Мой список блогов

среда, 1 мая 2013 г.

Տրամաբանական «գլուխկոտրուկներ» ))))

Ուրախ եմ ,որ այսքան շատ հավանեցիք այս գրառումը...)))
Հատուկ ձեզ համար պարբերաբար կթարմացնեմ )))
                                             (())

Հարցնում է Պլուտարքոսը...))))Ինչո՞ւ հռոմեացիները ....

Ինչո՞ւ Սատուրնին զոհաբերություններ էին անում բաց գլխով (առանց գլուխը ծածկելու):


քանզի Սատուրնը համարվում էր երկրի և դժոխքի աստված ...բացի այդ հռոմեացիները գտնում էին ,որ անհնար է թաքցնել կամ ծածկել ճշմարտությունը ,իսկ Սատուրնը հռոմեացիների համար ճշմարտության հայրն է... 

Ինչո՞ւ էր Սատուրնը համարվում ճշմարտության հայր:

Որոշ փիլիսոփաներ կարծում  են ,որ Սատուրնը ժամանակն է,իսկ ժամանակը բացահայտում է ճշմարտությունը...կա առասպել ,որ Սատուրնի ժամանակաշրջանում արդարությունը հարգված էր ,նշանակում է ՝ճշմարտությունը այդ ժամանակ  ավելի շատ է եղել ...

Ինչո՞ւ  Փառքին զոհաբերություններ էին անում բաց գլխով:

 Փառքը շողում է բոլորի աչքի առաջ: 
   Փառքի աստվածությանը ընդունված է խոնարհվել  բաց գլխով: Նույն կերպ  էլ ՝ արժանավոր  և պատվավոր այրերի առաջ ընդունված չէ ծածկել գլուխը ....

Ինչո՞ւ հռոմեացիները 
ստիպում էին նորահարսին դիպչել կրակին և ջրին: 

խորհրդանշում է արական և իգական սկիզբ... ջուրը լվանում  է,կրակը ՝մաքրագործում....կամ էլ՝ խոնավությունն առանց ջերմության անշարժ է...և այլն

Ինչո՞ւ ջահը չէին մարում ...թողնում էին ,որ այն այրվեր մինչև վերջ ու հանգչեր:

ջահը համարվում էր ցեղակիցն ու եղբայրակիցը անմար,հավիտենական կրակի ..եթե վնաս չի հասցնում ՝պետք չէ ոչնչացնել...հարկավոր է թողնել նրանց ,ովքեր դրա կարիքը ունեն..

Ինչո՞ւ Տուլիոսը  կառուցեց Փոքր ֆորտունայի՝ Fortuna Brevis տաճարը:

անտոհմիկ էր և կյանքի առաջին տարիները նվաստացման մեջ է ապրել...սակայն բախտի՝Ֆորտունայի  շնորհիվ գերյալից դարձավ Հռոմի կայսր..




Զվարճալի «գլուխկոտրուկներ»


Երբ ջահել եմ՝ բուրավետ եմ արևի տակ   ...
Միջին տարիքում ՝անհոգ եմ դարձնում ձեզ...))
Իսկ ծերությունս ,քան երբևէ, ավելի թանկ է գնահատվում ...)))
Ո՞վ եմ ես ...))
Շատ հեշտ է կռահելը...ամենևին էլ «գլուխ չի կոտրում» ...)))Պատ՝ Գինի ...


Նա ավելի շատ կանանց է նվաճել ,քան հայտնի Կազանովան...)))
«Ո՞վ է»  նա :
ցելյուլիտը...)))

Ինչպե՞ս գտել անցած տարվա ձյունը:
Տարին փոխվելուց անմիջապես հետո դուրս արի փողոց կտեսնես...)))»

Հոռետեսը ,լավատեսն ու իրատեսը ....
Իմանալով բժշկից ,որ իրենց մի քանի օր է մնացել ապրելու -հոռետեսը շտապում է «խեղդել » վիշտը գինու մեջ,իրատեսը  կտակ է գրում ,իսկ ի՞նչ է անում լավատեեսը...)))
Միգուցե այս բժիշկը սխալվում է ,-մտածում է նա  ու գնում մեկ ուրիշ բժշկի մոտ 

 Իր ամուսնու գտնվելու վայրը միայն նա ստույգ գիտի:

Ո՞վ է   այդ կինը:
Այրին

«Սրանից » կրում են գրեթե 100 մլն. կանայք

Ի՞նչ են կրում այդ կանայք
Աննա անունը

Համաձայն լատինական ասացվածքի «դա » ոչ թե «արատ է» ,այլ իմաստության նշան :
Ի՞նչի մասին է խոսքը:
Ճաղատությունը..))) 


Թագավորը ,որը շատ էր ատում  այդ հույն փիլիսոփային ,մահապատժի ենթարկելուց առաջ «մեծահոգաբար» թույլ տվեց նրան  ընտրելու իր մահապատժի ձևը,խոստանալով ,որ ինչպիսին էլ լինի այդ ցանկությունը ,անպայման կկատարվի... :

 Խորամանկ  փիլիսոփան շտապեց բարձրաձայնել իր  մահապատժի ընտրության մասին:
Ինչպիսի՞ մահ էր ցանկանում փիլիսոփան: 
Մեռնել ծերությունից...))) հա-հա-հա 




«Դա» Ֆրանսիայում և Անգլիայում նշանակում է զրո
ճապոնիայում-փող
Թունիսում-մահվան սպառնալիք
Սիրիայում-հարաբերությունների խզում
Իսկ Ամն-ո՞ւմ
OK...))

Արքաներ

Եգիպտոսը նվաճելուց հետո Ա. Մակեդոնացին արգելեց այնտեղ հիշատակել իր հոր անունը:
Ինչո՞ւ
  Մակեդոնացին  ցանկացավ համարվել Աստծո որդի...(քանի որ փարավոններն իրենց համարում էին աստծո ժառանգներ)


Իրական կյանքում թագավորից մեծ չկա,իսկ խաղաքարտերում նա « ստորացված է տուզով» )))) 
Կյանքի ո՞ր «իրողությունն  է» այդպես նվաստացրել թագավորին
Փողը ( տուզը, կամ  լատ. "AC"-դրամական միավոր)

Ինչո՞ւ Հուլիոս Կեսարը չի կոչվել կայսր ,իսկ նրա եղբորորդին ՝Օկտավիան Ավգուստը կոչվել է

Որովհետև Հուլիոս Կեսարի ժամանակ չկար այդ տիտղոսը,իսկ Ավգուստի ու նրա ժառանգի ժամանակ կայսեր տիտղոսը  համարվում էր զինվորական  և միայն նրանցից հետո այն  դարձավ բարձրագույն իշխանության խորհրդանիշ:

Ասենք հունարեն « թագավորական տուն» 
Բազիլիկա...Basilica

Սուլեյման իբն -Դաուդա...Ի՞նչ անունով գիտենք այս թագավորին...

Սողոմոն



Հեքիաթներ

Ի՞նչ էր Անդերսենի հեքիաթի հերոսուհու անունը ,որն իր եղբայրներին փրկելու  համար եղինջից շապիկներ էր հյուսում:

իհարկե ,իմ ընթերցողը գիտի անունը  իմ սիրած հեքիաթի հերոսուհու...)))
Էլիզա ( Վայրի Կարապներ)

Այդ երկրում կենսամակարդակը բավականին բարձր էր:Պետության բնական ռեսուրսներն էին  մորթին ,ոսկին ,թանկարժեք քարերը ,իսկ զիված ուժերը ընդամենը մի ծովային հետևակի  դասակ էր :
Ո՞վ էր այդ երկրի տիրակալը և ինչ տիտղոս ուներ նա...


Իշխան Գվիդոն (А.С. Пушкин. Сказка о царе Салтане)

Ի՞նչ «հոգեմետ » զենք օգնեց Խաղողի այգու  «փինաչուն (կոշկակարին)»   կանխելու մկների զորքի հարձակումը :
Ո՞ր հեքիաթից  է... 
Ջութակ նվագելն  ու կատվի մլավոցը«Չիպոլինոյի արկածները»

 Նրանք  ,եթե չէին թաքնվում,արևի առաջին շողերից վերածվում էին քարի:
Ո՞վքեր էին նրանք:

Թզուկները


Պար

Ո՞ր պարն է հնարքներ   «որդեգրել» բրազիլիական capoeira մարտարվեստից:

Բրեյկ-դանս



Ծնվել է 15-րդ դարում ,Իսպանիայում ,նրա մեղեդին պահպանել են գնչուները,16-րդ դարում այն «քոչել է» Հարավային Ամերիկա: Արգենտինայում համատեղեց անդալուզյան կտրուկ ոճը նեգրական ռիթմերի հետ,իսկ «ընկնելով» Կուբա  փոխ առավ կոտրատված ռիթմն ու  ձեռք բերեց իրական ժողովրդականություն: Ո՞ր պարի մասին է խոսքը:

Տանգո.... գիտեմ..գիտեմ... միանգամից կռահեցիք...))))


Ի՞նչ պար հորինեցին Սամտեր քաղաքի բնակիչները 1920թ :

Չարլստոն


Տանգոն Արգենտինայից է, ռումբան՝Կուբայից ,լամբադան՝ Բրազիլիայից,  իսկ որտեղի՞ց է սամբան:

դարձյալ Բրազիլիայից...))

Նրա շիրիմաքարին կարճ արձանագրություն կա. « Ծնվել է,պարել, մահացել»: Ի՞նչ  էր 20-րդ դարի   մեծագույն  պարուհու անունը:

Մատա Հարի

Ո՞վ է պարում « սուր ծայրին» :
Բալերինան (Pointe- (պուանտե -պարուհու կոշիկներ)-բառացիորեն « սուր ծայր»

Երգ 

«Գործիքային նվագակցությամբ սոլո քնարական երգի» անվանումը իսպաներեն :

Ռոմանս

Ո՞վ էր հին հույների մոտ « երգեր կարում» :



Ռապսոդը( հունարենից բառացիորեն թարգմանած» 


                                     (())

Չարախոսության ու ծաղրի աստված Մոմը  նայելով Աֆրոդիտեին ՝պայթեց չարությունից 
Ինչո՞ւ
Աֆրոդիտեն անթերի էր... չար լեզուն «քորելու » համար նա չկարողացավ պատճառ գտնել  ...))) ու  պայթեց չարությունից 


Եգիպտական Գոռ աստվածը պատկերված է այսպես. կանգնած նավակի վրա  տեգով սպանում է կոկորդիլոսին: Ա.Մակեդոնացու արշավանքից հետո Գոռի «փոխադրամիջոցը» փոխեցին ... ինչո՞վ 
ձիով ...նրան սկսեցին պատկերել ձիու վրա ...մինչ այդ եգիպտացիները ձի չէին տեսել...

Ըստ ամերիկացի գրող Մորլեյի ,ըստ հավանականության, կինը , որի շուրթերը համբուրելու փոխարեն սխալմամբ   ճակատն էին համբուրել...հորինեց «դա» )))

բարձրակրունկ կոշիկ

Հին Հռոմում լռության աստվածը պատկերված էր սովորական պատանու տեսքով...
Ի՞նչ ձևով էր նա խորհրդանշում լռությունը... և ի՞նչ էր նրա անունը...
անունը՝ Հարպոկրատ...պատկերված է ՝ մատը շուրթերին դրած...


Այս աստվածության (որի անունը հիշատակված է Աստվածաշնչում) բարեհաճությունը շահելու համար զոհաբերում էին փոքրիկ երեխաների...
Ասեք անունն այդ «չաստվածի» 
Մողոք


Ֆրանսիացիներն այն կոչում են «ամպերի հովվուհի»
Էյֆելյան աշտարակ

Ո՞ւմ են ֆրանսիացիները նրբանկատորեն  կոչում «գեղեցիկ մայր», իսկ անգլիացիները՝« օրենքով մայր»  

զոքանչին...))»

Փարիզից ոչ հեռու գտնվում է « Կոմս Մոնտե Քրիստոյի» ամրոցը
հարց.
Ո՞վ է այն կառուցել
պատ.՝
դե ,իհարկե, Դյուման ..))))

1630թ մահացավ  խան Յախան-Մումթազիի սիրելի կինը:Շուրջ 18 տարի ,ավելի քան 20 000 բանվորներ աշխատեցին մի շինության վրա ,որպեսզի  հավերժացնեն խանի սերը... 
Այն կոչվեց  «Հավերժական Սիրո Հուշարձան » : Ասեք այդ կառույցի երկրորդ անունը
Թաջ Մահալ



«գլուխջարդուկներ» ֆիզիկոսներից...)))


Երկրորդ համաշխարհային պատերզմի ժամանակ ֆիզիկոսներին հաջողվեց ճեղքել ուրանի
 ատոմը : Տարալուծման արդյունքում նոր քիմիական տարր հայտնաբերվեց ,որն ուներ շատ բարձր ռադիոակտիվություն:

Ո՞ր առասպելական հերոսի անունով կոչեցին այն...


Պրոմեթևս(61
Прометий
Pm144,913
4f56s2   )


Այս անգլիացի հայտնի ֆիզիկոսը իր մեծ հայտնագործության հիմքը մանկությունից է դրել ))),երբ նկատեցին ,որ անօգուտ է նրան  ուղարկել անտառ հասած ելակ հավաքելու...
Ո՞ւմ մասին է խոսքը 
Դալտոն  ))


Մի բառով ասեք « լույսի ուժեղացումը  հարկադրված ճառագայթման արդյունքում »

Լազեր

Ինչո՞ւ են  շվեդ գիտնականները առաջարկում ռելսները ներկել սպիտակ գույնով
որպեսզի անդրադարձնելով արևի ճառագայթները , քիչ  տաքանան և ընդարձակվեն ,այսպիսով  նվազեցնելով պատահարների ռիսկը..




«Ծաղկային գլուխկոտրուկներ...»)))


«Nile Lily »ինչպես է հնչում այս ծաղկի անունը հունարեն 
լոտոս


Որոշ խոլորձի տեսակներ փոշոտվում են միայն արու բոռերի միջոցով:
Ինչո՞ւ են  էգ բոռերը արհամարհում  նրանց:

Որովհետև այդ խոլորձները «իգական բույր» ունեն..))))իսկ էգ բոռերը լա՜վ էլ «ավանդապաշտ են..».))))) մեռնում են ծիծաղից)))


Նա բարձրանում է ցեխից...մաքրվում ջրով և ծաղկում արևի ժպիտից...Այս ծաղիկը հոգու մաքրման խորհրդանիշն է..
Դե,ասեք անունը...
Լոտոս

Ո՞ր ծաղիկն է ,ըստ հռոմեացիների ,ծաղկում առաջինը
Պրիմուլա ...«պրիմա»-առաջինը

Այդ ծաղկին ճապոնացիները անվանում են «կիկու»-արևիկ
Քրիզանթեմ

Վեներան այս ծաղկին վերածեց հպարտ ,անհոգի,անսիրտ գեղեցկուհու,որովհետև նա մերժեց որդու սերը և դարձրեց նրան անգթության խորհրդանիշ
Քամելիա


Գալլերը նրան կոչում էին «սպիտա՜կ-սպիտա՜կ»  ))
կարծում եմ ,գիտեք պատասխանը...)))


Ինչ ծաղիկներից հյուսված  պսակ էր զարդարում Մորփեոսի գլուխը
խաշխաշից


Կին և տղամարդ

Այդ Ռիչարդսոնի «որդին» արդեն 200 տարի է  շատ կանանց է   խենթացնում ,և ապրում է յուրաքանչյուր «իսկական տղամարդու» մեջ :
Ասեք նրա անունը,որը դարձել է հասարակ անուն...«անվանական արժեք» որոշ տղամարդկանց համար ,որոնք կանանց սիրատածելու սիրահար են)))
Լովելաս...Ս. Ռիչարդսոնի «Կլարիսա» վեպի  գործող անձ


Ի՞նչ հորինեցին իտալացի արհեստավորները ,որպեսզի  պաշտպանեն իրենց  կանանց բռնաբարությունից :
հավատարմության գոտի

«Ես  իննին էլ սիրում եմ ...հարկավոր է երջանկություն փնտրել հնարավորիս շատ  թվով   կանանց մոտ »,-ո՞ւմ մասին էր Վոլտերն այդպես խոսում:
Մուսաների 

Երբ տղամարդը սիրահետում է կնոջը ,նրան ծաղիկներ է նվիրում... կապված սրա հետ  ֆրանսերեն «ծաղիկ» բառից ի՞նչ խոսք է առաջացել

Ֆլիրտ

Կանայք հագուստի  փեշը փեշի վրա են բերում աջից  ձախ ,իսկ տղամարդիկ՝ ձախից աջ
Ինչո՞ւ
քանի որ կանայք  ավանդաբար  ձախ ձեռքում    պահում   են երեխային,իսկ տղամարդը  աջ ձեռքին զենքը պիտի կրի 

Ինչպե՞ս կհնչի հունարեն «գեղեցիկ կին» և «սիրուհի» 
 )))
բելլադոննա և հետերա

Իսկ հիմա ավելի բարդ հարցեր ...)))

Մի կղզում ապրում էին երեք աստվածներ...Նրանցից մեկը միշտ ասում էր ճշմարտությունը,իսկ մյուսը՝ սուտը:Խնդիրը նրանում էր,որ երրորդ աստվածը  իրեն տարբեր կերպ էր պահում...Բացի այդ , աստվածներն իրենց տարօրինակ էին պահում  և երբեմն պատասխանում էին ձեզ համար անծանոթ լեզվով:Հայտնի չէր ,թե  որ բառն է( «այո»-ն կամ «ես»-ը )նշանակում «այո» ,իսկ որը՝ ոչ...

Դուք կարող եք տալ երեք հարց պարզելու համար  ,թե որ աստվածն է Ճշմարտությունը,որ աստվածը՝ Սուտը ,և  որը՝ Պատահականությունը...

ա՜հ... ինչպիսի հիասթափություն :))) ,կարծում էիք , հենց  հիմա  կկարդաք պատասխանը...չ՞է )))

Սա մի  տուն է: Այստեղ մտնում են կույր ՝դուրս են գալիս կուրությունից ազատված:
Ի՞ նչ է  տուն է դա...
դպրոց)))

Երկու իգիթ վիճում էին,թե ում ձին է ամենադանդաղը և ամենավերջինը կհասնի եզրագծին:
Գործն առաջ չէր գնում...Նրանք խորհուրդ հարցրին իմաստունից...դրանից հետո  իգիթները խթանեցին ձիերն ու   ամբողջ թափով առաջ սլացան...
Ինչո՞ ւ... 
իմաստունը խորհուրդ տվեց փոխանակել ձիերը...


Ձիերի մասին...շա՜տ հեշտ հարցեր)))


 Մակեդոնացուն ,որն ընդամենը 12 տարեկան էր,ինչպե՞ս հաջողվեց հնազանդեցնել Բուցեֆալին...

Նա հասկացավ,որ ձին վախենում է ստվերներից...և  ձիու դունչը  շուռ տվեց դեպի արևը...Բուցեֆալը հանգիստ թույլ տվեց տղային հեծնել ...


  Հերցոգ Վելինգթոնը,որը Վաթեռլոի ճակատամարտում ջախջախիչ հարված հասցրեց Նապոլեոնի բանակին ,15 ժամ չիջավ իր ձիու թամբից... Ասեք նրա   ձիու անունը ...)))

Կոպենհանգեն

Ասեք ամենաուժեղ ձիու անունը,որը կարողացավ տեղից շարժել  շարժել 47 տոննա բեռ  ... Այդ արդյունքը գրանցեցին  Գինեսի ռեկորդների գրքում...1924թ
Վուլկան...


Մուսոլինիի ձիու անունը ...
Ֆրու-ֆրու

 Ի՞նչ էր այն  Ձիու անունը  ,որին տերը սենատոր  դարձրեց    ...))) Ո՞վ հետևեց այդ օրինակին՝շնորհելով իր շանը գնդապետի կոչում...))) 

Կալիգուլան իր ձիուն ՝Ինցիտատուսին դարձրեց սենատոր...
Ռումինիաի պրիզիդենտ Ն. Չաուշեսկուն իր լաբրադորին շնորհեց գնդապետի կոչում

Ո՞րն է  ձիու տարիքի հիմնական ցուցանիշը...))
Ո՞ւմ է պատկանում այս ասացվածքը.« նվիրած ձիու ատամներին չեն նայում»
հ՞ը...)))
ատամները...ասացվածքի հեղինակն է ս. Ժերոմը


Տոներ... )))

Ըստ մի վարկածի այդ տոնը ծնվել է Ֆրանսիայում:Կարլ 9-րդը հրամայեց նշել հաջորդ  Ամանորը 1564թ. հունվարի մեկին : Ոմանք հրաժարվեցին ընդունել հրամանագիրը  և շարունակեցին նշել նոր տարին հին  օրացույցով:
Ինչպե՞ս արձագանքեցին նրանց հայրենակիցները

սկսեցին ծաղրել նրանց...կատակել...հումոր անել...այսպես ծնվեց հումորի տոնը ՝ապրիլի մեկը...  այդ օրը  Եվրոպայում   եղել է նախկին  նոր տարին  


 Ինչո՞ւ հին հույները , նույնիսկ սպորտից հեռու, պարտավոր էին հիշել Առաջին  Օլիմպիական խաղերը
դա նրանց տարեգրության սկիզբն էր




Ըստ բյուզանդական և ռուսական տարեգրության այն տեղի է ունեցել 5508 մ.թ.ա.
Ի՞նչ է տեղի ունեցել 
աշխարհի  արարումը

Փետրվարի 15-ին հռոմեացիները  նշում էին սիրառատ աստծո՝Պանի տոնը:Հռոմի պապը 496թ արգելեց հեթանոսական տոնակատարությունը և վերափոխեց այն քրիստոնեականի :
Ո՞ր սրբի  օրն էր ավելի մոտ այդ տոնին:

Վալենտինի

Ո՞ր տարին է սկսվում Ամն-ում հոկտեմբերի 1-ին
ֆինանսական )))

Ո՞րն է թաթարական կիրակին
ուրբաթը

Դիոնիսոս կրտսերը առաջարկեց համարել,որ այդ մարդը ծնվել է 25 դեկտեմբերի 753թ. Հռոմի հիմնադրումից հետո ...(այսպես Դիոնիսոսին ավելի հարմար էր հաշվել Պասեքը) ,բայց  նա սխալվեց մի քանի տարով:
Ի՞նչ էր այդ մարդու անունը:
Հիսուս


Արևելյան գլուխկոտրուկներ...)))

Բուխարայի Էմիրը ,այն բանից հետո ,երբ նրան բուժեց Ավիցենան ,թույլ տվեց նրան այն ,ինչ չի կարողացել անել նրանից առաջ ոչ ոք ,առանց իր  արժանապատվությունը կորցնելու ...
Ի՞նչ արժանապատվության մասին է խոսքը
տղամարդկային արժանապատվությունը(բառիս բուն իմաստով)...Բժշկին թույլ տրվեց մուտք գործել հարեմ ,էմիրի կանանց բուժելու համար,առանց զրկվելու «իր արժանապատվությունից»...իսկ հարեմ կարող էին մտնել միայն ներքինիները...



Միջին Ասիայի լեռներում  ,երբ տղա երեխա էր ծնվում ,հայրը քառասուն բարդու ծառ էր տնկում:
Ինչո՞ւ
Որ,երբ մեծանա ,իր համար տուն կառուցելու  համար փայտ ունենա

1993թ «Միսս տիեզերք» մրցույթի ժամանակ ձերբակալեցին «Միսս Լիբանան»  Հադի Տուրկին:Պատճառը մրցույթի ժամանակ արված նկարն էր...
Ո՞ւմ հետ էր նա անզգուշաբար նկարվել:
նկարվել էր «Միսս Իսրայելի » հետ...

Համաձայն օրենքի, Սինգապուրի բնակիչը կարող էր ձեռք բերել նոր մեքենա ,եթե վճարեր հին մեքենայի ոչնչացման գինը կամ ....
Նշեք մյուս հնարավորությունը
Եթե մեքենա երկրի սահմաններից դուրս վաճառեր 

Ըստ արաբական առասպելի,երբ Աստված  կավից ստեղծեց Ադամին ,ապա նրա մոտ մնաց ևս  երկու կտոր կավ:Մի կտորից նա ստեղծեց արմավենի:
Հարց ,իսկ մյուս կտորից ի՞նչ ստեղծեց:
Ուղտ))) 

Կորեացիների մոտ դրանք յոթն են .անպտղություն,ամուսնու ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք,հիվանդություն ,խանդ,դավաճանություն,շատախոսություն և չար լեզու:

 Այս հատկանիշերների առկայության դեպքում ի՞նչ էր սպառնում տիրոջը :
Որևէ մեկը այս պայմաններից բավարար պատճառ  էր ամուսնալուծության համար(այլ մեղադրանքներ ամուսնալուծության  համար հիմք չէին կարող ծառայել)


                                          ««««»»»»


Մարդ ,որին ավելի հեշտ է խոսել իր զգացմունքների մասին sms-ով,քան tête-à-tête )))
տեքստրավերտ

Պարտադրված քայլ շախմատում...
Ցուգցվանգ (վա՜յ,լեզուս կոտրվեց...))))

Ինչպե՞ս է կոչվում նորածնի առաջին ճիչը...?
Վագիտուս



1928թ և1948թ Գերմանիան պատժվեց  պատերազմ սանձազերծելու պատճառով,ինչպես ժամանկին Սպարտան էր պատժվել:Ի՞նչ պատիժ էր դա:
գերմանացի մարզիկներին արգելվեց մասնակցել Օլիմպիական խաղերին


Ինչո՞ւ անտառում դժվար է որոշել ձայնի ուղղությունը:
Անտառում ականջը որսում է ոչ միայն անմիջապես սկզբաղբյուրից եկող ,այլ նաև կողմնակի ձայներ:Հենց այս անդրադարձող ձայներն էլ խանգարում են ճիշտ որոշել հնչող առարկայի ուղղությունը:



Հնարավո՞ր է տեսնել հայելին:
կարելի է տեսնել հայելու շրջանակը,նրա մեջ անդրադարձող առարկաները,բայց ՝ոչ հայելին,եթե ,իհարկե,այն աղտոտված չէ

Ինչո՞ւ ենք  փայլ տեսնում:
պատճառը    աջ և ձախ աչքերով ստացվող  ոչ միանման պայծառության անդրադարձն է

Հունաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային հանդիպման ժամանակ մեկնաբանը երկու բացակաների մասին խոսելիս տվեց երկու առասպելական հերոսների անուններ:Նրանցից մեկին չթողեց Ամստերդամի «Այաքս»-ը, որի համար նա խաղում էր...իսկ մյուսն ինչո՞ւ չմասնակցեց խաղին:
Աքիլլեսի (հյուսվածքների մասին է խոսքը) վնասվածքի պատճառով


Հույները դա օգտագործում էին մարմնի որոշ մասեր պաշտպանելու համար..դա պատրաստում էին սանդալի ծառի կևեղից..ի՞նչ էր դա
Սանդալներ

Սանդալները առաջինը հայտնվել են հին Եգիպտոսում:
Իսկ ի՞նչ էին նկարում եգիպտացիներն իրենց սանդալների ներբանին:

թշնամիների նկարները,որ տրորեն:))

Ինչո՞ւ հին հունական թատրոններում ներկայացումները սկսվում էին առավոտյան 7-ին:
լավ լուսավորության պատճառով

Ո՞ր խոտն է ամենաբարձրը:
բամբուկը


Աբրահամ Լինկոլնի դամբարանը շրջապատված է 36 սյուներով,ի՝նչո՞ւ:

այդ ժամանակ 36 նահանգներ կային


Որ կնոջ անունն  օգնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում ...
Катюша.

1-ը 1 -ի կինն է եղել
իսկ 2-րդը 3-րդի կինը...ո՞ւմ մասին է խոսքը
Պետրոս 1-ին և Եկատերինա առաջին
Պետրոս 3-րդ և Եկատերինա 2-րդ ամուսիններ :)) իսկ դուք ի՜նչ էիք կարծում;))

Ի՞նչ հնարավոր չէ անել տիեզերքում:))
կախվել..վիճակը վիճակ չէ.. անկշռելիություն է :))

Նրան գցում են ,երբ զգում են նրա կարիքը և բարձրացնում ,երբ դրա կարիքը չկա..
խարիսխ


Էրուդիտը առնում  էր մի խնձորը 5 դոլլարով ու վաճառում 3 դոլլարով:Շուտով նա դառնում է միլիոնատեր:Ինչպե՞ս հաջողվեց  նրան....
կատակ :))մինչ առևտրով զբաղվելը Էրուդիտը միլիարդատեր էր...

Հին Հռոմում որքան հարուստ էր մարդը ,այնքան շատ էին նրա  ոչ օրինական (իրավաբանական) երեխաները,ինչպե՞ս  բացատրել այս փաստը.
Հին Հռոմում ստրուկները իրավաբանորեն համարվում էին ստրկատիրոջ երեխաները





 "The quick brown fox jumps over the lazy dog" 
Ի՞նչ է պարունակում այս նախադասությունն իր մեջ:
բոլոր տառերը անգլիական այբուբենի



Այս երկու բառերը արաբերենից և հունարենից թարգմանաբար գրեթե  նույն բանն է նշանակում: Թեև նրանցից մեկը աշխարհագրական տերմին է, իսկ մյուսը զինվորական կոչում:Ի՞նչ բառեր են դրանք:))
Ադմիրալ-(արաբ.)՝ծովերի տիրակալ....իսկ հունարեն -(արշիպելագ՝)գլխավորը ծովում

Եթե նույնիսկ նայենք լարված ուշադրությամբ՝ չենք տեսնի:
Եթե դու տեսնում ես նրան,ապա դու չես կարող այլևս տեսնել ուրիշ բան:
Երբեմն նա ասում է ճշմարտությունը,սակայն շատ հաճախ ստում է...
Նա կարող է քեզ ստիպել քայլել,ժպտալ,արտասվել, եթե անգամ չես ուզում:
Նրան տեսնում են բոլորը , բայց քչերն են մտապահում...ի՞նչն է...

Երազը

Ի՞նչ են անում միաժամանակ երկրագնդի վրա ապրող մարդիկ...
մեծանում են...))))

Ի՞նչն է,որ ունի գլուխ,բայց  չունի ուղեղ...))))

պանիրը,սոխը,սխտորը....

Երեք  լողազգեստով կանայք կանգնած են իրար կողքի...նրանցից երկուսը տխուր են ,իսկ մեկը՝երջանիկ:Սակայն տխուր կանայք ժպտում են,իսկ երջանիկ կինը՝արտասվում...
Ինչո՞ւ...
գեղեցկության մրցույթ էր...առաջին տեղը  նվաճած աղջիկն էր արտասվողը...

Մի ընկերություն ուներ կոշիկի արտադրության երկու արտադրամաս:Աշխատակիցները  անխղճաբար գողություն էին անում...առանց կադրային փոփոխությունների ինչպե՞ս անել,որ անձնակազմը այլևս  գողություն չանի...
պատասխան՝մի արտադրամասում սկսեցին արտադրել միայն աջ կոշիկներ ,իսկ մյուսում՝ձախ  ...))))

 Ներքին  ո՞ր թշնամու դեմ պայքարում Պետրոս 1 -ը  ընդունեց իր պարտությունը....)))))

тараканы-ուտիճ


Մի կղզում ,ուր ամազոնուհիներ էին ապրում, գերի է 

ընկնում մի տղամարդ ...մահապատժից առաջ նրան  

վերջին խնդրանքի իրավունք տվեցին...

Ի՞նչ խնդրեց տղամարդը,որ նրան ազատ արձակեցին...


ամազոնուհիներ հայտնի էին իրենց մեծամտությամբ...տղամարդու խնդրանքն էր.
-թող ինձ ամենատգեղը սպանի


    




                                  *****

Իսկ հիմա մի քանի Աստվածաշնչյան «գլուխկոտրուկներ»...հաստատ «կկոտրվեք » )))))

Հացկերույթները կազմակերպվում են ուրախության համար ,և գինին ուրախացնում է կյանքը...
Իսկ ով է այս ամենի համար պատասխան տալու))) ??
արծաթը... «Եվ արծաթը պատասխան է տալիս այս ամենին» Ժողովող 10:19 



Ըստ Սողոմոնի (Առակաց 26:17) ,ինչ է անում  ուրիշի վիճաբանությանը  խառնվող մարդը?
'Բռնում է շան ականջներից)))

Սուտ խոսեց -Աստված նրա հետ էր,ճիշտն ասեց-Աստված հետ կանգնեց:
Սամսոնը,երբ  Դալիլային հայտնեց  իր ուժի գաղտնիքը :Դատավորաց 16

Երկու բան կա,որ համաձայն Սուրբ գրությունների  վտանգավոր են աչքերին:
Որոնք են դրանք
Ծուխն ու գինին ...Առակաց 10:26 և 23:29-30

Ո՞րն էր  Սողոմոնի առաջին  աղոթքը Աստծո տաճարում 

Նա խնդրեց աստծուն լսել բոլոր խնդրանքներն ու աղոթքները,որոնք կարտասանվեն  այդ տաճարում ,և ամեն մեկին թող  տա իր գործերին համեմատ : 
2-րդ Մնացորդաց 14:42


Ամենակազմակերպված «ժողովուրդը» ,որը չունի թագավոր ,ոստիկան և իշխան )))
Մրջյունը :Առակաց 6:6-7«Գնա մրջյունի մոտ ,ով ,ծույլ
,նրա ճանապարհները տես  և իմաստուն եղիր.
Որ իշխան,ոստիկան և տիրող չունի»


Ի՞նչն է  ըստ Սողոմոնի  մահվան պես հզոր ,  և դժոխքի պես ամուր
Սերն ու նախանձը«...մահվան պես զորավոր է սերը.դժոխքի պես ամուր է նախանձը..» Երգ Երգոց 8:6


Ի՞նչ արեցին 30 արծաթի հետ,որոնք   Հուդան վերադարձրեց քահանայապետերին

Օտարականներին թաղելու համար հող գնեցին (Մատթեոս 27:4-10 )          

Ի՞նչ անուն ունի մարդկանց կողմից կառուցված առաջին քաղաքը
Կայենը կոչեց քաղաքն իր որդու անունով-Ենոք(Ծննդոց 4:17)



«աստվածների »վրա նստած կնոջ անունն ասեք
Ռաքել,Հակոբի կինը (Ծննդոց 31:34) նստեց հոր տանից գողացած կուռքերի վրա ,դրանք թաքցնելու նպատակով


  Այն հարկավոր է բոլորիս  ամեն օր,սակայն քիչ...Առանց դրա դժգոհ ենք մնում մենք:Ճշմարտություն սիրողը նրա նման պետք է լինի  ...
Աղը...(Մատթեոս 5:13, «Դուք  եք երկրի աղը,բայց եթե  աղը կորցնում է իր ուժը ,ինչպես կվերականգնի իր աղիությունը:Այն այլևս ոչ մի բանի պիտանի չէ,այլ միայն դուրս է նետվում որպեսզի ոտնակոխ լինի մարդկանցից»:Շատ եմ սիրում այս համարը))))

Թվարկեք Հոգու Պտուղները...

Սեր,ուրախություն,խաղաղություն,երկայնամտություն,քաղցրություն,բարություն,հավատ,ժուժկալություն-այսպիսիների դեմ օրենք չկա... Գաղատացիներին 5:22-23
ազատ մարդ եք ,եթե ձեր հոգում կան այս «պտուղները» ))»

Աստված  նվիրում է երկու անգամ ,իսկ երրորդ անգամ մենք ենք առնում
ատամները...)))կատակ)))


Սև էին,բայց ոչ  սևմորթներ,առանց ձեռքերի էին,բայց ոչ հաշմանդամ,սակայն կերակրում էին մարդուն...
Ագռավները,որոնք ամեն օր Եղիա  մարգարեին սնունդ էին բերում(3-րդ Թագավորաց.17:6)


Ի՞նչն է համարում Սողոմոնը «մարդկանց որդիների հրճվանք»

երաժշտությունը... ...«Ինձ համար երգիչներ և երգչուհիներ դրի ... մարդկանց որդիների զվարճությունները...»Ժող. 2:8


Երեք իրադարձություն,որոնք տեղի ունեցան Հիսուսի մահվան ժամանակ

Տաճարի վարագույրը երկու մասի բաժանվեց,երկրաշարժ եղավ  և   ննջեցյալներից շատերը  հարություն առան
Մատթ.27: 51:52

Ինչի՞ մասին  վիճաբանություն եղավ Հիսուսի աշակերտների միջև Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ

«... նրանց բուռն վիճաբանություն ծագեց,թե իրենցից ով է   մեծը»
Ղուկաս 22:24

Ո՞վ զգուշացրեց Պիղատոսին ոչ մի վատ բան չանել Հիսուսին

Կինը,,, նա երազ էր տեսել...«այդ արդար մարդու հետ հետ ոչ մի գործ մի ունեցիր,որովհետև այսօր երազումս շատ տանջվեցի նրա պատճառով»Մատթեոս  27:19

Աստվածաշունչը ինչի՞ հետ է համեմատում երկինքը

 ձուլած հայելու  « ...տարածեցիր երկինքը,որ ամուր է  ինչպես ձուլած հայելի»Հոբ 37:18

Հին կտակարանում ով մեռավ երկքի ու երկրի միջև

Աբիսողոմը ,Դավթի որդին,երկար մազերի պատճառով  «...և Աբիսողոմը ջորի էր հեծած.և ջորին մի մեծ կաղնու  թավ ոստերի տակը մտավ.և նորա գլուխը փաթաթվեցավ կաղնուն,ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի մեջտեղը...» (2 Թագավորաց ,18:9, 14)



Ի՞նչ կա երկնքում ,որ արվել է երկրի վրա ՝մարդկանց ձեռքերով
Հիսուսի վերքերը

Որ դեպքում է Սողոմոնը նախապատվությունը տալիս շանը,քան առյուծին
«...ողջ շունը լավ է մեռած առյուծից»Ժող  9:4

Հակոբին ի՞նչ նոր անուն տրվեց  Աստծո կողմից
Իսրայել

Ո՞վ մահացավ պարի պատճաառով

Հովհաննես Մկրտիչը  «... երբ Հերովդայի աղջիկը պարեց ...Հերովդեսը երդվեց  տալ նրան,ինչ էլ որ խնդրի...Նա էլ մորից խրատված լինելով ,ասաց.«Տուր ինձ Հովհաննես մկրտչի գլուխը»Մատթեոս 14:6-10



Կնոջ անուն ,որն ամենից շատ է հիշատակվում Աստվածաշնչում
Սառա ...60 անգամ

Հիսուսի և նրա աշակերտների համար ո՞վ պատրաստեց Զատիկը

Պետրոսն ու Հովհաննեսը, Ղուկաս 22:8 « ...և նա  ուղարկեց  Պետրոսին և Հովհաննեսին...Գնացեք մեզ համար Պասեքի ընթրիք պատրաստեք...»


Պետրոսն ու Հովհաննեսը (Ղուկաս 22:8)



Չէր աճում ,բայց Աստծո կամքով ծաղկեց
Ի՞նչն է
Ահարոնի գավազանը «ծլեց և ծաղկեց ,նուշեր հասցրեց» (Թվոց 17:8)


Ի՞նչ անուն ունի մարդկանց կողմից կառուցված առաջին քաղաքը
Կայենը կոչեց քաղաքն իր որդու անունով-Ենոք(Ծննդոց 4:17)

Ապրեց,չմեռավ,չի ապրում...

Ղովտի կինը ,որը Սոդոմ Գոմորից փախչելիս հետ նայեց ու դարձավ աղի արձան (Ծննդոց 19:26)

Աստվածների վրա նստած կնոջ անունն ասեք
Ռաքել,Հակոբի կինը (Ծննդոց 31:34) նստեց հոր տանից գողացած կուռքերի վրա ,դրանք թաքցնելու նպատակով

                                           *****

Ո՞ր լեռան  վրա են երազում «ընկնել» պոետները բոլոր..)))
պատասխանը չեմ գրի..շատ հեշտ հարց է)))

Դուք շատ հեշտությամբ կարող եք  թարգմանել «սուահիլի-երեն»)))-«Ցրտի աստծո սարը»
պատ՝ Կիլիմանջարո

Գեղջկուհի Մարիա Պարադին Շամոնից առաջին կինն էր,որ  1810թ նվաճեց... ի՞նչը
Դե.իհարկե ՝Մոնբլանը..հո Արարատ  լեռը չէր բարձրանալու ,երբ Մոնբլանը կողքին էր)))

Շատերը,հայտնվելով Փարիզում առանց ֆիզիկական ջանքերի բարձրանում են «նահատակների լեռը» :Ի՞նչու

 Որովհետև դա Մոնմարտր է)))



Ովքեր էին ,որոնք չծնվեցին ,չմկրտվեցին  ,բայց մահացան...
պատ.՝ Ադամն ու Եվան ...նրանք ստեղծվել էին...

333 թիվը  Հայտնության  «գազանի թվի -666»-ի կեսն է  ..ունի շատ տարօրինակ հատկություն..
Մինչև հիմա գտնված չէ մի փաստաթուղթ որի վրա նշված լինի Ք.Ծ. Հ. (Քրիստոսի ծննդից հետո)333թիվը...
Ի՞նչու 

պատասխանեք ինքներդ  ..))))

"Dark Shadows" ֆիլմի հերոսը երկու հարյուր տարի գտնվելով դագաղում տեղափոխվում է 1972թ:Առաջինը ինչ նա տեսավ  ցուցանակ էր՝ մի մեծ ,դեղին տառով......որը նա համարեց Մեֆիստոֆելի խորհրդանիշ..
հարց ի՞նչ նշան էր դա 
պատ.՝ McDonald


Սկզբում այն կարմիր էր...սակայն Պետրոս 1-ի թագավորության օրոք դարձավ սպիտակ
հարց . Ի՞նչ էր դա
հարսնյաց զգեստ

Վիկտոտ Հյուգոն ոչ մի կերպ չէր կարողանում բացատրել իր անկետան լրացնող  սահմանապահին ,որ գրող է  և վաստակում է  իր հացը գրչով ...
Սահմանապահը վերջապես« հասկացավ » և համապատասխան  սյունակում գրեց Հյուգոյի մասնագիտությունը.... 
հարց.Ինչ գրեց սահմանապահը?
պատասխան. գրչավաճառ

Կանադական թղթադրամների վրա  հատուկ տպում էին շամանների ու կախարդների հմայական խոսքեր...
հարց . Ինչու?

պատասխան . Հասարակ մարդիկ չար հոգիների հանդեպ ունեցած սարսափից երբեք չէին գրի այդ խոսքերը...այսպես երկրի իշխանությունը  պաշտպանում էր  թղթադրամները կեղծելուց








Ինչու անձևից առաջ ծիծեռնակները ցածր են թռչում  ?
Ինչու անձրևից հետո ծաղիկներն ավելի լավ են բուրում...?
Ինչպես են չափել թռչնի թռիչքի բարձրությունը հնում ...?


Կպատասխանեք այս հարցերին  ,թե ես պատասխանեմ....????? ))

Լավ,կպատասխանեմ...)))
 Ծիծեռնակները  ճանճեր կամ միջատներ որսում են օդում ՝թռչելու ընթացքում...անձրևից առաջ ,երբ բարձրանում է օդի խոնավությունը ,ծանրանում են միջատների թևիկները ..նրանք իջնում են ներքև...նրանց հետևից էլ իջնում են ծիծեռնակները...ահա,թե ինչու...)))

Անձրևից հետո ծաղիկները ավելի լավ են բուրում...պատճառը..???
Անձրևի կաթիլները լցվում են ծաղկի բաժակաթերթի մեջ ՝հասնելով այնտեղ ,ուր հատուկ հոտավետ նյութերն ու եթերայուղերն են գտնվում...խառնվում են իրար...  իսկ երբ ժպտում է արևը  այդ խառնուրդը սկսում է  ուժգին գոլորշիանալ ...և օդում տարածվում է ծաղիկների սքանչելի բույրը ...Ահա,պատճառը նրանց ավելի բուրավետ լինելու...))) 

Առաջ կարծում էի,որ թռչունները շատ վեր են բարձրանում...10-12 կմ մոտավորապես..սակայն հետագայում օդաչուները նկատեցին ,որ այդպիսի բարձրության վրա թռչունները երբեք չեն թռչում...նրանք հազվադեպ էին բարձրանում 1000մ:Չնայած ,երբ չվում են հյուսիսից հարավ,նրանք բարձրանում են 5կմ.որպեսզի կարողանան անցնել լեռների վրայով:
Աստղագետները բավականին ճշգրիտ կարող են հաշվել թռչնի թռիչքի բարձրությունը:Նրանք դիտում են հեռադիտակով և սպասում մինչև լուսնի լուսավոր ֆոնի վրա երևում է թռչնի ուրվագիծը:Հետո նրանք հաշվում են ,թե լուսնի որ մասն է  ծածկում թռչունը:Սրա հիման վրա էլ չափում են թռիչքի բարձրությունը:Որքան բարձր է թռչում թռչունը,այնքան լուսնի քիչ մասն է ծածկվում ուսումնասիրողի աչքից:


իսկ այս-
«333 թիվը  Հայտնության  «գազանի թվի -666»-ի կեսն է» բարդ գլուխկոտրուկի պատասխանն է.
«Քրիստոսի Ծննդից Հետո » հասկացությունը մտցրել է Դիոնիսուս Կրտսերը մ.թ. 525թ միայն:Այնպես որ մ.թ. 333թ  գաղափար անգամ չունեին նման թվականության մասին...
Տեսնում  եք,որքան հասարակ էր...?պարզապես ուշադրություն և մի «թեթև»   տրամաբանություն էր պահանջվում...)))))




Ավելի լավ ,քան Աստված
Առավել վատ ,քան սատանան
Ունեն աղքատները
Չունեն հարուստները
Եթե ուտես-կմեռնես...


Պատ .՝Ոչինչ (Չկա ոչինչ ավելի լավ , քան Աստված..."Nothing is better than God"....)

1924թ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը կողոպտիչը օգտվեց դրանից որպեսզի անաղմուկ մտնի  կերպարվեստի թանգարան (Վոլխոնկում)
ինչից օգտվեց ?

Պատ.՝ Զատիկի  գիշերն էր... կողոպտիչը սպասեց  թանգարանի կողքին գտնվող  եկեղեցու զանգերի ղողանջին  ու կոտրեց թանգարանի պատուհանը...


Քանի տարի  տևեց 100-ամյա պատերազմը-116...90...100...150 ????

Պատ.՝116...1337-ից մինչև 1453թթ

Որ կենդանու անունից է ծագել Կանարյան կղզիների անունը ?
դեղձանիկ...առնետ,փոկ,կենգուրու????

Պատ.՝փոկ( ծովաշուն).... Կղզու լատինական անվանում է Insukaria sanar Island -փոկերի կղզի


Երբ նրանք արեցին առաջինը ՝նա ուշադրություն չդարցրեց,բայց երբ նրանք  սկսեցին երկրորդն էլ անել...նա հասկացավ ,որ պիտի վերջացնի
Ինչի մասին է խոսքը ???

Պատ.՝դասախոսը դասախոսություն է կարդում..երբ ուսանողները  սկսում են նայել ժամացույցներին -նա ուշադրություն չի դարձնում...բայց երբ ուսանողները սկսում են ստուգել ժամացույցի աշխատանքը ...(մատով հարվածում են ժամացույցին,հետո մոտեցնում ականջին) դասախոսը հասկանում է ,որ ժամանակն է «կարճ կապելու» ))))))


Նա թեթև է ,ինչպես փետուրը,բայց երկար չես պահի...

Ինչն է...?

Պատ.՝շունչը





Երբեք «ումա».ահա թե ինչ եմ ցանկանում  Ձեզ...իսկ ինչ եմ ցանկանում...?)))
Ումա-սանսկրիտից թարգմանաբար նշանակում է չտառապել,չունենալ տառապանք

Ֆրանսիացիների խոսքը հարուստ է միմիկայով և ժեստերով:Դրանց օգնությամբ նրանք կարող են արտահայտել ամեն ինչ -անվստահություն ,գերազանցություն,ափսոսանք, թեթև և ծայրահեղ զարմանք,շփոթվածություն,կարոտ և այլն:
Հենց այդ պատճառով  ֆրանսիացիները սարսափելի անքաղաքավարի են համարում ,եթե դուք խոսում ենք նրանց հետ...ինչպես?

Ձեռքերը գրպանում


17-18դդ Վերսալյան արքունիքը լողում էր շքեղության մեջ,բայց եվրոպացիները չգիտեին ինչ է բաղնիքը:Այդ պատճառով թղթախաղի սեղանին դրված էր ափսե...այն էլ չինական ճենապակուց )))
ինչու
Ոջիլներին խեղդելու համար)))  յախկկ


Համաձայն Ֆիջի կղզու լեգենդի լուսինն ու առնետը վիճեցին մարդկանց ճակատագրի շուրջ,համարելով ,որ այն պիտի լինի նման իրենց բախտին...Վեճի ժամանակ հաղթեց առնետը  ,և մենք ունենք այն ,ինչ ունենք..))) Իսկ ինչ կունենայինք ,եթե լուսինը հաղթեր?
Մարդիկ կունենային անմահություն ,վերածնվելով ամեն անգամ նրա պես

Ինչպես էր այն աղջկա անունը  ,որը կամավոր այրվեց սուրբ կրակի վրա այն բանի պատճառով,որ հայրը թույլ չտվեց նրան ամուսնանալ Շիվա աստծու հետ?
 Սաթի (մինչ այսօր  այս  անունը  ամուսնու շիրիմին կամավոր ինքնահրկիզման ծիսակարգի
անունն է կրում)

Երբ Հնդկաստանում Մակեդոնացուն նվերներ բերեցին -երկրորդ տեղում թանկարժեք քարեր էին,երրորդ տեղում՝ ոսկի...
Իսկ ինչ էր առաջին տեղում?
Վուշից պատրաստված նուրբ գործվածք,որը շատ թանկ էր գնահատվում

Պլուտարքոսի ժամանակաշրջանում դրանք գրում և փակցնում էին հրապարակներում:Քաղաքացիների մեծամասնությունը ,ի տարբերություն այսօրվա,դրանք անգիր գիտեին:Հիմա դա անհնար է,,,ինչ էր դա?
Օրենքը


Ինչ արգելված անուն համարձակվեց արտասանել պատմաբան Ֆեոփոմթը?
Հերոստատի անունը,որը մատնվել էր մոռացության  (հույները այս կերպ ուզում էին խափանել ախորժակը նրանց ,ովքեր նման  կերպ փառք  կփնտրեին)

 Ինչ էր անում հայր սպարտացին ,երբ նրա որդին բողոքում էր ,որ նա ծեծի է ենթարկվել հասակակիցների կողմից?
Ինքն էր ծեծում նրան

Լիկուրգուսը ցանկանում էր ,որ նրա օրենքները ոչ ոք չկարողանա փոխել:Այդ պատճառով նա սպարտացիներից խոսք վերցրեց,որ նրաք չեն անի դա մինչև իր ժամանումը:Ինչ արեց նա ,երբ Պիթիայի գուշակը հաստատեց դրանք..?
(ինքնասպան եղավ...հետաքրքիր է մեր օրենսդիրները կանեին նույնը)


Հայտնի է,որ Սոկրատեսը մասնակցել է օլիմպիական խաղերին և հաղթել պանկրատիում մրցաձևում  ,իսկ Դեմոսֆենենսը որ սպորտաձևում է մրցել?
Հռետորաբանությունում (այդ ժամանակ այն օլիմպիական խաղերի ծրագրի մաս էր կազմում)



Հայտնի ֆրանսուհի Մարիաննան արդեն բազմաթիվ տարիներ չի ծերանում,նա միայն փոխում է տեսքը:30 տարի առաջ նա նման էր Բրիջիդ Բարդոին,հետո նմանվեց Միրեյ Մատյեին,հիմա նա նորից ոււրիշ է...ինչպես է դա նրան հաջողվում?
Մարիաննա- Ֆրանսիայի խորհրդանիշն է և նրա դեմքը պարբերաբար  փոխվում է կախված նորաձևությունից

Գերմանական ինչ ցեղ էր ,որը մասնակցելով  Բրիտանիայի նվաճմանը ՝թողեց ամեանշանակալի  հետքը նրա պատմության մեջ?
Անգլի

Որ եգիպտացու մասին է ասել Հեգելը,որ նա սիմվոլոզմի սիմվոլն է

Սֆինկս

Ամերիկացիներն ասում էին ,որ  այս կյանքում  հնարավոր չէ խուսափել երկու բանից -մահից և ...???
հարկերից )))

3 комментария: