Мой список блогов

четверг, 16 мая 2013 г.

Ջորջ Ֆարկեր-Աննա Օլդֆելդ





  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...


  • Ջորջ Ֆարկեր-Աննա Օլդֆելդ

    «Ես եկա,ես տեսա ու ես նվաճված եմ:Ես միշտ գիտեմ ինչ ասել:Սակայն այսօր լեզուս հրաժարվում է հնազանդվել  ինձ:Այնտեղ ,ուր ուրիշները գալիս են ,որպեսզի փրկեն իրենց հոգիները,ես կորցրի իմը.հուսամ,Տերը,որը իրավամբ կոչված է արդար լինելու,գտել է այն:Բայց ես պետք է ջանք գործադրեմ ,որպեսզի մի պահ  կանգնեցնեմ հիացմունքիս պայթյունն ու  հանգիստ  խոսեմ Ձեզ հետ:

    среда, 15 мая 2013 г.

    Հրեշտակս,որքան շատ է քո մեջ սերն ու գեղեցկությունը...

    Հյուգո -Ջուլիետտ Դրուե
    «...Հրեշտակս,որքան շատ է քո  մեջ սերն ու գեղեցկությունը...
    Հիշում եմ,քո փոքրիկ սենյակում հրաշալի լռություն էր...Դրսից մեզ էր հասնում ցնծացող Փարիզի ուրախությունը,զվարթ երգերը...Չնայած տոնակատարության համընդհանուր աղմուկին ,մենք համեստորեն քաշվեցինք մի կողմ և մեր  լուսավոր տոնը տեղափոխեցինք ստվերի տակ...

    вторник, 14 мая 2013 г.

    Adele,իմ սիրելի հրեշտակ....

    նկ.Աննա Ռազումովսկայա














    «Մի քանի խոսք քեզանից,սիրելի Adele,նորից փոխեցին իմ տրամադրությունը :Այո՛,դու կարող ես անել ինձ հետ այն,ինչ ուզում ես:Իսկ վաղը անպայման կմեռնեմ  ,եթե քո ձայնի կախարդական հնչյուններն ու քնքուշ հպումը քո պաշտելի  շուրթերի կյանքի շունչ չտան ինձ:Ինչպիսի հակասական զգացմունքներով պառկեցի քնելու:
    Երեկ,Adele,ես կորցրի հավատս քո սիրո հանդեպ և մահ էի փնտրում:

    «LES CARESSES»...«Փաղաքշանք»


    «Ո՛չ,ո՛չ,իմ բարեկամ,մի մտածեք այլևս դրա մասին:Այն,ինչ ուզում եք ինձանից,զայրացնում է ինձ,ստիպում  խորշել:


    Կարելի է կարծել ,որ Աստված (չէ՞ 
     որ  ես հավատում եմ նրան ) ցանկացավ այն ամեն բարուն ,որ ստեղծել է ,խառնել մի քիչ այլանդակություն:Նա տվեց մեզ սեր,հրաշալին ,ամենալավը ,ինչ կա աշխարհում,բայց գտավ ,որ այն չափազանց գեղեցիկ ու մաքուր է մեզ համար և ստեղծեց զգացականությունը...ցածր ,կեղտոտ ,վիրավորական,կոպիտ

    Պիեռ Աբելար և Էլիոզա Ֆուլբեր

    Պիեռ Աբելար-Էլիոզա Ֆուլբեր

    Հայտնի ֆրանսիացի փիլիսոփա Պիեռ Աբելարի (ֆր.Pierre Abailar...Abélard)և Էլիոզա Ֆուլբերի սիրո պատմությունը

             Վաղ մանկությունից որբացած Էլիոզան գտնվում էր հորեղբոր խնամակալության ներքո,որը Փարիզի Աստվածամոր Տաճարի կանոնիկոս էր...Խստաբարո ծերունին  ուսումնառության նպատակով աղջկան  տարավ վանք ...

    Վ, Տերյանի նամակները զոքանչին՝ Ալեքսանդրա Նազարովնային

    Մեծարգո Ալեքսանդրա Նազարովնա
                                       1911,12 փետրվարի,Մոսկվա

       Երեք -չորս օրից հետո ես ու Սուսաննան պետք է պսակվենք,մինչդեռ ես մինչև հիմա ոչ մի տող չեմ գրել Ձեզ: Բայց ճշմարիտ,Ալեքսանդրա Նազարովնա,չգիտեմ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ նամակս,որը վաղուց պատրաստվում եմ գրել Ձեզ և ոչ մի կերպ չեմ կարողանում:

    понедельник, 13 мая 2013 г.

    Լուսարձակումը ՍԻՐՈ..

                    «Սիրո առջև խոնարհվում է իմաստուն մարդը»                                                                                    Ճշմարիտ Սեր ... Նուրբ ու քնքուշ բացահայտումներով ու անկրկնելի ապրումներով լի չքնաղ աշխարհ..յուրահատուկ ու անկրկնելի...որի 
    նուրբ արտահայտումները  կարող են զգալ միայն լուսավոր ու մաքուր հոգիները ...
    Իսկ ապարատը կարող է որսալ հոգևոր    ոլորտի այնպիսի նուրբ  արտահայտումը,ինչպիսին Սերն է ....???
     Դիտեք տեսանյութում ...))))

    Զարմանահրաշ աշխարհ...Խոր ակնածանք և հիացմունք է առաջացնում....

























    Նապոլեոն - ժոզեֆինա

    -Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...


                                         «Չի եղել մի օր ,որ ես չսիրեմ քեզ...Չի եղել մի  գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...Եվ  չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք  ինձ հեռու են պահում  իմ կյանքի սրտից ....ստիպում են լինել հեռու քեզանից...»

    Հայհոյանք...«ցածրադիր ...ոչ ցենզուրային «ուղղահայաց» լեզու... »

      Չգիտեմ  ինչու «կլասիցիզմից ,ակադեմիական գեղեցկությունից, ռոմանտիցիզմից»  հետո որոշեցի  անդրադառնալ «կեղտոտ ռեալիզմին»...)))) Թերևս գիտեմ էլ... Վերջում կասեմ...
    Հայհոյանք... ոչ ցենզուրային , ցածրադիր ,ուղղահայաց լեզու... « в стиле  soft և  հard պոռնո ...»:Այս «լեզվով » խոսում են գրեթե բոլորը...Հարմար է շատ  ...Ձեռքի տակ ունենալով  «համոզիչ փաստարկներ» կարելի է  բռնվել հակառակորդի հետ  «լեզվական ըմբշամարտի» և  «խորը թափանցելով»  նրա  «ներաշխարհը»  միանգամից տապալել նրան...