Мой список блогов

суббота, 26 января 2013 г.

Ապրիր ու թույլ տուր ,որ ուրիշներն էլ ապրեն



  • Խոսքի պատմություն...

  • Գուցե այս արտահայտության մասին երբեք չգրեի ,եթե երեկ պատահաբար մի հեղինակավոր բլոգում  հայտնի մարդկանց հասցեին արված «ոչ այնքան մեղմ » մեկնաբանությունները չկարդայի...
    Ապրիր  ու թույլ տուր  ,որ ուրիշներն էլ ապրեն ...Живи и жить давай другим-արտահայտությունը Գ.Ռ. Դերժավինի
      «На рождение царицы Гремиславы. Л. А. Нарышкину» ձոնից է...

    четверг, 24 января 2013 г.

    Պլատոնը ընկերս է,բայց ճշմարտությունն ավելի թանկ է

    Նկ.Ռաֆայել,Պլատոնն ու Արիստոտելը

    Amicus Plato, sed magis amica  veritas.



  • Խոսքի պատմություն...
  • Պլատոնը  բարեկամն է,բայց ճշմարտությունն ավելի թանկ է(կամ էլ՝ ... ավելի մեծ բարեկամս ճշմարտությունն է)

    Սկզբնաղբյուրը-.....
     Պլատոնն իր «Ֆեդոն» (Phaedo) աշխատության մեջ    Սոկրատեսին է վերագրում  հետևյալ խոսքերը.«Հետևելով ինձ մի  մտածեք Սոկրատեսի մասին,այլ՝ ավելի շատ ճշմարտության» .
    Պլատոնը խորհուրդ է տալիս աշակերտներին ընտրել ճշմարտությունը և ոչ թե  հավատը ուսուցչի հեղինակության հանդեպ..

    Նշանակությունը.
    Ճշմարտությունը,ճշգրիտ գիտությունը -դա բարձրագույն,բացարձակ արժեք է...իսկ հեղինակությունը-դա փաստարկ չէ...

    Նման արտահայտություն ունի նաև Արիստոտելը.«Թող որ ճշմարտությունն ու ընկերներս թանկ լինեն,սակայն պարտքը հրամայում է  նախապատվությունը տալ  ճշմարտությանը»
    Ավելի ուշ, շատ անտիկ գրողների մոտ  այս արտահայտությունը հանդիպում է նաև այս ձևակերպմամբ.
    «Սոկրատեսն ինձ սիրելի է,սակայն ճշմարտությունն ավելի է սիրելի»
    Այն հանդիպում է նաև Սերվանտեսի «ԴոնԿիխոտ» վեպում«Amicus Plato,sed magis amica Veritas »

    P.S. Տեսնում եք ..??նախադասության մեջ բառերի «ճարպիկ» վերադասավորմամբ ինչ հանճարեղ  copy past-եր են արել մեր մեծերը:))


    Կլասիցիզմ

    Կլասիցիզմ-(լատ.Classicus-տիպարային,կատարյալ) գեղարվեստական ոճ արվեստի մեջ,որի հիմքը  որպես   կատարյալ գեղագիտական չափանիշ՝Վերածննդի դարաշրջանի և անտիկ արվեստի  պատկերների ու ձևերի գործածումն էր    ,որոնք խստորեն պահանջում էին  մի շարք կանոնների պահպանում:

    Наполеон на Аркольском мосту

    Նկ.Գրո Անտուան Ժան
    «Նապոլեոն»
    File:Gros, Napoleon at Eylau.jpg
    Նկ.Գրո Անտուան Ժան
    «Նապոլեոնը մարտի դաշտում»

    вторник, 22 января 2013 г.

    ...միայն ժամանակը գիտի սիրո կարևորությունը...

      Մի կղզում ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները.Ուրախությունը,Հպարությունը,Թախիծը,Գիտությունը և այլն ...Նրանց հետ էր ապրում նաև Սերը...

    Փառասիրության տոնավաճառ









  • Խոսքի պատմություն...

  • Փառասիրության տոնավաճառ...կամ «կենցաղային ունայնության շուկա»

    Առաջին անգամ հիշատակվում է անգլիացի գրող Ջոն Բենյանի մոտ :Բայց արտահայտությունը հայտնի դարձավ անգլիացի վիպասան, երգիծաբան Վիլյամ Մեպկպիսու Թեքերեյի շնորհիվ ,որն իր հայտնի երգիծական վեպն անվանեց «Vanity fair» , որտեղ պատկերված էր  ժամանակակից Անգլիայի բարքերը: