Мой список блогов

суббота, 27 августа 2011 г.

Կարճ ու հստակ...


YourՉարտատպե՛լ...խնդրանք է սա)))
Այս ամենը հավաքելու և «Կարճ ու Հստակ »  այսպիսի գեղեցիկ խճանկար ստանալու    համար   բազմաթիվ  գրքեր եմ թերթել  , թափառել հին ու նոր աշխարհների խաչմերուկներում ...հրապարակներում  ու փողոցներում ....  :»))
Մի խոսքով ,հարգեք աշխատանքս....))) Լա՞վ:


            Կարճ ու հստակ


Ալեքսանդր Մակեդոնացի....(ոչ թե ըստ Լիլիի ,այլ ըստ Պլուտարքոսի ))))



Դեպի Պարսկաստան ռազմարշավից  առաջ աստվածներին հարցում անելու համար Ալեքսանդրը գնաց Դելփիոս : Բայց  ,«թարսի պես»  ))), քրմուհու մոտ  «կրիտիկական օրեր» էին ,որի ժամանակ  չէր թույլատրվում  գուշակություն անել...))))  Ալեքսանդրը մարդ ուղարկեց քրմուհու հետևից:Նա հրաժարվեց գալ՝վկայակոչելով օրենքը:Լսելով պատասխանը՝ նա ինքը բարձրացավ նրա մոտ և քարշ տվեց քրմուհուն  տաճար....

Ասես պարտված նրա եռանդից ՝քրմուհին բացականչեց.«Դու անպարտելի ես ,որդի՛ս»:
Ալեքսանդրն ասաց,որ այլևս  ոչ մի գուշակություն հարկավոր չէ իրեն.նա ստացավ քրմուհուց այնպիսի մարգարեություն,ինչպիսին ցանկանում էր լսել..»:



Հանդես գալով պարսից թագավոր Դարեհի դեմ՝ Մակեդոնացին ստիպված էր երկար արշավել անջուր տեղանքով...Նրա զորքը ուժասպառ էր եղել...Հանկարծ նա հանդիպում է մի քանի մակեդոնացիների, որոնք ջորիների վրա բարձած մորթիներով  ջուր էին տանում ...Տեսնելով ,որ Մակեդոնացին հյուծվել է ծարավից՝ նրանք սաղավարտները լցրին ջրով և բերեցին նրան :

Ալեքսանդրը  հարցրեց ,թե ում են տանում ջուրը:Մակեդոնացիները պատասխանեցին.«Մեր որդիներին:Բայց եթե դու մնաս կենդանի,հոգ չէ,եթե մենք նրանց կորցնենք :Մենք կծնենք նորից»:
Ալեքսանդրը վերցրեց ջրով լի սաղավարտն ու շուրջը նայեց...Տեսնելով ,թե ինչպես իր ձիավորները ձգեցին պարանոցներն  ու նայեցին իրեն ,,,ոչինչ չխմելով  նա հետ վերադարձրեց սաղավարտն ու շնորհակալ եղավ՝ ասելով.«Եթե ես խմեմ միայնակ, զինվորներս  կկոտրվեն ոգով»:
Տեսնելով նրա մեծահոգությունն ու ինքնատիրապետումը՝  զինվորները բացականչեցին.
«Համարձակ առաջնորդիր մեզ...Մենք չենք զգում ո՛չ ծարավ,ո՛չ հոգնածություն և չենք համարում մեզ մահկանացու ,քանի դեռ  մենք ունենք   նման թագավոր »:


Հ.Գ. Երանի՜ մակեդոնացիներին...)))))))
Ու «կմեռնեմ » հիմա ,եթե մեջբերում չանեմ Ժողովողից.«Վա՜յ քեզ,երկիր ,որ թագավորդ տղայ է. և որ իշխաներդ առավոտանց կանուխ ուտում են:
Երանի քեզ ,երկիր,որ թագավորդ ազնվազարմ է,և որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ուժի համար և ոչ թե խնջույքի համար»:


Ռազմական ավարը  բաժանելիս
 Ալեքսանդր Մակեդոնացին հանկարծ հիշեց իր մանկության մի  ցանկության մասին  և ուղարկեց իր դաստիարակ Լեոնիդասին  անուշահոտություններ՝ 500 տաղանդ խունկ և 100 տաղանդ զմուռս:
 Երբ մի անգամ Լեոնիդասը զոհաբերություն էր կատարում աստվածներին ,Ալեքսանդրը մոտ վազեց նրան ,վերցրեց մի բուռ  խունկ և զմուռս  ու նետեց կրակի մեջ...Լեոնիդասն ասաց նրան.«Երբ,Ալեքսանդր,դու կնվաճես անուշաբույրով առատ մի երկիր,ապա այդ ժամանակ էլ կայրես առատորեն: Իսկ առայժմ ծախսիր խնայողաբար»:
Ալեքսանդրը Լեոնիդասին ուղարկած ճոխ ընծային կցեց մի նամակ հետևյալ բովանդակությամբ.«Մենք առատությամբ ուղարկում ենք Ձեզ խունկ և զմուռս:
Վերջ տուր աստվածների հանդեպ ժլատությանդ»: )))


Արքայական մեծահոգություն

Էությամբ Ալեքսանդրը շատ առատաձեռն էր: Մի մակեդոնացի զինվոր քշում էր արքայական ոսկով բեռնված ջորին:Տեսնելով ,որ կենդանին հոգնել է՝ նա իջեցրեց բեռն ու ինքը տարավ....
Մակեդոնացին տեսավ բոլորովին ուժասպառ եղած մարդուն ու ասաց նրան.«Մի՛ տանջվիր...ինչ -որ կերպ հասիր մինչև վրանդ ու վերցրու քեզ այդ ոսկին»:


Ընդհանուր առմամբ Ալեքսանդրին ավելի շատ զայրացնում էին նրանք ,ովքեր չէին վերցնում իր նվերը,քան նրանք, ովքեր պահանջում էին...
Փոկիոնին նա հայտեց ,որ այլևս չի համարի նրան բարեկամ ,եթե նա  հրաժարվի իր ողորմածությունից... Իսկ Սերապիոնին ,որն այդ պահին նրա հետ գնդակ էր խաղում,ոչինչ չի տալիս ,քանի որ նա ոչինչ չի խնդրում...
Մի անգամ խաղի ժամանակ Սերապիոնը գնդակն անընդհատ գցում էր այլ խաղացողների...(ի դեպ ,հին աշխարհում  ֆուտբոլն ուրիշ անվանում ուներ՝ «Էպիսկիրոս » )))
« Ինչու՞  ինձ գնդակ չես տալիս»,-հարցրեց արքան,-«չէ՞  որ դու չես խնդրում» ,-պատասխանեց նա: Ալեքսանդրը ծիծաղեց ու առատորեն շնորհեց նրան....

Ալեքսանդր Մակեդոնացու մայրը  ծանր  բնավորությամբ,խանդոտ և դյուրագրգիռ անձնավորություն էր:Հայրը՝Ֆիլիպը, սիրահարվելով  իր տարիքին ոչ վայել, կնության առավ երիտասարդ  Կլեոպատրիային:Հորեղբայրը՝Աթիլը, հարսանքին հարբած սկսեց համոզել մակեդոնացիներին,որ աղոթեն աստվածներին,  որպեսզի Ֆիլիպն ու Կլեոպատրան թագավորության համար օրինական ժառանգ ծնեն:
-Իսկ ես ո՞վ եմ ձեր կարծիքով,բթամիտ ապու՞շ ,ապօրինի՞,-նետելով գավաթը Աթիլին՝ զայրացած  բղավեց Ալեքսանդրը: 
Ֆիլիպը  մերկացրեց սուրն ու նետվեց Ալեքսանդրի վրա:Բարեբախտաբար, սայթաքեց ու վայր ընկավ:
«Ահա մի  մարդ ,-հեգնաքով բացականչեց Ալեքսանդրը,-որը պատրաստվում է անցնել Եվրոպայից Ասիա, վայր ընկավ մի անկողնուց մյուսն անցնելիս»:


Մակեդոնացին ասում էր.

Դժվար է միաժամանակ և՛ գթասիրտ լինել, և՛ ողջամիտ:

Փոքր Ասիայի բնակիչները անարժեք ազատ քաղաքացիներ են ,սակայն որպես ստրուկներ նրանք գերազանց են:

Քաջությունը չունի արժեք ,եթե նրա հետ  չի զուգակցվում արդարությունը.բայց ,եթե բոլորն արդար լինեին  ,չէր լինի    ոչ մի անհրաժեշետություն քաջության: 


-Ես գնահատում եմ իմ գործերը ոչ թե ժամանակի,այլ փառքի չափանիշներով:
Ոչ թե տարիներս եմ հաշվում,այլ հաղթանակներս,ուստի կարող եմ ասել ,որ արդեն մեծ կյանք եմ ապրել: Զերծ պահեք ինձ ներքին թշնամիներից  ու խարդավանքներից և ես առանց վախի մարտի կելնեմ նույնիսկ պատերազմի աստծո դեմ,-շնորհակալությամբ նայելով զորապետին ,այսպես ասաց  վիրավոր Ալեքսանդր Մակեդոնացին ....


                                                   (())

Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորների մեջ  նկատեց Ալեքսանդր անունով մի զինվորի,որը մարտի ընթացքում անընդհատ փախուստի էր դիմում :Եվ նա ասաց նրան.
-Խնդրում եմ կա՛մ հաղթահարիր վախկոտությունդ ,կա՛մ անունդ փոխիր  ,որպեսզի մեր անունների նմանությունը ոչ ոքի չապակողմնորոշի...մոլորության մեջ չձգի...)))

Դեպի Պարսկաստան ռազմարշավի ժամանակ Մակեդոնացուն հաղորդեցին ,որ պարսից թագավորը շատ գեղեցիկ աղջիկներ ունի...Նա պատասխանեց.
-Շատ վատ է  ճակատամարտում պարտություն կրելը,բայց շատ ավելի դառն է պարտված լինել օտարերկրյա կանանց կողմից... 

Մի առիթով Մակեդոնացին ասել է.
Եթե հնարավոր լիներ ,ես կցանկանայի մահից հետո վերադառնալ ու իմանալ ,թե իրականում  մարդիկ ինչպես են վերաբերվում այն ամենին ,ինչ արել եմ....

Որքան շատ ունես դու ,այնքան ագահաբար ձգտում ես այն բանին ,ինչ դու չունես...

-Տիեզերքում անթիվ աշխարհներ կան ,իսկ մենք նույնիսկ դեռ մեկը չենք նվաճել,-բացականչել է Մակեդոնացին դեպի Հնդկաստան արշավանքի ժամանակ ,երբ առաջին անգամ լսել է  բազմաթիվ աշխարհների մասին....

Ինչը չեն բուժում դեղերը, երկաթով են բժշկում , այն ,ինչ չի բուժվում  երկաթով, բուժում են կրակով,իսկ ինչ   չի բուժում կրակը ,ապա այն  պետք է համարել անբուժելի...


Ես ուզում էի տարբերվել ոչ թե հզորությամբ ,այլ գեղեցիկի մասին գիտելիքներով....

Պատերզամը  ծնվում է հաղթանակից....

Ինչ մեծ ուրախությունից զրկվեցին այն հույները,որոնք մեռան ՝չտեսնելով Մակեդոնացուն՝ բազմած Դարեհի գահին....


Պատերազմները կախված են փառքից ,և հաճախ սուտը,որին հավատացել են ,դառնում է ճշմարտություն ....

Առանց պատճառի հոգնածությունը նախգուշակում է հիվանդություն ...

Բժիշկ-փիլիսոփա.չէ՞  որ չկա մեծ տարբերություն իմաստության ու բժշկության միջև....

Աթենքում լավ անուն վաստակելու համար, որքան կուրուստներ ես կրեցի....

 Մեռնելուց առաջ ի պատասխան այն հարցին,թե ում է թողնում իր թագավորությունը Մակեդոնացին պատասխանեց.«Լավագույնին»:



Դեպի Պարսկաստան ռազմարշավի ժամանակ Մակեդոնացուն հաղորդեցին ,որ պարսից թագավորը շատ գեղեցիկ աղջիկներ ունի...Նա պատասխանեց.
-Շատ վատ է  ճակատամարտում պարտություն կրելը,բայց շատ ավելի դառն է պարտված լինել օտարերկրյա կանանց կողմից... 

Ալեքսանդրն ասում էր,որ   քունը և մերձեցումը  կանաց հետ , որևէ բանից առավել,  ստիպում են նրան զգալ մահկանացու,քանզի ցանկասիրությունն ու թուլությունը ծագում են մարդկային բնույթի միևնույն թուլությունից ....

Ֆիլիպին պարտական եմ նրանով,որ ապրում եմ ,իսկ Արիստոտելին նրանով ,որ ապրում եմ արժանապատվորեն,-ասել է Մակեդոնացին:

ՄԻ ՞ԹԵ ԸՆԿԵՐ ԷԼ ՉՈՒՆԻ...

Ալեքսանդր Մակեդոնացին փիլիսոփա Xenocrates-ին որպես նվեր ուղարկեց 50 տաղանդ ոսկի.:Փիլիսոփան հրաժարվեց՝ պատճառաբանելով,որ չունի դրա կարիքը..Մակեդոնացին զարմացած բացականչեց.
-Մի՞թե Xenocrates-ը ընկեր էլ չունի...
Իսկ իմ Ընկերներին հազիվ հերիքեց  պարսից Դարեհ թագավորի ողջ հարստությունը:))



Մի անգամ   Antipater -ը  Մակեդոնացու մոր  դեմ  գրված  մեղադրանքներով լի մի  շատ երկար նամակ կարդաց:
Ալեքսանդրն ասաց.
-Antipater-ը չգիտի ,որ մոր մի հատիկ արտասուքը կստիպի մոռանալ նմանատիպ հազարավոր նամակներ....))

 Ալեքսանդրին խորհուրդ տվեցին գիշերով հարձակվել թշնամու վրա....
-Ես հաղթանակ չեմ գողանում ,-հնչեց պատասխանը:

 Ալեքսանդրը Աքիլեսին բախտավոր էր համարում ,քանի որ կյանքի ընթացքում ուներ հավատարիմ ընկեր,իսկ մահից հետո ՝իր փառքի հրաշալի ազդարար    ...

Ինչպես, որ երկու արև չի կարող լինել երկրի վրա,այդպես էլ երկու թագավոր Ասիայում,-ասաց Մակեդոնացին պարսից  Դարեհ թագավորին :

Ալեքսանդր Մակեդոնացուն ,որն աչքի էր ընկնում արագավազությամբ ,հարցրին ,թե չի ցանկանա արդյոք մասնակցել օլիմպիական խաղերին. հնչեց հետևյալ պատասխանը.
-Այո՛,եթե  իմ մրցակիցները կլինեն արքաներ...

Տեսնում եմ ,որ կլինի  մեծ մրցույթ իմ գերեզմանին...,-ասաց Մակեդոնացին....



Որպեսզի  խելքի բերի մոլեգնած Ալեքսանդր Մակեդոնացուն, Արիստոտելն ասաց.
-Զայրույթն արժանի է  ուղղել ոչ թե  ստորագույնի դեմ ,այլ բարձրագույնի :Իսկ քեզ հավասարը չկա...


Արքան  ու Ալեքսանդրը

Մակեդոնացին իր մտերիմ և ազդեցիկ ընկերներից երկուսին՝ Կրատերիոսին և Հեփեստոսին,  ավելի մեծ պատվի էր արժանացնում ՝պատճառաբանելով՝ Կրատերիոսը նվիրված է արքային,իսկ Հեփեստոսը ՝՝Ալեքսանդրին:

Աշակերտների հետ չեն կատակում

Ալեքսանդր Մակեդոնացին վաղ տարիքում  սովորում էր նվագել կիֆար:
Մի անգամ ուսուցիչը խնդրեց  նրան նվագել մի լարի վրա,ինչը պահանջում էր երգի մեղեդին:Ալեքսանդրը հարցրեց,թե ինչ կլինի ,եթե խփի մյուս լարին:
-Ոչինչ, ապագա թագավորի համար,-պատասխանեց ուսուցիչը,սակայն մեծ բան հմտորեն նվագել ցանկացողի համար:
Ակնհայտորեն նա վախենում էր Լինի բախտին արժանանլուց:

Լինը սովորեցնում էր Հերակլեսին կիֆար նվագել:Երբ ուսուցիչը դիտողություն է անում նրան  վատ նվագի համար,զայրացած Հերակլեսը հարվածում է մտրակով և սպանում ուսուցչին:


Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացու զորահրամանատարներից մեկն ասաց.
-Բարեգութ տեր,Աստված քեզ տվել է մեծ հարստություն:Ամուսնացիր, շատ կանանց կնության առ,որպեսզի շատ երեխաներ ունենաս, և նրանց հետ կմնա քո հիշատակը:
-Մարդու հիշատակը նրա երեխաները չեն ,-պատասխանեց Մակեդոնացին,-այլ լավ օրենքներն ու լավ գործերը:Խելացի չէ նա,ով կյանքում  բազմաթիվ սխրանքներ է  գործում ,բայց թույլ է տալիս  կանանց  հաղթել իրեն:
-Հայրը չի կարող իմանալ նախօրոք՝ որդին հիմար կլինի,թե խելացի:
Ավելի լավ չի՞ լինի ինքնիրեն դաստիարակի Կատարելության համար:
Ինչո՞ ւ կնոջ ժառանգին  վստահես հույսերդ բոլոր .
Դու սեփական հոգիդ համարիր ժառանգորդը քո և գլխավորիր...

                                               


Սպարտացիներ...


Սպարտա... իր բանակով փառապանված և թշնամու առաջ երբեք չնահանջած ,առավել հայտնի, ազդեցիկ և հզոր պետություններից մեկը Հին Հունաստանում...Մի պետություն,որը երբեք չունեցավ քաղաքացիական երկպառակություն,անմիաբանություն և խռովություն,անկարգություններ...

Այս հրաշալի երկրում չկային ո՛չ աղքատներ ,ո՛չ հարուստներ...բոլորը հավասար էին ...սպարտացիներն իրենց անվանում էին « հավասարների համայնք»:
   Շատ հույն մտածողներ փորձել են գտնել սպարտացիների քաղաքացիական համաձայնության և ռազմական հզորության գաղտնիքը..պատճառը...
(ծպտուն չեն հանում...)))) երևի չեն «գաղտնազերծել»))»


Լիկուրգը,Սպատրայի գլխավոր օրենսդիրը,կյանքի վերջին տարիներին հեռացավ  Սպարտայից : Մեկնելուց առաջ իր հայրենակիցներից երդում վերցրեց ՝ոչինչ չփոխել մինչև իր վերադարձը : Որպեսզի սերտորեն կապի նրանց երդմանը՝ նա այլևս չվերդարձավ հայրենիք,այլ ինքնակամ սովամահ եղավ օտարության մեջ:

Սակայն....
  Իր փառահեղ պատմության ավարտին ,Լիկուրգի օրենքներին հավատարիմ Սպարտան դարձավ  հենց այն ,ինչից ուզում էր փրկել թագավորը .ծույլերի,թույլերի,այլասերվածների ,կոռումպացվածների հասարակություն...


Эдгар Дега. Юные спартанки. 1860. Art Institute of Chicago
Է.Դեգա«Սպարտուհիները»

  Հին Սպարտայի ռազմիկները համարվում էին  ամենաանվախ,քաջարի,ուժեղ զինվորներն աշխարհում:

Մեծերը ընտելացնում էին փոքրիկներին չվախենալ մենակությունից ու մթից ,անտեսելով նրանց լացն ու աղաղակները:

Յոթ տարեկանից սպարտացի տղաներին տանում էին տնից... զորակոչում էին բանակ  ...Տղաներն  անցնում էին զինվորական ծառայության,որտեղ նրանց «դարձնում էին » անվախ ռազմիկներ ու պատասխանատու քաղաքացիներ:

Սպարտացի տղաների հագուստ հագնել թույլատրվում էր միայն տասներկու տարեկանից:Նրանց ստիպում էին քնել   էին  սառը գետնին:

Սպարտացի տղամարդիկ պետք է լինեին հմուտ ռազմիկներ,իսկ կանայք՝ օրինակելի մայրեր ,ընդունակ  զինվորներ դաստիարակելու  :

«дедовщина»-ն ու կռիվները խրախուսվում էին...( է՜...չեղավ...չհավանեցի...ո՛չ...ո՛չ..ո՛չ  ... այս դատապարտելի ու արատավոր  երևույթին ՝երիցս ոչ  ...)  :

Միակ մասնագիտությունը,որի վրա  կարող էր հույս դնել  սպարտացի տղան ապագայում ՝զինվորի մասնագիտությունն էր: Բոլոր սպարտացիները մինչև վաթսուն տարեկան համարվում էին զինապարտ:

 Սպարտացի տղամարդը ամուսնանում էր երեսուն տարեկանում,իսկ աղջիկը ՝   քսան :Ամուսնությունը հիմականում դիտարկվում էր որպես նոր զինվորների վերարտադրության միջոց:

Ըստ օրենքի ,միայն երկու դասերի մարդիկ  էին արժանի  իրենց անունները գերեզմանաքարերի վրա հավերժացնելու իրավունքին .ծննդաբերության ժամանակ մահացած մայրերն  ու  ռազմի դաշտում զոհված այրերը:



 Եթե որևէ մեկը պատժել  է սպարտացի տղային և նա այդ մասին պատմել է հորը , լսելով բողոքը՝ տղայի հայրը պատժում էր նրան կրկնակի:
Սպարտացիները վստահում էին միմյանց  և համարում էին ,որ  հայրական  օրենքներին  հավատարիմ ոչ մեկը երեխային սխալ բան չի հրամայի:




Սպարտացիներին թույլատրվում էր սիրահարվել ազնիվ հոգու տեր  տղաներին,բայց նրանց հետ կապի մեջ մտնելը համարվում էր մեծ խայտառակություն,քանզի նման կապը կլիներ մարմնավոր ,այլ ոչ թե հոգևոր :Մարդը,որը մեղադրվում էր տղայի հետ  ամոթալի կապի մեջ  ,ցմահ զրկվում էր քաղաքացիական իրավունքներից:


Երբ բանաստեղծ Archilochus-ը եկավ Սպարտա, նրան նույն օրը վռնդեցին,քանզի նա  իր մի բանաստեղծության մեջ գրել էր.«Զենքը գցելը ավելի լավ է ,քան մեռնելը»:

Սպարտացիները մարդուն  մահապատժի էին ենթարկում միայն այն բանի  համար,որ  նա  համարձակվել է իր շապիկը զարդարել գունավոր շերտագծերով:

Ովքեր չէին անցել  տղաների դաստիարակության բոլոր փուլերը, քաղաքացիական իրավունքներ չունեին:


Ասացվածքների սիրահարները հաճախ էին  կրկնում  այս ասացվածքը.« Չես ձեռնարկել ՝մի՛ կանչիր աստվածներին».այսինքն՝ աստվածների օգնությունը պիտի խնդրել միայն այն ժամանակ  ,երբ սկսել ես գործդ ու արդեն աշխատում ես:Այլապես՝ չարժե:

Եթե սպարտացիներին հաջողվում էր հաղթել թշնամուն խորամանկությամբ, ցուլ էին  զոհաբերում  աստծուն ,իսկ եթե հաղթանակը ձեռք է բերվել  բաց կռվի դաշտում՝ աքլոր :Այս կերպ նրանք սովորեցնում էին իրենց հրամանատարներին լինել ոչ միայն ռազմատենչ ,այլ նաև յուրացնել  հրամանատարական  արվեստը: 

Սպարտայում մուտքը դեպի սրբավայր  հավասարապես բաց էր  տղաների և աղջիկների համար:

Սպարտացիները չէին դիտում ո՛չ կատակերգություն ,ո՛չ էլ ողբերգություն ,որպեսզի չլսեն լուրջ կամ կատակով ասված այնպիսի մի բան ,որը կտրականապես  դեմ էր   իրենց օրենքներին:

Սպարտացիների մոտ   դուռը  թակելու սովորություն չկար .նրանք  ձայն էին տալիս դռան հետևից ...


Սպարտացիները շատ լուրջ էին վերաբերվում երգին ու երաժշտությանը:Ըստ նրանց, այդ արվեստի տեսակները նախատեսված էին մարդու միտքն ու հոգին ուրախացնելու  և   գործողություններում նրանց օգնելու համար:
Սպարտական երգերի լեզուն պարզ էր ու խոսուն...Նրանք չէին պարունակում որևէ այլ բան ,բացի գովասանքից այն մարդկանց հանդեպ,որոնք  ազնվորեն,արժանապատվորեն են ապրել իրենց կյանքը...Սպարտայի համար զոհվածները  փառաբանվում էին որպես  երանելիներ...նաև   երգերում դատապարտում էին նրանց ,ովքեր փախել են մարտի դաշտից ինչպես վախկոտներ,որոնց մասին ասվում էր,թե նրանք մատնեցին  իրենց թշվառ ու անփառունակ կյանքով ապրելու...
Երգերում փառաբանվում էին նաև  այն արժանիքները,որոնք հատուկ են ցանկացած տարիքին...

Երիտասարդ սպարտացիները  պարտավոր էին ոչ միայն իրենց ծնողներին պատվել ու լսել ,այլև հոգ տանել ու հարգալից վերաբերվել  բոլոր տարեցներին...հանդիպումների ժամանակ զիջել  նրանց  ճանապարհը,ոտքի կանգնել ,զիջել տեղը,նրանց ներկայությամբ չաղմկել...
Այսպիսով՝ Սպարտայում յուրաքանչյուրը կառավարում էր  ոչ միայն  իր զավակներին,ստրուկներին,ունեցվածքը, այլ նաև իրավունք  ուներ հարևանի սեփականության վրա...Դա արվում էր այն պատճառով,որ մարդիկ համախմբված լինեին,գործեին միասնական և ուրիշի գործերին վերաբերվեին այնպես,ինչպես  կվերաբերվեին սեփականին...


 Պատերազմի ժամանակ սպարտացիները կրում էին կարմիր հագուստ...Նախ ՝նրանք համարում էին ,որ կարմիրը առնական գույն է ,երկրոդ ՝ նրանց թվում էր ,թե կարմիրը սարսափ կտարածի մարտական փորձ չունեցող հակառակորդի վրա  : Բացի այդ ,եթե սպարտացիներից որևէ մեկը վիրավորվի մարտի ժամանակ,   աննկատ կմնա թշնամուն,քանի որ գույների նմանությունը  թույլ կտա թաքցնել արյունը :


  Սպարտացիները գրագիտություն սովորում էին միայն կյանքի պահանջների համար:Կրթության բոլոր մյուս տեսակներն  ու դրանցով զբաղվող մարդկանց  արտաքսում էին երկրից...Դաստիարակությունն ու կրթությունն ուղղված էին նրան,որ երիտասարդները ենթարկվեին և արիաբար կրեին դժվարություններն ու տանջանքները,իսկ մարտի դաշտում կա՛մ մեռնեին,կա՛մ հասնեին հաղթանակի....


Խնջույքների ժամանակ սպարտացիները  քիչ էին խմում ...բաժանվում էին առանց ջահերի...Նրանց ընդհանրապես չէր թույլատրվում ջահ օգտագործել ո՛չ այս դեպքում,ո՛չ էլ ուրիշ ճանապարհով  գնալիս:Այս ամենը կարգադրված էր նրա համար,որպեսզի նրանք կարողանային համարձակ ու անվախ քայլել գիշերը ցանկացած ճանապարհով :

Յուրաքանչյուրին,ով մտնում էր խնջույքի սրահ ,ավագը զգուշացնում էր՝ մատնացույց անելով դուռը.«Ոչ մի խոսք  դուրս չի՛ գա այս դռներից այն կողմ»:

Սպարտացիներն իրենց աղոթքներին  միացրել էին մի խնդրանք ևս .«Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
Աղոթքների մեջ սպատացիները խնդրում էին ըստ արժանվույն հատուցել ազնիվ մարդկանց ....և ոչինչ ավելի...


Երբ Amphipolis-ի  քաղաքացիները եկան Սպարտա հայտնելու Բրասիդի մորը ,որ նրա որդին զոհվել է...մայրն անմիջապես հարցրեց,թե արդյոք իր որդու մահը ազնիվ  է եղել ... ու արժանի   Սպարտային.... ի պատասխան Amphipolis-ցիները գովերգեցին նրա  որդուն ՝ասելով,որ  սպարտանցիների մեջ նրան հավասարը չկա մարտի   դաշտում.....
Մայրը պատասխանեց.
-Իմ որդին քաջ էր ու ազնիվ ,սակայն Սպարտայում նրանից առավել քաջազուն  և ազնիվ  այրեր կան ....


Մայրը որդուն ռազմի դաշտ ճանապարհելիս տալիս էր վահանն ու ասում.
-Վահանով կամ վահանի վրա...սա նշանակում էր՝վերադարձիր որպես
 հաղթող կամ քաջաբար զոհվիր մարտի դաշտում ու քեզ թող բերեն  վահանի վրա...
Իսկ եթե վախկոտություն անի ու կորցնի զենքը ,լավ է չվերադառնա տուն...




Կաղ սպարտացին գնում էր պատերազմ ...
-Ինչո   ՞ ւ ես գնում:
-Ես չեմ գնում փախչելու...ես գնում եմ կռվելու...

Սպարտացիները չէին հարցնում ,թե որքան է թշնամին  ,այլ որտեղ է թշնամին:


Ծեր սպարտացին գնում էր պատերազմ.
-Ինչո  ՞ ւ ես գնում:
-Որպես վահան երիտասարդներին.....

Կույր սպարտանցի գնում էր պատերազմ
-Ինչո  ՞   ւ ես գնում:
-Որպեսզի «ինձնով » բթացնեմ թշնամու սուրը....

Սպարտացուն առաջարկեցին լսել մի երգչի,որը երգում է սոխակի նման
-Ես հենց իրեն ՝սոխակին եմ լսել,-պատասխանեց սպարտանցին:))

Իմ դաշյունը կարճ է,-բողոքեց սպարտացին...
- Մի  քայլ  մոտ թող թշնամուն քեզ  ,-պատասխանեց  հրամանատարը:



 Սպարտացուն առաջարկեցին նվեր` կռվող աքլորներ...
-Նրանք կռվում են մինչ ի  մահ:
-Ինչիս է պետք մինչ ի մահ...նվիրեք այնպիսիները,որոնք կկռվեն  մինչև հաղթանակ:


Մի աղքատ սպարտուհու հարցրին,թե ի  ՞ նչ է  բերել որպես  օժիտ .
-Իմ հոր տան բարքերը,- պատասխանեց սպարտուհին հպարտորեն :))

 Երբ մի սպարտուհու վաճառեցին ստրկության, գնորդը հարցրեց նրան ,թե ինչ կարող է անել:
-Լինել հավատարիմ,-պատասխանեց սպարտուհին

 Գնորդը  հարցրեց մի  սպարտուհու , արդյոք բարեխիղճ կլինի եթե գնի նրան:
-Անգամ եթե չգնես,-պատասխանեց սպարտուհին.....

Մի սպարտացի  փոքրիկ տղա ինքնասպան եղավ վիրավորանքից ,երբ նրան ստիպեցին բերել գիշերանոթը(ночной горшок):

Երբ սպարտացիներից մեկն ասաց.
- Բարբարոսներն արդեն մեր կողքին են,Լեոնիդը պատասխանեց.
-Հետևաբար,մենք էլ  նրանց կողքին ենք....

Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել...իսկ ճաշել նրանք  ստիպված կլինեն   Աիդի (մահվան) թագավորությունում...

Երբ ինչ -որ մեկն ասաց Լեոնիդասին ,թե նա   շատ քիչ մարդկանց է տանում մարտի , հնչեց պատասխանը.
-Չափազանց շատ. չէ՞    որ նրանք  դատապարտված են մահվան (մահապարտներ են....)


 Երբ սպարտանցի  Agesilaus-ի  մոտ  ինչ-որ մեկին գովաբանում կամ պախարակում էին 
,նա   շատ ավելի  կարևոր էր համարում  իմանալ  դատողի բնավորությունը ,քան դատվողի...



Երբ մի հանցագործ խոշտանգումների ժամանակ իրեն անսասան    պահեց,Սպարտայի թագավոր Ագեսիալուսն ասաց.
-Ինչ վտանգավոր սրիկա է այս մարդը . նույնիսկ ամոթալի հանգամանքներում ցուցաբերում է   այսքան  ուժ և տոկունություն: :)


Սպարտացիներին չէր թույլատրվում լքել երկիրը ,որպեսզի նրանք  չվերցնեին օտարազգիների բարքերն ու կենսակերպը,հաղորդակից չլինեին այն մարդկանց ,ովքեր չեն ստացել սպարտական դաստիարակություն:



Սպարտացիները Կեֆիսոֆոնտին ,որը պնդում էր ,թե ընդունակ է ամբողջ օրը խոսել ցանկացած թեմայի շուրջ,արտաքսեցին երկրից,  քանզի համարում էին ,որ լավ հռետորի խոսքի չափը համապատասխան  պիտի լինի գործի կարևորությանը ...

Մի աթենուհի հարցրեց ,թե ինչու սպարտուհիները միակն են կանանց մեջ,որոնք  իշխում են  իրենց ամուսիններին...
-Որովհետև մենք եզակի ենք... և ծնում ենք Տղամարդ ,-պատասխանում է Գորգոն ՝Լեոնիդասի  կինը:

Ամուսնուն՝ Լեոնիդասին (Լեոնիդին )ճանապարհելով ռազմի դաշտ՝ Գորգոն խնդրեց նրան 
արժանի լինել Սպարտային և հարցրեց ,թե  ինքն ինչ է անելու :
 Լեոնիդասը պատասխանեց.«Եթե զոհվեմ,ամուսնացիր ազնվագույնի հետ ու ծնիր ազնիվներ...»:

Երբ մի սպարտացի փոքրիկ տղայի ծեծկռտուքից կիսամեռ,արյունաքամ բերեցին տուն ,հարազատները ողբում էին...իսկ տղայի մայրը լռեցրեց նրանց՝ասելով.«Իմ որդին ապացուցեց ,թե ում արյունն է հոսում նրա մեջ...ազնվագույների համար չպետք է ողբալ...հարկավոր է բժշկել... »:


Սպարտացիները  ինչպես վախկոտությանը , մեծ արհամարհանքով էին վերաբերվում  նաև  շատախոսությանը:

 Նրանք աշխատում էին խոսել կարճ,բայց ծանրակշիռ:Այն հարցին ,թե 
շատ կարճ են սպարտանցիների դաշյունները,նրանցից մեկը  պատասխանել է
-Ոչ այնքան կարճ թշնամուն մի լավ հասցնելու համար....



Պարսից թաքավոր Քսերքեսի այն  պահանջին ,որ իրեն
 հանձնեն զենքերը,սպարտիայի թագավոր Լեոնիդասը  պատասխանել է
-Եկե՛ք  և վերցրե՛ք ...

 Մի ուրիշ անգամ Քսերքեսը փորձեց վախեցնել սպարտացիներին  զորքի մեծաքանակությամբ.
-Մեր տեգերը կծածկեն արևը.
-Դե,ինչ...մենք ստվերում  կմարտնչենք,- անվրդով պատասխանեցին  սպարտացիները: 

 Երբ Ֆիլիպ Մակեդոնացին (Ալեքսանդր Մակեդոնացու հայրը) մոտեցավ Սպարտայի պատերին,լուր ուղարկեց .
-Իմ բանակը բազմաքանակ է,հզոր,անպարտելի ՝հանձնվեք...Եթե չհանձնվեք ,ես անխղճաբար կկոտորեմ ողջ Սպարտան...
-ԵԹԵ...,-պատասխանեցին սպարտանցիները: 




Այն տարածքը ,ուր գտնվել է Սպարտան ,կոչվել է Լակոնիա:
Հետևաբար՝ հակիրճ խոսել ,ինչպես լակոնացի սպարտացիները...
Ահա,այստեղից էլ лаконичный՝հակիրճ բառը ,որը նշանակում  է կարճ ,հստակ խոսք: 
  
                                                                    (())


Կամ լինել ուժեղ

Երբ Ալեքսանդրը աթենացիներից նավեր պահանջեց ,ժողովորդը  խորհուրդ հարցնելու նպատակով մոտեցավ Ֆոկիոնին:Նա վեր կացավ ու պատասխանեց.
-Խուրհուրդ եմ տալիս ձեզ  կա՛մ լինել ուժեղ,կա՛մ ընկերանալ ուժեղի հետ...


Молча! :))

Archelaus -ը շատախոս վարսավիրի այն հարցին ,թե ինչպես խուզի մազերը՝պատասխանեց.
-ԼՈՒՌ: ))



ԱՐԴԱՐՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿԸ

Երբ ինչ-որ մեկը հայտարարեց,թե գեղեցիկ  և արդար է այն ամենը,ինչ անում են թագավորները,Անտիգոնեսը պատասխանեց.

-Բարբարոսների մոտ՝այո...իսկ մեզ մոտ գեղեցիկ է  միայն գեղեցիկը և արդար է միայն արդարը...



Հերմոդոտը Antigonus Միակնանուն ( Ֆիլիպի և Ալեքսանդր Մակեդոնացու օրոք զորահրամանատար , 306-301 մ.թ.ա.Մակեդոնիայի թագավոր)  անվանեց Արևի Որդի:
-Ճիշտ չէ ու այդ մասին լավ գիտենք ես ու ստրուկս ,որն ամեն գիշեր դուրս է տանում գիշերանոթս...)))Այսպիսին էր պատասխանը Antigonus -ի:

Cynic Frasill-ը  Antigonus -ից մի դրախմա խնդրեց.
-Պատիվ չէ թագավորին այդքան տալը:
-Այդ դեպքում մի տաղանդ տուր:
-Վայել չէ կինիկին(ցինիկին)այդքան վերցնելը, պատասխանեց Antigonus-ը:

Antigonus-ը նկատեց,որ որդին հպատակների հանդեպ հանդուգն է ու ինքնիշխան.
-Մի՞ թե դու չգիտես,տղա՛,որ մեր իշխանությունը պատվավոր ստրկություն է ,-նախատեց  որդուն թագավորը :


 Antigonus-ի համար առավել դյուրին բան չկար ,քան հրամայել մահապատժի ենթարկել այն երկու զինվորին ,որոնք արքայական վրանի մոտ կանգնած ոգևորված ու հաճույքով պախարակում էին թագավորին,մի բան ,որն աշխարհի բոլոր մարդիկ անում են մեծ բավականությամբ ...)))
Իհարկե ,Antigonus-ը լսեց նրանց խոսակցությունը ,որովհետև վարագույրն էր միայն բաժանում նրանց:
Լսեց....այնուհետև զգուշորեն շարժեց վարագույրն ու ասաց.
-Մի քիչ հեռու գնացեք ,որ հանկարծ թագավորը ձեզ չլսի....



Agesilaus թագավորը շատ էր սիրում երեխաներին...մի անգամ ,երբ  խաղի ժամանակ նրանց հետ փայտե ձի էր քշում,  ներս է մտնում ընկերը.... թագավորը խնդրում է ընկերոջը ,որ  ոչ ոքի չպատմի  տեսածը  մինչև   հայր չդառնա :))

Երբ պարսից Կյուրոս  թագավորը նվաճեց  Priene քաղաքը   ,որը  Ionia-ում  էր,բնակիչները հեռացան քաղաքից՝ վերցնելով  իրենց հետ    ամենարժեքավոր  իրերը... միայն Biant -ը՝ յոթ իմաստուններից մեկը, գնաց դատարկաձեռն...զարմացած համաքաղաքացիների հարցմունքին,թե ինչու իր հետ ոչինչ չի տանում , նա պատասխանեց այսպես.
- Ես իմ բեռը ինձ հետ եմ կրում... նա ի նկատի ուներ հոգևոր արժեքները...
Այս արտահայտության լատիներեն  ձևակերպումը  Ցիցերոնը հաճախ է օգտագործել ...
 Omnia mea mecum porto.


Օլիմպիական  խաղերը արդար ու գեղեցիկ  կազմակերպելու  համար գովաբանում են Սպարտայի  Ագիդ  թագավորին.
-Հա էլի, ճիշտ որ , մեծ բան է 4 տարին մեկ անգամ  պահպանել արդարությունը,-հեգնանքով պատասխանեց թագավորը...))



 Մի ծերունի բողոքում է Ագիդ թագավորին(5-րդ դար մ.թ.ա.),որ հին օրենքները մոռացության են մատնվել,նորերը վատն են և, ընդհանրապես,ամեն ինչ Սպարտայում գլխիվայր է շուռ եկել:
Թագավորը  պատասխանում է ծիծաղելով.
-Եթե այդպես է ,ուրեմն ամեն ինչ ընթանում է իր հունով:Փոքր ժամանակ  շատ եմ լսել   իմ հորից,որ    ամեն ինչ  գլխիվայր է շուռ եկել ))



Your


Սոկրատես

Երբ Սոկրատեսին դատապարտեցին մահվան նա ելույթ ունեցավ՝ ասելով.
-Դե,ինչ...ես գնում եմ մեռնելու...դուք մնում եք,  որպեսզի ապրեք...իսկ ,թե սրանցից որն է ճիշտ ՝մարդուն հայտնի չէ...

Մահվան դատապարտված Սոկրատեսին թույլ տվեցին վերջին անգամ հանդիպելու կնոջը
-Դու մեռնում ես  անմեղ,-արտաբերեց  Xanthippe-ն
-Իսկ դու ցանկանում էիր ,որ  ես մեղավո՞ր մեռնեի,-պատասխանեց Սոկրատեսը

Մի անգամ հետերա  Callisto-ն ասեց Սոկտատեսին,որ ,եթե ցանկանա ,ապա նրա բոլոր ընկերներին ու աշակերտներին իր կողմը կգրավի,բայց նրան՝Սոկրատեսին  չի հաջողվի իր կողմը գրավել  Callisto-ի ըկերներին:
-Իհարկե,-պատասխանեց Սոկրատեսը,-քեզ ավելի հեշտ է. չէ ՞ որ դու նրանց կանչում ես «իջնել»,իսկ ես՝վեր բարձրանալ»...

Շատ քչերն են ,որ հանգստությամբ կվերաբերվեն իրենց հասցեին  արված բամբասանքներին,չարախոսություններին:Աթենացի մեծ փիլիսոփա Սոկրատեսը մեծ հանգստությամբ լսում էր ու լռում ,երբ մեկը հրապարակավ պախարակում էր նրան:
-Եթե հեռակա կարգով էլ  ծեծեին ինձ,այդ ժամանակ էլ մի բառ չէի արտասանի,-կատակում էր մեծ փիլիսոփան

 -Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ,-ասում էր Սոկրատեսը,-բայց մարդիկ երևակայում են ,որ նրանք ինչ -որ բան գիտեն...Ահա և ստացվում է ,որ իմանալով իմ չիմացությանը ՝ ես ավելի շատ գիտեմ ,քան մնացած բոլորը... ))



 Մի անգամ վեճի ժամանակ  հակառակորդը, չտիրապետելով իրեն, հարվածեց Սոկրատեսին...վախենալով պատահածից՝ նա սկսեց խնդրել ,որ փիլիսոփան նրան  դատի չտա.
-Մի՞թե  ես դատի կտայի ավանակին ,եթե վերջինս քացի տար ինձ,-հանգստացրեց Սոկրատեսը հարվածողին...


Սոկրատեսի ծանոթներից մեկը,որը հայտնի էր իր շռայլությամբ ու շատ էր վատնում ,  մի անգամ հարցրեց նրան  ,թե ումից կարող է պարտք վերցնել...
-Վերցրու ինքդ քեզանից,նվազեցրու ծախսերդ,-պատասխանեց նրան Սոկրատեսը

 Շուկայում   Սոկրատեսը նայեց շուրջն ու բացականչեց.
-Որքան թանկարժեք բաներ կան առանց որի կարելի է ապրել...մարդիկ գնում են շուկայում  թանկարժեք հաճույքներ ...իսկ ես ստանում եմ անվճար հաճույքներ՝ օգտվելով  ԻՄ ՀՈԳՈՒՑ.......

Կարդալով փիլիսոփա Heraclitus նյութերը՝ Սոկրատեսն ասեց.
-Ինչ ես հասկացա,հրաշալի էր....ակնհայտ է, հրաշալի էր նաև այն,ինչը չկարողացա հասկանալ ...

Մի անգամ նեղ փողոցի երկայնքով անցնելիս Սոկրատեսը դեմ առ դեմ 
հանդիպում է մի հարուստ ընտանիքի երիտասարդի:Նրանցից մեկնումեկը
 պիտի զիջեր ճանապարհը:
Սոկրատեսը բավականին նրբանկատորեն ակնարկեց տղային ,որ մի կողմ անցնի:Երիտասարդը գոռոզամտորեն պատասխանեց.
-Ես սովորություն չունեմ ամեն մի ավանակի ճանապարհ զիջելու...
Կարծես թե Սոկրատեսը հենց  դրան էլ   սպասում էր...
-Իսկ ես ունեմ,-պատասխանեց նա ու շատ քաղաքավարի մի կողմ քաշվեց:
Ճանապարհ տվեք հիմարին՝ այս դեպքից հետո սիրում եր կրկնել Սոկրատեսը....


  Սոկրատեսին ինչ-որ մեկն ասում է.
    - Ես քեզ շատ եմ խղճում. չէ՞ որ դու շատ աղքատ ես:
    - Եթե դու կարողանայիր զգալ կյանքի այն քաղցրությունը, որ միայն
 աղքատներին է մատչելի և որից զուրկ ես, ապա դու կխղճայիր քեզ, այլ ոչ թե ինձ,- պատասխանում է Սոկրատեսը:

Մի անգամ Սոկրատեսը ճամփորդում էր մի հարուստի հետ: Լուր հասավ նրանց, որ այդ տեղանքում գործում է ավազակների խումբը:

    - Օ՜, վա՜յ ինձ, եթե նրանք ինձ ճանաչեն,- բացականչեց հարուստը:
    - Օ՜, վա՜յ նրանց, եթե նրանք ինձ չճանաչեն,- ասեց Սոկրատեսը:


Մի անգամ Սոկրատեսին հանդիմանեցին` ասելով, որ նրա աշակերտը՝ 
Պլատոնը, շատ ավելի ճարտար է խոսում, քան ինքը: Սոկրատեսը պատասխանեց.
    - Ես դրա համար շատ ուրախ եմ, որ իմ ջանքերը գնահատում եք. 
Ամեն մի լավ ուսուցչի աշակերտ պետք է գերազանցի նրան: 



    - Ուտելու համար ո՞րն է ամենահարմար ժամանակը,- հարցրին Սոկրատեսին:
    - Ով ուտելու բան ունի, թող ուտի, երբ քաղցած է, իսկ նա, ով ուտելիք չունի, թող ուտի, երբ կճարի,- պատասխանեց փիլիսոփան:

Աշակերտներից մեկը Սոկրատեսին հարցնում է.
    - Բացատրի'ր ինձ, ինչու՞ երբեք տխուր չես լինում: Դու միշտ լավ տրամադրության մեջ ես:
    Սոկրատեսը պատասխանում է.
    - Որովհետև ես ոչ մի այնպիսի բան չունեմ, որ այն 
կորցնելու դեպքում ափսոսամ:



    Տեսնելով Սոկրատեսին արմատիքով սնվելիս` մեկն ասաց.
    - Եթե ծառայեիր մեր տիրակալին, ապա երբեք չէիր հասնի այնպիսի վիճակի, որ արմատիքով սնվեիր:
    - Իսկ եթե դու գոհանայիր արմատիքով, ապա չէիր ծառայի քո տիրակալին,- պատասխանեց փիլիսոփան:    


  Մեկը դիմելով Սոկրատեսին` հարցնում է.
    - Մտադրվել եմ ամուսնանալ, ի՞նչ խորհուրդ կտաս:
    - Տե'ս, որ չնմանվես ձկներին, որոնք, ընկնելով ցանցի մեջ,
 աշխատում են ազատվել ցանցից, իսկ ազատվելով` ձգտում են դեպի այն,- պատասխանեց Սոկրատեսը:

Եթե հանդիպեց լավ կին, կլինես բացառություն,իսկ եթե
 վատ՝ կդառնաս փիլիսոփա,,,

Ամուսնությունը,եթե անկեղծ լինենք, չարիք է ,բայց  անհրաժեշտ չարիք )))

Ով իմաստուն է, նա էլ Բարի է 

Լավ մեկնարկը մանրուք չէ ՝ չնայած սկսվում է մանրուքից

Ավելի լավ է աշխատել առանց որոշակի նպատակի ,քան ոչինչ չանել

Երկու չարիքից փոքրագույնն ընտրեք...Ընտրեք փոքր չարիքը...

Բարձրագույն իմաստությունը՝ տարբերակել Բարին և Չարը

Արևն ունի մի թերություն՝ նա չի կարող տեսնել ինքնիրեն 

Ով ուզում է տեղաշարժել աշխարհը, թող տեղաշարժի իրեն

 Վտանգները հաղթահարելու  բազմաթիվ ճանապարհներ  կան ,եթե մարդը ցանկանում է  որևէ բան խոսել կամ անել 


Ես  աչքի եմ անցկացնում վաղեմի իմաստուն այրերի գանձերը,որ նրանք մեզ են թողել իրենց երկերում. և եթե մենք հանդիպում ենք որևէ լավ բանի ,այն փոխ ենք առնում և համարում ենք մեծ շահույթ:

Ուտել՝ ապրելու համար և ոչ թե ապրել ՝ուտելու համար...(բառացիորեն-Non ut edam vivo, sed ut vivam edo-Ես չեմ ապրում ,որ ուտեմ,այլ ուտում եմ,որ ապրեմ)

Չափից ավելի՝ոչ մի բան

Մի անգամ Սոկրատեսը բացականչեց...«Օ՜,որքան բաներ կան առանց որոնց ես  կարող եմ ապրել»

Մեկը հարցրեց Սոկրատեսին.
-Իսկ դու գիտե՞ս,թե ինչ է ասել   ընկերդ քո մասին:
-Սպասիր,- նրան կանգնեցրեց Սոկրատեսը,-այն ինչ պիտի հայտնես ինձ,անցկացրու երեք մաղով...վերլուծիր...
-Երեք մա՞ղ:
-Մինչ մի բան հայտնելը հարկավոր է երեք անգամ մաղել ,նախ՝ճշմարտության մաղով անցկացրու...Դու վստա՞հ ես,որ դա ճիշտ է,-հարցրեց Սոկրատեսը:
-Ոչ,ես պարզապես լսել եմ այն:
-Այսինքն ՝ չգիտես  դա ճիշտ է ,թե ոչ...այդ դեպքում արի հիմա էլ ասելիքդ բարության մաղով անցկացնենք .
-Միգուցե՞ դու ցանկանում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ բան ասել.
-Ոչ, հակառակը:
-Այսինքն ,-շարունակեց Սոկրատեսը ,-դու պատրաստվում ես իմ ընկերոջ մասին վատն ասել,նույնիսկ համոզված չլինելով ,որ դա ճիշտ է...
-Փորձենք երրորդ ՝օգտակարության մաղը.
-Արդյո՞ք անհրաժեշտ է ինձ լսել այն,ինչ ուզում ես հայտնել.
-Ոչ,դրա անհրաժեշտությունը չկա.
-Ուրեմն այսպես,-եզրափակեց Սոկրատեսը,-ինչու՞ ես  ուզում ասել մի բան,որի մեջ  ո՛չ լավը կա,ո՛չ բարին և ո՛չ էլ օգտակարը...


Դիոգենես  


   




Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)...վտարանդի փիլիսոփա...Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:

 Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի առավել ամուր փայտ որով հնարավոր լինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել...»:
Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:


Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։

 Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ստրկության մեջ են իրենց ցանկությունների ձեռքին...


Որտե՞ղ են քո հարստությունն ու կալվածքները,-հարցրեց Դիոգենեսին ոմն տիրակալ:
-Նրանց մոտ,-մատնացույց անելով իր բազմաթիվ աշակերտներին ու հետևորդներին ,-պատասխանեց Դիոգենեսը:
Նա ի նկատի ուներ գիտելիքը ,որով հարստացնում էր նրանց....


 Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։ 

Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում ՝ ծերերին, հարստացնում է աղքատներին, զարդարում ՝ հարուստներին....



Դիոգենեսին հարցրին.
-Ի՞նչ պիտի անես ,եթե կոտրվի տակառդ...
Նա պատասխանեց.
-Ես չեմ անհանգստա:Ի վերջո,տեղը ,որ զբաղեցնում եմ ես ,չի կարող կոտրվել...

 Պլուտարքոսը պատմում է
«Ալեքսանդր Մակեդոնացին երկար սպասեց ,որ Դիոգենեսր պատվի կարժանացնի ու կայցելի իրեն....սակայն Դիոգենեսը հանգիստ պառկած էր տանը և միտք էլ չուներ այցելելու  Մակեդոնացուն....
Մակեդոնացին որոշեց  ինքն  այցելել նրան:
Դիոգենեսը տաքանում էր արևի  տակ:
Ալեքսանդրը մոտեցավ նրան ու  ասաց.
- Ես  մեծն  Ալեքսանդրն եմ:
- Իսկ  ես, - պատասխանեց Դիոգենեսը, - Դիոգենես Շունն եմ:
  -Իսկ ինչո ՞ւ են քեզ շուն անվանում:
 -Ով  նետում է  մի կտոր ուտելիք   պոչս եմ  թափահարում,ով  հրաժարվում է  հաչում եմ վրան, իսկ ով   չար է կծում  եմ  :
-Իսկ դու վախենո ՞ւմ ես ինձանից, - հարցրեց Ալեքսանդրը:
-Իսկ դու «ի՞նչ ես» , - հարցրեց  Դիոգենեսը , - Չա ՞ր ես, թե՞  ԲԱՐԻ ... 
-Բարի ,-պատասխանեց Մակեդոնացին :
- Իսկ ո ՞վ է  վախենում է ԲԱՐՈՒՑ,-հնչեց պատասխանը:
Վերջապես, Ալեքսանդրն ասաց  .
-Խնդրիր ինձանից ,  ինչ ուզում ես :
  - Մի կողմ քաշվիր , դու ծածկում ես արևը,-պատասխանեց Դիոգենեսն ու շարունակեց ջերմանալ արևի տակ....»:

Այս դեպքից հետո ,իբր ,Մակեդոնացին  ի պատասխան ընկերների կատակներին ասել է.«Եթե ես Ալեքսանդրը, չլինեի կցանկանայի  Դիոգենեսը լինել»:
 Ի դեպ,ըստ Դիոգենես Լաերթիուսի՝ ճակատագրի հեգնանքով Դիոգենեսն ու Ալեքսանդր Մակեդոնացին նույն օրն են  վախճանվել ...10.06.323 մ.թ.ա.
Նրա տապանաքարին նկարել են շուն...և փորագրել հետևյալ տողերը .
«Թող ծերանա պղինձը, ենթարկվելով ժամանակի կամքին, սակայն Քո փառքը, Դիոգենե՛ս, կապրի առհավետ:
Դու մեզ սովորեցրեցիր ինչպես ապրել. բավարարվել նրանով ինչ ունենք:
Դու մեզ ուղի ցույց տվեցիր, որից ավելի հեշտը չկա...»:

Մի անգամ օրը ցերեկով ջահը ձեռքին Դիոգենսը շրջում էր մարդաշատ վայրերում՝կրկնելով հետևյալ խոսքերը.«Մարդ եմ փնտրում»:
Այս արտահայտությունը դեռ անտիկ ժամանակներում էր  դարձել հատվածընտիր , քրեստոմատիական  օրինակ:  


Պատմում են.
Մի անգամ,երբ աստվածային Պլատոնը 
դասախոսություն էր կարդում այն մասին ,թե մարդը  երկոտանի կենդանի է, ձեռքին մի 
փետրած աքլոր լսարան է մտնում Դիոգենեսը,(որը չէր սիրում Պլատոնին ու նրա փիլիսոփայությունը)  ու նետելով   փետրած աքլորը լսարանի առջև՝բացականչում է.
-Ահա մարդն  ըստ Պլատոնի սահմանման:




Մի անգամ Դիոգենեսը գնաց լսելու Anaksimenu Lampsakskom-ի դասախոսությունը:
Նստեց հետևի շարքում:Տոպրակից հանեց ձուկն ու պահեց գլխավերևում:
Նախ մի ուսանող շրջվեց նայելու ձկանը...հետո մյուսը...իսկ հետո համարյա բոլորը...
Anaksimenu Lampsakskom-ն վրդովված բացականչեց.«Դուք տապալեցիք իմ դասախոսությունը»:
-Բայց ի՞նչ արժի դասախոսությունը,-պատասխանեց Դիոգենեսը,-եթե մի ապխտած ձուկ տապալում է ձեր դատողությունները:

Դիոգենեսը ողորմություն էր խնդրում արձանից: Հարցրին նրան,թե ինչու է դա անում,պատասխանեց,
- Որպեսզի վարժեցնեմ,ընտելացնեմ    ինձ  մերժման ... :))


Երբ ինչ-որ մեկը կարդում էր   շատ երկար աշխատություն ու երևում էր ,որ արդեն  մոտենում  է ավարտին ,Դիոգենեսը զվարթ բացականչում էր.«Արիացե՛ք,բարեկամնե՛րս,ափն արդեն երևում է»  :)»


Քաղցած մնա    ու կանցնի  սերդ,իսկ եթե ուժ չկա սոված 
մնալու, ուրեմն թոկը վիզդ  ու  վերջ,-պատասխանեց Դիոգենեսը (ո ՞ւմ:))

Մի  մեծահարուստ, հրավիրելով Դիոգենեսին իր շքեղ բնակարանն,  ասում է.«Տե՛ս,որքան մաքուր է այստեղ ,եթե փորձես թքել ինչ-որ տեղ, պատասխան ես տալու»:
Դիոգենեսը նայեց շուրջն ու ...թքեց նրա երեսին՝ ասելով.«Իսկ ո՞ւր թքեմ ,եթե ավելի վատ տեղ չկա»:)))


Երբ Դիոգենեսը պարտքով փող էր  ուզում վերցնել չէր ասում .«Տվեք  ինձ գումար»,այլ «Տվե՛ք իմ փողը»:


Դիոգենեսին հաճախ էին ծաղրում և նույնիսկ ծեծում,
բայց և սիրում էին  նրան ...
Մի  անգամ  օտարազգիները  ասացին նրան.
- Քո համաքաղաքացիները քեզ  դատապարտեցին աստանդական կյանքի...թափառաշրջիկ դարձրին...
-Ոչ,այդ ես եմ դատապարտել նրանց մնալ տանը,-պատասխանեց նրանց Դիոգենեսը...

Մի անգամ Օլիմպիոսից վերադառնալուց հետո հարցրին 
Դիոգենեսին,
-Շա ՞տ էին մարդիկ..
-Բազմությունը մեծ էր,իսկ մարդիկ՝շատ քիչ....

Մի անգամ Դիոգենեսը հրապարակում սկսեց փիլիսոփայական դասախոսություն կարդալ:
Նրան ոչ ոք չէր լսում:Սակայն ,երբ Դիոգենեսը սկսեց ծլվլալ
 ծիտիկի նման ,նրա շուրջը շատ մարդ հավաքվեց:
-Ահա ձեր խելքի արժեքը,աթենացիներ,-ասաց նրանց Դիոգենեսը:
-Երբ ձեզ համար իմաստուն խոսքեր էի խոսում, ուշադրության չարժանացրիք,իսկ ,երբ անմիտ ծիտիկի նման ծլվլացի, բերաներդ բաց լսեցիք ինձ:


        Վերագնահատիր արժեքները (գնահատիր ,գերագնահատիր արժեքը...)նման պատասխան ստացավ  Delphic Oracle-ից(գուշակից)Դիոգենեսը,երբ հարցրեց նրան ,թե ի՞նչ անել...Բառացիորեն հետևելով գուշակի  խորհրդին ՝ Դիոգենեսը դաձավ նույնիսկ դրամանենգ(կեղծ դրամ հատող)....և միայն ծանոթանալով Սոկրատեսի աշակերտներից մեկի հետ՝ հասկացավ այդ կախագուշակության իմաստը...նրա ճշմարիտ կոչումն է լինել փիլիսոփա ...վերագնահատել հոգևոր արժեքները,ունենալ սեփական դատողություններն ու եզրակացությունները ու չհետևել ընդունված կարծիքին...այդ արտահայտության իմաստը սա է.ամեն ինչի մասին դատիր ինքնուրույն...ունեցիր սեփական կարծիքդ... 


Ժամանակից հնացած ու ճաքճքված տակառն էր ծառայում նրան որպես հանգրվան ու ապաստարան....
Ամբողջովին ճաղատ էր...չնայած որ կրում էր  երկար մորուք ,իբր, նրա խոսքերով ասած,բնությունից  տրված տեսքը չփոխելու համար ...

Կորամեջք էր,համարյա կռացած  ,այդ իսկ պատճառով  նրա հայացքը միշտ  ճակատի տակից էր ու մռայլ էր թվում .....
Քայլում էր ՝հենվելով ձեռնափայտին ,որի վերևի մասում կախված էր թափառականի իր պայուսակը...
Բոլորին վերաբերվում էր կծու արհամարհանքով
Առանց ամաչելու բոլորի ներկայությամբ միզում էր շան նման ,զբաղվում  մաստուրբացիայով(ձեռնաշարժությամբ)  և ,երբ նրան ասում էին. «Դիոգենես,ամեն ինչ պարզ է՝ ժողովրդավարություն է  ու կարելի է անել այն ,ինչ ուզում ես ,բայց քեզ չի ՞ թվում ,որ չափն անցնում ես ...
Նա պատասխանում էր.«օհ՜ ,եթե  քաղցն էլ   հնարավոր լիներ մեղմացնել,թեթևացնել  շփելով ստամոքսը   »:

 Մի անգամ Դիոգենեսը ողորմություն խնդրեց անտանելի բնավորություն ունեցող մի մարդուց.
-Կտամ , եթե համոզես ինձ,-ասաց նա:
-Եթե ես համոզելու շնորհք ունենայի,ապա կհամոզեի քեզ կախվել   ,-պատասխանեց Դիոգենեսը:)))

Տեսնելով ամբոխին քար նետող անառակի որդուն՝ Դիոգենեսն սաստեց նրան՝ ասելով.«Զգուշացի՛ր ,միգուցե հորդ դիպչի»:

Դիոգենեսը ստիպված էր հաճախ մուրալ,սակայն նա  ոչ թե  խնդրում  էր ողորմություն, այլ պահանջում .«Հիմարնե՛ր, կերակրե՛ք  փիլիսոփային. չէ՞ որ նա ձեզ սովորեցնում է ապրել»:

Դիոգենեսն իսկապես ոչ թե  փայտե տակառի մեջ է ապրել,ինչպես կարծում են շատերը,այլ pithoi,որը կավե  անոթ է ,կարաս ՝հացահատիկ պահելու համար:
Փայտե տակառը հռոմեացիները ստեղծել են Դիոգենեսի մահից  հինգ դար հետո...

Մի անգամ Դիոգենեսը նավով վերադառնում էր Աթենք:Ամեն ինչ շատ  լավ էր ,սակայն  նավի վրա անսպասելի  հարձակվեցին ծովահենները ...Արդյունքում Դիոգենեսը որպես ստրուկ հայտնվեց ստրուկների շուկայում ....
Այս տեսարանը ,որը գրվել է վկաների գրավոր ապացույցների  հիման վրա,  բացահայտում է  այդ անսովոր մարդու արտառոց կերպարը  ...
«Դիոգենեսը ուրախ ժպտում էր՝ չնայած ,որ տառապում էր շոգից: Իսկ հետո առանց սեփականատիրոջ թույլտվության նստեց ավազին...
-Ո՞ւր,-գոռաց սպիտակ չալմայով ու պարսկական շքեղ խալաթով վաճառականը...
-Ո ՞վ կտեսնի քեզ այստեղ նստած վիճակում 
-Իսկ ինչո ՞ւ՝ոչ...Ձուկը պառկած է ,բայց իր  գնորդին  գտնում է ...
Վաճառականը զարմացած  քրքջաց ու թույլ տվեց ստրուկին նստել ավազի վրա:Այստեղ Դիոգենեսը, տապից տանջահար ստրուկներին սիրտ տալով ,քաջալերելով, բղավեց շուկայով մեկ.
-Հ՜եյ, մարդիկ ինչո ՞ւ եք կախել քթերդ...գո՞ւցե այն պատճառով,որ այլևս ուժ չունեք լսելու սեփական «ընդերքի» քաղցած  գռմռոցը...
-Ոչինչ , դա  ուղղելի է ...և դիմելով ստրկավաճառներին  շարունակեց
-Մեր տեր քաղաքացիներ...ականջալուր եղեք ձեր բանականության ձայնին,,,,ի վերջո ձեր ոչխարներին ու խոզերին ,ինչպես որ հարիր է սրտացավ տերերին ,կերակրել եք  ինչպես հարկն է...մի ՞թե հիմարություն չէ այդ ժամանակ ,մարդուն ,որն առավել թանկ է կենդանիներից ,սովամահ անել ...

Բազմության մեջ լսվեց ստրուկների ու տերերի ծիծաղը...քանի որ կատակ սիրում են բոլորը...
Եվ մի փոքր բարիացած ստրկավաճառներն ասացին ,
-Թերևս,  իսկապես չէր խանգարի մի քիչ կերակրել նրանց ...
Եվ ձգվեցին հացով,չորացած ձկներով ձեռքեր դեպի ստրուկները...նույնիսկ խաղող ու  ջուր տվեցին...
Հագեցնելով քաղցն ու ծարավը՝ զվարթացած ստրուկները   ժպիտներով  իրենց երախտագիտությունն էին հայտնում Դիոգենեսին...
Այնուհետև ստրկավաճառը, մոտենալով այդ անսովոր մարդուն հարցրեց.
-Իսկ դու ի ՞նչ  կարող ես  անել,ծերունի՛ 
-Ե ՞ս...,-մաքրելով բերանը հացի փշրանքներից՝ հարցրեց  Դիոգենեսը...
-Իշխել մարդկանց...
-Ի ՞նչ,-ծիծաղեց վաճառականը:
-Իհարկե,դու կատակո ՞ւմ ես:
-Ամենևին:
-Ո՞վ կգնի ստրուկին, որն իրեն տեր է կարծում :
-Հենց նմանին կգնեն բոլորից արագ ,-պատասխանեց Դիոգենեսը,-չէ ՞ որ ես անսովոր ստրուկ եմ...չնայած  հիմա ինքներդ կարող եք համոզվել...ձեզանից պահանջվում է միայն հայտարարել իմ մասին :
-Օ՜,ոչ,եթե ցանկանում ես ինքդ էլ հայտարարիր  քո մասին,իսկ ես կտեսնեմ ,թե ինչ կստացվի դրանից:
Դիոգենեսը բարձրացավ տեղից ու բղավեց.
-Քաղաքացիներ ,ո ՞վ է ցանկանում տեր գնել ...ո ՞վ ուզում է իր համար տեր գնել,թող շտապի այստեղ ...
Բոլորը ծիծաղեցին...այդ ժամանակ նրան մոտեցավ  կապույտ քիտոնը հագին մի տարեց մարդ:
-Այդ դո ՞ւ ես  ինքդ քեզ վաճառող տերը :
-Պատկերացրեք՝ ես եմ ,-հպարտորեն պատասխանեց Դիոգենեսը:
-Իսկ ես,-միջամտեց նրանց ստրկավաճառը,-այս «տիրոջ» տերն եմ  ...ես կվերցնեմ նրա դիմաց երեք մինա...
 Գնորդը կասկածանքով շարժեց գլուխն ու ուզում էր հեռանալ  Դիոգենեսը կանգնեցրեց նրան՝ ասելով.
-Դա ամենևին էլ թանկ չէ. չէ՞ որ երեք մինան աշխատող ձիու արժեքն է ,իսկ ես խելքով եմ վարգուն ձի(նժույգ,արշավող ձի)
-Եվ ո ՞ւր է   սուրում  քո միտքը,-ժպտալով հարցրեց գնորդը:
-Փիլիսոփայության լայնարձակ տարածություններ ,հարգելի՛ս:
-Դու ուսումնասիրո ՞ւմ ես տիեզերքի երևույթները:
-Մահացած նյութի դիալեկտիկան ինձ չի հետաքրքրում ...Հոգու դիալեկտիկա,ահա  իմ զբաղմունքի առարկան :
-Դե ,ինչ ,այդ դեպքում դու պետք կգաս իմ որդիների դաստիարակության համար:
-Համաձա ՞յն ես:
-Համաձայն եմ միայն մի պայմանով,-պատասխանեց Դիոգենեսը...Բոլորը ծիծաղեցին ,իսկ Դիոգենեսի տերն ասաց.
-Այս տեսակը դեռ անամոթություն ունի պայմաններ դնելու:
-Այո՛, ես պայման եմ դնում,-համառորեն պնդեց Դիոգենեսը:
- Եվ ի ՞նչ պայման է,-հարցրեց գնորդը:
-Հետևել ինձ ու անել այն ,ինչ ես կասեմ ձեզ:
Դարձյալ լսվեց բազամության ծիծաղը ,իսկ գնորդը ակնարկելով ասացվածքը ,թե ձուն  չի սովորեցնում  հավին ,ծաղրանքով արտասանեց.
-Ետ հոսեցին (ընկրկելով նահանջեցին) գետի աղբյուրները
- Հրաշալի Էվրիպիդես գիտեք   ,պարո՛ն ,-կռահելով ,թե ում խոսքն է դա,Դիոգենեսը շարունակեց.
-Բայց թույլ տվեք   հարցնել ,եթե դուք,օրինակ, վարձել եք բժիշկ ,իսկ նա զգուշացնում է ձեզ հետևել  իր խորհուրդներին ,դուք հո նրան չէի՞ք հանդիմանի  Էվրիիպիդեսի ասացվածքներով :
 Սևեռուն հայացքով  զննելով Դիոգենեսին՝ գնորդ ասաց,-ես առնում եմ այս մարդուն ...և հանձնեց տիրոջը պահանջված  գումարը .....
-Ի ՞նչ անունով են կոչում ձեզ ,-հարցրեց Դիոգենեսն իր նոր տիրոջը:
-Ես վաճառական Քսենիադն եմ:
-Ի ՞սկ քեզ:
-Շուն Դիոգենես....շուն..Մի զարմացեք ,դա իմ մականունն է ,իսկ անունս Դիոգենես է ,որը նշանակում է Աստվածատուր...և նա ծաղրող վեհությամբ բարձրացրեց մատը  դեպի վեր....
-Դե,ո ՞ւր ենք գնում :
-Իմ տուն՝ Կորնթոս:
Հրաշալի է...ես ամբողջ Հելլադան եմ անցել,սակայն Կորնթոսում դեռ չի հաջողվել լինել:
Կորնթոսում Դիոգենեսը տուն չվարձեց ... չհյուրընկալվեց ոչ  մեկին... շարունակեց ապրել բաց երկնքի տակ.....

 Նրա աշխատություններից  են. «Սիրո մասին»,«Պետություն»(քաղաքական),


 «Oedipus», «Fiesta »(ողբերգություն):

Արիստոտել

 Փիլիսոփա ,գրող,գիտնական և ուսուցիչը Ալեքսանդր Մակեդոնացու...
Արիստոտելը ծնվել է  384 մ.թ.ա. ազնվական ընտանիքում :Նրա առաջին ուուցիչը եղել է հայրը,որը Մակեդոնիայի արքայի անձնական բժիշկն էր...15 տարեկան հասակում զրկվում է հորից...սակայն ստանալով բավականին մեծ ժառանգություն նա կարող էր թույլ տալ իրեն  շարունակել կրթությունը:
17 տարեկանում ընդունվում է Պլատոնի Ակադեմիան,որտեղ ուսումնասիրում է փիլիսոփայություն ,մաթեմատիկա և այլ գիտություններ...
349-ին  Արիստոտելը Ֆիլիպ 2-ի պահանջով  դառնում է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը...
335-ին(մ.թ.ա.) նա վերադառնում է Աթենք որպեսզի բացի առաջին Լիքեյը(Լիցեյ)...Աշակերտների հետ պարապունքները նա անցկացնում էր զբոսնելով բաց սրահի կամարների տակ...
Նա կազմել էր աշխատանքի երկու տեսակ :Մեկը նախատեսված էր հանրության համար,իսկ մյուսը հատուկ նախատեսված էր աշակերտների և  փիլիսոփայության ուսուցիչների համար:
արիստոտելի աշխատությունները կարելի է բաժանել հինգ անվանակարգերի
1. հոգեբանություն
2.տրամաբանություն
3.ֆիզիկա
4.փիլիսոփայական աշխատանքներ
5.բնագիտություն
նրանցից շատերը ակտուալ են նաև մեր ժամանակներում  և օգտագործվում են տարբեր հումանիտար գիտություններում....

                                             (())

Թեև մենք մահկանացու ենք ,չպետք է ենթարկվենք ունայն բաների,բայց,որքան  հնարավոր է,բարձրանանք մինչև անմահություն և ապրենք այն լավագույնի համեմատ ,որ կա մեր մեջ


Զայրույթը հոգեվիճակի գազանակերպ կիրք է, որն ընդունակ է հաճախակի կրկնվելու, դաժան է և ուժով անկոտրում, որը պատճառ է դառնում սպանությունների,դաշնակից է դժբախտության,հանցակից է վնասակարության ու անազնվության

Սիրել՝ նշանակում է մեկ ուրիշին ցանկանալ այն,ինչը բարիք ես համարում և ընդ որում ցանկանալ ոչ թե ի սեր քեզ,այլ ի սեր նրա, ում սիրում ես, և ձգտել հնարավորության սահմաններում նրան տալ այդ բարիքը

Այս կամ այն կերպ զազրախոսելու սովորությունից զարգանում է նաև վատ արարքներ կատարելու հակումը

Զայրույթը հոգեվիճակի գազանակերպ կիրքն է,որն ընդունակ է հաճախակի կրկնվելու,դաժան է և ուժով անկոտրում,որը պատճառ է դառնում սպանությունների,դաշնակիցն է դժբախտության,հանցակիցն է վնասակարության ու անազնվության


Ամեն ոք գիտի ,որ մահն անխուսափելի է,բայց քանի որ այն մոտ չէ ,ապա ոչ ոք նրա մասին չի մտածում

Թեև մենք մահկանացու ենք,չպետք է ենթարկվենք ունայն բաների,բայց, որքան հնարավոր է, բարձրանանք մինչև անմահություն և ապրենք այն լավագույնի համեմատ,որ կա մեր մեջ

Կյանքը պահանջում է շարժում

Պարզությունը խոսքի գլխավոր արժանիքն է

Չափազանց փայլուն խոսելակերպը աննկատելի է դարձնում ինչպես բնավորությունները ,այնպես էլ մտքերը


Բարեկամությունը բավականանում է հնարավորով ,չպահանջելով հարկ եղածը

Բարոյապես լավ մարդուն է ավելի սազական դրսևորել իր ազնվությունը 

Խիզախությունն առաքինություն է,որի շնորհիվ մարդիկ հիանալի գործեր են կատարում վտանգի դեպքում

Ոչ ոք չի կարող խիզախից ավելի լավ հաղթահարել սարսափելին 

Խիզախ է կոչվում նա,ով անվախ ընդառաջ է գնում գեղեցիկ մահվանը


Կրքերին իշխում է ոչ թե նա,ով բոլորովին խուսափում է դրանցից,այլ նա,ով դրանցից օգտվում է այնպես,ինչպես կառավարում են նավը կամ ձիուն,այսինքն ՝դրանք ուղղում են այնտեղ,ուր հարկավոր է և օգտակար

Սխալվել կարելի է տարբեր կերպ,ճիշտ վարվել կարելի է միայն մի ուղիով,այդ պատճառով էլ առաջինը հեշտ է,իսկ երկրորդը՝դժվար.վրիպելը հեշտ է,նպատակին խփելը՝դժվար

Ամեն ինչի մեջ միայն ծիծաղելի կողմը տեսնելու սովորությունը մանր հոգու ամենաստույգ նշանն է,քանի որ ծիծաղելին մակերեսի վրա է գտնվում


Տգետը զարմանում է ,որ իրերն այնպիսին են ,ինչպիսին որ կան,և այդպիսի զարմանքը գիտելիքների սկիզբն է.իմաստունը,ընդհակառակն,կզարմանար,եթե իրերը լինեին այլ կերպ,այլ ոչ թե այնպիսին ,ինչպիսին նա գիտի դրանց



Առանձին վերցրած ամեն մարդ և բոլորը միասին ,կարելի է ասել,ունեն որոշակի նպատակ,որին հասնելու համար նրանք մի բան ընտրում են,մեկ ուրիշից խուսափում


Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոքր մասը,քան անել տասն անգամ շատ,բայց՝ վատ

Սկիզբը ամբողջի ավելի քան կեսն է

Մենք այն բանի համար չենք դատողություններ անում,որ իմանանք ,թե ինչ է առաքինությունը,այլ նրա համար ,որ դառնանք լավ մարդիկ

Բարոյական մարդը շատ բան է անում հանուն իր ընկերների  և հանուն հայրենիքի,նույնիսկ եթե այդ դեպքում նրան վիճակված է զրկվել կյանքից

Բարոյական հատկանիշները դրսևորվում են մտադրության կապակցությամբ

Մարդն իր բնույթով հասարակական էակ է

   Լիակատար կատարելության հասած մարդը բարձր է բոլոր կենդանիներից. բայց և նա ցածր է բոլորից,եթե ապրում է առանց օրենքների և առանց արդարության:Իսկապես,զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա 

Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի,իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի

Սխալվել կարելի է տարբեր կերպ, ճիշտ վարվել կարելի է միայն մեկ ուղիով, այդ պատճառով էլ առաջինը հեշտ է, իսկ երկրորդը՝ դժվար.վրիպելը հեշտ է,նպատակին խփելը՝ դժվար:

      Մեզ համար ամենից ավելի հաճելի  են այն բառերը,որոնք մեզ տալիս են որևէ գիտելիք

   Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել     

       Գիրքը լավն է,եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն ,ինչ պետք է,և այնպես,ինչպես պետք է:                       

Կրթությունը երեք բանի կարիք ունի-տաղանդ,գիտություն ,վարժություն

Սրամտությունը-դա կրթություն ստացած հանդգնությունն է 

Սկիզբը գործի կեսն է

Չնայած Պլատոնն ու ընկերը թանկ են ինձ ,բայց սրբազան պարտքը կոչ է անում նախապատվությունը տալ ճշմարտությանը

Հանցագործությունը կարիք ունի սոսկ պատրվակի

Կյանքը պահանջում է շարժում


                                           *******

Արիստոտելի մոտ ուսանելու եկավ մի շատախոս երիտասարդ:
Երկար զրույցից հետո նա հարցրեց փիլիսոփային,թե որքան է լինելունրա ուսման վարձը?
-Քեզանից կրկնակի պիտի վերցնեմ,-պատասխանեց Արիստոտելը...
-ի՜նչու,-զարմացած հարցրեց երիտասարդը.
Քանզի մինչ խոսել սովորեցնելը  քեզ   լռել  պիտի սովորեցնեմ :



Մի անգամ Արիստոտելին հարցրին.
-Ինչ օգուտ կա քեզ փիլիսոփայությունից...???
Փիլիսոփան պատասխանեց.
-Նրա շնորհիվ ես հաճույքով եմ անում  այն,ինչ ուրիշներն  օրենքի հանդեպ  վախից են անում... ...


Արիստոտելն այսպես սահմանեց հիմարի  ու խելոքի տարբերությունը.
-Խելացի մարդը  սովորաբար  համաձայն է լինում մեկ ուրիշ խելացի մարդու հետ ,
իսկ հիմարը ՝ ոչ հիմարի հետ է համամիտ ,ոչ էլ խելոքի...

Պլատոն 

Պետություններն այնքան ժամանակ չեն ազատվի աղքատությունից ու փորձանքներից ,քանի դեռ դրանք չեն ղեկավարի փիլիսոփաները:Պլատոն
Հատկանշական է ,որ մինչ Պլատոնի (իսկական անունը անունըԱրիստոկլես)հետ հանդիպումը Սոկրատեսը 
այսպիսի երազ է տեսնում.« Մի  երիտասարդ 
ու գեղեցիկ կարապ  նստած  էր ծնկներին ...
հանկարծ  ճերմակ կարապը,   մի  
հրաշալի ճիչ արձակելով, թափահարում է 
 հզոր թևերն ու     վեր սլանում »: 
Սոկրատեսի երազն ասես   կանխազգացում էր 
 Պլատոնի աշակերտության  և ապագայում
 նրանց  բարեկամության մասին.......


408թ Պլատոնը  Աթենքի  Ակադեմիայի այգիներում հանդիպում է Սոկրատեսին ,որը  երիտասարդների հետ զրուցում էր արդարի ու անարդարի,գեղեցիկի,ճշմարիտի և բարու մասին...Սոկրատեսի հետ հանդիպումից ցնցված ՝Պլատոնը այրում է այն ամենն ,ինչ գրել էր մինչ այդ...

Պլատոնը՝ի դեմս Սոկրատեսի գտավ ուսուցչի,որին հավատարիմ մնաց մինչև կյանքի  վերջ և փառավորեց
 նրան  իր աշխատություններում՝դառնալով նրա կյանքի բանաստեղծական ժամանակագիրը:
Իսկ Սոկրատեսը տվեց Պլատոնին այն,ինչ պակասում էր նրա մոտ՝ամուր հավատ կյանքի  բարձրագույն  արժեքների ու ճշմարտության գոյության հանդեպ,որոնք բացահայտվում  ու ճանաչվում են բարուն ու գեղեցիկին 
հաղորդակցվելու  և ներքին կատարելագործման բարդ ու դժվարին ճանապարհի միջոցով:
Նրանց ծանոթությունից ութ  տարի անց Սոկրատեսին դատապարտեցին մահվան ....
  «...նա հանգիստ ըմպեց  գավաթը թույնի ու մահացավ՝ շրջապատված իր աշակերտներով...»:
Ճշմարտության համար մեռնող և մահվան ժամին հոգու անմահության մասին զրուցող սիրելի ուսուցչի լուսավոր  կերպարը   դաջվեց  Պլատոնի մտքին ,ինչպես ամենագեղեցիկը բոլոր  տեսարաններից և ամենապայծառը բոլոր միստերիաներից......
Մնալով առանց  ուսուցչի՝ Պլատոնը մեկնում է  ճանապարհորդության,որը տևում է 12 տարի:Լինում է Փոքր Ասիայում,ուր ծանոթանում է շատ փիլիսոփաների հետ :Հետո  գնում է Եգիպտոս, որտեղ էլ ձեռնադրվում է(ստանում կոչում):Պյութագորասի նման նա չի հասնում ամենաբարձր աստիճանի,այլ կանգ է առնում երրորդի վրա,որը մարդուն տալիս է մտքի ամբողջական հստակություն և  կատարյալ իշխանություն հոգու և մարմնի վրա:
Այնուհետ Պլատոնը մեկնում է Իտալիա պյութագորասցիների հետ ծանոթանալու համար...Նա մի կշիռ ոսկով ձեռք է բերում ուսուցչի ձեռագրերից մեկը:Եվ սկզբնաղբյուրից ծանոթանալով Պյութագորասի էզոտերիկ ավանդույթներին՝  վերցնում է նրանից հիմնական գաղափարներն ու իր ծրագրերի բուն համակարգը...
387թ. վերադառնալով Աթենք՝ Պլատոնը հիմնում է փիլիսոփայական դպրոց՝Ակադեմիան:

Պլատոնի(որին դեռ կենդանության օրոք կոչում էին «աստվածային») ծննդյան օրը ըստ ավանդության համարվում է տարգելիոնի 7-ը( մայիսի 21-ը) ՝տոնական  օր ,երբ, ըստ հունական առասպելի, ծնվել է Ապոլոնը: 
Մի շարք աղբյուրներ վկայում են ,որ Պլատոնը ծնվել է  429-427թթ Ք.Ա. Աթենքում ,հին թագավորական ծագում  և  ամուր ազնվական ավանդույթներ ունեցողը ընտանիքում:Պլատոնը ստանում է բազմակողմանի կրթություն,որը համապատասխանում էր կատարյալ,
իդեալական մարդու մասին անտիկ դասական պատկերացումներին,որը միավորում էր իր մեջ անթերի մարմնի ֆիզիկական գեղեցկությունն ու ներքին բարոյական ազնվականությունը....
Նա վերաբերվում էր կյանքին առանց ավելորդությունների ու խստության,շրջապատված էր երիտասարդներով,որոնք իր դասակարգից էին:Սիրված էր ընկերների կողմից:
Ի դեպ...Պլատոնը ոչ միայ փիլիսոփա է եղել,այլ նաև Օլիմպիական չեմպիոն:))))  Երկու անգամ հաղթել է Pankration  մրցախաղում  :
 Pankration-ը    առանց կանոնների ըմբշամարտի և բռնցքամարտի խառնուրդ է...
Պլատոնը մահացել է 347թ. Ք.Ա. իր ծննդյան օրը...թաղումը  կատարել են Ակադեմիայում...Նրա համար ավելի հարազատ վայր չկար...
Ողջ կյանքի ընթացքում փիլիսոփայի հոգին հուզում էին բարոյական բարձր նպատակներ,որոնցից մեկը եղել է Հունաստանի վերածննդի իդեալը...Պլատոնի գաղափարները դարեր շարունակ հուզել է մարդկությանը.....

Նրա ուսմունքը դարձավ անկյունաքար շատ փիլիսոփայական ուղղությունների համար... Մինչ այսօր նրա իմաստությունը գերում է,ձգում բազմաթիվ մարդկանց....և կարևորը ոչ թե այդ իմաստությանը տիրապետելն է,այլ շարունակ նրան ձգտելը...

«Կրքերը հանգստության  թշնամիներն են..սակայն առանց նրանց այս աշխարհում չէր լինի արվեստ,գիտություն,և յուրաքանչյուրը մերկ պիտի ննջեր սեփական գոմաղբի կույտի վրա...»:

Պլատոնի որոշ գաղափարներ հայտնի են ,սակայն քչերն են հիշում  նրա հեղինակին.

1.Ակադեմիա՝Պլատոնը Աթենքում գնեց Ակադեմոսի այգիներն ու հիմնեց փիլիսոփայական դպրոց՝ Ակադեմիան

2.Ատլանտիդա՝ Պլատոնը խոսեց Ատլանտիդա անունով առաջադեմ,շատ զարգացած քաղաքակրթության մասին,որը կործանվել է ու  անհետացել հողի տակ...Ատլանտիդայի որոնումներն ընթանում են մինչ այսօր:

3.«Երկու կեսեր»՝ Պլատոնին է պատկանում այն վարկածը,որ ամեն մեկը փնտրում է իր կեսին...նա գրել է,որ սկզբում մարդն իր ձևով նման է եղել գնդի,ունեցել է չորս ձեռք , չորս ոտք և երկու գլուխ...այդ էակը համատեղում էր իր մեջ «տղամարդն ու կինը» միաժամանակ...և մի օր Զևսը զայրանալով մարդու վրա՝ նրա  անբարտավանության ու մեծամտության պատճառով նրան բաժանում է երկու մասի ՝արու և էգ...
  և ըստ Պլատոնի այդ  բաժանված «կեսերը » կյանքի
 ընթացքում փնտրում են միմյանց ու միավորվում կրկին համբույրի միջոցով ...(կամ մարմնական սիրո)))

4.Պլատոնական Սեր՝ առաջին անգամ նկարագրված
 է  Պլատոնի երկխոսություններում:Ըստ Պլատոնի Սերը ոչ թե մարմնական , այլ հոգևոր զգացմունք է,որը տալիս է մարդուն աշխարհաճանաչողության ազատություն... Սերը,այն պատկերացմամբ, ինչպես դա հասկանում էր Պլատոնը,սեռական հարաբերության երկրորդ փուլում չի լինում ,քանի որ սեքսուալ հաճույքը խլացնում է ցանկացած  աստվածային գաղափար:
Պլատոնական Սեր...Հոգևորի վրա խարսխված վեհ հարաբերություններ առանց սեքսուալ ցանկության,առանց սեռական հարաբերությունների:
Պլատոնական Սերը նույնիսկ համբույր չի ենթադրում :)) 
Ըստ Պլատոնի Սերը զգում է կարիքն այն ամենի ,ինչը գեղեցիկ է,արդար,ճշմարիտ,:Սերը փնտրում է գեղեցիկն ու դրսևորվում նրա միջոցով:
Պլատոնական Սեր...փնտրել,գտնել մեր հոգու բացակայող մասը մեկ ուրիշ մարդու մեջ,մարդ ,որը  մեզ համար ամենաբարին,ամենագեղեցիկը,ամենաարդարն ու ամենաճշմարիտն է..... 
Իսկ Պլատոնի աշակերտը՝Արիստոտելը, հակառակ տեսակետն ուներ ...Նա համարում էր,որ Սերը մարմնական զգացմունք է և մարդկային  մարմնի առաջնային էներգիաներից մեկն է այն:

5.Զարթուցիչը՝ ուսանողներին Ակադեմիայում պարապմունքների էր կանչում մի ազդանշան,որն առաջանում էր , երբ տարրայի ամբողջ ջուրը հոսելուց հետո փականի միջով անցնող  օդի հոսանքը  ստիպում էր հնչել ֆլեյտային))

6.իդեալական պետություն,համընդհանուր հավասարություն. ցանկանալով իրականացնել այս գաղափարը՝ Պլատոնը դառնում է բռնակալ Սիրակուզի խորհրդականը..պատմությունն ավարտվում է նրանով,որ փիլիսոփային վաճառում են ստրկության ,որից Պլատոնին մի տաղանդ արծաթով հետ է գնում նրա մրցակիցը՝ընդդիմախոս փիլիսոփա Արխիտ Տարենտումը:

Մեծ փիլիսոփայի երկխոսություններում արտահայտվել է նրա գրական տաղանդը:Նա կատարել է փիլիսոփայական շարադրման ձևի մեծ հեղաշրջում :
Ոչ ոք նրանից առաջ դեռ այդքան կենդանի ու պատկերավոր ցույց չի տվել մոլորությունից ճշմարտություն ընթացող մարդկային մտքի շարժումը ՝հակադիր համոզմունքների ,պայքարող գաղափարների դրամատիկ  երկխոսության տեսքով...
Պլատոնի լավագույն աշխատություններից  են  «Կրիտոն», «ֆեդոն»,«Պետություն»,«Խնջույք»... ,«Օրենքներ»-ը,ուր փիլիսոփան փորձում է ներկայացնել պետական համակարգը հասկանալի ու հասանելի մարդկային  իրական պատկերացումներին,ուժերին ու հասկացողությանը...
Մեծ փիլիսոփայի ժառանգությունը ներկայացված է  23 վավերական երկխոսություններում..Գրված մեկ խոսքով ՝« АПОЛОГИЯ СОКРАТА» ...«Սոկրատեսի պաշտպանականը» խորագրով:
22 Պլատոնին վերագրվող երկխոսություններ...  ու 13 նամակներ...

«АПОЛОГИЯ  բառի նշանակությունը՝ արդարացում ,պաշտպանական խոսք (իսկ ըստ Օժեգովի բառարանի՝ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի չափից ավելի գովաբանություն,պաշտպանություն):

Պլատոնը թողել է գրավոր դատողություններ ծիծաղելիի առաջացման պատճառների մասին:
Իր «Հանրապետություն »գիտական աշխատության մեջ նա հայտնեց այն կարծիքը,որ ծիծաղել կարելի է ինչ-որ վատ բանի վրա.«Դատարկ մարդը նա է ,ով ծիծաղելի է համարում ոչ թե վատը,այլ ուրիշ ինչ-որ բան...երբ նա փորձում է ինչ-որ բան ծանակել,ծաղրել,նա տեսնում է ծիծաղաշարժի դրսևորումը ոչ թե հիմարության ու արատի ,այլ ուրիշ ինչ-որ բանի մեջ և երբ փութաջանում է գեղեցիկի ձգտման մեջ,ապա նա նորից դնում է նպատակ ոչ թե բարօրության ,այլ ուրիշ ինչ-որ բանի»:
Ավելին,«Փիլեբոս»-ի մեջ Պլատոնը խոսում է ծաղրող մարդու արատների մասին,որն ,ինքն իր պատկերացմամբ, ավելի հարուստ է,խելացի ու գեղեցիկ...
 Ծիծաղ,հումոր, կատակ, որը հիմնված է նախանձության,չարության և ուրիշների անհաջողությամբ ուրախանալու վրա:
Փիլիսոփան նշել է միայն ծիծաղելիի մի կողմը՝կործարանար ու անբարետես,հատկապես չխորանալով նրա բազմակողմանի բնույթի ուսումնասիրության մանրամասնության մեջ:

Մեծ փիլիսոփայի ասացվածքները լուրջ են ու իմաստուն:
Ահա նրանցից մի քանիսը.

Տգետ են լինում միայն նրանք ,ովքեր վճռում են մնալ այդպիսին:

Ոչ մի բան ավելի տանջալից չէ իմաստուն մարդու համար և ոչ մի բան նրան ավելի մեծ անհանգստություն չի պատճառում ,քան ավելի շատ ժամանակ վատնելու անհրաժեշտությունը դատարկ ու անօգուտ բաների վրա, որոնք արժանի չեն դրան: 

 Հասկանալ,թե ինչն է արդարացի,զգալ,թե որն է գեղեցիկը,ցանկանալ,ինչ որ լավն է՝ ահա բնական կյանքի նպատակը:

Իրենց թշվառությունների համար  մարդիկ հակված են մեղադրել աստվածներին,ճակատագրին և ում ասես, ինչ պատահի,բայց  միայն  ոչ իրենք իրենց:

Ինքնիրենով խաբված լինելն ամենից վատ է.որովհետև այդ դեպքում խաբողը  միշտ ներկա է խաբվողի կողքին: 

Բանաստեղծը պետք է առասպելներ ստեղծի և ոչ թե դատողություններ:

Դաստիարակությունը լավ սովորությունների յուրացումն է:

Հոգին խաբվում է մարմնի պատճառով:

Կարելի է պատասխանել ցանկացած հարցի,եթե հարցը տրված է ճիշտ:

Հիմարին կարելի է ճանաչել երկու նշանով.նա խոսում է իր համար անօգուտ բաների մասին և արտահայտում է այն,որի մասին նրան չեն հարցրել:

Խոսել առանց հոգնելու՝չասելով ոչինչ ՝ միշտ էլ եղել է  հռետորների ամենաբարձր շնորհքը:

Աղքատությունը ունեցվածքի կրճատմամբ չի պայմանավորված  ,այլ անկշտության աճի:

Չկա ավելի ստույգ նշան քաղաքների վատ կառուցվածքի,քան բժիշկների ու իրավաբանների առատությունը նրանցում:

Խելամիտը պատժում է ոչ թե նրա համար ,որ հանցանք է կատարվել,այլ նրա համար ,որ ապագայում այն չկրկնվի:

Որքան ստրուկներ,այնքան թշնամիներ:

Սոկրատեսն իմ ընկերն է,բայց ճշմարտությունն ավելի մոտ է ինձ:

Լավ սկիզբը գործի կեսն է:

Սերը սիրված լինելու ցանկությունն է:

Հույսերը արթուն   երազներն են :

Երկրաչափություն չիմացողների մուտքն արգելված է...(գրված էր այսպես Պլատոնի Ակադեմիայի մուտքին))))

Հարստությունը բնավ էլ կույր չէ, նա հեռատես է:


Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է:

Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է:

Անբարեխիղճ հռետորները ձգտում են վատը ներկայացնել լավ :

Բոլորը պատերազմում են բոլորի հետ,ինչպես հասարակական ,այնպես էլ մասնավոր կյանքում,և ամեն մեկն ինքն իր հետ:

Ճարտասանությունը(պերճախոսությունը)խոհարարությունն է հոգու:

Առանց հումորի հնարավոր չէ ճանաչել լուրջը:

Ավելի հեշտ է հաճենալ ունկնդրին՝ խոսելով աստվածերի ,այլ ոչ թե մարդկանց բնույթի մասին:
Աշխատելով ուրիշների երջանկության համար՝մենք գտնում ենք մեր սեփականը:

Պետություններն այնքան ժամանակ չեն ազատվի աղքատությունից ու փորձանքներից,քանի դեռ դրանք չեն ղեկավարի փիլիսոփաները

                                                 (())

Պլատոնը հոգու գաղափարի մասին ասում էր.
Մինչև ծնունդը մարդու հոգին գտնվում է Մաքուր ու Գեղեցիկ Մտքի գաղափարների  թագավորությունում...
Հետո,հղիության 5-րդ ամսում, նա ընկնում է մեղավոր երկիր,որտեղ ժամանակավորապես գտնվելով մարդկային մարմնում,ինչպես բանտարկյալը բանտում՝«հիշում է աշխարհը գաղափարների»:
Այսինքն՝մինչև ծնվելը հոգին իր կյանքի հիմնական հարցերը լուծում է Paradigms-ի (տիպարների) աշխարհում և լույս աշխարհ գալով՝ նա գիտի այն,ինչ անհրաժեշտ է իմանալ...(ահա ,այսպես է առաջացել հավատը ճակատագրի ու բախտի հանդեպ):

Հոգին անմահ էակ է և բաղկացած է երեք մասից.

Ողջամիտ.ուղղված գաղափարներին:Հոգու ողջամիտ մասը  ՝առաքինությունների ու իմաստության հիմքն է: 

Հոգու կրակոտ,աֆֆեկտա՝կամային մասը քաջության հիմքն է:

Զգայական,կրքերով ու ցանկություններով առաջնորդվող Հոգու այս մասը պետք է սահմանափակվի բանականության դրսևորումներով:

Հոգու բոլոր մասերի ներդաշնակ համադրությունը բանականության կարգավորող սկզբի ներքո տալիս է արդարության երաշխիք:

                                           (())                                                                                    
Պլատոնի քննարկումներն ու զրույցները Դիոգենեսը համարում էր դատարկ ժամանց,ժամավաճառություն...դատարկաբանություն...    Բոլոր պատմությունները   երկու մեծ փիլիսոփաների  մասին ,պատկերում են նրանց անանց թշնամությունը միմյանց հանդեպ...
Միակ բանը,որը գնահատում էր Դիոգենեսը, Պլատոնի  աշախատությունների  «Ոսկե Լեզուն » էր:
    Դիոգենեսը չէր խնայում   նաև մյուս փիլիսոփաներին :Օգտագործելով   բոլոր կինիկների կողմից սիրված բառախաղերը՝ նա իր խայթոցներից բաժին էր հանում  նրանց համար նույնպես....
                                                           (())
Պատմում են.
Մի անգամ,երբ աստվածային Պլատոնը դասախոսություն էր կարդում այն մասին ,թե մարդը  երկոտանի կենդանի է, ձեռքին մի փետրած աքլոր լսարան է մտնում 
Դիոգենեսը,(որը չէր սիրում Պլատոնին ու նրա փիլիսոփայությունը) և նետելով   փետրած աքլորը լսարանի առջև՝ հանդիսավոր բացականչում է.
- Հիմա դու մարդ ես....
-Ահա մարդն  ըստ Պլատոնի սահմանման 
Պլատոնը ստիպված էր ավելացնել սահմանման վերաբերյալ մի արտահայտություն ևս  ...«և հարթ եղունգներով...»
                                     (())

Պլատոնն իմ ընկերն է,բայց ճշմարտությունն ավելի թանկ է:

 Պլատոնն իր «Ֆեդոն» (Phaedo) աշխատության մեջ    Սոկրատեսին է վերագրում  հետևյալ խոսքերը.«Հետևելով ինձ՝ մի՛  մտածեք Սոկրատեսի մասին,այլ ավելի շատ ճշմարտության» .
Պլատոնը խորհուրդ է տալիս աշակերտներին ընտրել ճշմարտությունը և ոչ թե  հավատը ուսուցչի հեղինակության հանդեպ...




Շարունակելի...........





Децим Юний ЮВЕНАЛ

(Decimus Junius Juvenalis, ок. 60 – ок. 127), римский поэт-сатирик

 Хлеба и зрелищ!  Panem et circenses.

«Этот народ  о двух лишь вещах беспокойно мечтает: << Хлеба и зрелищ!>> Имелась в виду бесплатная раздача хлеба римскому плебсу и бесплатные цирковые зрелища.

 Յուվենալ

Մեղավորի համար առաջին պատիժը այն է, որ նա չի կարողանում արդարանալ սեփական դատարանի առջև :



Ոչ մի չար մարդ երջանիկ չի լինում:

Վրիռառությունը մանր ու ստոր հոգու հաճույքն է : 

Հարկավոր է ձգտել այն բանին ,որ առողջ մարմնի մեջ լինի առողջ հոգի


Իմաստությունը չի ասի այն ,ինչը հակառակ է բնությանը

 Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանքը



 
      


Продажный город, обреченный на скорую гибель, – если только найдет себе покупателя!
Так будто бы сказал Югурта, покидая Рим в 110 г. до н.э



Մի քիչ էլ հին հռոմեացիների « նիստուկացից»  ))))






Մի քիչ էլ հին հռոմեացիների « նիստուկացից»  ))))


Նկ.Ջովանի Պաոլո Պաննինի «Հռոմեական պանթեոնի ինտերիերը»

Հռոմ... Անտիկ աշխարհի մեծագույն պետություններից մեկը...Հռոմ է կոչվել ի պատիվ հիմնադրի՝  Ռոմուլայի ...

                                        ...


Հին Հռոմում պետական հանցագործների նկատմամբ կիրառվում էր հատուկ հետմահու պատիժ ՝«հիշողության անեծք»: Հացագործի գոյության մասին վկայող ցանկացած նյութեղեն վկայություններ ՝արձանիկներ, տապանագիր ,օրենքի և տարեգրության մեջ հիշատակումներ, ենթական էին ոչնչացման...որպեսզի իսպառ ջնջվեր մահացածի մասին  ունեցած հիշողությունը ....Կարող էին նաև ոչնչացվել  հանցագործի ընտանիքի մյուս անդամները: 


Դստեր համար ամուսին էր  ընտրում հայրը ,սովորաբար փոխադարձ համաձայնության գալով ապագա փեսայի հոր հետ: Տեսականորեն ամուսնության տարիքային սահմանափակում շատ ցածր էր...Փեսան  պետք է լիներ տասնչորս տարեկան ,իսկ հարսնացուն ՝մինչև տասներկու: Գործանականորեն ամուսնության տարիքի ստորին սահմանը փոքր ինչ ետ էր տարվում և երիտասարդները ընտանիք էին կազմում ավելի ուշ,քանի որ նրանց դեռ սպասվում էր ուսումնառություն և զինվորական ծառայություն, իսկ աղջիկները ամուսնանում էին ավելի վաղ տարիքում ,այդ մասին է վկայում Պլենիոս Կրտսերի նամակը,որով սգում էր իր ընկերոջ դստեր մահը .«Դեռ չէր լրացել նրա տասնչորս տարին...նա նշանված էր հազվագյուտ երիտասարդի հետ...արդեն նշանակված էր հարսանքի օրը...մենք էլ էինք հրավիրված»: Անմխիթար հայրը  հարսնացուի հագուստի,ոսկեղենի համար հատկացրած դրամը ծախսեց խունկ և անուշահոտություններ առնելու համար... 

Քանի որ Հռոմում հարսնյաց արարողությունները սերտորեն կապված էին հողագործության և պտղաբերության  աստվածների պաշտամունքի հետ,հռոմեացիները ձգտում էին ընտրել բարենպաստ ,  երջանիկ օրերը...Ամուսնանալու համար ամենահաջող ժամանակը համարվում էր հունիսի կեսերն ու բերքահավաքի շրջանը...
Հարսը հարսանիքի նախօրեին իր մանկական  խաղալիքներն ու հագուստները  զոհաբերում էր աստվածներին ...(ավելին կարող եք կարդալ .Պլուտարքոս,Հռոմեական հարցեր) :))

Ոչ մի տոն ,հանրային ,թե մասնավոր ,Հռոմում չէր ընթանում առանց աստվածներին զոհաբերություն մատուցելու  և գուշակությունների: Հետևաբար հարսնյաց տոնախմբությունը սկսվում էր գուշակությամբ (աուսպիցիա) ,ինչից հետո զոհաբերություններ էին մատուցում հողի և պտղաբերության աստվածներին...

Հարսանեկան արարողությունից հետո համբուրվելու սովորույթը «ժառանգել ենք» )))  Հին Հռոմից :Սակայն այն ժամանակ համբույրը լոկ գեղեցիկ ավանդույթ չէր,այլև ամուսնական պայմանագիրը հաստատող մի յուրօրինակ կնիք:

Գլադիատորների արենայից քիչ հեռու կարելի էր գնել գլադիատորների քրտինք ))) և կենդանիների յուղ : Կանայք այս նյութերն օգտագործում էին որպես կոսմետիկ միջոցներ:


Նկ.Ջովանի Պաոլո Պաննինի


Բարբարոս բառը հռոմեացիները փոխ են առել հույներից,որոնք այդպես էին կոչում բոլոր նրանց,ովքեր հունարեն չէին խոսում:Իսկ հռմեացիները այդպես էին հորջորջում))) բոլոր ազգերին,բացի իրենցից...))
Ավելի ուշ այս բառն  օգտագործվում էր  շատ երկրներում ,նշանակելով ՝ մարդիկ ,որոնք  խոսում են օտար,անհասկանալի լեզվով:


Հին Հռոմում արծվաքիթը համարվում էր հսկայական մտավոր  ներուժի նշան  (հպարտացե՛ք արծվաքիթ հայեր: )))


Վերադառնալ հայրենի «պենատներ-ին» (հայրենի տուն) ,այս արտահայտությունը մեզ է հասել Հին Հռոմից: Պենատները օջախը պահպանող ,տնային աստվածներն էին: 

Հռոմում շատ տների պատեր զարդարված էի սեռական հարաբերությունների «հստակ» տեսարաններով :Այն չէր համարվում պոռնոգրաֆիա,այլ ՝ հիացմունքի , երկրպագության օբյեկտ : Հատկապես գնահատվում էին այն նկարիչները,որոնք կարողանում էին հանդիսատեսին փոխանցել  այդ տեսարաների ողջ լարվածությունն ու «շիկացածության աստիճանը»: ))»

Ընդհանրապես,Հռոմը հայտնի էր իր ազատ վարքով...անբարոյականությամբ ....Մանկապղծությունը, միասեռականությունն ու խմբակային սեքսը բնականոն բան էր: Բայց հարուստ անվանի հռոմեացիների առաջարկվում էր խուսափել բարձրաշխարհիկ տիկնանց  հետ սեռական կապից, քանզի ,եթե այդ կապից անօրինածին  երեխա էր լույս աշխարհ գալիս  , ժառանգության հետ կապված մեծ խնդիրներ էին առաջանում:


Կլավդիոս կայսեր երրորդ կինը՝ Մեսալինան  շա՜տ անառակ է եղել...( ըստ Տացիտի* և Սվետոնիոսի վկայությունների)  կրում էր կեղծամներ,իսկ կուրծքը պատում ոսկու փոշով...Մի անգամ տեղի «ճանաչված» անառակի հետ գրազ է եկել ,թե ով ավելի շատ տղամարդկանց  «կսպասարկի»:

Հաշիվը ՝ 50:25 ... հաղթում է Կլավդիոսի կինը)))) 

 պատմաբան Տացիտի*(մ.թ.56-117 ) վրա շատ եմ «զայրացած..»:))) Հայերիս մասին շատ անբարենպաստ ու վիրավորական է արտահայտվել...ինչի մասին առիթը բաց չեն թողնում «հիշատակել» ու լեզուները «քորել»   , մեղմ ասած,ոչ բարենպաստ  մեր «հարևանները...» :

Առաջին տասնհինգ  հռոմեական կայսրերից Կլավդիոսը միակ  է եղել ,որ չի ունեցել սեռական հարաբերություններ տղամարդկանց հետ: Խեղճին այդ «պատճառով » շատ էին ծաղրում ....:))))


Կա կարծիք ,որ Հուլիոս կեսարն իրեն շնորհված դափնեպսակը գլխից չէր հանում  ճաղատության պատճառով  :


Իրվաբանական տերմին  «կոդեքս»-ը նշանակում է «փայտի կտոր»:  Մեղրամոմով պատված  փայտե տախտակների վրա  3-րդ դարում հրապարակվել է  կայսերական սահմանադության ժողովածուն : Դրա համար էլ մեր ժամանակներում« կոդեքս »  է կոչվում օրենքների ժողովածուն՝ օրեսգիրքը: 
« Կոդեքսը» համարվում է առաջին գիրքը : Մագաղաթ ավելի ուշ են օգտագործել: 

Սպինտրիա- հռոմեական մետաղադրամներ՝սեռական հարաբերությունների պատկերներով ...Այդ դրամները   հատուկ  նպատակով էին պատրաստված ...  Դրանցով վճարում էին   հասարակաց տներում :

Հին Հռոմի բնակիչները շատ էին սիրում արյունոտ տեսարաններ:Նման տեսարնանների կարելի էր հետևել ոչ միայն գլադիատորների մարտերի ժամանակ,այլև թատրոնում:Այնտեղ,որտեղ հերոսը ըստ սցենարի պիտի մեռներ,վերջին պահին դերասանին  փոխարինում էր   մահապատժի դատապարտված հանցագործը,որին էլ իսկապես սպանում էին :



Կայսեր մահից հետո  արծիվ էին ազատ  արձակում (արծիվը Յուպիտեր աստծո խորհրդանիշն էր)  ,որպեսզի նա հանգուցյալի հոգին հասցներ երկինք:



Վեստալիսի կույսերը -քրմուհիներ էին ,որոնք պահպանում էին  Վեստաի՝ հռմեական  
օջախի պահապան աստվածուհու սրբազան կրակը : Եթե նրանք զրկվում էին իրենց կուսությունից,անգամ բռնաբարության պատճառվ ,նրանց կենդանի-կենդանի թաղում էին : Տաճարի հազարամյա պատմության ընթացքում ընդամենը տասնութ վեստալուհի  է ենթարկվել մահապատժի:


նկ. Ֆրեդերիկ Լեյթոն «Վեստալուհին» 


 Որոշ հռոմեացի կանայք  ,վտանգելով իրենց  կյանքը,սկիպիդար էին խմում :Ինչո՞ւ...))) Քանի որ այն նրանց մեզին վարդի բույր էր հաղորդում...:))  (ցնդածներ)))

Հին Հռոմում  անվանի մարդիկ խնջույքների ժամանակ  որպես անձեռոցիկներ  օգտագործում էին գանգրահեր տղաների մազերը : Տղաների համար անհավատալի բախտավորություն էր հռոմեացի բարձրաստիճանավորների մոտ  « ճաշասեղանի  տղա»  ծառայելը:  

Հին Հռոմում մարմնավաճառությունը ոչ միայն  անօրինակն չէր ,այլև համարվում էր  սովորական մասնագիտություն: Սիրո քրմուհիներն ամոթանքի ու արհամարհանքի  չէին արժանանում : Նրանց հարկավոր  չէր թաքցնել իրենց կարգավիճակը:Ազատորեն շրջում էին քաղաքում ու առաջարկում իրենց ծառայությունները:Եվ ,որպեսզի հեշտ տարբերվեին ամբոխից ,մարմնավաճառները հագնում էին բարձրակրունկ կոշիկներ: Ուրիշ ոչ ոք բարձրակրուկ կոշիկներ չէր հագնում,որպեսզի «սեր առնողներին » մոլորության մեջ չգցեին:



«Աբռա-կադաբռա» մեզ ծանոթ  մանկական  ծիծաղելի հմայական այս խոսքերը հիշատակվում են Հռոմի կայսեր Կարակալիի բժշկի ՝ Սերենա Սամոնիկայի աշխատություններում: Այս բառերը սյունակով  տասնմեկ անգամ գրում էին ամուլետի վրա :Ամեն շրջանում հանելով վերջին տառը :Այդպիսի հմայախոսությունը փրկում էր մարդուն չար ոգիներից,և առողջացնում նրանց:

Ճաղատ Վեներայի բացառիկ արձանը տեղադրված է Ակվիլեիա քաղաքում: 
 Քաղաքը պաշարել էր  կայսր Մաքսիմինուսի  զորքը(հենց այդ պաշարման ժամանակ էլ զոհվում է Մաքսիմինուսը) ...   Երկար պաշարման ժամանակ քաղաքի կանայք զոհաբերել են իրենց երկար վարսերը զինվորներին ՝ ինքնանետիչներ  և աղեղներ պատրաստելու համար : Եվ ,նրանց շնորհիվ նույնպես , հաջողվեց պահել պաշտպանությունն ու ձախողել թշնամու առաջխաղացումը: Ի նշան երատագիտության հռոմեացի կանանց ,տաճարում  դրվել է  ճաղատ Վեներայի արձանիկը :



«ճաղատ Վեներան»

Հին հռոմեացիները չէին ամուսնանում մերձավոր ազգականների հետ:Քանզի գտնում էին ,որ աղջիկ տալով  մեկ ուրիշ ցեղի կամ հարս բերելով մեկ ուրիշ տոհմից,(ցեղից )մ բազմապատկում էին բարեկամների ու հարզատների քանակը: Բացի այդ , եթե ամուսինը նեղացներ կնոջը , ազգականների «բազմահազարանոց բանակը» չմիջամտեր նրանց գործերին ՝ բռնելով կնոջ կողմը..))))» 
  Վախենում էին ,որ մերձավոր ազգականների  ամուսնության ժամանակ ծագած վեճերը    կկործանեն  բնական ջերմությունը,բարյացկամությունը:

Հին Հռոմում Յունոն աստվածուհին կրել է «Մետաղադրամ»(ստակ,դրամ) տիտղոսը,ինչը նշանակում էր ՝«Խորհրդատու»:Նրա տաճարի կողքին արհեստանոցներ կային ,որտեղ մետաղադրամներ էին հատում: Անգլերեն «money»   նույնպես ծագել է այս բառից:
Իսկ ինչո՞ ւ խորհրդատու: Հիշեք «գիր է  ,թե ղուշ» հարցումը ,երբ օդ նետելով մետաղադրամը ստանում էին  հուզող հարցի պատասխանը: Հիմա ես էլ կփորձեմ, եթե գիր լինի՝ կշարունակեմ գրելը :)))
շարունակելի...))))

Կալիգուլա՝ Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս,որի կառավարման սկզբունքն էր.« Թող ատեն:Միայն թե վախենան»:

   Կալիգուլան տառապում էր «սրբազան հիվանդությամբ» ՝ էպիլեպսիայով :
Երկու տարեկաում Գայոսը դառնում  հոր՝ Գերմանիկոսի  բանակի թալիսմանը : Տղային հագցնում էին փոքրիկ զինվորական հագուստ : Հենց այդ պատճառով էլ հետագայում նրան տրվում է «կալիգուլա» մականունը,որը նշանակում է «փոքրիկ կոշիկներ» ,կամ՝ լատ. «կոշկակար» :
Տիբերիոսի   մահից հետո կայսր դարձավ Կալիգուլան:Կառավարման  առաջին ամիսներին ժողովուրդը շատ էր  հավանում նրան : Բայց հետո կայսրը հիվանդացավ,ինչպես նշում են հին պատմաբանները, «ուղեղի բորբոքումով»: Որոշ  ժամանակ անց Կալիգուլան առողջանում է,սակայն նրա բնավորությունը արմատապես փոխվում է :Տառապում էր անքնությամբ, և գիշերային սարսափելի մղձավանջներից հետո գործում էր անպատմելի վայրագություններ ....օրինակ, հրամայում էր անվանի աստիճանավորներին ինքնասպան լինել: 

Կալիգուլայի վատնողության մասին լեգենդներ էին պտտվում...Մեկ տարվա ընթացքում մսխում է  Տիբերիոսի թողած հսկայական ժառանգությունը...արդյունքում ժողովրդի վզին փաթաթեցին մեծ տուրքեր և հարկեր  ...


Կալիգուլան ստիպում էր հարուստներին կտակ գրել իր օգտին,իսկ հետո դատապարտում էր նրանց մահվան՝տիրանալով նրանց սեփականությանը..

Սվետոնիոսը գրում է.« Փողը շոշափելու կրքով համակված , նա լայն հատակին հսկայական քանակությամբ ոսկի էր շաղ տալիս ու ոտաբոբիկ քայլում դրանց վրա ,կամ էլ ՝ թավալ գալիս» ( տեսնես մեր օլիգարխներն ինչպես են զվարճանում :))))

«Չարությունն ու նախանձը նրա մեջ ամբարտավանությունից ու վայրագությունից պակաս չէին :Նա թշնամացած էր մարդկային ցեղի գրեթե բոլոր սերունդների դեմ:Մտորում էր նաև Հոմերոսի պոեմները ոչնչացնելու մասին »:Սվետոնիոս

Կալիգուլայի կյանքը լի էր սեռական այլասերվածությամբ...
Մարմնական հաճույքների համար Կալիգուլան անվանի կանանց խլում էր իրենց ամուսիներից...կենակցում էր նաև իր  երեք քույրերի հետ ...Երբ նրանցից մեկը՝ Դրուզիլան մահանում  է,նա հայտարում է այնպիսի սուգ,որի ընթացքում ուրախության ցանկացած դրսևորում մահացու հանցագործություն էր համարվում :

Իր կառավարման երկրորդ տարում Կալիգուլան հռչակեց իրեն աստված :Նա ման էր գալիս աստվածների հագուստով և նրանց ատրիբուտներով ՝Ապոլոնի շանթով,Նեպտունի եռաժանիով ,Պլուտոնի գավազանով...կամ էլ՝  Վեներայի   հագուստով :Երբեմն էլ Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանից հանված զրահներով :

Մի անգամ էլ ծովերի աստծուն ՝Պոսեյդոնին պատերազմ հայտարարեց...հրամայեց զինվորներին ծովը նետել իրենց նիզակները :

Խելագարության « հոտ էր փչում» Կալիգուլայի բոլոր արարքներից : Նրա «սենատոր»  ձին գինին  «վայելում էր » ոսկե գավաթից ,իսկ կերակրամանը պատրաստված էր փղոսկորից...)))

Հ.գ. Ալբեր Կամյուն Կալիգուլային («Կալիգուլա» )մասին դրամա է գրել ...հեղինակն  այդ պատմական  «դեմքն»))) օգտագործել է քննելու, ստանալու համար այն հարցի պատասխանը ,թե ինչ է կատարվում մարդու հետ  իր մահկանացու լինելը գիտակցելու  ժամանակ :
 Հատված այդ գրքից.«Այս աշխարհն այնպիսին է,ինչպիսին կա,հանդուրժել չի կարելի:Այդ պատճառով ինձ պետք է  լուսինը ...Կա՛մ  երջանկություն ,կամ էլ ՝ անմահություն,ինչ-որ բան ,թեկուզ խենթ,միայն թե ոչ այս աշխարհից » :
«Չի կարելի ապրել ,դրա համար հիմք չունենալով...» :






5 комментариев:

  1. Ասել հիասքանչ է՝ նշանակում է ոչինչ չասել))) Հին հույներ և հին հռոմեացիներ՝ սրանք դարաշրջաններ էին, երբ Երկիր մոլորակի վրա ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ էին, որոնց ժառանգությունը մինչև հիմա էլ մնացել է անգերազանցելի!!! Շնորհակա եմ դրական հույզերի համար)))

    ОтветитьУдалить
  2. :)) ayo,imastun jamankner,, erb geradasum ein karevor@ shatic,, mardkutyun@ noric u noric veradarnum e hin huyneri ev hrovmeacineri jarangutyan@` vorpes mshakuytayin arjeqneri orran ,,, shnorhakalutyun,Leo jan,,gitei,aveli chist,kaskac chunei,vor khavaneq,,,:

    ОтветитьУдалить
  3. Իսկապես մեժ բավականւթյուն կարելի է ստանալ, կարդալով համաշխարհային պատմության հանճարների մասին...:)

    ОтветитьУдалить