Мой список блогов

вторник, 25 сентября 2012 г.

Մեր համով- հոտով Ռեհանի մասին ))))

Ռեհան անունը առաջացել է հունարեն  «basilikohn King" բառից,որը թարգմանաբար նշանակում է «արքա»...Զուր չէ ..անվանումն արդարացնում է իրեն))) այն բոլոր ժամանակների ու ժողովուրդների արքաների ու միապետերի   սիրած համեմունքն է եղել...
Ըստ մի վարկածի՝ ռեհանը կոչել են «թագավորիկ» ի պատիվ դիցաբանական մի արարածի՝ Բասիլիսկի (հունարենից թարգմանաբար փաղաքշական ,հարգալից՝ «արքայիկ») ,որն ուներ աքլորի  գլուխ,մարմնով նման էր դոդոշի ,իսկ պոչը՝օձի...
Պլինիոս Ավագը իր «Բնական պատմություններ» -ում պնդում է,որ Բասիլիսկի գլխին աքաղաղի կատար չէր,այլ  եռաժանի ՝նման արքայական թագի.....Հնագույն ժամանակներում իսկապես հավատում էին ,որ այդ առասպելական կերպարն  ապրում է անապատում ինչպես կենդանի ,որն ունի  թունավոր շնչառության և,որի հայացքից  անգամ օձերն էին փախուստի դիմում...