Мой список блогов

четверг, 23 мая 2013 г.

Ամենակարևոր հարցը...

50- ակաների սկզբին Էյնշտեյնը,փախչելով հրապարակայնությունից,շարունակում էր աշխատել   Նյու Յորքի  իր  բնակարանում...նրան ապրելու քիչ  ժամանակ էր մնացել...և նա պահպանում էր իր ժամանակը...Այդ պատճառով տան սպասավորները խստորեն հսկում էին տիրոջ հանգիստը ՝անվերապահորեն կատարելով նրա պահանջները.ոչ մի այցելու...

Սակայն մի գեղեցիկ օր ,անսպասելի ներս թռավ մի երիտասարդ ,ներկայացավ որպես լրագրող և խնդրեց նրան տալ հարցազրույց.
-Ինչպիսի անբարտավանություն,-մտածեց էյնշտեյն ու փորձեց նրան անմիջապես դուրս հրավիրել... Բայց մի պահ մտորեց  ,և  հարգանքի տուրք մատուցելով   լրագրողի պրոֆեսիոնալիզմին ՝իր լրագրողական պարտականությունները իրականացնելիս խոչնընդոտներ հաղթահարելու կարողությանը,ասաց.
-Ես համաձայն եմ,երիտասարդ տալ հարցազրույց,բայց մի պայմանով,որ դուք ինձ միայն մի հարց կտաք,-չոր արտաբերեց էյնշտեյնը...
-Ես միայն մեկ հարց էլ  ցանկանում  էի  տալ  ,-ուրախացած բացականչեց երիտասարդ լրագրողը...Իմ հարցը հետևյալն է...Ի՞նչ հարց կտայիք  ինքներդ ձեզ,սիրելի Ալբերտ Էյնշտեյն..
Էյնշտեյնը նստեց աթոռին  և խորասուզվեց խորն ու երկարատև լռության մեջ...նրա աչքերը փակ էին...ծխամորճն արդեն հանգել էր...երիտասարդը շփոթվեց ...ի՞նչ պատահեց ծերուկին..միգուցե՞  հարկավոր է ինչ-որ մեկին  օգնության կանչել...
Հանկարծ Էյնշտեյնը դանդաղ  ուղղվեց  ու նայելով լրագրողի աչքերի մեջ ,ասաց.
-Երիտասարդ,ամենակարևոր հարցը ,որը կտայի ինքս ինձ ,հետևյալն է.Արդյո՞ք տիեզերքը բարեկամ է մեզ...քանզի այս հարցի պատասխանից է կախված ՝ արդյոք մենք   պատեր պիտի  կանգնեցնենք ,թե՞ կամուրջներ կապենք ...


հանճարեղ հարց էր  ....ու պատասխան...)))

Комментариев нет:

Отправить комментарий