Мой список блогов

понедельник, 3 декабря 2012 г.

Ջոն Ֆաուլզ «Մոգը»



Ֆաուլզը խոսքի մեծ  վարպետ է...ուժեղ  ոճաբան...
«Մոգը»...Յուրահատուկ ձևով թղթին հանձնած «դատարկություն», որն ստեղծում է գոյության տպավորություն ...մարդկային վախերի ու հույզերի վրա կատարվող կոշտ և դաժան փորձարկումներ...միստիկա...կեղծ հասկացողություններ...սուտ..սուտ..սուտ...ստի լաբրինթոս...չկա ճշմարտություն...ստում են
բոլորը...առանձին էպիզոդներ ապշեցուցիչ են...
Վեպում «անխնա» շաղ տված մտքի մարգարիտներ կան ...իմաստության  գեղեցիկ բեկորներ  ...
Ոչ գռեհիկ ... «անտանելի » նրբաշունչ ,«ահավոր» գեղեցիկ էրոտիկա (առանց օկսիմորոնների չեմ կարող)))) 
Մի խոսքով. Ինչպես խոստովանել է Ֆաուլզը «Վեպը մի յուրօրինակ ռագու է մարդկային գոյության էության մասին»...
Եվ այդ «ճաշի» գլխավոր բաղադրամասներն են էքզիստենցիալիզմի փիլիսոփայությունն ու Յունգի անալիտիկ հոգեբանությունը...)))
Կարդացեք...)))




...հոգնեցինք սպիտակ սրբությունից և սև աստվածանարգությունից...

Ես շատ հարուստ եմ: Նա հնչեցրեց դա այնպես,ասես «հարուստ լինելը» ազգային ինքնություն  է...

Բառերը պետք են ,որպեսզի ճշմարտությունն ասեն: Արտացոլեն փաստերը և ոչ թե ֆանտազիաները... 

 Բառերը կորցրին իրենց  իշխանությունը բարու և չարի վրա հանդեպ ...մառախուղի նման  նրանք պարուրեցին իրականությունը,խեղաթյուրեցին ,մոլորեցրին ճանապարհից....

Ինը ամիսը մեր միջև երկաթե վանդակ կառուցեց ,որի միջով թափանցում էին բառերը ,բայց ոչ զգացմունքները...   
Մենք պառկել  էինք խոտերին ու համբուրվում էինք:Ծիծաղեք,ծիծաղեք:Այո,հենց միայն պառկել 
ու համբուրվում էինք :Հիմա դուք ,երիտասարդներդ ,միմյանց հետ«կիսվում եք» ձեր    մարմիններով ,նրանցով զվարճանում ,տրվում ամբողջությամբ,
իսկ մեզ դա հասանելի չէր...Բայց գիտեք ,այդուհանդերձ ,դուք զոհաբերում եք ամաչկոտության գաղտնիքները թանկարժեք ... Ոչնչանում են ոչ միայն հազվագյուտ տեսակի կենդանիները,այլև ՝հազվագյուտ տեսակի  զգացմունքները...


-Կարծո՞ւմ ես,ես ամբողջ երեկո կսպասեի ինչ-որ մեկին ,բացի քեզնից:
-Կարծո՞ւմ ես ,ես կվերադառնայի այսօր ինչ-որ   մեկի մոտ ,բացի քեզնից:


Չի կարելի ատել նրան ,ով ծնկի է իջել,նրան ,ով  առանց քեզ մարդ չէ...

Երբ դու ինձ սիրում ես (ոչ թե «սեր ես անում ինձ հետ» ,այլ «սիրում ես») , նույնն է ,թե Աստված թողություն է տալիս մեղքերիս...

Մենք զբաղվեցինք սիրով...ոչ թե սեքսով ,այլ սիրով ...չնայած սեքսով զբաղվելն ավելի խելամիտ կլիներ...

Երբեմն սերը պարզապես  քո սիրելու ունակությունն է և ոչ թե արժանիքը նրա  ,ում սիրում ես...(լավն էր ,շատ...)

-Կարծո՞ւմ ես ,որ ես մի պոռնիկ եմ:
Գուցե ,հատկապես այդ ժամանակ,  ուշադիր նայելով նրան,արեցի ընտրություն...Եվ չասեցի այն ,ինչ լեզվիս ծայրին էր...այո,պոռնիկ ես,պոռնիկից վատն ես,որովհետև դու  սպեկուլյացիա (չարաշահություն?) ես  անում քո պոռնկությամբ...

Ազատ է սոսկ նա,ով կարող է ժպտալ...(վիճելի է)))


Ցինիզմի տակ միշտ թաքցվում է  ուժ գործադրելու անկարողությունը,մի խոսքով -իմպոտենցիա...

Մեր տարիքում սեքսը սարսափելի չէ,այլ՝ սերը....

Ես հոգնել եմ ,հոգնել եմ,հոգնել ստից,ուրիշների ստերից եմ հոգնել,բայց ավելի շատ հոգնել եմ ինքս ինձ խաբելուց...    (ես նույնպես...)))

Ձեզ դուր է գալիս սիրված լինել:Իսկ ինձ պարզապես դուր է գալիս- լինել:

Սիրելու ունակությունը ....Տարիքից կախված չէ :Դառնում ես այնպիսին ,ինչպիսին 20 տարեկանում էիր...Տառապում ես ինչպես քսանամյա...Ճիշտ նույն կերպ կորցնում ես գլուխդ...


19 տարեկանում մարդը համաձայն  չէ  պարզապես գործել  արարքներ ...նրան կարևոր է ամբողջ ժամանակ արդարացնել դրանք... 


Նա նույնիսկ ասաց ,որ սիրում է ինձ:Իսկ ես պատասխանեցի,դուք ինձ չեք սիրում, դուք ձեր սերն եք սիրում,որը սեր չի ,այլ՝ եսասիրություն :Դուք ամենևին էլ իմ մասին չեք մտածում,այլ այն մասին, թե ինչ եք դուք զգում իմ հանդեպ....


Ստանալ պատասխան ,նույնն է թե մեռնել...

Ես չգտա սիրո առարկա  և ,այդ պատճառով  , ձևացրի ,թե ոչ մի բան աշխարհում  արժանի չէ սիրո...)))


Սեքսը մնացած հաճույքներից  տարբերվում է ինտենսիվությամբ ,բայց ոչ որակով:Այն միայն մի մասն է,ընդ որում ,ոչ գլխավոր ,մարդկային հարաբերությունների,որը կոչվում է սեր:Իսկ հիմնական մասը անկեղծությունն է,տանջված սրտի վստահությունը՝ սրտին :Եթե կուզեք ՝հոգին   հոգուն : Որ ֆիզիկական դավաճանությունը  սոսկ հոգևոր «շնության» հետևանք է ...Քանզի մարդիկ,որոնք նվիրել են միմյանց սեր ,իրավունք չունեն խաբելու ...


Դուք պետք է հասկանաք , որ ՍԵՐԸ   ոչ թե երկու անձի նմանություն է ,այլ խորհուրդ ՝
ստեղծված  երկու անձանց միջև...

Երբեմն գեղեցկությունը արտաքուստ է,ինչպես նվերի փաթեթը ,և  ոչ թե նվերը...


Չի կարող հարություն առնել այն,ինչ չի եղել...


Մենակությունը կամ կդաժանացնի ,կամ կսովորեցնի լինել անկախ


Ես գիտեմ ,թե ինչ է նշանակում հեռանալ...Մի շաբաթ մեռնում ես ,մի շաբաթ պարզապես ցավոտ է,հետո սկսում ես մոռանալ,իսկ հետո թվում է ,թե ոչինչ էլ չի եղել,քեզ հետ չի կատարվել այդ ամենը,և ահա դու թքում ես ամեն ինչի վրա:Եվ ասում ես ինքդ քեզ «Դինգո ,սա է կյանքը...այնպիսին է այս հիմար կյանքի ընթացքը...Կարծես թե ոչինչ չես կորցրել ընդմիշտ...»




-Մարդկային ցեղը ՝անհեթեթություն է:Կարևորը ՝չդավաճանես ինքդ քեզ:

-Բայց Հիտլերը,օրինակ, չի դավաճանել  ինքն իրեն :
Շուռ գալով ինձ ասաց.
-Ճիշտ է :Չի դավաճանել,սական միլիոնավոր գերմանացիներ դավաճանեցին իրենք իրենց :Ահա թե ինչումն է ողբերգությունը :Նրանում չէ,որ միայնակը դարձավ չարի ուղեկցորդ,այլ նրանում,որ միլիոնավորները նրա շրջապատում չկարողացան բարու կողմը բռնել...

                                               (())
Երբ կառավարությունը սկսում է  վախենալ  ամբոխից,նշանակում է ,որ նա վախենում է ինքն իրենից...  « ֆրանսիացի լեյտենատնի սիրուհին»

1 комментарий: