Мой список блогов

понедельник, 25 июля 2011 г.

Ռաֆայել Սանտի և Մարգարիտա Լութի


Ռաֆայել Սանտի և Մարգարիտա Լութի

http://s019.radikal.ru/i629/1204/06/9f46c8ac7ad5.jpg«Ֆորնարինա» (Մարգարիտա Լուտի)
Իտալացի հանճարեղ նկարիչ Ռաֆայել Սանտին մի օր պալատական պուրակում զբոսնելիս նկատեց ծառերի շուքի տակ հանգստացող մի աղջկա :Նրա հրեշտակային դեմքն այնքան անհոգ   ու մաքուր էր... Ռաֆայելը շփոթվեց...ասում են ,թե մի ակնթարթում  մեծ նկարիչը մոռացավ բոլոր այն կանանց, որոնց ուշադրությամբ   ու սիրով  մշտապես շրջապատված է եղել...Հիացած աղջկա խորհրդավոր ու ոչ երկրային գեղեցկությամբ՝ նկարիչը բացականչել է
-Ես գտա իմ Պսիխեային....

  Ռաֆայելի  հարցին  ,թե ով է նա,որտեղից,աղջիկն ամաչկոտ պատասխանում է,որ ապրում է մոտերքում,հացթուխի աղջիկն է:Նա 17 տարեկան էր, անունը ՝ Մարգարիտա Լութի:
Ռաֆայելը Մարգարիտային հրավիրում է իր արվեստանոց,աղջիկը մերժում է՝պատճառաբանելով ,որ նախ պիտի հոր և փեսացուի թույլտվությունը հարցնի:Հրաժեշտից առաջ Ռաֆայելը աղջկան մի ոսկե մատանի նվիրեց, Մարգարիտան  չընդունեց այն:Հանկարծ նկարիչը մի գործարք առաջարկեց,որ 10 համբույրի դիմաց մի շատ թանկարժեք վզնոց կնվիրի աղջկան...Մարգարիտան համաձայնեց....
   Հաջորդ առավոտյան նկարիչը մեծ խանդավառությամբ ու անհամբերությամբ շտապեց հացթուխի տուն:Աղջկա հոր համաձայնությունը ստանալով՝ վճարեց նրան 3000 ոսկեդրամ ու Մարգարիտային  իր հետ  տարավ Հռոմ...
   Ռաֆայելը 30 անց  ,վայելչակազմ,պարթևհասակ ,շատ գեղեցիկ տղամարդ  էր:Նրանով հիանում էին Հռոմի  գեղեցկուհիները...  Անվանի կանայք դառնում նրա սիրուհիները...17-ամյա կրակոտ աղջնակն էլ անտարբեր չմնաց նկարչի հանդեպ...Ռաֆայելի  սիրտը բաբախում էր միայն Մարգարիտայի համար... նա շրջապատեց  աղջկան անսահման քնքշությամբ,սիրով,հարստությամբ...կատարում էր նրա բոլոր քմահաճույքները,ցանկությունները...
-Իմ փոքրիկ Ֆորնարինա,-այպես էր կոչում նկարիչն իր սրտի տիրուհուն....Սակայն խորամանկ ու  հնարամիտ Մարգարիտային հրապուրում էր միայն նկարչի հարստությունն ու հովանավորությունը:Անկուշտ աղջկան քիչ էր թվում այդ ամենը:Մնալով չբավարարված՝ նա հոգնեցնում էր նկարչին՝  պահանջելով  ոչ միայն հարստություն,այլ նաև ավելի շատ ուշադրություն,քնքշություն ,ջերմություն...Ռաֆայելը հնազանդորեն ,ինքնամոռաց կատարում էր նրա բոլոր քմահաճույքները՝բառացիորեն այրվելով անկուշտ սիրուհու գրկում...
http://s52.radikal.ru/i138/1204/0e/d9791ec5f564.jpg
   Շուտով նկարչին հայտնի դարձան իր սիրելի Մարգարիտայի բազմաթիվ սիրավեպերն ու դավաճանությունները.. Նա աչք էր փակում այդ ամենի վրա... Հացթուխի աղջիկը դարձավ Հռոմի ամենահայտնի կուրտիզանուհին,որի ծառայությունից օգտվում էին Հռոմի նշանավոր,անվանի այրերը...Միայն Ռաֆայելի ստեղծագործություններն էին լուռ վկաները  նրա տառապանքի...Լինում էին օրեր ,որ ուժասպառությունից չէր կարողանում  վեր կենալ անկողնուց...Բժիշկները ախտորոշեցին ծայրահեղ հյուծվածություն...Հանճարեղ նկարչի սիրտը դադարեց բաբախել 1520 թվականին՝ իր ծննդյան օրը...
   Ռաֆայելի աշակերտները  Մարգարիտային մեղադրեցին  իրենց սիրելի ուսուցչի մահվան մեջ  և սպառնացին վրեժխնդիր լինել  այն ահամար  դավաճանությունների դիմաց , որոնցով նա փշրեց հանճարեղ նկարչի սիրտը,կործանեց նրան... Վախեցած սպառնալիքներից՝ նա փախավ Հռոմից ու պատսպարվեց հայրական տանը...
   Մի օր պատահաբար հանդիպեց իր փեսացուին...ցանկանալով գայթակղել նրան՝ մերկացրեց իր փարթամ ուսերը...սակայն երիտասարդը մի բուռ հող վերցրեց գետնից ,շպրտեց աղջկա դեմքին ու լուռ հեռացավ...
   Ռաֆայելի թողած ժառանգությունը կբավեր Մարգարիտային ,որ փոխեր կյանքն ու արժանավայել կյանքով ապրեր...սակայն մեկ անգամ ճաշակելով մարմնական  սիրո և անհոգ կյանքի համը,«ճանաչելով»   առավել  նշանավոր տղամարդկանց՝ նա չցանկացավ ինչ-որ բան փոխել իր կյանքում...Մինչև կյանքի վերջ Մարգարիտա Լութին մնաց կուրտիզանուհի...
  
    Ռաֆայելի գեղեցիկ ստեղծագործությունները զարդարում են աշխարհի ամենահայտնի թանգարանները...և միլիոնավոր մարդիկ ամեն տարի լուռ երկյուղածությամբ քարանում են  «Սիքստինյան Մադոննա  » կտավի առջև...հիանում  մոր ու մանկան ոչ երկրային գեղեցկությամբ...սակայն շատ քչերը գիտեն,որ նկարի կնոջը մարմնավորել է  Հռոմի ամենացանկասեր ու անառակ կուրտիզանուհին՝Մարգարիտա Լութին....որն էլ կործանեց իտալացի հանճարեղ նկարչին իր կյանքի ծաղկուն շրջանում...


Самые известные картины мира


Հ.Գ. միտք չունեի գրելու  նկարի  մասին ,բայց բոլոր արտատպողների «ինադու» ))) ի հեճուկս կգրեմ...կավելացնեմ որպես  հ.գ. ))
Քանզի  Իմ  Ընթերցողին «ավելին պիտի տրվի»  ...հաստատ...)))
Մի ալարեք,արտատպելուց հետո  գոնե իմ «հեղինակային հուզակետիկները» ,որոնք չափից դուրս շատ են.... և  իմ գրառումները պարզապես  «պայթում են »  դրանց առատությունից  , փոխարինեք  համապատասխան կետադրական նշաններով  ...)))


Կույս Մարիամն ու նորածին Հիսուսը...
Մարիայի ազնիվ   կերպարը  լի է մաքրությամբ ու գեղեցկությամբ...Նա տխուր է...ցավ կա նրա հայացքում ...նա անզոր է հակառակվելու անխուսափելիին ...  հայացքը ,ուր տագնապ կա,  ուղղված է հեռուները ...ասես տեսնում է նա իր որդու ճակատագիրը...Նա հնազանդվում է...Գրկի երեխան պետք է զոհաբերվի հանուն Կյանքի...
Նրանք  մեծափառությամբ ամպերի վրայով իջնում են երկիր...այդ շարժումը Ռաֆայելը փոխանցում է  նուրբ հմտությամբ ...
Մարիան ոտաբոբիկ է...Նրա փառքը ընդգծված չէ...Սուրբ Սիքստը  երկյուղած ծնկի է իջնում Մոր և Մանկան   առջև...ասես խնդրում է Մարիամին հոգ տանել բոլոր նրանց մասին ,ովքեր աղոթքով կխնդրեն նրան...
Աջ կողմից Սուրբ Վարվառան է ,որը համարվում էր Պյանչենցա  քաղաքի  հովանավորուհին...
Աստվածածնի գրկում  հանգիստ նստած է մանկիկը  ՝ լի ոչ մանկական լրջությամբ...
Նկարում թագավորում է չափի զգացողությունը ...հավասարակշռությունն ու  հարմոնիան... 
Փափուկ «մեղեդայնությամբ » սահուն և կլորավուն գծեր...հյութեղ կոլորիտ...ոչ մի ավելորդ բան...
Մարիամի դեմքը մարմնավորումն  է  անտիկ գեղեցկության  և քրիստոնեական հոգևոր իդեալի... բացարձակ  ներդաշնակություն, վեհություն ...որը նվաճում ,  գերում ազնվացնում ու մաքրում է մեզ...

Նկարն ունի գաղտնիքներ ...կասեմ մի քանիսի մասին)))նկարի  ամպերը  (ուշադիր զննելու դեպքում)  պարզվում է հրեշտակների գլուխներ են ...իսկ շատերի կարծիքով դրանք ոչ թե հրեշտակներ են, այլ դեռ չծնված հոգիներ, որոնք ապրում են երկնքում եւ փառաբանում բարձրյալին....


  Ոմանք կարծում են, որ Ռաֆայելն ամպերը նկարել է երգող հրեշտակների տեսքով: 
    Ներքևի մասում պատկերված են   երկու հրեշտակներ...նրանք անխռով...անտարբեր  նայում են հեռուն:
 Նրանց բացահայտ անտարբերությունն աստվածային անխուսափելի նախախնամության ընդունման խորհրդանիշն է... Քրիստոսին նախասահմանված էր կրել իր խաչը ....

Ուշադրություն դարձրեք ՍԻՔՍՏԻ ձեռքերին...Հետաքրքրական է, որ նկարիչը քահանայապետի ձեռքին վեց մատ է պատկերել....
Քահանայապետի ձախ ձեռքը սեղմված է կրծքին` ի նշան նվիրվածության Մարիամ Աստվածածնի....


Բաց վարագույրրը Խորհրդանշում է լայն բացված, ճեղքված երկինքը....Նրա կանաչ գույնը ցույց է տալիս Հայր Աստծո ողորմածությունը, ով իր որդուն ուղարկեց մարդկության փրկության համար մեռնելու....





Madonna dei Candelabri






Комментариев нет:

Отправить комментарий