Мой список блогов

понедельник, 30 сентября 2013 г.

Ա՜հ,սեպտեմբերի այս վերջին օրը ի՜նչ գեղեցիկ է...

Обложка




Ա՜հ, սեպտեմբերի այս վերջին օրը ի՜նչ գեղեցիկ է ...
Տխրության քողից ուզում եմ ժպտալ.
Թվում է հոգիս ուրախ է այնպե՜ս, եւ կարծես մեկեն
Ահա հիշեցի օրերը անցյալ:
Գուցե մտերիմ աշունը սրտիս հեվք տվեց մի քիչ
Քան այդ կարող է գարունը թովիչ ...

Դեղնած տերեւնե՜ր ...
Որքա՜ն գեղեցիկ թափվում են գետնին.
Եվ որքա՜ն խարտյաշ գույն ունեն նըրանք,
Ապա նայեցեք ...






Այո, թափվում են նըրանք մեկ առ մեկ,
Խամրած հույսերի նման վշտաբեկ

Եվ գեղեցիկ են թափվում անկասկած.
Հակառակ նըրան, որ ճյուղից գետին միջոցն է շատ կարճ
Եվ ակներեւ է վախճանը 
նըրանց,
Բայց նըրանք գիտեն մի հըմայք դնել այդ անկումի մեջ,
Որ դառնա թռիչք եւ ոչ թե վայրէջք ..

Է. Ռոստան «Սիրանո դը Բերժերակ»

ROXANE: Ah ! que ce dernier jour de septembre est donc beau ! Ma tristesse sourit. Elle qu'Avril offusque, Se laisse décider par l'automne, moins brusque.  Ah !

CYRANO: Les feuilles !

ROXANE Elles sont d'un blond vénitien. Regardez-les tomber.
CYRANO: Comme elles tombent bien ! Dans ce trajet si court de la branche à la terre, Comme elles savent mettre une beauté dernière, Et malgré leur terreur de pourrir sur le sol, Veulent que cette chute ait la grâce d'un vol !


























Վահան Տերյան

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս -- երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես -- ժպիտով անուշ --
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,--
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,-- պատկերըդ հեռու...




Վահան Տերյան
Աշուն

Դալուկ դաշտեր  ,մերկ անտառ...
-Մահացողի տխուր կյանք.
Անձրև ,քամի ,սև կամար...
- Սրտակտուր հեկեկանք:

Միգում շողաց մի ցուրտ լույս.
-Օ, արդյոք կա՞ վերադարձ.-
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց....

Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
-Անմխիթա՜ր,անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...


Վահան Տերյան
ԱՇՈՒՆ

Մեգ է, անձրև ու մշուշ 
Իմ այգում մերկ, 
Դառը թախիծ ու վերհուշ, — 
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում 
Մերկ ու վտիտ. 
Ցուրտ է, խավար է հեռուն 
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ, 
Հոգիս հիվանդ, — 
Ո՞վ արևոտ ու բոցոտ 
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝ 
Օրըս անլույս, 
Ո՞վ կըվառե ոսկեվառ 
Երազ ու հույս....









Վահան Տերյան

Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող --
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։
Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ...


























Աշուն է ..... ու եթե լույս է հոգուդ մեջ, սարսափելի չէ թախիծը նրա ...





Այս երգն իմ ...
Cette chanson est ma madeleine de Proust)))






Թավշե տխրությամբ պահում է սիրտս իր ոսկեդեղին կախարդանքի մեջ ... 




... Իսկ դու գիտես, թե աշնան քամին ինչ բույր ունի .... ???
... Կորսված ամռան եւ չիրականացած երազանքների ...







Պարույր Սեվակ

Աշնան օր

Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:

Տխուր է օրը բոլորի համար,
Թե ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերեւաթափ է ամենուր հիմա,
Թե միայն ես եմ թեւաթափ քո դեմ:

Եվ ուր ես հիմա, տխուր ես, տրտում,
Դու էլ ես հիշում այն ​​օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արեւ, քո տեսքով խոնարհ.

Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը, այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջեց, խնդրեց, հայցեց ընտանիք ...

... Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի էլ լինի, - զուր եմ համբերում ...







Շեքսպիր

Հիմա, սիրելիս, տարվա այն պահն է հասել իմ ներսում,
Երբ դեղին ու չոր տերեւներն են լոկ կախվել շյուղերից,
Որ ցրտասարսուռ, անողորմ հողմից դողո՜ւմ են, մրսո՜ւմ,
Եվ անույշ հավքերն էլ չեն դայլայլում դատարկ ճյուղերից:
Հիմա, սիրելիս, այն մթնշաղն է թանձրացել իմ մեջ,
Որ արեւմուտքում հաջորդում է միշտ իրիկնապահին,
Եվ սեւ գիշերը (այդ մահը երկրորդ) իջնում ​​է անվերջ 
Եվ իր կնիքով անդորր դրոշմում երկնքի գահին:
Հիմա, սիրելիս, տեսնում եմ իմ մեջ օջախը հանգած,
Որ մարմրում է իր ջահելության անթեղների տակ .....


Осень







birch


Les sanglots longs
Des violons
De l’automne


Blessent mon cœur
D’une langueur
Monotone.


Tout suffocant
Et blême, quand
Sonne l’heure,


Je me souviens
Des jours anciens
Et je pleure ;


Et je m’en vais
Au vent mauvais
Qui m’emporte


Deçà, delà,
Pareil à la
Feuille morte.

Paul Verlaine (1844–1896)


Պոլ Վեռլեն
Աշնան երգ 

Անլուռ լալկան
Ջութակն աշնան 
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշում է հար 
Եվ միալար ....


Գիշերն է տոթ
Կրկին գալիս,
Բերում հուշեր 
Դառն անցյալից ...
Լալիս եմ ես,
Նորից լալիս ...

Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերեւի պես
Տանում է ինձ
Այս կողմ, այն կողմ
Տերեւի պես ...





Գիյոմ Ապոլիներ



Հիվանդ աշուն

Աշուն հիվանդ ու պաշտելի,
Դու կմեռնես, երբ որ դալար վարդենիքում հողմը սուլի,
Երբ որ ձյունը սարսռա
Մրգաստանի վրա.

Իմ խեղճ աշուն,
Մեռիր հասուն պտուղների եւ ձյուների
Ճերմակության ու փառքի մեջ.
Երկնքի մութ խորքում
Ճուռակներ են ճախրում ահա թեւատարած,
Հառած իրենց աչքերը վար,
Ուր կան թզուկ, կանաչահեր ջրահարսեր,
Որ երբեք չեն սիրած.

Պուրակի մեջ հեռու
Գոչեց մի եղջերու.

Օ, ինչքա՜ն եմ, աշուն, սիրում ձայներդ հին,
Իրենք իրենց ընկնող մրգերը քո խոշոր,
Թավուտներն ու քամին, որ թերթ առ թերթ հողին
Արտասվում են իրենց արցունքները բոլոր.

Տերեւներն են Տրորում։
 Մի գնացք է Սուրում։ 
Կյանքն է Հոսում։






Հրաժեշտ

Ես պոկեցի ցախի մի շիվ։ 
Հիշի՛ր, մեռավ աշունն իսպառ։
 Երկրում էլ չենք տեսնի իրար։
 Հուշերի բույր, ցախի մի շիվ, 
Եվ սպասում եմ քեզ, հիշի՜ր…









Autumn
                                                                           



 Չարենց

Վերադարձած աշուն



Ցուրտ է, աշունը շրշում է, - ցուրտ է եւ սիրտըս
                                                   մըրսում է, -
Սիրտս իմ, հիշում ես-աշուն էր, ուշ մի աշուն
                                              էր Ղարսում, -
Ճիշտ այսպիսի մի աշուն էր, ցուրտ, խշխշում էր
                                                                աշունը, -
Թաց, սրթսրթում էր աշունը, ինչպես շունը, գիշերը դրսում ...

Луна над вечером прогуляться по проселочной дороге.

Երբ էր, հիշում ես, օ, սիրտ իմ, - այն երբ էր
                                       խշշում այդ աշունը.-
Երեկ էր, տարիներ առաջ, -ա՜խ, գուցե դա՜ր է անցել ...

Ոչ.-ընդամենը քսան եւ երկու տարի է-
                                                հիշում եմ.-
Կարծես քույրն է նրա աշունը, - նույն
                              շրշյունն եւ նույն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը ,,
                                մանկությունը ... հուշի՜ նման ծեր ....

Մանկությունը-ախ, ինչ ես ասում, մանկություն
                                                եւ աշուն-մանկությունը
Կարող է արդյոք առնչվել թովչության հետ
                                               անձրեւի ու աշնան, -
Մանկությունը-ինչ էլ որ լինի -առավոտ է,
                                          գարնան ցանկություն է,
Իսկ աշունը, մշուշ է, մահվան մուժ, -հուշերի
                                                  տերեւներ թոշնած ...
Բայց էլի ինչ էլ որ ասեն, մենք գիտենք հո քեզ 
                                                        հետ, օ, սիրտ իմ,
Որ ... մանկության նման լույս, մանկության նման 
                                                              կենսալի,
Այդ աշունը-առաջին սիրո, առաջին երգերի
                                                            մեր քույրն էր ...
Որ անցած աշունն այն հեռու, -դա հենց ինքը,
                                              մեր մանկությունն էր ....
Մանկությունն էր հեռու այդ աշունը, առավոտն
                                                   էր մեր առաջին,
Մանկության պես լուսեղ եւ անբիծ-այդ աշունը 
                                                    սիրո, մեր սերն էր ...
Բայց -խնդությա՜ն էր նման այն հեռու աշնան տխրությունը, -

Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունը ...




                                                                                               

Золотые листья осенью

Աշունը, ա՜խ, այնպես անցավ,

Եվ ցնցող, եւ ծանր, ինչպես 
Հանճարեղ ոճիր կամ հանցանք:

Ցերեկները ծնծղաներ հնչեց,
Ցնծության շեփորներ հնչեղ, -
Գիշերները-դարձան զառանցանք: -

Եվ ինչ էր այդպես շափշափում
Ցնծությամբ-այդքան անիմաստ, -
Արդյոք ինձ էր, ինձ էր խաբում ...

Ա՜խ, -գիտեմ արդեն ես հիմա,
Որ աշնան ցնծուն տագնապում-
Արշավող ցրտերի դիմաց, -

Իր մեռած խոսքերն է թափում
Եվ նորոգ զրույցներ խորհում
Գալիքից տագնապող մի մարդ:

Որպեսզի գալիք սարսափում,
Օրերի վերջին տագնապում-
Չգտնեն իրեն-մերձիմահ ...

Երբ, արդյոք երբ դու դարձար, սիրտ, այդքան 
                              խեղճ ու հլու-
Գուցե այդ դու ես մրսում դուրսը աշնան մորմոքում: -
Միթե թախիծն է քո ցուրտ -ցուրտ արցունքով 
                                 մորմոքում,
Միթե քո սերն է լալիս ցուրտ անձրեւի դակտիլում ...

Սակայն ուր է Ղարսը եւ ուր է պարտեզում մրսող 
                                 այն տղան, -
Որ ուներ երազներ բուրյան, եւ ուր է տխրաձայն Տերյանը ...

Աշունը մշուշ է մանում իր մաքուր եւ բարակ թելով,
Եվ անձրեւը արցունքի նման ցուր տողեր շարում
                                   դակտիլով ....





























Եսենին
Զրույցն ավարտեց պուրակը ոսկի,
Զվարթ շշուկներն ասես մահացան,
Եվ չափսոսալով արդեն ոչ ոքի,
Տխուր երամով կռունկներն անցան:

Էլ ում ափսոսալ: Չէ որ ամեն ոք ճամփորդ է կյանքում,

Հազիվ ներս մտած, տունը թողնում ու հեռանում է նա:
Ամեն անցորդից մի հուշ են պատմում
Կանեփուտը եւ լուսինը կապույտ լճակի վրա:

Մերկացած դաշտում կանգնել եմ մենակ,
Իսկ կռունկները չվում են դեպի հեռունեն անտես:
Լուռ միտք եմ անում ես պատանության մասին իմ ուրախ,
Բայց անվերադարձ անցածի համար չեմ ափսոսում ես:

Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն եմ ափսոսում հիմա:
Բոցավառվում է կարմիր արոսի խարույկը այգում,
Սակայն ոչ ոքի չի կարողանում տաքացնել նա:

Չեն այրվում փարթամ ճութերն արոսի խարույկի մեջ վառ,
Եվ դեղնությունից չի կորչում երբեք խոտը գետափում,
Ինչպես ծառերն են մեղմաբար թափում տերեւները վար,
Այդպես ես տխուր խոսքեր եմ թափում:

Թե ժամանակը նրանց հավաքի
Ու դարձընի գուղձ մի ահարկավոր ...
Ասացեք այսպես ... Պուրակը ոսկի
Զրույցն ավարտեց սիրելի լեզվով:


# Универсальный # Waldquiz #

Եսենին

Տերևներն են թափվում,տերևներն են թափվում,
Հառաչում է քամին
Այնպես՝ձիգ,այնպես խուլ,
Արդյոք ո՞վ խնդություն կբերի իմ սրտին,
Ով կտա քեզ հանգիստ,բարեկամ իմ տխուր....








ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Աշնան ծառերը բոց են ու բեհեզ,
Աշնան ծառերը ոսկի են ու սուգ...
Օրը ջինջ է դեռ արտասուքի պես
Եվ սակայն տխուր , որպես արտասուք:
ՈՒ ոլորվում է ճանապարհս դեռ,
Իմ ճանապարհը ՝թախծալի հրաշք...
ԵՎ քո աչքերը լուսավոր աստղեր,
Դեռ խոնարհվում են իմ բախտի վրա:
Եվ մի հեռանա, թող լույսն անհունի
Մի քիչ էլ դողա իմ թարթիչներին,
Թե առեղծվածը պատասխան ունի,
Ապա քեզ մոտ է գաղտնիքը վերին:
Շուտով կփչի հողմը ձյունաբեր,
Ոտքի տակ կառնի ոսկի ու հրաշք,
Եվ քո աչքերը՝ սգավոր աստղեր,
Լուռ կխոնարհվեն իմ բախտի վրա...

Fall all around:




ՃԱՆԱՊԱՐՀ

Աշուն է ուշ... ճամփիս վրա 
Բարդիները կանգնել շարքով, 
Սրսփում են կապույտն ի վեր 
Մի ոսկեվոր հոգեվարքով:


...Հիմա արդեն աշուն է ուշ,
Իր հեռավոր մթնշաղից
Ձին դոփում է որպես կարոտ,
Քամին զնգում որպես թախիծ:

Գնում եմ ես... Աշնան բարդին 
Գլխին առել ոսկե մի խույր, 
Խոսք է հուշում ինձ շշուկով, 

Ու շշուկը շա՜տ է տխուր...


Autumn:


Աշնան բարակած ջրերը լալիս,
Աշնան ոսկին են իրենց հետ տանում,
Ու դուք, կռունկներ, անհայտից գալիս,
Դեպի անհայտն եք նորից հեռանում:

Կապույտ լույսով է հեռուն բռնկել,
Քամին մենավոր մի ծուխ է բեկում,
Ու ձեր կանչի մեջ, չվող կռունկներ,
Ինչ-որ կարոտ է անվերջ հեկեկում:

Կապույտը կտրած գնում եք անվերջ,
Ու աշնան ձեր չուն նման է լալու...
Ինձ էլ տեղ պահեք ձեր երամի մեջ,
Կռունկներ, շուտով ես էլ եմ գալու...


Autumn





Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով, 

Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում, 
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով 
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:
Այս կորստի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց, 
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...





























Ու աշնան մի որ,երբ մշուշ էր ,մեգ,
Ես փորձում էի վերհիշել մի երգ
Օ՜,ջերմ համբույրներ ՝չծախվո՛ղ
 երբեք,
Օ՜, խենթ շոյանքներ ՝ չգնվո՛ղ կանանց...:
Եվ շրջում էի երբ ես սրտաբեկ,
Հիշեցի հանկարծ այդ երգը կորած...


Հիշեցի նաև ես պա՜րզ ու պա՜յծառ,
Ջահելությու՛նն իմ, և քեզ ,սիրելի՜ս,
Եվ երազների թևով հեռացա,
Անձրևի՛ց, քամո՛ւց , մուժի՛ց զազրելի
(Կարծես ե՜տ դարձավ իմ կյանքը  անցած...
Իսկ դու ետ կգա՞ ս ,ետ կգա՞ ս էլի...):

Եվ հանկարծ տեսա՝ մթան դարանից.
Երերուն քայլով ի՜նձ է մոտենում,
Մի ծերացա՜ծ ու մաշվա՜ծ պատանի
(Երազո՞ ւմ էր այդ ,թե՞ ... իրականում):
Մոտենում է նա մուժից,խավարից
Եվ ինձ շշնջում ՝լքվա՜ծ ու անու՜ժ:





Սերգեյ Եսենին   

Զրույցն ավարտեց պուրակը ոսկի,
Զվարթ շշուկներն ասես մահացան,
Եվ չափսոսալով արդեն ոչ ոքի,
Տխուր երամով կռունկներն անցան:

Էլ ո՞ւմ ափսոսալ:Չէ որ ամեն ոք ճամփորդ է կյանքում,
Հազիվ ներս մտած,տունը թողնում  ու հեռանում է նա:
Ամեն անցորդից մի հուշ են պատմում
Կանեփուտը և լուսինը կապույտ լճակի վրա:


Մերկացած դաշտում կանգնել եմ մենակ,
Իսկ կռունկները չվում են դեպի հեռունեն անտես:
Լուռ միտք եմ անում ես պատանության մասին իմ ուրախ,
Բայց անվերադարձ անցածի համար չեմ ափսոսում ես:

Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն եմ ափսոսում հիմա:
Բոցավառվում է կարմիր արոսի խարույկը այգում,
Սակայն ոչ ոքի չի կարողանում տաքացնել նա:


Չեն այրվում փարթամ ճութերն արոսի խարույկի մեջ վառ,
Եվ դեղնությունից չի կորչում երբեք խոտը գետափում,
Ինչպես ծառերն են մեղմաբար թափում տերևները վար,
Այդպես ես տխուր խոսքեր եմ թափում:

Թե ժամանակը նրանց հավաքի
Ու դարձընի գուղձ մի ահարկավոր...
Ասացեք այսպես...Պուրակը ոսկի
Զրույցն ավարտեց սիրելի լեզվով:



                                                  ***


Александр Пушкин — Осень

....Октябрь уж наступил — уж роща отряхает
Последние листы с нагих своих ветвей...

Дни поздней осени бранят обыкновенно,
Но мне она мила, читатель дорогой,
Красою тихою, блистающей смиренно.
Так нелюбимое дитя в семье родной
К себе меня влечет. Сказать вам откровенно,
Из годовых времен я рад лишь ей одной,
В ней много доброго; любовник не тщеславный,
Я нечто в ней нашел мечтою своенравной....

Унылая пора! очей очарованье!
Приятна мне твоя прощальная краса —
Люблю я пышное природы увяданье,
В багрец и в золото одетые леса,
В их сенях ветра шум и свежее дыханье,
И мглой волнистою покрыты небеса,
И редкий солнца луч, и первые морозы,
И отдаленные седой зимы угрозы.


И с каждой осенью я расцветаю вновь;
Здоровью моему полезен русской холод;
К привычкам бытия вновь чувствую любовь:
Чредой слетает сон, чредой находит голод;
Легко и радостно играет в сердце кровь,
Желания кипят — я снова счастлив, молод,
Я снова жизни полн — таков мой организм
(Извольте мне простить ненужный прозаизм)....

И забываю мир — и в сладкой тишине
Я сладко усыплен моим воображеньем,
И пробуждается поэзия во мне:
Душа стесняется лирическим волненьем,
Трепещет и звучит, и ищет, как во сне,
Излиться наконец свободным проявленьем ...





Զրույցն ավարտվեց...........................))))))((

                         МАРИНА ЦВЕТАЕВА

День осенний тихо убывает.
Ветер сентября мне губы сушит.
Мелких чувств на свете не бывает...
Мелкими бывают только души....                                                                                        




Rappelle-toi

Rappelle-toi, quand l’Aurore craintive
Ouvre au Soleil son palais enchanté ;
Rappelle-toi, lorsque la nuit pensive
Passe en rêvant sous son voile argenté ;
A l’appel du plaisir lorsque ton sein palpite,
Aux doux songes du soir lorsque l’ombre t’invite,
Ecoute au fond des bois
Murmurer une voix :
Rappelle-toi.

Rappelle-toi, lorsque les destinées
M’auront de toi pour jamais séparé,
Quand le chagrin, l’exil et les années
Auront flétri ce coeur désespéré ;
Songe à mon triste amour, songe à l’adieu suprême !
L’absence ni le temps ne sont rien quand on aime.
Tant que mon coeur battra,
Toujours il te dira
Rappelle-toi......

Alfred de MUSSET





2 комментария: