Мой список блогов

четверг, 14 июня 2012 г.

Միֆ է ,թե՞....


Ի՞նչ համեմատություններ են առաջանում,երբ լսում եք   հավատարմություն բառը...և ի՞նչ արտահայտության հետ եք  կապում,համեմատում...Չեմ կասկածում, առաջինը ձեր մտքով կանցնի «կարապի հավատարմություն» արտահայտությունը.....

Եվրոպան կարող է սպասել...))) ....No Comment ;))



Եվրոպան կարող է սպասել
Այս արտահայտությունը պատկանում է ռուս  կայսր Ալեքսանդր 3-րդին,որը արևմտյան տերություններին վերաբերվում էր առանց իր նախորդներին բնորոշ սովորական պիետետի՝ակնածանքի,համարելով ,որ այդ երկրների ողջ քաղաքականությունը ուղղված է այն բանին,որ  Ռուսաստանն  օգտագործեն սոսկ  սեփական շահերի համար ..

Իսկ կարոտս հասունացավ ու ավելի լուսավոր դարձավ,,,))))

Մ. Ցվետաևա    
Я не знала, где Вы, но была там же, где Вы, а так как не знала, где Вы, то не знала, где я — но я знала, что я с Вами.)))                                                                                 
    Գուցե չծնվեր այս գրառումը( սակայն անպայման  կլիներ ինձ հետ, իմ մտքում ) ,եթե չլիներ Սարգիսի   շատ անկեղծ ու գեղեցիկ մեկնաբանությունը ...
    Լեո,Բարեկամս,
կարծում ես ներե՞լ եմ քեզ... Ոչ,բոլորովին էլ ՝ոչ..ինչպես կարող եմ ներել ,երբ  ձեռքի անտարբեր ու անհոգի մի  շարժումով ոնչնչացրիր  գեղեցիկ  ,տարբեր ,ոչինչ չպարտադրող ,շատ Բարի  ,անչափ լուսավոր ,միշտ բարյացկամ ,հյուրընկալ   մեր Սիրելի  myway.am -ը՝ 
Անհատի զարգացում, Հաջողություն, Նպատակ....

Ջուրն էլ ունի հիշողություն...

ՀՈՒՅՍ

Надежда

Մենք ջրի մասին գրեթե ոչինչ չգիտենք...
  Պատկերացրեք միայն, ջուրն էլ ունի հիշողություն... և այն էլ ինչպիսի՜...Նա  իր «նյարդային համակարգով» զգում, «տպում» ,հիշում է այն ամենը, ինչ կատարվում է շուրջն ու իր հետ , պահում հիշողության մեջ և, ըստ այդմ էլ «վարձահատույց» լինում մեզ....


воскресенье, 10 июня 2012 г.

Շարունակելի...)))

   Ծանր   է... երբ աննկատ ,առանց հրաժեշտի, լուռ շրջվում ու հեռանում է  հարազատ  մեկը ( կամ էլ ՝ որոշում է  « փայլել  բացակայությամբ»)) ...երբ անսպասելիորեն   քո իրականությունից  պակասում է մի լուսավոր  շողիկ ,որի կարևորությունը  հասկանում  ես շատ արագ.....Տագնապում ես այդ ժամ  ...Շփոթվում ...  Ցավից   սեղմվում է սիրտդ...  սկսում ես  տառապել:....Իսկ հետո՞... հետո շատ տխուր մի բան է կատարվում... Կամաց-կամաց  այդ կարևոր մարդը սկսում է վերածվել  երազատիպ ,բայց անջնջելի հիշողության  և ...ամեն ինչ փոխվում է , բացի նրա հանդեպ ունեցած քո  անտանելի  ԼԱՎ վերաբերմունքից  ու ԿԱՐՈՏԻՑ )))» ( և աստված չանի ,որ մի « գեղեցիկ օր»  դադարես կարոտել...առանց կարոտի՝ հիշողությունը «տկար է... »,բա՜ն չասող  )   :))
      Լա՛վ...կարոտս թող հանգիստ  մնա ,հասունանա ու ավելի լուսավոր դառնա :)))) Իսկ մինչ այդ ես ասեմ ամենակարևորը.....Շնորհակալ եմ Ձեզանից ,սիրելի Բարեկամներս  ...  Հենց այնպես, առանց  որևէ «ակնկալիքի » Ձեր այցելությամբ ինձ պատվելու համար ...)))


     Ժպտում եմ ....ու կրկին հայտնում երախտագիտությունս....
Գիտեմ,որ չէիք սպասում..... գիտեմ նաև ,որ երախտագիտությունը պարտք է գեղեցիկ , որն անպայման  պիտի վճարես առանց «մնացորդաց» ակնկալելու))))Ահա և «վճարեցի»....«сдач-ի»  հարկավոր չէ ))))))))))))


... Իսկ  կարոտս անհասցե չէր...նա հասցեատեր ունի ,որին նույնպես անչափ շնորհակալ եմ....)))


Գուցե շարունակե՞մ...)))
   Միգուցե....