Мой список блогов

среда, 17 апреля 2013 г.

Սայաթ -Նովա և Աննա


Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի էր ,ինչ պալատական  երգիչ Սայաթ-Նովային վտարել էր արքունիքից:Վտարել էր,բայց կարոտում էր նրա երգերը,տաղերը:
Մի օր այլևս չհամբերելով՝ իր թիկնապահին ուղարկում է նրան գտնելու և պալատ բերելու:
Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի մեյդաններից մեկում երգելիս:Հարմար պահ ընտրելով ՝մոտեցավ  և ասաց.
-Սայաթ ,թագավորը քեզ  նորից պալատ է հրավիրում:Իմացիր,սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար  քեզ թավադություն է շնորհել:

  Երգիչը մի պահ լռեց: Հավանաբար հիշեց ,վերապրեց բոլոր դառնությունները :Հոգում բորբոքվեց  հին վիրավորանքը ,և նա տրտում մրմնջաց.


-Ձեռը վի կալ ,վատ մարթութին չիմ ուզում,
Յիս ռամիկ իմ,թավադութին չիմ ուզում ,
Աղուհացիտ ախպերութին չիմ ուզում:

Այսպես պատասխանիր թագավորիդ,Գորգի,-դառնացած խոսեց Սայաթ-Նովան :
Հեշտ չէր համոզել վիրավորված երգչին,բայց,այնուամենայնիվ ,նրան վերադարձրին պալատ:
-Սայաթ ՛-ասաց Հերակլը,-դու գիտես ,որ քեզ միշտ սիրել ու հովանավորել եմ ,բայց լեզվիդ վրա փակ դնել չկարողացա:Քո դեմ լարեցիր և պալատականներին ,և իշխաններին,անգամ Անտոն կաթողիկոսին ,որովհետև կծու ծաղրով վիրավորեցիր նրան:Սակայն ուզում եմ մոռանալ անցածը ու ցանկանում եմ ,որ նորից իմ կողքին լինես ,բայց չափավորես խոսքդ ու ոճդ:
Արքային մերժել չէր կարելի:Գլուխ տվեց Սայաթ- Նովան  ,ապա պատասխանեց բանաստեղծաբար.

-Ցավում եմ,արքա,որ՝
Ամեն մարթ չի կանա կարթա,իմ գիրն ուրիշ գրեն է,
Ամեն մարթ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է,
Բունիաթս ավազ չիմանաս,քարափ է,քարուկրեն է...

Ու նորից շարունակեց երգել Սայաթ-Նովան  արքունի զեխ խնջույքներում:Երբ խփում էր լարերին ,կարծես խոսում էր քամանչան ,խոսում մարդկանց սրտերի հետ ու արցունքներ քամում նրանց աչքերից:
Բայց չգիտեր բանաստեղծը,որ  իր վառվռուն ,հազարերանգ երգերով գերել,հրդեհել է արքայի քրոջ՝Աննայի սիրտը:
Խրախճանք էր պալատում.... հոսում էր վարդակարմիր գինին...Գինի է ըմպում Հերակլ արքան՝ամենևին չնկատելով քրոջ՝ արտասուքով ողողված աչքերը,դողացող թարթիչները:Բայց սիրո անմրցելի երգիչը կարդում էր օրիորդի հոգին և նրա սիրուն պատասխանում յուրօրինակ խոստովանությամբ.

Աշխարումըս ախ չիմ քաշիի,քանի վուր  ջան իս ինձ ամա,
Անմահական ջրով լիքը օսկե փնջան իս ինձ ամա:
Սուչըս իմացի,էնենց սպանի,սուլթան ու խան իս ինձ ամա:

Ու մի լուսնկա գիշեր ,երբ մեղկ քնի մեջ օրորվում էր պալատը,ու շնկշնկշան զեփյուռից խշշում էին տերևները ,Սայաթ -Նովան ծաղկանոցում գրկեց սիրած էակին,համբուրեց վարդագույն շրթունքները...Տարված միմյանցով ՝սիրահարները չնկատեցին ,որ մի զույգ աչքեր հետևում են իրենց....
Հաջորդ օրը լուրը  տարածվեց արքունիքում և հասավ Հերակլին:
-Բամբասանք կա պալատում,Սայաթ,-ասաց նա՝կանչելով երգչին:-Լսել եմ ՝սիրում ես քրոջս՝Աննային:Այսօր ևեթ հեռացիր և ականջիդ օղ արա՝արքայի քույրը սազանդարի պատկանել չի կարող:Արդեն կարգադրել եմ.կգնաս Հաղպատի վանք,սև սքեմ կհագնես ու հեռու Թիֆլիսից կքավես մեղքերդ:Մոռացիր աշխարհը և իմացիր ՝հետդարձի ճանապարհ չունես:Ընդմիշտ: Մինչև մահ-գերեզման:
Տրտում լսեց Սայաթ-Նովան և քամանչան կրծքին սեղմած  մտամոլոր քայլեց դեպի Քուռը....Այո,իրեն կենդանի-կենդանի փակում են գերեզմանում:Եվ դրա՞ համար իր ամբողջ կյանքում արդարություն երգեց....Ինքը սխա՞լ էր ուրեմն,երբ ասում էր.

Աստված դիփունանցն մին հոգի էրիտ,
Աղկատ սիրե,ղոնաղ սիրե,տար սիրե....

«Մի՞թե սերը հարցնում է աղքատ ու հարուստ,-մտածում էր նա:-Ով հնարեց այդ օրենքը:Չէ՞ որ սիրո սուրբ օրենքների գիրքը մարդու սիրտն է»....Կսկիծը սրտում,քամանչան ուսին ՝մի օր էլ մեծ սիրահարը մտավ Հաղպատի վանք....Հագավ պարեգոտ ,վեղար դրեց ,բայց հոգու մեջ պահեց աշխարհը.....

Ըստ տարբեր աղբյուրների






Երբ ձեր հասակում էի ,թե ձախ էի գլորվում և թե դեպի աջ


Վրացական Քվաբթախեվիի վանքի կուսակրոն     կիսասարկավագ Ւոնա Խեչաշվիլու  հանդիպումը Սայաթ Նովայի
հետ Հաղպատում, Հերակլ 11 թագավորի մահից հետո և  Գիորգի  X I I -ի թագա-վորության օրոք...

Այդ պահին մի ոմն վանական հրավիրեց Իոնային իր խուցը և սա հետևց նրան:Հենց որ վարդապետը Իոնային հասցրեց իր խուցը,ողջունեց ու ճանապարհորդության հանգամանքների մասին հարցուփորձ արավ:
Իոնան ամեն ինչ պատմեց,և ապա նստեցին ,մի փոքր զրուցեցին և վարդապետը մատուցեց Իոնային նախաճաշիկ.և սկսեցին վայելել,և սրա հետ լավ գինի էլ մատուցեց Իոնային և ինքն էլ լավ կոնծեց: Ապա վարդապետը վեր բերեց սազը(չոնգուրը) և սկսեց նվագել,ապա սկսեց երգել,
 այսպես ասելով.
Խեղճ իմ գլուխ,   ինչպես խաթի մեջ ընկար,
Ողջ աշխարհում ծիծաղելի բան դարձար,
Ուր էլ փախար,սայթաքեցիր՝վայր ընկար,
Վերջն էլ հապա, դու բեդովլար մարդ դարձար:
Ում մեղադրեմ,արդյոք ումից այս եղավ ,
այս բաներըն իմ խելքից է ,որ եղավ...

.... Իոնա սարկավագը ապշած նայում էր . ասաց.«վա՜յյյ ,ողորմելին ինչպես է ողբում աշխարհից հեռանալը». և ի վերջո ասաց, «Հայր սուրբ ,կուսակրոն (մողոնոն) եք,
  դեպի ձախ չթեքվեք»:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-Երբ ձեր հասակում էի ,թե ձախ էի գլորվում և թե դեպի  աջ:

Իոնան-Վա՜յ,իմ գլխին ,դրա համար եք ողբում:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-սրա համար էլ եմ ողբում  և քեզ համար էլ,որ երիտասարդ մարդ վանական ես դարձել:

Իոնան.-  Ավելի լավ է ,որ մարդ երիտասարդ հասակից ընտելանա լավին:
Դու էլ որ երիտասարդ հասակից վանական դառնայիր ,այժմ այսպիսի կսկիծի մեջ չէիր լինի:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-եթե ինձ իմ առաջնորդը փրկեր ,այն աշխարհականությունն այս կուսակրոնությունից գերադասելի էր:

Իոնան.-Հրամայեք,ով եք դուք:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-Ես խղճուկ Սաաթ լաման եմ ,թե որ լսել եք:

Իոնան.- Այո,լսել եմ ձեր գովքը իբրև սազանդարի՝քեֆերում.արդ,հրամայեք ,ինչպես պատահեց այս:

ՍԱՅԱԹ- ՆՈՎԱ.-ես լավ նվագում էի սազով ,և միաժամանակ պարսկական ձայնի վերածեցի վրացական խաղերը:Այն դեռևս ընդունված չէր:
Եվ երբ Հերակլ (Էրեկլե) թագավորը խնջույք սարքեց և մեզ՝նվագողներիս տարան նրա մոտ,այն ժամանակ ես պարսկական նվագը վրացերեն երգեցի:Արքան շատ հավանեց և խալաթ պարգևեց  ինձ,ապա շատ ուրիշներն էլ նույնպես ասին ու ինձ նմանվեցին:Ես ամեն տեղ ընդունված էի ոչ միայն երգով,կատակով ևս և նույնիսկ աշխարհիկ գործերով,այնպես որ շատ բանով էի զբաղված:Ապա կուսակրոնություն ընդունեցի ,և ահա,այստեղ եմ....

Իոնան.-քանի որ աշխարհից հեռացաք,նվագելուց ևս ձեռք պիտի քաշեք:

Սայաթ Նովա .-Իմ առաջնորդն էր,որ հրամայեց.և ես այսպիսի պայման գրի,որ քանի որ սազը այս լարերով է զարդարված և չի կտրվի,ձեռք չեմ վերցնի,այն պատճառով ,որ երբ ինձ վանական ձեռնադրեցին ,այս լարերը ծոցումս էին մնացել և սրանք ևս ինձ հետ էին օծվել,և ահա,այս օծված(օրհնված) լարերով է ,որ նվագում եմ սազով:

Իոնան.- Եվ քանի որ ուխտդ պահել ես ,ողորմություն կգտնես:
...և այսպիսի կատակով վերջացրին նախաճաշիկը...

Լ. Մելիքսեթ -Բեկ.....ըստ վրացական աղբյուրների ....



                                             (())

Սայաթ -Նովա 


   
Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Աչկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա։

   

Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...» ։

   

Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:

   

Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն» ։

   

Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։

   

Թեգուզ չարթին, ջանըս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Ծովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,

Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն։

                                                             (())

Պատկիրքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգե-ռանգ իս անում,
Էրեսիդ խալը ծածկում է` մազիրըդ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում:

   

Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կեհա կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի.
Էնդու համա քու տեսնողը իր ճամփեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսոումը, շանգ շուխի-շաբանգ իս անում:

   

Էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պես.
Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ` դիղի պես.
Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխկշըխկում իս ջիղ` ջիղի պես`
Ի՜նչ կոնիմ սանթուր քյամանչեն, զուգսըդ չոնգուր չանգ իս անում:

   

Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերը բաղըն ի՜նչ կոնե` քու հուտը ռեհան իս շինի.
Քամին մեչը անց է կենում` մազիրըդ յիլքան իս շինի.
Աշխարքը ծով, դուն մեչը նավ` ման իս գալի, լանգ իս անում:

   

Տասնեմեդ մեկը չին ասի, թեքուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին.
Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ` դիվանա-դաբանդ իս անում:

   




ՎՈՒՆՑ ՕՐ ՎՈՒՐ ՂԱՐԻԲ ԲՈՒԼԲՈՒԼԸ

   

Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է,
Էնենց գու լա քո սիրողը` ձեռիդ յարաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիդ շամամը` օսկե թաբաղին կարոտ է:

   

Մե զադ չը կա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըդ,
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըդ,
Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ է դոշդ ու թիկունքըդ,
Զարով-աբրեշումով հուսած մազիրըդ` շաղին կարոտ է:

   

Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի.
Ծուցըդ վարաղնած հուջրա է, հուտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի.
Կուռըդ շիմշատ, մատնիրըդ մում` բըրոլե ճաղին կարոտ է:

   

Յիս է'լ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմը.
Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմը.
Թեգուս թագավուրը կանչե, թեգուզ Լողմանի հեքիմը`
Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է:

   

Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխեդ յանա-յանա, գո'զալ.
Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ:
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ:
Մակամ մե՞ռավ Սայաթ Նովեն` անգաճըդ խաղին կարոտ է:




                                                             (())


Տաղով եկավ,

Ախով գնաց Սայաթ -Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնացՍայաթ-Նովան,
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան:

Հովհաննես Թումանյան


     


  


                                                        (())

Եղիշե Չարենց


Խոսքդ եղավ զառ ու զառբար,Սայա՛թ-Նովա,-
Բայց չունեցա՜ր յար ու շարբաթ,Սայա՛թ-Նովա:-
 Ոսկե բառեր,անգին քարեր,լալ ու գոհարշարել ես դու.-
Քեզ միայն քո յարն է վառել,-քանի՜ յարեր վառել ես դու:-

Ո՞ր  շահն ունի այդքան ոսկի ու անգին քար ,Սայա՛թ-Նովա,-
Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը՝ նոքար ,Սայա՛թ-Նովա:-


                                                                              (())

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.

Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, 
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:
                                      
                                        ***

Հազար ու մի գիրք կարդացի-խելացի գիրք չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկա-սիրեկան գիրկ չտեսա:

Հասա մինչև Ֆռանգստան,երգ ու տաղեր լսեցի-

Սայաթ-Նովի ձիրքի նման երկնային ձիրք չտեսա....

                                         ***   

Ամեն տեսակ երգ երգեցի-ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային,անմահական խաղն է էլի....



           Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,

Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր - 
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ: 


                                       (())




                                   

Հովհաննես Շիրազ


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ


Ես Էլ աշխարհ տաղով եկա, բայց դու իմ սար, Սայաթ-Նովա

Երեք շուրթեր իրար բերող Կովկասի յար, Սայաթ-Նովա,
Իմ Կովկասի մարգարտաշար լեռնապարը շող-մատանի՝
Դու մատանու անգին քարը, հայոց քնար, Սայաթ-Նովա։

Ա՜խ, թե գայիր, քեղ կտայինք՝ փաոքի հազար դարեր վրան՝

Մասիս սարը՝ քեզ քյամանչա, ձյունը՝ սադաֆ քարեր վրան,
Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝ միշտ հայախոս լարեր վրան,
Դու դարդիման իմ հայ սրտով Կովկասի յար, Սայաթ-Նովա։

Սարն Արարատ՝ որ քեզ ունի՝ միշտ անարատ լեռ կմնա,

Քո տաղերով մեզ տուն կանչող հայրենի ծուխ-ձեռ կմնա,
Կրծքին սադաֆ քո քյամանչեն՝ շատ աստղերից վեր կմնա,
Դու Մասիս էլ տուն կբերես սիրով մեր վառ, Սայաթ-Նովա։

Չարենցի պես Շիրազն ասավ՝ խելք ու միտքս տարել ես դու.

Քեզ միայն քո յարն է վառել, քանի յարեր վաոել ես դու,
Երգով, աոանց զենք ու զորքի, քանի սարեր առել ես դու,
Կովկասն առել, երգ ես դառել վերքովդ անմար, Սայաթ-Նովա:

Այն մայրը, որ քեզ է ծնել՝ ուրիշ աստղեր դեռ կծնի,

Թեև փոքր է ոսկու նման՝ ինչ ծնեց՝ անմեռ կծնի,-
Մի խեղճ քարվան, բայց դարեդար անմահության բեռ կտանի,-

Դու մի խարխուլ հայ խրճիթից ծնված աշխարհ, Սայաթ-Նովա:

1 комментарий: