Мой список блогов

среда, 19 декабря 2012 г.

Սերգեյ Եսենին Ինձ մի հաճույք է միայն մնացել


Ինձ մի հաճույք է միայն մնացել՝
Մատները դնել բերանն ու սուլել,
Վաղու՜ց է այն վատ փառքը տարածվել,
Թե կռվարար  ու ցոփ եմ դառել:

Ի՞ նչ ծիծաղելի կորուստ ու արցունք...   
Նման կորուստներ շատ կան աշխարհում,
Ամոթ է ,որ ես պաշտել եմ աստծուն,
Ծանր է ,որ նրան էլ չեմ վստահում:

Սերգեյ Եսենին Հենց Այսպես Է Սահմանված



Հենց այսպես է սահմանված հավիտյանս ,երևի,
Երեսունին հասնելիս սկսում ենք պառավել,
Հաշմանդամներ դառնալով,սպասելով օր օրի,
Մեր կապերը կյանքի հետ ամրացնում ենք առավել:

Թանկագինս ,կխփի իմ երեսունը շուտով ,
Եվ արդեն հողն ինձ համար սիրելի է առավել:
Դրանից էլ իմ սիրտը երազի մեջ անվրդով
Տեսնում ,որ վարդագույն կրակով եմ ես վառվել:

вторник, 18 декабря 2012 г.

Հիմարության մասին

Նկ.Բոսխ,Հիմարների նավը

Ժամանակ առ ժամանակ ինձ վշտացնում է  այն միտքը,որ հանճարեղության համար գոյություն ունի սահմաններ, իսկ հիմարության համար՝ոչ:

                                                 Ա.Դյումա-որդի

Չկա այնպիսի հիմարություն,որը հնարավոր չլինի ուղղել խելքի  օգնությամբ,և չկա այնպիսի իմաստություն,որը հնարավոր չլիներ փչացնել հիմարության օգնությամբ:
                                                     
                                                                Ի. Գյոթե

понедельник, 17 декабря 2012 г.

Հիասքանչ «մերկ ճշմարտությունը»

«Էրոտիկա....» կամ հիասքանչ «մերկ ճշմարտությունը» հանճարեղ նկարիչների կտավներում...





  • Յուպիտերի սիրային արկածները...


  • Էրոտիկան հետաքրքրել է բոլոր ժամանակների նկարիչներին:Իսկ առավել հստակ այն  արտահայտված է Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչների մոտ...
    Մեզանից ամեն երկրորդը լսել կամ տեսել է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան»,սակայն ,հավատացեք, դա Վինչիի «Լեդան կարապի հետ» նկարը  կատարման մակարդակով գերազանցում է Մոնա Լիզային...Զարմանալի է,որ այդ հիասքանչ ստեղծագործությունը մնացել է ստվերում...