Мой список блогов

вторник, 5 марта 2013 г.

Հյուգո-Ջուլիետտ ( ժյուլիետ)




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Հյուգո-Ջուլիետտ
    «Այո,ես գրում եմ քեզ...ինչպես կարող եմ չգրել...Եվ ինչ կլինի ինձ հետ գիշերը,եթե չգրեմ քեզ այս երեկո...Իմ Ջուլիետ,ես սիրում եմ քեզ: Միայն դու կարող ես որոշել իմ ապրել-մեռնելու ճակատագիրը...Սիրիր ինձ...Ջնջիր սրտիցդ այն ամենն ,ինչը կապված չէ սիրո հետ...որպեսզի նա  դառնա նույնը ,ինչպիսին իմնն է...

    Ես երբեք չեմ սիրել քեզ ավելի շատ ,քան երեկ...և դա ճիշտ է..Ներիր ինձ... Ես խանդից ու սիրուց գլուխս կորցրած  արհամարհելի ու հրեշավոր խելագար եմ...
    ...չգիտեմ ,թե ինչ եմ արել ես,բայց գիտեմ,որ  քեզ էի սիրում...»

    «Ես երկու ծննդյան օր ունեմ..երկուսն էլ փետրվարին ...Առաջին անգամ լույս աշխարհ գալով հայտնվեցի մորս ձեռքերին... Քո սիրո շնորհիվ երկրորդ անգամ ես վերածնվեցի քո գրկում (ա՝խ,ինչպիսի խոսքեր»))  ... դա տեղի ունեցավ 16.02.1833թ»:

    Ջուլիետի պատասխան  նամակը Վիկտոր Հյուգոին

    «Ես սիրում եմ քեզ ,ես սիրում եմ քեզ ,իմ Վիկտոր...Ես չեմ կարող չկրկնել այն կրկին ու կրկին,որքան բարդ է բացատրել,թե ինչ եմ զգում...Ես քեզ տեսնում եմ ամեն  գեղեցիկի մեջ,որն ինձ շրջապատում է...Բայց դու ավելի կատարյալ ես...դու յոթ պայծառ ճառագայթներով  պարզապես արևային սպեկտոր չես ...դու ինքդ արև ես...որը լուսավորում է,ջերմացնում,վերածնում կյանքը..այս բոլորը դու ես,իսկ ես-խոնարհ կին,որը պաշտում է քեզ: Ջուլիետ»

     Վիկտորին.«Ես զգում եմ հրեշավոր  քաղց քո մարմնի հանդեպ և խորհուրդ եմ տալիս պաշտպանվել  իմ ահավոր սիրուց ...»:

    Комментариев нет:

    Отправить комментарий