Мой список блогов

пятница, 5 июля 2013 г.

Ալեքսանդր Բլոկ

Դատաստանի Առաջ

Շփոթմունքի մեջ ի՞նչ ես խոնարհվել:
Առաջվա նման նայիր ինձ շիտակ,
Այդ ի՜նչ է քեզ հետ քո անկումն արել,
Այս ինչպիսի՜ն ես դու պարզ լույսի տակ:

Մի շատ «ծեծված» բառի մասին ))) ...Խարիզմա

խարիզմա-(հուն. -շնորհ,աստվածային պարգև) մի խոսքով,բնությունից օժտված,շնորհալի...ներքին հմայքով և ձգողականությամբ ուժեղ անհատականություն ,որը կարող է զանգվածին տանել իր հետևից..))
Իր օժտվածության շնորհիվ մարդկանց գրավելու բնությունից տրված կարողություն ...

четверг, 4 июля 2013 г.

Սեն - Սանսի «Կարապը»

Մի իսլանդական հավատալիք կա.«Եթե ձմռան մի ցուրտ ու աստղազարդ գիշեր երկար կանգնես ծովափին ու ականջ դնես լռությանը ,ապա  ,եթե արժանի ես դրան, անպայման կլսես  բյուր արծաթե զանգակների հնչյուններ  ..կամ ջութակի չքնաղ ելևէջներ  .... Իսկ  նա ,ով կլսի այդ հոգեզմայլ մեղեդին ՝կգտնի իր  հավերժական ՍԵՐն  ու  Երջանկությունը...

среда, 3 июля 2013 г.

Վ.Տերյան...Գինով եմ ,գինով եմ ես էլ...


Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:

Պոետ մի անտեր ու անտուն, 
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...

Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...

Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...  


«Կյանքի ծարավը»

ван Гог. Картины Ван Гога
   Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը:Դա արդեն վերջն էր:Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում,երբ առաջին անգամ զգաց ,որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու:Նա ցանկանում էր աշխարհին ասել՝«Ներող եղիր»:Ինչ ուզում է լինի,աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:

Հեռանալով այս աշխարհից ,Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան,ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին,վրձնակից նկարիչներին,վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝Թեոյին,որ այնքան շատ տառապեց ,այնքա՜ն շատ սիրեց իրեն,աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ,ամենաքնքուշ եղբորը....

Պագանինի

File:Venus Victrix pushkin01.jpg
Անտոնիո Կանովա


Այս  սիրո  պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ...Մեծ ջութակահարն  այն պահել է իր սրտում...ու միայն մի քանի ականատեսների վկայության  ու մտերիմ ընկերների