Мой список блогов

Վահան Տերյան


Նկ.  Լ.Աֆրեմով


         «Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում,եթե արհամարհում եք այն,ինչ հոգին և սիրտն է նրա...»:

«Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի,դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը...»:

«Լեզուն մենազորեղ զենքն է մարդու ,որովհետև նա միացնում է նրան   մյուս մարդկանց հետ,նա է մարդուն անբան անասունից զատողը»:

«...Օտար բառը թարգմանում են կամ տեղը մի նոր,ինչպես իրենք են ասում ,ավելի «հայաշունչ» բառ են թխում... վելոսիպեդին ասում են հեծանիվ,ինտելիգենցիային-մտավորականություն,սոցիոլոգիային-ընկերաբանություն,պալտոյին-վերարկու,գալոշին-կրկնակոշիկ և այլն...
 Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար ,որ «տրամվայ »բառը « էլեկտրաքարշ» բառից և բարեհնչյուն է, և դյուրըմբռնելի,այլև գլխավորապես նրա համար,որ այդպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան,շինծու,անհասկանալի բառերի ու դարձվածքների ,որոնք մեր լեզուն դժվարացնում են,դարձնում ավելի դժվար յուրացվող մի լեզու:Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս ,որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն,որը ավելի հեշտ է յուրացվում,որի կազմվածքը ավելի պարզ է....
    Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից,նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել:Պարզ է,որ վառարանը փեչ չէ,ոչ էլ տրամվայը-էլեկտրաքարշ,ոչ էլ պալտոն-վերարկու,կամ գալոշը-կրկնակոշիկ:
Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ,քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը...»:

«Լեզուն զարգանում է և ազատ է և չի կամենում հպատակվել լեզվաբանների պեղած հին օրենքներին և օրինակներին...»:
                                                                         
«Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը, բնության ստեղծագործությունն է ,ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է,որ պահպանված է եղել մարդու համար ,եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է ,ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածայինի աստիճանի,եթե աստծո պարգև է՝ ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին  պարգևն է ...Ամենահին դարերից սկսած  խոսքը  եղել է հիացումի առարկա մարդկանց համար :Ոչ արտաքին աշխարհը կամ բնությունը ,ոչ մարդու ներքին աշխարհը  չեն հարուցել այնքան խորը զմայլմունք ու զարմանք ,որքան լեզուն:Եվ դրա համար էլ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ  ունի դեպի խոսքը : Խոսքը դարձել է հավատալիք ,պաշտամունքի առարկա :Խոսքի զորությունը ահեղ է ,անքննելի  և ամենակարող՝ժողովրդի աչքում մինչև մեր օրերը :Խոսքը կենդանի շունչ է համարվում -ոգի ,զորություն կախարդական: Դեռ 1812թ., ասում է պրոֆեսոր  Բոդուեն դե Կուրտենեն ,մի ֆրանսիացի ,որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա,հավատացնում էր հետո իր հայրենակիցներին ,որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է  լինում ,որ խոսքերը  շրթունքներից դուրս են թռչում ,բայց մինչև լսողի ականջը չեն հասնում ՝որովհետև ճանապարհին սառչում են...»:

Վահան Տերյան











  • Վահան Տերյան
  • ...այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը
  • Եվ նոքա , ում սիրեցի,իմ սիրով ու խնդությամբ, Արբեցին ու մոռացան-ու ինձ ոչինչ չըմնաց
  • Վ. Տերյանի նամակներից
  • Վ, Տերյանի նամակը զոքանչին՝Ալեքսանդրա Նազարովնային
  • Յասնայա Պոլյանայում
  • Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա
  • Վ. Տերյանի նամակը Մ. Շահխաթունուն

  • Վ.Տերյան- Տրիոլետներ Նվարդին
  • Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին
  • Վահան Տերյան.«Իմ Բալիկին...»
  • .
  • ... վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))
  • Комментариев нет:

    Отправить комментарий