Мой список блогов

суббота, 25 августа 2012 г.

среда, 22 августа 2012 г.

Լեզու...Խոսքի ուժը... Պերճախոսություն...Գիրք...Ընթերցանություն...

Առանց լեզվի ոչ անհատը,ոչ էլ ժողովուրդը ի վիճակի չեն իրենց մտքերն ու զգացմունքները հաղորդել ուրիշներին ,հատկապես ապագա սերնդին:
                                                            Խ. Աբովյան

Լեզուն մտածողության գործիք է...Լեզվի հետ վարվել մի կերպ՝նշանակում է նաև մտածել մի կերպ,այսինքն՝ անստույգ,մոտավորապես ,ոչ ճիշտ:

                                                  Ա.Ն. Տոլստոյ (Լևի հետ չշփոթեք))))

вторник, 21 августа 2012 г.

Սերգեյ Եսենին Նամակ Քրոջս


Դելվիգի մասին երկեր է գրել Ալեքսանդրը մեր
Եվ գանգի մասին այնտեղ տողեր է
Գրել քնքշագին:
Այնպես հիասքանչ և այնպես հեռու,
Բայց նա մոտ է մեզ,
Մոտ է մեզ ,որպես ծաղկածուփ այգին:

понедельник, 20 августа 2012 г.

Ալան Լայթման «Էյնշտեյնի երազները»


Ալան Լայթման   «Էյնշտեյնի երազները...Einstein's dreams»
գիրքը ժամանակի ,մարդկանց ,գիտության մասին է...Հեղինակը մասնագիտությամբ ֆիզիկոս է....Էյնշտեյնի երազները» կարճ  նկարագրություններ են երևակայական աշխարհների մասին ,ուր ժամանակը այնպես չի սահմանված ,ինչպես մեզ մոտ...աշխարհ ,ուր ժամանակը փակ շրջան է...պատճառն ու հետևանքը փոխվում են տեղերով...աշխարհ, որտեղ ժամանակը  ոչ թե քանակ է ,այլ որակ...
Մի ուրիշ աշխարհում  էլ  տեղ կա ,որտեղ ժամանակը չի շարժվում.սիրահարների և ծնողների աշխարհն է դա...
Վեպի հիմքում երազներ են ,որոնք ,իբր, տեսել է Էյնշտեյնը...
Հետաքրքիր է ,գրված է պարզ,բայց պոետիկ  ...կարդացվում է հեշտությամբ...)))


                                                    (())

Ժամանակը  պարզություն է,որը թույլ է տալիս տենել ,թե ով էր ճիշտ և ով ՝սխալ...