Мой список блогов

вторник, 14 августа 2012 г.

Լինել յոթերորդ երկնքում ...Օդային ամրոցներ




Օդային ամրոցներ...Մեզանից ով չի կառուցել գեղեցիկ ,երազային «օդային ամրոցներ» ...??? Կարծում եմ ,բոլորս էլ  ինչ-որ չափով զբաղվել  ենք օդային ամրոցների  «շինարարությամբ  ».... :)))

 Baiir ties chateaux en Espagne-ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է -Կառուցել ամրոցներ Իսպանիայում :
Այս արտահայտության հիմքում ընկած է պատմական դրվագ...Երբ Հենրիխ Բուրգունդիացին գտնվելով   զինվորական ծառայության մեջ Կաստիլիաի թագավոր Ալֆոնսո 6-րդ մոտ ,1095թ մեծ հաղթանակ տարավ մավրերի դեմ:Թագավորը շռայլորեն պարգևատրեց նրան ՝նվիրելով հողեր Իսպանիայում,որտեղ Հենրիխը կառուցեց շքեղ ամրոցներ:Շատ զինվորական առաջնորդներ  երազում  էին կրկնել նրա հաջողությունը,որոնց մասին ժամանակակիցներն ասում էին,թե  «նրանք նույնպես պատրաստվում են ամրոցներ կառուցել Իսպանիայում»- Baiir ties chateaux en Espagne կամ taire des chateaux en Espagne:
Եվ քանի որ այդ ամրոցները դեռ միայն երազանքներում էին կառուցվում ,շրջանառության մեջ մտավ մեկ այլ ,ծաղրական արտահայտություն -Կառուցել օդային ամրոցներ....
Սովորաբար գործածվում է դատարկ,անհեթեթ,անհիմն երազանքների ու ծրագրերի հանդեպ:


 «Շինարարություն օդում» -այս արտահայտությունը իր քարոզներից մեկում առաջին անգամ կիրառել է քրիստոնեական  եկեղեցու ականավոր գործիչ Ավգուստինը(354-430թթ)






  • Խոսքի պատմություն-ից
  •  Երբևիցե եղել եք  Յոթերորդ երկնքում...?Ոչ ...?մտաhոգվել պետք չէ... հիմա կլինեք....))) Ճամփորդենք միասին..?))) Գնացինք...
    Լինել յոթերորդ երկնքում ...դարձվածքը արտահայտում է աշխարհի մասին հնագույն պատկերացումները....  Հանդիպում է Արիստոտելի «Երկնքի մասին » աշխատության մեջ: Հույն փիլիսոփան համարում էր ,որ երկինքը բաղկացած է յոթ անշարժ բյուրեղյա ոլորտներից ,որոնց վրա ամրացված են բոլոր  աստղերն ու մոլորակները:



    Նման արտահայտությունները կապ ունեն նաև    երկնքի մասին կրոնական պատկերացումների հետ,   որ  իբր,գոյություն ունի յոթ երկինք ...  և յոթերորդում ,որն ամենաբարձրն է,գտնվում է դրախտը...
    Օրինակ ` Նոր Կտակարանում Պողոս Առաքյալի  Կորնթացիներին ուղղված թղթերում հանդիպում է նման արտահայտություն.«Եվ հափշտակվեցա մինչև երրորդ երկինք...»

     Արտահայտության նշանակությունը` երջանկության ..երանության  բարձրակետ ... լինել արբած ուրախությամբ, հաջողությամբ...կորցնել իրեն ուրախությունից...(կայֆ բռնել` ժարգոնային)))

    անգլերենում այն  հնչում է այսպես` լինել երանության  իններորդ ամպի վրա 
    գերմանացիներն ասում են`լողալ յոթերորդ ամպի մեջ
    Ֆրանսիացիների մոտ` Etre aux anges՝ լինել հրեշտակների մոտ 
    իսկ իսպանացիներն ասում են`լինել ինչպես երկնքում...
    Դե ինչ...)))
    Ինձ հետ ,թե առանց ինձ անպայման այցելեք   յոթերորդ  երկինք ...ճամփորդեք ,չեք փոշմանի)))համենայն դեպս ցանկանում են սրտանց,որ լինեք ,զգաք կատարյալ ուրախություն, ունենաք  անսահման երջանկության զգացողություն...  կարծում եմ ` մեզնից յուրաքանչյուրն արժանի է , որ  կյանքի ընթացքում ոչ թե մեկ ,այլ  բազմաթիվ անգամներ  «լինի Երկնքում յոթերորդ» )))

    «լրագրային  բադեր»

    Մի գիտնական շուկայում  գնեց քսան բադ : Հրամայեց անմիջապես մորթել,կտրատել մանր կտորների  և դրանցով  կերակրել մնացած բադերին:Մի քանի րոպե անց նա կրկնեց նույնը մյուս բադի հետ և շարունակեց  այսպես   մինչև մնաց մի բադ,որն այս կերպ խժռեց իր  19 ընկերուհիներին:
    Այս գրառումը թերթում տպագրել էր  բելգիացի երգիծաբան Կորնելիսսեն, որպեսզի  ծանակի դյուրահավատ հասարակությանը:Այդ օրվանից կեղծ լուրերը կոչվեցին «газетными утками».-«լրագրային  բադեր»...)))))

     Պանիկա ...Պանիկական վախ -երբ ծնվեց անտառների ու նրա մեջ ապրող բոլոր  արարածների  հովանավոր Պանը ,մայրն այնպես սարսափեց նրա տեսքից, որ նետեց երեխային...
    Հույներն ասում են ,որ Պան անունը ,այսինքն՝ «ամեն ինչ,բոլորը», տրվեց նրան  այն բանի համար ,որ զվարճացնում ,ուրախացնում էր բոլոր աստվածներին...
    Ոմանք ասում են,թե հույները Մարաթոնի մոտ պարսիկներին հաղթեցին  Պանի  շնորհիվ ,որը, հայտնվելով  մարտի թեժ պահին,  իր  տեսքով  հանկարծակիի բերեց, սարսափեցրեց ու խուճապի մատնեց հակառակորդին...
    Հնարավոր է. Չէ որ Պանն ինքը բնությունն էր ...
    Պանիկա ..պանիկական վախ արտահայտության նշանակությունը...առանց հաշիվ տալու,անգիտակցաբար,բնազդաբար,հանկարծակի ,անսպասելի ,անհաղթահարելի վախ ,սարսափ ...խուճապ..խուճապի մատնվել...
    Ահա այսպես Պանը անսպասելի սարսափ կարող է տարածել, պանիկա առաջացնել , ուժեղ վախ ,որն իր մեջ կարող է ընգրկել շատ  մարդկանց  ու խուճապահար անել....



    Комментариев нет:

    Отправить комментарий