հիմքը փոշին է,հետևաբար ,մարդ լինելն ու մնալը սաստիկ դժվար խնդիր է ))))
*****
Ի.Գյոթե
Երբ քո մեջ հայտնաբերում ես որևէ թուլություն,ապա,փոխանակ այն թաքցնելու,դեն նետիր կեղծավորությունն ու խուսափանքը և ուղղվիր:
Է. Դելակրուա
Բրեյգել (ավագ),Միզանտրոպը
Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը,եթե նա չի ծառայում մարդուն:
Սոֆոկլես
Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ:
Ֆ.Մ.Դոստոևսկի
Սկզբում սովորիր բարի բարքեր,իսկ հետո իմաստություն,քանի որ առանց առաջինների դժվար է սովորել վերջինը:
Սենեկա
Պետք է իրեն վարժեցնել առաքինի գործերի ու արարքների,այլ ոչ թե առաքինության մասին ճառերի:
Դեմոկրիտ
Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի,իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի:
Արիստոտել
Խելացին ու բարոյականը միշտ համընկնում են:
Լ.Ն. Տոլստոյ
Մարդը որքան ավելի բարձր է մտավոր ու բարոյական զարգացմամբ ,այնքան նա ավելի ազատ է,այնքան կյանքը ավելի շատ է բավականություններ պատճառում նրան:
Ա.Պ. Չեխով
Եթե նույնիսկ դու մենմենակ ես,ոչ մի վատ բան մի խոսիր և մի արա: Սովորիր ավելի շատ ամաչել ինքդ քեզանից,քան ուրիշներից:
Դեմոկրիտ
Տիցիան,Ֆլորա
Հնարավոր չէ հաճելի ապրել՝չապրելով խելացի, բարոյական ու արդարացի,և, ընդհակառակն, հնարավոր չէ ապրել խելացի ,բարոյական ու արդարացի՝ չապրելով հաճելի:
Էպիկուր
Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Նվազ ցավալի է չստանալ այն,ինչ ցանկանում ես ,քան հասնել այն բանին,ինչը հանցավոր է ցանկանալ:
Ցիցերոն
Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ,որտեղ մեկը կործանվում է:
Օ. Բալզակ
Նկ.Պուկիրև,Անհավասար Ամուսնություն
Ամուսնության մասին
Խելամի՜տ կին: Եթե դու ցանկանում ես ,որ ամուսինդ ժամանակն անցկացնի քեզ հետ ,ապա հոգ տար այն մասին,որպեսզի նա ուրիշ մի տեղ չգտնի այդքան հաճելի բավականություն ու քնքշություն:
Պյութագորաս
Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի:Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն,իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա:
Սոկրատ
Արժի միայն սիրով ամուսնանալ. իսկ օրիորդի հետ ամուսնանալ միայն այն պատճառով ,որ նա համակրելի է,նույնն է,թե շուկայում գնել իրեն ոչ հարկավոր ապրանք միայն այն պատճառով ,որ նա լավն է:
Ա. Պ. Չեխով
Ամուսնությունն աչքի է ընկնում այն առանձնահատկությամբ,որ նրա հետ դադարում է երկրպագությունը կուռքին:Երբ տղամարդն ավելի մոտիկից է դիտում իր աստվածուհուն,վերջինս վերստին դառնում է հասարակ կին: ))»
Մի մխիթարվիր ճղճղան ֆրազով ,թե սիրեցյալի հետ խողտիկում էլ դրախտ է: Ամուսնությունը ոչ միայն հոգեկան,այլև նյութական միություն է : Պատրաստվելով ընտանիք ստեղծել ՝ մտածիր ,թե որքանով ես նյութապես անկախ,արդյոք կկարողանա՞ս հագցնել,ապահովել և կերակրել քո ընկերուհուն:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Կինը սիրուհի չէ,այլ մեր կյանքի ընկերն ու ուղեկիցը,և մենք նախօրք պետք է ընտելանանք այն մտքին,որ սիրենք և՛ այն ժամանակ,երբ տարեց կին կլինի,և՛ այն ժամանակ ,երբ պառավ կլինի:
Վ. Գ. Բելինսկի
Կնոջը հարգող տղամարդը միայն կարող է նրանից բաժանվել ՝չստորացնելով նրան:
Ս. Մոեմ
Նա ,ով պաշտպանում է կնոջ իրավունքները՝ նա պաղտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած՝ պաշտպանում է ապագան:
Վ.Հյուգո
Երիտասարդ կնոջը նպատակահարմար չէ պատկանել ծեր ամուսնու, որովհետև նավին կապված մակույկի նման նա չի կարող հարմարվել նավի շարժումներին և իր տակ չունի խարիսխ,բայց, կտրելով պարանները ,հաճախ գիշերները գտնում է հանգրվան: )))
Թեոգնիդես
Ամուսնանալ ցանկացող ծերունու ամենահիմնավոր արդարացումը նրանում է,որ նրան հարկավոր է դայակ:
Հ.Ուոլպոլ
Ես իմ կյանքն ամփոփել եմ ոչ թե սրտումս,որը կարող է փշրվել,ոչ թե զգացմունքներում,որոնք բթանում են,այլ ուղեղումս,որը չի մաշվում և դիմանում է ամեն ինչի:
Օ. Բալզակ
Ավելի վտանգավոր բան չկա ,քան իր ճակատագիրը կապել կնոջ ճակատագրի հետ այն բանի համար միայն ,որ նա գեղեցիկ է ու ջահել:
Վ.Գ. Բելինսկի
Նկ.Ադոլֆ Ոիլյամ Բուգրո,
Ամուրն ու Պսիխեան
Սիրո մասին
Այն մարդը ,որին դու սիրում ես իմ մեջ ,իհարկե ,ինձանից ավելի լավն է. ես այդպիսին չեմ:Բայց դու սիրիր ,և ես կջանամ լինել ինձանից ավելի լավը:
Մ. Մ. Պրիշվին
Սիրո մեջ չկա լիակատար բավարարություն, և մարդը խղճուկ կլիներ,եթե կարողանար լիակատար բավարարություն գտնել սիրո մեջ . սրանից միայն հետևում է ,որ ինչ-որ մի բան չի կարող բավարարել մարդու բազում պահանջմունքները:
Վ.Գ.Բելինսկի
Նկ.Պ.Վերոնեզե,Մարսը և Վեներան կապված են սիրով(Ամուրով))))
Սերն ունի իր զարգացման օրենքները ,իր տարիները ,ինչպես մարդկային կյանքը:Նա ունի իր ճոխ գարունը,իր շոգ ամառը ,վերջապես աշունը,,որը ոմանց համար լինում է տաք ,պայծառ ու արգասաբեր,ուրիշների համար ՝ սառը ,խոնավ ու անպտուղ...
Վ. Գ. Բելինսկի
Եթե սիրո ընտրության հարցը լուծվեր միայն կամքով ու բանականությամբ ,այդ դեպքում սերը չէր լինի զգացմունք և կիրք:Անմիջականության տարրի ներկայությունը երևում է նաև ամենաբանական սիրո մեջ,որովհետև հավասարապես արժանի մի քանի անձանցից ընտրվում է միայն մեկը,և այդ ընտրությունը հենվում է սրտի ակամա ձգտման վրա:
Վ. Գ. Բելինսկի
Սիրտն ունի իր օրենքները ,ճիշտ է,բայց ոչ այնպիսիք որոնցից հեշտությամբ կարելի լիներ կազմել լրիվ սիստեմատիկ օրենսգիրք:
Վ. Գ. Բելինսկի
Ամեն մի սեր ճշմարիտ ու գեղեցիկ է յուրովի,միայն թե այն լինի սրտում ,այլ ոչ թե գլխում:
Վ. Գ. Բելինսկի
Մարդը սիրահարվում է ուղղակի,առանց հարցերի ,նույնիսկ ավելի շուտ,քան կհասկանա և կգիտակցի ,որ ինքը սիրահարված է:Մարդու այդ զգացմունքը կախված է ոչ թե գլխից ,դա նրա սրտի բնական ,անմիջական ձգտումն է դեպի մյուս սիրտը:
Վ. Գ. Բելինսկի
Նկ.Անտոնիս վան Դեյկ,Ժամանակը կտրում է Ամուրի թևերը
Սերը հաճախ սխալվում է ՝սիրո առարկայի մեջ տեսնելով այն ,ինչը չկա... բայց երբեմն հենց միայն սերն է նրա մեջ բացահայտում գեղեցիկը կամ մեծը,որն անմատչելի է դիտողականությանն ու խելքին:
Վ. Գ. Բելինսկի
Հավատարմությունը սիրո մշտական երազանքն է: )))
Լ. Վովենարգ
Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության ՝սիրո մեջ:
Ստենդալ
Կարելի նաև գեղեցիկը սիրել ամոթալիորեն:
Ֆ. Պետրարկա
Սիրային արկածներում ինչ ասես կա,բացի սիրուց:
Ֆ. Լարոշֆուկո
Սիրահարվել ՝չի նշանակում սիրել... Կարող եք սիրահարվել նաև ատելով...
Դոստոևսկի
Ձեզ տառապանքից փրկվելու երկու ճանապարհ կա.արագ մահ և երկարատև սեր:
Նիցշե
Մեծ սերը անբաժան է մեծ խելքից:
Ի. Ա. Գոնչարով
Կարոտել նրան ,ում սիրում ես , շատ ավելի հեշտ է,քան ապրել նրա հետ ,ում ատում ես:
Ժ. Լաբրյուեր
Առանց հարգանքի սերը հեռու չի գնա և շատ չի բարձրանա. դա միթևանի հրեշտակ է:
Ա. Դյումա-որդի
Սերն ու պարզ ցանկությունը արտաքուստ արտահայտվում են նույն կերպ:
Ալբեր Քամյու
Համբույրը , դա երբ երկու հոգիներ հանդիպում են միմյանց շուրթերի ծայրով :
Գյոթե
Սիրո մեջ մենք վայելում ենք պատրանքը ՝մեր կողմից ծնած...
Ստենդալ
Կան թշվառ արարածներ ,որոնք ունեն սիրտ տառապելու համար,բայց չունեն սիրտ սիրելու համար...
Էտյեն Ռեյ
Կանայք ՝ տանը ագռավներ են , հասարակության մեջ՝ սիրամարգեր, սրտի ընկերոջ հետ ՝աղավնիներ:
Կ. Վեբեր
Խելացի կանայք սիրում են ,երբ նրանց հանմար հիմարություններ են անում ,հատկապես թանկարժեք:
Ըդն որում,մեծամասամբ նրանք սիրում են ոչ թե նրան ,ով հիմարություն է արել , այլ ուրիշին :
Ի. Գոնչարով
Եթե դուք ուզում եք իմանալ աղջկա թերությունները,գովաբանեք նրան իր ընկերուհիների մոտ:
Բ. Ֆրանկլին
Տղամարդ և կին ...հավերժական պայքար...Սերը գոյություն ունի ,քանի դեռ չկան հաղթողներ:Քանի դեռ մեկը չի արտահայտվել ամբողջությամբ ,և կա առեղծված...
Թեոդոր Վան Գերեն
Խանդի բացակայությունը նշանակում է հաշվենկատ սեր...
Ժերմենա դը Ստալ
Ընտանեկան կյանքում գլխավորը համբերութունն է:Սերը երկար տևել չի կարող...
Ա.Պ. Չեխով
Ճիշտ չէ,որ մենք սիրում ենք կնոջը այն բանի համար, թե ինչ է ասում նա,մենք սիրում ենք այն ,ինչ նա է ասում,որովհետև սիրում ենք նրան:
Անդրե Մորուա
Սերը միակ կիրքն է ,որին վճարում են այն նույն դրամով,ինչպիսին ինքն է կտրում:
Ստենդալ
Սիրել՝ նշանակում է հաճույք ճաշակել ,երբ դու զգացմունքների բոլոր օրգաններով տեսնում, շոշափում, զգում ես, . որքան հնարավոր է ավելի մոտ տարածության վրա լինի այն էակը ,որին դու սիրում ես և որը սիրում է քեզ:
Ստենդալ
Սիրել՝նշանակում է տեսնել մարդուն այնպիսին ,ինչպիսին նրան Աստված է ստեղծել:
Ֆ. Դոստոևսկի
Չի կարելի սիրել նրան,ումից վախենում ես,ոչ էլ նրան ,ով քեզանից է վախենում:
Ցիցերոն
Հիրավի արժանավոր մարդը կաող է սիրահարված լինել խելագարի պես,բայց ոչ հիմարի պես:
ֆ. Լարոշֆուկո
Սերը ցանկանում է ազատ զոհ լինել:
Ֆ. Շիլլեր
Ամենից դժվար այն սերն է դարմանելի,որը բռնկվել է առաջին հայացքից:
ժ.Լաբրյուեր
Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր,քան սիրեցյալի դեմքը,և չկա ավելի քաղցր երաժշտություն ,քան սիրեցյալի ձայնի հնչյունները:
ժ.Լաբրյուեր
Մենք գիտենք ,որ սերն ուժեղ է ,ինչպես մահը.բայց փխրուն է ինչպես ապակին:
Գ.Մոպասան
Ով երբեք հավատարմության երդում չի տվել,նա երբեք այն չի էլ խախտի:
Պլատոն
Սիրո վերքերը եթե միշտ չէ,որ սպանում են,ապա երբեք չեն էլ լավանում:
Ջ Բայրոն
Աղքատիկ է սերը ,եթե կարելի է այն չափել:
Շեքսպիր
Երբ սրտերը լի են սիրով ևտրոփում են միայն հանդիպումից մինչև բաժանում ,բավական է նաև թեթևակի ակնարկը ,որպեսզի միմյանց հասկանան:
Ռ. Տագոր
Բոլոր սիրահարվածները երդվում են իրագործել ավելի շատ բան ,քան կարող են ,և չեն իրագործում նույնիսկ հնարավորը:
Շեքսպիր
Հայտնի է,որ հրաբորբ զգացմունքը բացատրվում է քիչ բառերով ,բայց ուժեղ:
Գ. Ռ . Դերժավին
Սերը միշտ գերազանցում է իր նկատմամբ եղած հավատին:Սովորական խոսքերը՝ եթե դու իմանայիր,թե որքան եմ քեզ սիրում,-իրենց մեջ պարունակում են խորը և անսահման ճշմարտություն:
Վ. Հումբոլդա
Սիրահարվածի համար անիմանալի սիրեցյալի թերությունները:
Ֆարուխի
Տղամարդու ընտրած հարսնացուով հեշտ է դատել ,թե նա ինչպիսին է, և արդյոք գիտի իր արժեքը:
Ի. Գյոթե
Երբ մեր հոգին մաքուր է ,«կին» բառը մեզ համար լի է վեհությամբ:
է.Սենանկուր
Կին և տղամարդ
Նկ.Ժան-Լեոն Ժերոմ,Կեսարն ու Կլեոպատրան
Սիրելով ,ամենախելացի մարդը այլևս ոչ մի առարկա չի տեսնում այնպիսին ,ինչպիսին նա իրականում է...Կինը՝ մեծ մասամբ սովորական ,դառնում է անճանաչելի և վերածվում բացառիկ էակի:
Ստենդալ
Տղամարդը և կինը երկու նոտաներ են,առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ:
Ջ. Մաձինի
Մենք հաճախ ենք տեսնում ,որ տղամարդը խղճուկի մեկն է ,իսկ կինը հոյակապ է: Դա նշանակում է ,որ մենք չգիտենք այդ տղամարդու թաքնված արժանիքները,որոնք գնահատել է կինը,դա ընտրովի սեր է,և,հավանաբար ,հենց դա է իսկական սերը:
Մ. Մ. Պրիշվին
Կնոջ արժանիքների չափանիշը կարող է լինել այն տղամարդը ,որին նա սիրում է:
Վ. Գ. Բելինսկի
Հարկ չկա սիրահարվել Պտղոմեոսին և Պլատոնին,բայց հարկավոր է ,որ նա մի փոքր էլ բանականություն ունենա...)))
Կաբուս
Նա ,ով սիրահարվում է տգեղ աղջկա,սիրահարվում է կրքի ամբողջ ուժով ,որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին,կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին ,որոնք ավելի ուժեղ են ,քան գեղեցկության թովչանքները:
Ժ. Լաբրյուեր
Ով չի պաշտում այն կնոջ թերությունները ,ում սիրում է, նա չի կարող ասել ,թե ինքը իրոք սիրահարված է:
Պ. Կալդերոն
Կին՝ մեծ խոսք է:Նրանում օրիորդի անաղարտությունն է,նրանում ընկերուհու ինքնազոհությունն է,նրանում մոր սխրագործությունն է:
Ն.Ա. Նեկրասով
Տղամարդու և կնոջ սերը կամավոր դաշանագիր է,և նա, ով այն խախտում է ,մեղավոր է միայն դավաճանության մեջ ,բայց երբ կինը մայր է դառնում ,նրա պարտականությունը մեծանում է,քանի որ բնության կողմից նրան է վստահված սերունդ ունենալը:
Գ. Մոպասան
Չկա ավելի սքանչելի բան այն կնոջից ,որի մոտ սկզբունքայնությունը անընկճելի է,անկաշառ,որը ոչ մի կերպ փքված չէ,նաև բնական է, համեստ ու կանացի,ինչպես այն ամենը,ինչ որ անում է:
Ա.Ա. Ֆադեև
Միշտ և ամենուրեք կանացի առաջին արժանիքը եղել է համեստությունը:
Ն. Մ. Կարամզին
Անաղարտ պատակենության առաջին սերը միշտ ուղղված է դեպի վսեմը:Բնությունն ասես ցանկանում է ,որ մի սեռը մյուսի մեջ զգայնորեն ընկալի բարին ու գեղեցիկը:
Ի. Գյոթե
Ուրիշ կրքերի ազդեցությունից մաքուր և ազատ է այն սերը ,որը թաքնված է մեր սրտի խորքում և անհայտ է հենց մեզ:
Ֆ. Լարոշֆուկո
Երբ տղամարդիկ անհարգալից են վերաբերվում կնոջը ,դա գրեթե միշտ ցույց է տալիս ,որ այդ կինն առաջինն է անտակտ եղել նրանց հետ ունեցած իր վարվեցողության մեջ:
Դ. Դիդրո
Կանացի դյուրըմբռնողականությունն ավելի մեծ ճշգրտություն ունի ,քան տղամարդկային համոզվածությունը:
Ռ. Կիպլինգ
Կանաց մասին ասելու նոր բան միշտ կգտնվի,քանի դեռ նրանցից թեկուզ մեկը կմնա երկրագնդի վրա:
Ս. Բուֆլեր
Երբ կինը մինչև վերջ կին է մնում ,նա ավելի շատ արժեք է ներկայացնում ,քան երբ նա տղամարդու դեր է կատարում:Կնոջ տղամարդկային հատկություններ զարգացնելը ,անտեսելով նրա յուրահատուկ հատկանիշները,նշանակում է գործել բացահայտորեն ի վնաս:
Ժ.Ժ. Ռուսո
Հավերժ կանացիականը միշտ էլ վեհացնող ուժ է լավագույն տղամարդկանց համար:
Ռ.Ռոլան
Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության:
Ա.Ի. Կուպրին
Սիրո մասին խելացի խոսող տղամարդը այնքան էլ ուժեղ չէ սիրահարված:
Ժորժ Սանդ
Կյանքում պետք է սեր լինի,մի մեծ սեր ամբողջ կյանքի ընթացքում , դա արդարացնում է անառիթ հարձակումները հուսահատության,որոնց մենք ենթակա ենք :
Ա. Քամյու
Համբույրը , դա երբ երկու հոգիներ հանդիպում են միմյանց շուրթերի ծայրով :
Գյոթե
«Սիրեք միմյանց ,սակայն մի շղթայեք սերը...թող ավելի լավ է այն լինի հուզումնալից ծով ձեր հոգու ափերի միջև »
«Սերը տալիս է միայն ինքն իրեն ու վերցնում միայն ինքն իրենից...սերը գոհանում է սիրով...և մի կարծիր ,որ դու կարող ես ուղղել ճանապարհները սիրո ,քանզի ,եթե սերը արժանի գտավ քեզ, ինքը կուղղի ճանապարհները քո ...»
«Սերն ու կասկածը իրար հետ երբեք «յոլա» չեն գնում»)))
«Սերը,որը չի թարմացվում ամեն օր,դառնում է սովորություն ,որն էլ իր հերթին վերածվում է ստրկության»
«Հավերժ այդպես է եղել ,որ սիրո խորությունը ճանաչվել է միայն բաժանման ժամին»
Ժըրբան Խալիլ Ժըրբան
Սիրո մեջ մենք վայելում ենք պատրանքը ՝մեր կողմից ծնած...
Ստենդալ
Կան թշվառ արարածներ ,որոնք ունեն սիրտ տառապելու համար,բայց չունեն սիրտ սիրելու համար...
Էտյեն Ռեյ
Տղամարդ և կին ...հավերժական պայքար...Սերը գոյություն ունի ,քանի դեռ չկան հաղթողներ:Քանի դեռ մեկը չի արտահայտվել ամբողջությամբ ,և կա առեղծված...
Թեոդոր Վան Գերեն
Խանդի բացակայությունը նշանակում է հաշվենկատ սեր...
Ժերմենա դը Ստալ
Ընտանեկան կյանքում գլխավորը համբերութունն է:Սերը երկար տևել չի կարող...
Ա.Պ. Չեխով
Ճիշտ չէ,որ մենք սիրում ենք կնոջը այն բանի համար, թե ինչ է ասում նա,մենք սիրում ենք այն ,ինչ նա է ասում,որովհետև սիրում ենք նրան:
Անդրե Մորուա
Սիրել-նշանակում է տեսնել մարդուն այնպիսին ,ինչպիսին նրան Աստված է ստեղծել:
Ֆ. Դոստոևսկի
Չի կարելի սիրել նրան,ումից վախենում ես,ոչ էլ նրան ,ով քեզանից է վախենում:
Ցիցերոն
Հիրավի արժանավոր մարդը կաող է սիրահարված լինել խելագարի պես,բայց ոչ հիմարի պես:
ֆ. Լարոշֆուկո
Սերը ցանկանում է ազատ զոհ լինել:
Ֆ. Շիլլեր
Ամենից դժվար այն սերն է դարմանելի,որը բռնկվել է առաջին հայացքից:
ժ.Լաբրյուեր
Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը:
Ա.Քամյու
Սերը, հավանաբար, այն միակ բանն է, ինչը մեզ գոհացնում է Աստծո մեջ, չէ որ մենք երբեք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մեզ սիրի մեր կամքին հակառակ:
Ա.Քամյու
Մենք գիտենք ,որ սերն ուժեղ է ,ինչպես մահը.բայց փխրուն է ինչպես ապակին:
Գ.Մոպասան
Ով երբեք հավատարմության երդում չի տվել,նա երբեք այն չի էլ խախտի:
Պլատոն
Սիրո վերքերը եթե միշտ չէ,որ սպանում են,ապա երբեք չեն էլ լավանում:
Ջ Բայրոն
Աղքատիկ է սերը ,եթե կարելի է այն չափել:
Շեքսպիր
Երբ սրտերը լի են սիրով և տրոփում են միայն հանդիպումից մինչև բաժանում ,բավական է նաև թեթևակի ակնարկը ,որպեսզի միմյանց հասկանան:
Ռ. Տագոր
Հերբերտ Ջեյմս Դրեյպեր , Արշալույսի դարպասները
Սերը միշտ գերազանցում է իր նկատմամբ եղած հավատին:Սովորական խոսքերը՝ եթե դու իմանայիր,թե որքան եմ քեզ սիրում,-իրենց մեջ պարունակում են խորը և անսահման ճշմարտություն: Վ. Հումբոլդա
Սիրահարվածի համար անիմանալի սիրեցյալի թերությունները:
Ֆարուխի
Տղամարդու ընտրած հարսնացուով հեշտ է դատել ,թե նա ինչպիսին է, և արդյոք գիտի իր արժեքը:
Ի. Գյոթե
Երբ մեր հոգին մաքուր է ,«կին» բառը մեզ համար լի է վեհությամբ:
է.Սենանկուր
Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր,քան սիրեցյալի դեմքը,և չկա ավելի քաղցր երաժշտություն ,քան սիրեցյալի ձայնի հնչյունները:
ժ.Լաբրյուեր
Նկ.Լեյթոն,Աստված Օգնական
Արդարություն
Լիակատարկատարելության հասած մարդը բարձր է բոլոր կենդանիներից. բայց և նա ցածր է բոլորից,եթե ապրում է առանց օրենքների և առանց արդարության:Իսկապես,զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա :
Արիստոտել
Արդարությունը առանց ուժի՝միայն թուլություն է,ուժը առանգ արդարության՝ բռնակալություն է: Հետևաբար ,հարկավոր է արդարությունը համաձայնեցնել ուժի հետև դրա համար հասնել այն բանին ,որ այն,ինչ արդարացի է ՝լինի ուժեղ,իսկ այն ,ինչ ուժեղ է՝լինի արդարացի:
Բ. Պասկալ
Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասնությունը:
Ֆ. Շիլլեր
Գոյություն ունի արդարության երկու հիմունք՝ոչ ոքի չվնասել ու օգուտ բերել հասարակությանը:
Ցիցերոն
Արդարամիտ մարդու բարոյական հատկանիշերը լիովին փոխարինում են օրենքներին:
Մենանդր
Ազնվություն
Մեծին ամենամոտ կանգնած է ազնվությունը:
Վ. Հյուգո
Բոլոր մարդիկ ըստ էության միանման են,բոլորն ի ծնե միանման են ,ավելի անվանի է նա ,ով ի բնե ազնիվ է:
Սենեկա
Ազնվությունը մեր ժամանակի իսկական արիստոկրատությունն է:
Է. Ռենան
Ազնիվ և անազնիվ մարդիկ ճանաչվում են ոչ միայն այն բանով,թե ինչ են անում նրանք,այլև այն բանով,թե ինչ են ցանկանում նրանք:
Դեմոկրիտ
Ազնիվ մարդիկ միշտ մի վատ սովորություն ունեն ՝ամոթահար աչքերը խոնարհել լպիրշ ու անպատկառ ստորության առջև:
Վ.Գ. Բելինսկի
Հիրավի ազնիվ է նա ,ով միշտ հարցնում է իրեն,թե արդյոք ինքը բավականաչափազնիվ է:
Պլավտիոս
Ժան ժոզեֆ Լեֆեբր,Ճշմարտությունը
Մարդու ճշմարտության աստիճանը նրա բարոյական կատարելության աստիճանի ցուցանիշն է:
Լ.Ն. Տոլստոյ
Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ:
Մ. Մ. Պրիշվին
Չկա ավելի մեծ լպիրշություն,քան ճշմարտության փոխարեն մատուցել այնպիսի հավաստումն,որի ստությունը կանխապես հայտնի է:
Կաբուս
Լավ է միայն լիակատար ճշմարտությունը :Կիսաճշմարտությունը ոչինչ չարժե:
Ս. Ցվայգ
Ճշմարտության լեզուն հասարակ է:
Սենեկա
Ճշմարիտ գործը ,երբ այն ճիշտ է շարադրված,անխորտակելի է:
Պլուտարքոս
Ճշմարտությունը պահանջում է անսասանություն.ճշմարտության համար հարկավոր է պայքարել կամ խաչվել,դեպի ճշմարտությունն է մարդը շարժվում,ճշմարտությանը պետք է կառչել,արդարությունը՝որոնել:
Մ. Մ. Պրիշվին
Նկ. Բերտա Մորիզո,Մորիզո
Անկեղծությունը շիտակությունն է ,որը շատ քիչ մարդիկ ունեն,սովորաբար երևացող անկեղծությունը շատ հաճախ խորամանկության դրսևորում է,շրջապատի մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու համար:
Ֆ. Լարոշֆուկո
Ով սովոր է անկեղծ չլինել ուրիշների հետ,նա վերջ ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:
Ֆ. Լարոշֆուկո
Քննադատության մասին
Փտածը հպում չի հանդուրժում:
Վ. Շեքսպիր
Քննադատությունը միայն այն ժամանակ է բեղմնավոր,երբ նա,դատապարտելով,նշում է,թե ինչպես պետք է լիներ այն,ինչը վատ է:
Լ.Ն. Տոլստոյ
Ինչպես դեղն իր նպատակին չի հասնում,եթե դոզան չափազանց մեծ է,այնպես էլ պարսավանքն ու քննադատությունը՝եէբ դրանք անցնում են արդարացիության սահմանը:
Ա. Շոպենհաուեր
Նրանց վրա ,ովքեր սխալի մեջ են ընկել առանց դիտավորության,խիստ չեն զայրանում:
Սոֆոկլես
Լռությունը երբեմն նշանակում է ամենախիստ քննադատությունը:
Չ. Բաքստոն
Ճշմարտությունը երբեմն ծնում է ատելություն:
Տերենտիոս
Շատ քիչ են այն մարդիկ,որոնք անկեղծորեն կցանկանային լսել իրենց մասին ամբողջ ճշմարտությունը:
Ֆ.Լարոշֆուկո
Ճշմարտությունը միշտ վտանգավոր է սրիկաների,շահագործողների,թալանչիների իշխանության համար:Ահա թե ինչու են ճշմարտությունը ճնշում:
Յու. Դեբս
Ջեյմս Տիսսո
Սխալների նկատմամբ վերաբերմունքի մասին
Յուրաքանչյուր մարդ սխալվելու իր յուրահատուկ ձևն ունի,առավել ևս,որ սխալները հաճախ ճշգրտությունը ոչ ճիշտ հասկանալու մեջ են:
Գ. Լիխտենբերգ
Սխալները խելք են տալիս:
Լ.Ն. Տոլստոյ
Մեկի սխալը դաս է մյուսին:
Ջ. Ռեյ
Սխալվել կարելի է տարբեր կերպ,ճիշտ վարվել կարելի է միայն մի ուղիով,այդ պատճառով էլ առաջինը հեշտ է,իսկ երկրորդը՝ դժվար. վրիպելը հեշտ է,նպատակին խփելը՝ դժվար:
Արիստոտել
Սխալվելու ամենաճիշտ միջոցը իրեն անսխալական համարելն է:
Պ. Բուաստ
Կյանքում մեծագույն սխալը ,որ դուք կարող եք թույլ տալ,դա սխալ կատարելու հնարավորության նկատմամբ մշտական սարսափի մեջ գտնվելն է:
Է. Հաբբարդ
Սխլը ևս օգտակար է լինում,քանի դեռ երիտասարդ ենք,միայն թե այն հետներս քարշ չտանք մինչև ծերություն:
Ի. Գյոթե
Կարծեցյալ ազնիվ մարդիկ իրենց թերությունները թաքցնում են թե ուրիշներից ,թե իրենցից,իսկ հիրավի ազնիվ մարդիկ հիանալի գիտակցում են դրանք և անկեղծորեն հայտարարում դրանց մասին:
Ֆ. Լարոշֆուկո
Հիշիր,որ կարծիքը փոխելը և այն բանին հետևելը,ինչը ուղղում է քո սխալը,ավելի է համապատասխանում ազատությանը,քան սխալիդ մեջ համառելը:
Մարկոս Ավրելիոս
Մեծ սխալը հաճախ ստանում է հանցագործության նշանակություն:
Սենեկա
Սխալվել կարող է ամեն ոք,իսկ սխալի վրա համառել՝միայն անխելքը:
Ցիցերոն
Մեր ամեն թերւթյուն ավելի ներելի է ,քան այն թաքցնելու համար գործադրած մեր խորամանկություները:
ֆ.Լարոշֆուկո
Ուրիշների հանդեպ խաբեությունը միայն խճճում է գործը և հեռացնում լուծումը. բայց ինքն իր նկատմամբ խաբեությունը ,որը անցկացվում է ճշմարտության տեղ,կործանում է մարդու ամբողջ կյանքը:
Լ. Տոլստոյ
Գյուստավ Մոորո,Էդիպն ու սֆինքսը
Հիմարության մասին
Ժամանակ առ ժամանակ ինձ վշտացնում է այն միտքը,որ հանճարեղության համար գոյություն ունի սահմաններ, իսկ հիմարության համար՝ոչ:
Ա.Դյումա-որդի
Չկա այնպիսի հիմարություն,որը հնարավոր չլինի ուղղել խելքի օգնությամբ,և չկա այնպիսի իմաստություն,որը հնարավոր չլիներ փչացնել հիմարության օգնությամբ:
Ի. Գյոթե
Աշխարհում հիմարներն ավելի շատ են,քան խաբեբաները,այլապես խաբեբաների համար ապրելու բան չէր լինի:
Ս. Բաալեր
Բոլոր գողերից ամենավնասակարները հիմարներն են՝ նրանք մեզանից միաժամանակ հափշտակում են ժամանակը և տրամադրությունը:
Ի. Գյոթե
Հիմար է նա,ով փորձում է սեփական ոչնչությունը սքողել իր նախնիների ծառայություններով:
Հ. Հայնե
Նրբինությունը դեռևս չի ապացուցում խելքի առկայություն:Հիմարները և նույնիսկ խելագարները լինում են զարմանալիորեն նրբամիտ:
Ա.Ս. Պուշկին
Խելքի պակասությունը չպետք է բացատրել հիշողության պակասով:
Կ.Հելվեցիուս
Ոչ մի բանի վրա չզարմանալը ,հասկանալի է, հիմարության հականիշ է, այլ ոչ թե խելքի:
Ֆ.Մ. Դոստոևսկի
Ոչ ոք մշտապես հիմար չի լինում,երբեմն՝ լինում է յուրաքանչյուր ոք:
Ջ. Հերբերտ
Եթե խելացի մարդը հիմարություն է անում ,ապա,համենայն դեպս ոչ փոքր:
Ի. Գյոթե
Չկա ավելի տանջալից բան ,քան հենց նոր կատարած հիմարության գիտակցումը:
Ի.Ս. Տուրգենև
Ինչպե՜ս չցանկանալ,որ սրիկան լինի ալարկոտ,իսկ հիմարը՝ լռակյաց:
Ն. Շամֆոր
Լինում է երկու տեսակի հիմարություն՝սակավախոս և շատախոս:
Օ. Բալզակ
Ավելի վտանգավոր բան չկա այն հիմարից,որը ջանում է խելացի երևալ:
Ի. Գյոթե
Խելացի լինելուն չափազանց խանգարում է այդպիսին երևալու եռանդուն ձգտումը:
Ֆ. Լարոշֆուկո
Իսկ հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ:
Դոստոևսկի
Հարկավոր է մեծ խելք ունենալ,որպեսզի կարողանալ ցույց տալ սեփական մտավոր գերազանցությունը:
Ֆ. Լարոշֆուկո
Մարդկային տգիտության մեջ խիստ մխիթարական է հիմարություն համարել այն ամենը,ինչ չգիտես:
Դ. Ի. Ֆոնվիզին
Քանի որ հնարավոր չէ խելքը նվաստացնել,նրանից վրեժ են առնում ՝ նրան ենթարկելով հալածանքի:
Պ. Բոմարշե
Ինչի ՞ց է ,որ կաղ մարդը չի գրգռում,իսկ մտավոր կաղը գրգռում է: Նրանից է,որ կաղը գիտակցում է, որ մենք ուղիղ ենք քայլում,իսկ մտավոր կաղը պնդում է ,որ ոչ թե ինքը ,այլ մենք ենք կաղում:
Բ. Պասկալ
Եթե իմաստունն ընկնում է հիմարների մոտ,նա չպետք է նրանցից հարգանք սպասի,իսկ եթե հիմարն իր շաղակրատությամբ հաղթի իմաստունին,ապա դրանում ոչ մի զարմանալի բան չկա,քանի որ քարով կարելի է ջարդել ալմաստը:
Սաադի
Իմացիր,որ հիմարներին պետք է պատասխանել լռությամբ:
Կաբուս
Խիղճ
Նկ. Դիրկ վան Բաբյուրեն, Հռոմեական գթասրտություն
Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել:
Արիստոտել
Իմ բոլոր վշտերից մեծագույն սփոփանքը հենց նրանում է,որ ոչ մի թշնամի զորավոր չէ ինձանից խլելու խիղճս,
իսկ ես երբեք չեմ դառնա ինձ այնպիսի թշնամի,որ վնաս հասցնեմ խղճիս:
Հ. Ֆիլդինգ
Մի արա այն,ինչը դատապարտում է քո խիղճը,և մի ասա այն, ինչը համաձայն չէ ճշմարտության հետ: Պահպանիր այս ամենակարևորը,և դու կկատարես քո կյանքի ամբողջ խնդիրը:
Մարկոս Ավրելիոս
Խիղճը մագիլներ ունեցող գազան է,որը ճանկռում է սիրտը:
Ա.Ս. Պուշկին
Խղճի վերքերը երբեք վերջնականապես չեն սպիանում:
Էրազմ Ռոստերդամցի
Խիղճը հազարավոր վկաներ են:
Քվենտիլիանոս
Բանականությունն ու խիղճը չեն կարող զրկվել իրենց իրավունքներից : Նրանց կարելի է սուտ ասել, բայց չի կարելի խաբել:
Ի. Գյոթե
Մարդիկ հաճախ հպարտանում են իրենց անաղարտությամբ միայն այն պատճառով ,որ կարճ հիշողություն ունեն:
Լ. Տոլստոյ
Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է:
Յու. Լերմոնտով
Մաքուր խիղճը չի վախենում ոչ ստից,ոչ ասեկոսեներից,ոչ բամբասանքներից:
Օվիդիոս
Դժվար է վախեցնել ոչնչով չարատավորված սրտին:
Վ. Շեքսպիր
Նկ.Յու.Կլեվեր
Ամոթխածություն
Մարդը միակ կենդանի է,որը կարմրում է կամ որոշակի հանգամանքներում պիտի կարմրի:
Մարկ Տվեն
Ով ամոթը կորցրել է, նրան պետք է համարել կործանված
Պլավտիոս
Վախկոտ,ամեն տեսակ ամոթ կորցրած մարդը կարող է համաձայնել ամեն տեսակ ստորության հետ:
Ժ. Լաբրյուեր
Մարդկանց առջև ամոթը լավ զգացում է,բայց ամենից ավելի լավ է ամոթը ինքն իրենից:
Լ. Տոլստոյ
Պետք է ինքն իրենից ամաչել նույնքան ,որքան և ուրիշ մարդկանցից, և հիմար բան չանել՝արդյոք այն անհայտ կմնա բոլորի համար,թե նրա մասին կիմանան բոլորը: Բայց ամենից շատ պետք է ամեչել ինքն իրենից:
Դեմոկրիտ
Ամոթը երբեմն արգելում է այն,ինչ չեն արգելում օրենքները:
Սենեկա
Խելացի էակներին բնորոշ է իրենց անկատարություներն զգալու ընդունակությունը. հենց այդ պատճառով էլ բնությունը մեզ տվել է ամոթխածություն, այսինքն՝ամոթի զգացում այդ անկատարելությունների հանդեպ:
Շ. Մոնտեսքիո
Նկ.Գյուստավ Մորո,Գալատեյա
Պատիվ
Ամոթն ու պատիվը հագուստի նման են՝որքան շատ են մաշված,այնքան ավելի անփույփ ես վարվում նրանց հետ:
Ապուլեյ
Պատիվ՝ահա իսկական գեղեցկությունը:
Ռ.Ռոլան
Պատվի առևտուրը չի հարստացնում:
Լ.Վովերանգ
Իսկական պատիվը դա վճիռ է՝բոլոր հանգամանքներում անել այն.ինչն օգտակար է մարդկանց մեծամասնությանը:
Բ. Ֆրանկլին
Նիկոլա Պուսսեն,Ժամանակը պաշտպանում է Ճշմարտությունը Նախանձից ու Երկպառակությունից
Վարքագիծ...Արարքներ...
Միայն այն մարդն է միանգամայն լավը և հուսալի ,որն ունի լավ խելք և լավ սիրտ:
Կ.Դ. Ուշինսկի
Տեսնելով ուրիշների արատները ,խելացին ազատվում է իր արատներից:
Պուբլիլիոս Ասորացի
Քո յուրաքանչյուր արարն արտացոլվում է մյուս մարդկանց վրա: Մի մոռացիր,որ քո կողքինը մարդ է:
Վ.Ա. Սուխոմլինսկի
Մարդիկ ապրում են արարքներով ,այլ ոչ թե գաղափարներով:
Ա. Ֆրանս
Լավ շարժուձևերը բաղկացած են մանր ինքնազոհողություններից:
Ռ. Էմերսոն
Շարժուձևերի սանձարձակությունն իր հետևից բերում է սկզբունքների սանձարձակություն:
Ս. Սմայլս
Պատճաճությունը ամենաքիչ կարևորն է հասարակության բոլոր օրենքներից և առավել հարգվածը:
Ֆ. Լարոշֆուկո
Ինչ պետք չէ անել ՝ դա մի անիր նույնիսկ մտքումդ:
Էպիկուր
Երբ ցանկանում ես քնել ,աչքերդ մի փակիր առանց
վերլուծելու ավարտված օրվա քո բոլոր արարքները:
Պյութագորաս
Զգուշացիր ինքդ այն բանից ,ինչ չես հավանում ուրիշների մեջ:
Կատոն Ավագ
Ով շատ արատներ ունի ,նա շատ էլ տիրակալներ ունի:
Ֆ. Պետրարկա
Սեփական բարոյական անմաքրությունը իր նկատմամբ արհամարհանքի նշան է:
Ապուլեյ
Խորտակված հեղինակությունը նման է ջարդված սկահակի՝ այն կարելի է սոսնձել ,բայց միշտ նկատելի կլինեն վնասված տեղերը:
Բ. Շոու
ամենասովորական և դեպի ամենամեծ աղետներ տանող գայթակղություններից մեկը «Բոլորն այդպես են անում» բառերով գայթակղվելն է:
Լ. Ն. Տոլստոյ
Բավական չէ՞ ճամարտակել այն մասին,թե ինչպիսին պետք է լինի մարդը, ժամանակն է արդեն մարդ դառնալ:
Մարկոս Ավրելիոս
Լինել մարդ՝նշանակում է զգալ իր պատասխանատվությունը:Ամոթ զգալ աղքատության հանդեպ,որը,թվում է,քեզանից կախված էլ չէ:Հպարտանալ ընկերների տարած ամեն մի հաղթանակով:Գիտակցել,որ,դնելով քո աղյուսը,դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը:
Ա. Սենտ-Էքզյուպերի
Անհնար է միշտ լինել հերոս,բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Ի.Գյոթե
Մարդը բնորոշվում է ոչ միայն բնածին հատկանիշներով,այլև ձեռքբերումներով:
Ի.Գյոթե
Երբ քո մեջ հայտնաբերում ես որևէ թուլություն,ապա,փոխանակ այն թաքցնելու,դեն նետիր կեղծավորությունն ու խուսափանքը և ուղղվիր:
Է. Դելակրուա
Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը,եթե նա չի ծառայում մարդուն:
Սոֆոկլես
Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ:
Ֆ.Մ.Դոստոևսկի
Սկզբում սովորիր բարի բարքեր,իսկ հետո իմաստություն,քանի որ առանց առաջինների դժվար է սովորել վերջինը:
Սենեկա
Պետք է իրեն վարժեցնել առաքինի գործերի ու արարքների,այլ ոչ թե առաքինության մասին ճառերի:
Դեմոկրիտ
Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի,իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի:
Արիստոտել
Խելացին ու բարոյականը միշտ համընկնում են:
Լ.Ն. Տոլստոյ
Մարդը որքան ավելի բարձր է մտավոր ու բարոյական զարգացմամբ ,այնքան նա ավելի ազատ է,այնքան կյանքը ավելի շատ է բավականություններ պատճառում նրան:
Ա.Պ. Չեխով
Եթե նույնիսկ դու մենմենակ ես,ոչ մի վատ բան մի խոսիր և մի արա: Սովորիր ավելի շատ ամաչել ինքդ քեզանից,քան ուրիշներից:
Դեմոկրիտ
Հնարավոր չէ հաճելի ապրել՝չապրելով խելացի, բարոյական ու արդարացի,և, ընդհակառակն, հնարավոր չէ ապրել խելացի ,բարոյական ու արդարացի՝ չապրելով հաճելի:
Էպիկուր
Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Նվազ ցավալի է չստանալ այն,ինչ ցանկանում ես ,քան հասնել այն բանին,ինչը հանցավոր է ցանկանալ:
Ցիցերոն
Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ,որտեղ մեկը կործանվում է:
Օ. Բալզակ
Նկ.Ադոլֆ Ուիլյամ Բուգրո,Գարուն
Հպարտության և գոռոզության մասին
Հպարտությունը հատուկ է բոլոր մարդկանց.տարբերությունը միայն նրանում է,թե նրանք որտեղ և երբ են այն դրսևորում:
Ֆ. Լարոշֆուկո
Եթե մենք բոլորս խելացի հպարտություն ունենայինք,աշխարհում այդքան շատ զազրելիություններ չէին լինի:
Ի. Զայմե
Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանակ է:
Ի.Ս. Տուրգենև
Անդադար խոսել և չցանկանալ որևէ բան լսել՝գոռոզության հատկանիշ է:
Դեմոկրիտ
Գոռոզ մարդը ասես պատված է սառցակեղևով:Այդ կեղևի միջով անցք չկա ոչ մի այլ զգացմունքի համար:
Լ. ն. Տոլստոյ
Գոռոզությունը թույլերի սփոփիչն է:
Լ. Վովերանգ
Ստոր հոգին,փքված գոռոզությունը ոչ այլ ինչ է,քան եռացող ցեխ:
Պ. Բուաստ
Ինքնասիրահարվածը մրցակիցներ չունի:
Ցիցերոն
Մարդ որքան ինքն իրենից շատ է գոհ,այնքան նրա մեջ քիչ է այն,որից կարելի է գոհ լինել:
Լ. Ն. Տոլստոյ
Անձնապաշտական իմաստությունը զազրելի է իր բոլոր տեսակներում:
Ֆ. Բեկոն
Ինքն իրենով հիանալը և սեփական խելքի նկատմամբ անսասան վստահություն պահպանելը դժբախտություն է ,որը կարող է պատահել միայն նրա հետ,ով կամ ընդհանրապես օժտված չէ խելքով ,կամ օժտված է շատ քիչ չափով:
Ժ. Լաբրյուեր
Ինքնապաշտությունը վեպ է,որը տևում է մի ամբողջ կյանք:
Օ.Ուայլդ
Ինչքան հայտնագործություններ էլ որ կատրվել են ինքնասիրության երկրում,այնտեղ դեռևս մնացել են չբացահայտված հողեր:
Ֆ. Լարոշֆուկո
Ոչ ոք մեր մասին այնքան վատ բան չգիտի,որքան ինքներս, և այնուհանդերձ ոչ ոք այնպես լավ չի մտածում մեր մասին,ինչպես մենք ինքներս:
Ֆ. Շենման
Զարմանալի է ինքնավստահության հատկությունը:Ինչպիսին էլ լինեն մարդու ընդունակությունները՝ խելքը, գիտակությունը,ամեն տեսակ ձիրքերը,նույնիսկ սիրտը,եթե մարդ ինքնավստահ է ,այդ բոլոր հատկությունները դառնում են թերություններ:
Լ. Ն. Տոլստոյ
Անպատկառությունը մինչև վերջին կետը հասցված ինքնասիրահարվածություն է. ինքն իրեն սիրահարված մարդը հոգնեցնում է,ձանձրացնում,զզվեցնում,անպատկառը վանում է ,դաժանացնում,ջղայնացնում ,վիրավորում:
Ժ. Լաբրյուեր
Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան:
Պյութագորաս
Ի.Ֆ.Օվենբերգ, ,Գերմանիան ու Իտալիան
Զրուցել կարողանալու մասին
Երկար խոսակցությունից հետո աշխատիր վերհիշել այն ամենը ,ինչի մասին խոավել է,և դու կզարմանաս ,թե որքան դատարկ ու անհարկի և հաճախ էլ հիմար է եղել ամբողջ ասվածը:
Լ. Ն. Տոլստոյ
Առավել հաճույքով մենք խոսում ենք այն մասին,ինչը չգիտենք:Քանի որ հենց այդ մասին ենք մտածում:Այստեղ է ուղղված մտքի աշխատանքը,և ուղղված է գուցե միայն նա:
Պ. Վալերի
Խոսելու հմտությամբ հայտնի մարդու լռությունը անհամեմատ ավելի շատ հարգանք է ներշնչում,քան բավական լավ խոսող մարդու շաղակրատությունը:
Ն. Շամֆոր
Միակ իսկական շքեղությունը մարդկային
հաղորդակցության շքեղությունն է:
Ա. Սենթ-Էքզյուպերի
Ինչպես մարդուն կարելի է ճանաչել ըստ այն միջավայրի,որի մեջ նա շփվում է, այդպես էլ նրա մասին կարելի է դատել ըստ այն լեզվի ,որով նա արտահայտվում է:
Ջ. Սվիֆթ
Մարդու խոսքերից կարելի է եզրակացնել,թե նա ինչպիսին է մտադիր երևալ,բայց ինչպիսին է նա իրականում,պետք է գուշակել բառերն արտաբերելու ժամանակ նրա միմիկայից և ծամածռություններից,այսինքն՝ այն շարժումներից ,որոնք նա կատարում է ակամա:
Ֆ. Շիլլեր
Իմաստունի հետ խոսելիս քիչ բառեր գործածիր:
Տերենտիոս
Լուրջ բաների մասին հարկավոր է պարզ խոսել՝այս դեպքում վերամբարձությունը տեղին չէ.խոսելով աննշան բաների մասին,պետք է հիշել,որ միայն ձայներանգի,խոսելաձևի և արտահայտությունների ազնվությունը կարող են իմաստ տալ դրանց:
Ժ. Լաբրյուրեր
Մեզ համար ամենից ավելի հաճելի են այն բառերը,որոնք մեզ տալիս են որևէ գիտելիք:
Արիստոտել
Չպետք է զրույցին տիրել ինչպես հայրենական կալվածքին,որից իրավունք ունես վռնդել ուրիշին.ընդհակառակը, հարկավոր է ձգտել,որ յուրաքանչյուրն իր հերթն ունենա զրույցի մեջ ,ինչպես և մնացած ամեն ինչում:
Ցիցերոն
Մեծ դժբախտություն է ,երբ բավականաչափ խելք չունես լավ խոսելու համար,և բավականաչափ խոհեմություն ՝ լռելու համար.ահա թե որտեղ է ամեն տեսակ անպակառության արմատը:
Ժ. Լաբրյուրեր
Զրույցն ամենից շատ աշխուժացնում է ոչ թե խելքը, այլ փոխադարձ վստահությունը:
Ֆ. Լարոշֆուկո
Թող ամեն մեկը ձգտի մտածել ու խոսել խելացիորեն,բայց հրաժարվի իր հակումների ու զգացմունքների անսխալականության մեջ ուրիշներին համոզելու փորձերից. դա չափազանց դժվարին ձեռնարկում է:
Ժ. Լաբրյուրեր
Շատ մարդիկ կարող են լավ բաներ ասել,բայց շատ քչերն են կարողանում լսել,որովհետև դա պահանջում է խելքի ուժ:
Ռ. Տագոր
Զրուցակիցներիդ մի ձանձրացնի,լռիր ավելի շուտ, քան կբղավեն«վերջացրու»:
Սաադի
Խոսքը արարք է:
Լ.Ն. Տոլստոյ
Որոշ մարդկանց համար խոսել,նշանակում է վիրավորել.նրանք խայթող են ու խոցող,նրանց խոսքը մաղձի ու օշինդրի խառնուրդ է. ծաղր ու ծանակը,վիրավորանքը նրանց շրթունքներից հոսում է թքի նման:
Ժ. Լաբրյուրեր
Թույլ մի տուր ,որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի:
Փիլոն
Սովորիր լսել,և դու կարող ես օգուտ քաղել նույնիսկ նրանցից,ովքեր վատ են խոսում:
Պլուտարքոս
Քանի դեռ մարդը չի խոսել ՝անհայտ է նրա ձիրքը,թաքնված է նրա արատը:
Սաադի
Նա,ով չի կարողանում լռել,հազվադեպ է կարողանում լավ խոսել:
Պ. Շարրոն
Ցանկանում ես խելացի լինել՝սովորիր խելացի հարցնել,ուշադիր լսել,հանգիստ պատասխանել և դադարել խոսելուց,երբ այլևս ասելու բան չկա:
Ի. Լաֆատեր
Ցանկանում ես խելացի պատասխան ստանալ՝հարցրու խելացի:
Ի. Գյոթե
Ինչպես հին գինին պիտանի չէ խմելու համար,այնպես էլ կոպիտ վերաբերմունքը պիտանի չէ զրույցի համար:
Պյութագորաս
Ինձ անհեթեթ հարցեր մի տվեք, և ես ձեզ ոչ ճիշտ բան չեմ ասի:
Օ. Գոլդսմիթ
Տգետի համար լռությունից ավելի լավ բան չկա.բայց եթե նա իմանար, թե իր համար ինչն է ամենից լավը, տգետ չէր լինի:
Սաադի
Պատկերացրեք ,թե ինչպիսի լռություն կլիներ ,եթե մարդիկ ասեին միայն այն, ինչ գիտեն:
Կ. Չապեկ
Լռությունը ոչ միշտ է ապացուցում խելքի առկայությունը,բայց ապացուցում է հիմարության բացակայությունը:
Պ. Բուաստ
Մարդիկ սովորում են,թե ինչպես խոսել, իսկ գլխավոր դասն այն է, թե ինչպես և երբ լռել:
Լ. Ն. Տոլստոյ
Պարզություն ...համեստություն...
Պարզություն:Ահա մի հատկություն,որ ես ցանկանում եմ ձեռք բերել մնացած բոլորից ավելի շատ:
Լ.Ն. Տոլստոյ
Պարզությունը իր մարդկային արժանապատվության գիտակցումն է:
Պ.Բուաստ
Պարզությունը ոչ միայն ամենալավն է ,այլև ամենաազնիվը:
Թ.Ֆոնտանե
Ուժեղ մարդիկ միշտ պարզ են:
Լ.Ն. Տոլստոյ
Եղիր համեստ՝ դա հպարտության այն տեսակն է ,որն ամենից քիչ է գրգռում շրջապատիդ մարդկանց:
Ժ. Ռենար
Համեստությունը բարձրացնում է արժանապատվությունը և ներում միջակությունը:
Ֆ.Լարոշֆուկո
Համեստությունը հաճախ ընկալվում է իբրև թուլություն և անվճռականություն,բայց երբ փորձը մարդկանց ապացուցի ,որ նրանք սխալվել են ,ապա համեստությունը նոր փայլ ,ուժ ու հարգանք է տալիս բնավորությանը:
Համեստության պակասությունը խելքի պակասություն է:
Ա. Պոպ
Մարդը նման է կոտորակի. համարիչն այն է,ինչ նա ինքն է,ինչ նա է մտածում իր մասին:Որքան մեծ է հայտարարը,այնքան փոքր է կոտորակը:
Լ.Ն. Տոլստոյ
Անհամեստ մարդը հաճախ ավելի է վտանգավոր , քան չարը,որովհետև վերջինս հարձակվում է միայն իր թշնամիների վրա,այն դեպքում ,երբ առաջինը վնաս է պատճառում իր թշնամիներին և իր բարեկամներին:
Ջ.Ադիսոն
Ավելի լավ է եղիր պարզ ու ազնիվ, քան խելացի ու կեղծ:
Սոֆոկլես
Ցուցամոլական պարզությունը նրբին երկերեսիանություն է:
Ֆ. Լարոշֆուկո
Կեղծ համեստությունը սնափառության ամենանրբին հնարքն է:
Ժ. Լաբրյուեր
Կամքի և տոկունության մասին
Մենք ավելի շատ ուժ ունենք ,քան կամք,և մենք հաճախ,հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար ,շատ բան համարում ենք մեզ համար անհնարին:
ֆ. Լարոշֆուկո
Չկա ավելի գրավիչ բան ,քան կամքը,որը հաղթահարում է անհնազանդ մարմնին:
Ռ.Ռոլան
Ինքն իր նկատմամբ տարած հաղթանակը միակ հաղթանակն է ,որտեղ հաջողակ լինելը բաժին չունի:
Ֆ. Շերիդան
Անսկզբունք և կամազուրկ մարդը նման է այն նավին, որը ղեկ և կողմնացույց չունի ,նա իր ուղղությունը փոխում է քամու յուրաքանչյուր փոփոխության հետ:
Ս.Սմայլս
Ուրիշներին ներիր շատ բան ,քեզ՝ ո՛չ մի բան:
Պուբլիլիոս Ասորացի
Կամակորությունը ծնունդ է աղքատամտության,տգիտության և ինքնահաճության:
Ֆ. Լարոշֆուկո
Կամակորի համար լավագույն առարկությունները ճանապարհին ընկած քարերի նման են. դրանց հրում են ոտքով կամ անցնում են վրայից:
Բուաստ
Մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անհատականության գինը. մարդը մեծ կամ փոքր է լինում նայած սեփական կամքին:
Ս. Սմայլս
Ռաֆայել Սանտի,Հրեշտակ
Բնավորության փորձությունը
Ճակատագրի անակնկալները փորձաքար են անվեհեր մարդու համար:
Թ. Ֆուլլեժ
Աղետը նման է դարբնի կռանին՝ ջախջախելով կռում է:
Կ. Բոուվի
Ամեն մի դժբախտության մեծությունը չափվում է ոչ թե նրա էությամբ ,այլ նրանով ,թե նա ինչպես է անդրադառնում մարդու վրա:
Հ. Սենկևիչ
Կարիքը մարդուն սովորեցնում է այն բանին ,որին նա առանց դրա երբեք չէր կարող հասու
լինել:
Ֆ. Ֆենելոն
Չէ՞ որ չկա այնպիսի մարդ, որին կյանքի վիճակախաղում բաժին ընկնեին միայն շահումներ:
Բ. Պրուս
Դժբախտ է նա ,ով չի կարողանում դիմանալ դժբախտություններին:
Բիանտ
Չափազանց նուրբ զգայունությունը իսկական դժբախտություն է:
Կ. Վեբեր
Երբ ճակատագիրը բարեբախտ է ,իրեն արժանավայել պահելն ավելի դժվար է,քան ,երբ այն թշնամական է :
Ֆ. Լարոշֆուկո
Մոռացիր կարիքի ժամերը, բայց մի մոռացիր այն ,ինչ նրանք քեզ սովորեցրել են:
Ս. Հեսներ
Շարունակելի
Ռեմբրանտ,Հրեական հարսնացուն